«Վարդապետություն և Ուխտեր 3–5․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 3–5», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 3–5
Վարդապետություն և Ուխտեր 3–5
Ակնարկ
Այս բաժիններում Տերը ուղղեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, քանի որ նա ավելի շատ մարդուց, քան Աստծուց էր վախենում, հայտնեց Ջոզեֆ Սմիթի հորը, թե ինչպես կարող է ծառայել Իրեն և առաջնորդեց Մարտին Հարրիսին, երբ նա պետք է ելույթ ունենար դատավարության ժամանակ: Այս շաբաթը նաև ներառում է գնահատման դաս։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 3
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն ունենալ ապավինելու Աստծուն, այլ ոչ թե մարդկանց
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել այն դեպքերի մասին, երբ իրենց վրա ազդել են ընկերները՝ որևէ բան ճիշտ կամ սխալ անելու հարցում: Խնդրեք նրանց մտածել իրենց և գուցե ուրիշների կյանքի վրա իրենց որոշումների ազդեցության մասին:
-
Նյութեր. փափուկ առարկա, օրինակ՝ փափուկ խաղալիք կամ բարձ, ծանր առարկաներ, օրինակ՝ գրքեր
-
Տեսանյութ. «Աստծո գործը» (13:35, դիտել 2:25-8:45)
Վարդապետություն և Ուխտեր 4
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ծառայել Աստծուն և ուրիշներին Քրիստոսանման եղանակներով։
-
Ուսանողի նախապատրաստում․ հիշեք մեկին, որը Քրիստոսանման ծառայության լավ օրինակ է: Արդյոք այդ մարդու օրինակը օգնո՞ւմ է իրենց ծառայել Փրկչի նման:
Վարդապետություն և Ուխտեր 5
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ճանաչել այն վկայությունները, որոնք Տերը տվել է, որպեսզի օգնի իրենց անձնական վկայություն ստանալ Մորմոնի Գրքի՝ որպես Հիսուս Քրիստոսի մասին մեկ այլ վկայության և Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո մարգարե կանչվելու մասին:
-
Ուսանողի նախապատրաստում․ խնդրեք ուսանողներին մտածել այն փորձառությունների մասին, որոնք մեծացրել են իրենց վկայությունները Մորմոնի Գրքի մասին: Ուսանողներին կտրվի հնարավորություն դասարանի հետ կիսվել իրենց անձնական վկայություններով։
-
Տեսանյութ․ «Համոզիչ վկայություն» (7:46)
-
Աշխատաթերթ․ «Վկայություններ»
Գնահատեք ձեր գիտելիքները 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր, ինչպես նաև Ջոզեֆ Սմիթ—Պատմություն գրքերի ուսումնասիրության իրենց փորձառություններն ինչպես են օգնել իրենց հոգևորապես աճել և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել հոգևոր դասերի մասին, որ իրենք սովորում են այս տարի, և նշել իրենց սովորած կամ զգացած մի բան, որն օգնել է իրենց հոգևոր առաջընթացին:
-
Նյութեր. Մարգարե Ջոզեֆ Սմիթի նկարը, յուրաքանչյուր ուսանողի համար երկու փոքր թերթիկ