Սեմինարիա
Դաս 198․ Աճի մտածելակերպ. Զարգացնենք մոտեցումներ և գործողություններ, որոնք բարելավում են մեր մտածողության մոդելները


«Դաս 198․ Աճի մտածելակերպ. Զարգացնենք մոտեցումներ և գործողություններ, որոնք բարելավում են մեր մտածողության մոդելները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Աճի մտածելակերպ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 198. Հաջողության հասնել դպրոցում

Աճի մտածելակերպ

Զարգացնենք մոտեցումներ և գործողություններ, որոնք բարելավում են մեր մտածողության մոդելները

երջանիկ պատանի

Մեզանից յուրաքանչյուրը կարող է խոչընդոտների հանդիպել իր ուսումնառության և կրթության մեջ: Կախված մեր մտածելակերպից՝ մենք կարող ենք դիտարկել այդ խոչընդոտները կամ որպես պատնեշներ, որոնք կարող են կանգնեցնել մեզ, կամ որպես սովորելու և աճելու հնարավորություն: Աճի մտածելակերպի միջոցով խոչընդոտներին դիմակայելու ընտրությունը ցույց է տալիս մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Այս դասը կօգնի ուսանողներին զարգացնել աճի մտածելակերպ՝ ուսումնառության խոչընդոտները հաղթահարելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Խոչընդոտներ ուսումնառության մեջ

Կարող եք սկսել դասը՝ կիսվելով հետևյալ սցենարով։ Որպես այլընտրանք, ուսանողներին առաջարկեք ստեղծել մի սցենար, որտեղ երիտասարդն իր ուսումնառության մեջ բախվում է ենթադրյալ խոչընդոտի: Այնուհետև կարող եք հարմարեցնել հարցերը, որպեսզի դրանք ավելի շատ առնչվեն ընտրված սցենարին:

Երբ Քեյդենը ծանոթանում է գալիք ուսումնական տարվա դասերի ցանկին, նա նկատում է, որ պետք է ուսումնասիրի նաև մաթեմատիկա առարկան: Քեյդենը հիշում է, թե նախկինում որքան վատ էր իր առաջադիմությունը մաթեմատիկա առարկայից: Նա կարծում է, որ եթե հաճախի մաթեմատիկայի դասին, ապա կձախողի այն:

  • Քեյդենի մտածելակերպում ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

Աճի մտածելակերպ

Ուսանողներին բացատրեք, որ երբ մենք դժվարություններ կամ խոչընդոտներ ենք ունենում մեր կրթության մեջ և մեր կյանքի այլ ոլորտներում, մենք կարող ենք դրանք դիտարկել կամ աճի մտածելակերպի միջոցով, կամ ֆիքսված մտածելակերպի միջոցով:

Ցուցադրեք հետևյալ սահմանումները և ուսանողներից երկուսին առաջարկեք կարդալ դրանք դասարանում:

Աճի մտածելակերպ․ աճի մտածելակերպ ունեցող մարդիկ հավատում են, որ կարող են սովորել և զորություն ստանալ Հիսուս Քրիստոսից: Սովորելիս նրանք արագ փոխվում են: Նրանք ջանասիրաբար աշխատաում են, նույնիսկ երբ ամեն ինչ դժվար է՝ ապավինելով Հիսուս Քրիստոսին:

Ֆիքսված մտածելակերպ․ ֆիքսված մտածելակերպ ունեցող մարդիկ կասկածներ ունեն սովորելու իրենց կարողության վերաբերյալ: Նրանք վախենում են ձախողվելուց և կարծում են, որ չեն կարող սովորել որոշակի բաներ:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ մտածելակերպերը, կիսվեք հետևյալ արտահայտություններով: Կարող եք ցուցադրել յուրաքանչյուր սյունակի առաջին արտահայտությունը՝ օգնելու ուսանողներին տեսնել զուգակցված օրինակը: Այնուհետև կարող եք ուսանողներին տրամադրել ֆիքսված մտածելակերպին վերաբերող մնացած արտահայտությունները: Առաջարկեք նրանց աշխատել փոքր խմբերով և գրել մի արտահայտություն, որը կարող է ասել աճի մտածելակերպ ունեցող մարդը՝ ցուցադրելով իր հավատքն առ Փրկիչ:

Ֆիքսված մտածելակերպ

Աճի մտածելակերպ

Ֆիքսված մտածելակերպ

«Իմ սխալները ցույց են տալիս, որ ես խելացի չեմ»:

Աճի մտածելակերպ

«Փրկչի շնորհիվ ես կարող եմ սովորել իմ սխալներից և դառնալ ավելի լավը»:

Ֆիքսված մտածելակերպ

«Ես չեմ սիրում նոր բաներ փորձել, քանի որ հավանական է, որ կձախողեմ դրանք»:

Աճի մտածելակերպ

«Իմանալով, որ Հիսուս Քրիստոսը ուրախ է զարգանալու համար իմ գործադրած բոլոր ջանքերից, ես կարող եմ նոր բաներ փորձել և հաղթահարել դժվարությունները»:

Ֆիքսված մտածելակերպ

«Ես չեմ կարող նոր բաներ սովորել»:

Աճի մտածելակերպ

«Եթե ես ուզենամ որևէ բան սովորել, ես կարող եմ դա անել Տիրոջ օգնությամբ»:

Ֆիքսված մտածելակերպ

«Երբ ես հիասթափված եմ, ես հանձնվում եմ»:

Աճի մտածելակերպ

«Դժվարությունները հաղթահարելն օգնում է ինձ զարգանալ և ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին»:

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես են իրենք սովորաբար դիտարկում մարտահրավերները՝ աճի մտածելակերպի, թե ֆիքսված մտածելակերպի տեսանկյունից: Ուսումնասիրության ընթացքում ուսանողներին առաջարկեք փնտրել օգտակար ճշմարտություններ և ուշադրություն դարձնել Սուրբ Հոգու տպավորություններին, որոնք կարող են օգնել իրենց զարգացնել աճի մտածելակերպ:

Հավերժական ճշմարտություններ, որոնք կարող են օգնել մեզ զարգացնել աճի մտածելակերպ

Նախկինում Կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահությունից եղբայր Դեվին Գ. Դյուրանը բացատրել է, թե ինչու Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է զարգացնեն աճի մտածելակերպ։

Եղբայր Դեվին Գ. Դյուրան

Երկնային Հայրը հորդորում է մեզ ձգտել զարգացնել պարգևները և կատարելագործվել, քանի որ Նա, որպես սիրող ծնող, հավատում է, որ մենք կարող ենք հասնել մեծ բաների, այդ թվում՝ ի վերջո, վեհացման: Նա աճի մտածելակերպ ունեցող ծնող է: Եթե ​​մենք ցանկանում ենք դառնալ Նրա նման, պետք է որդեգրենք նույն մտածելակերպը և սովորենք աճել բոլոր առումներով, ինչպես որ Նա ակնկալում է մեզանից: (Դեվին Գ. Դյուրան, «Helping Children and Youth Develop a Growth Mind-Set», Ensign, փետրվ. 2020)

  • Այս խոսքերն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե աճի մտածելակերպն ինչպես կարող ազդել ձեր կյանքի վրա:

  • Ըստ ձեզ, ի՞նչը կարող է օգնել ձեզ զարգացնել աճի մտածելակերպ:

Անհրաժեշտության դեպքում ուսանողներին բացատրեք, որ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունները հասկանալն ու հիշելը կարող է օգնել ուսանողներին զարգացնել աճի մտածելակերպ խոչընդոտներին բախվելիս, այդ թվում՝ իրենց կրթության մեջ:

Ուսանողներին առաջարկեք իրենց սուրբ գրություններում գտնել այդ ճշմարտություններից մի քանիսը: Առաջարկեք նրանց նշել իրենց իմացած սուրբ գրությունները կամ ուսումնասիրել հետևյալ հատվածներից մի քանիսը:

Ճշմարտությունները բացահայտելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց բացահայտածով: Նրանք կարող են նաև գրատախտակին գրել իրենց գտած ճշմարտությունները: Կարող են նշել նմանատիպ ճշմարտություններ. Աստծո զորությամբ մենք կարող ենք անել ամեն ինչ:

  • Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այս ճշմարտությունները հիշելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ունենալ աճի մտածելակերպ ձեր կրթության մեջ:

  • Որո՞նք են սուրբ գրություններում նկարագրված մարդկանց օրինակները, որոնք օգտագործել են իրենց հավատքն առ Աստված՝ աճի մտածելակերպի միջոցով իրենց դժվարությունները հաղթահարելու համար:

    Նախորդ հարցի քննարկման ընթացքում ուսանողներին առաջարկեք գտնել օրինակներ Նեփիի կյանքից: Կարող եք նաև ուսանողներին առաջարկել դիտարկել Լամանի և Լեմուելի օրինակները, որոնք դրսևորում են ֆիքսված մտածելակերպ:

    Ուսանողներին կարող եք առաջարկել օգտվել սուրբ գրությունների հետևյալ օրինակներից․ այն պատվիրանի պատասխանը, երբ Նեփին և նրա եղբայրներին պատվիրվեց վերադառնալ Երուսաղեմ՝ Լաբանից արույրե թիթեղները ստանալու համար (տես 1 Նեփի 3.4–7), արույրե թիթեղները ստանալու փորձերը (տես 1 Նեփի 3.24–31, 4․1–6), եղբայրների գործողություններն այն բանից հետո, երբ Լեքին կիսվեց կյանքի ծառի մասին իր տեսիլքով (տես 1 Նեփի 10.17–19, 11․1–6, 15․1–3, 8–9), Նեփիի կողմից իր աղեղը կոտրելը (տես 1 Նեփի 16.18–23, 30–32) և Նեփիին տրված նավ կառուցելու պատվիրանը (տես 1 Նեփի 17.7–11, 17–18

  • Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ կամ կարող է օգնել ունենալ աճի մտածելակերպ և հաղթահարել ձեր կրթության մեջ առկա խոչընդոտները:

Կարող եք կիսվել ձեր կյանքից որևէ օրինակով։

Կարող եք նաև դիտել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում ներկայացված տեսանյութերից մեկը:

Իմ աճի մտածելակերպը

Ուսանողներին առաջարկեք մտածել այն խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են իրենց կրթության կամ ուսումնառության ընթացքում, որոնցում կարող է օգտակար լինել աճի մտածելակերպը: Նրանք կարող են այդ խոչընդոտները գրել իրենց օրագրերում: Նրանք կարող են նշել կարդալու հետ կապված դժվարությունները, դպրոցական որևէ առարկայի ուսումնասիրության հետ կապված դժվարությունները կամ հասանելի կրթական հնարավորությունների բացակայությունը: Այնուհետև առաջարկեք նրանց անել հետևյալը։

Ընտրեք երկու կամ երեք հնարավոր խոչընդոտ ձեր կրթության և ուսումնառության մեջ: Յուրաքանչյուր խոչընդոտի համար գրեք աճի մտածելակերպով կազմված արտահայտություն, որը ցուցադրում է ձեր հավատքը Փրկչի կարողության հանդեպ՝ օգնելու ձեզ հասնել հաջողության:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գրած արտահայտությամբ։ Նրանք կարող են կիսվել իրենց դասընկերոջ կամ ամբողջ դասարանի հետ՝ շրջելով սենյակով:

Երբ ուսանողները կիսվեն, խրախուսեք նրանց որոշել, թե իրենք ինչպես են պատրաստվում հետևել իրենց առաջարկած արտահայտություններին: Վկայեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին: Խրախուսեք ուսանողներին ձգտել հաղթահարել խոչընդոտներն իրենց կրթության մեջ՝ աճի մտածելակերպի միջոցով: