Դաս 196․ Շիտակ լինենք մեր կրթության մեջ. «Մենք հավատում ենք ազնիվ լինելուն»
«Դաս 196․ Շիտակ լինենք մեր կրթության մեջ. «Մենք հավատում ենք ազնիվ լինելուն»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Շիտակ լինենք մեր կրթության մեջ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 196. Հաջողության հասնել դպրոցում
Շիտակ լինենք մեր կրթության մեջ
«Մենք հավատում ենք ազնիվ լինելուն»
Երբ մենք ձգտում ենք դառնալ Հիսուս Քրիստոսի ընդունակ և վստահելի աշակերտներ, կարևոր է ունենալ ազնվություն և շիտակություն մեր սրտերում: Այս դասը կօգնի ուսանողներին գործել ավելի ազնվ և շիտակ իրենց կրթության մեջ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ընտրենք ազնվությունը և շիտակությունը
Դուք կարևոր քննություն ունեք հանձնելու: Ձեր դասընկերներից մեկը նկատում է քննության պատասխանների օրինակներն ուսուցչի սեղանին և լուսանկարում է այն իր հեռախոսով: Նա ձեզ և մի քանի այլ ուսանողի ուղարկում է այդ նկարները:
Դուք պետք է ակնարկ գրեք՝ դասին ներկայացնելու համար, բայց ժամանակ չունեք անելու դա: Ձեր ընկերներից մեկն առաջարկում է օգտվել առցանց ծրագրից, որը ձեր փոխարեն կգրի ձեր ակնարկը: Կամ իրար միացնել համացանցից վերցված տարբեր հոդվածների մասերը և ձեր կողմից ավելացնել մի քանի նախադասություն, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե այն դուք եք գրել: Ձեր ընկերը նշում է, որ նա նախկինում նման բան արել է, և ուսուցիչը ոչ մի անգամ չի նկատել:
Ի՞նչը կարող է ստիպել մարդուն մտածել, որ այդ գործողությունները լավ գաղափար են:
Ի՞նչը կարող է օգնել ձեզ իմանալ, թե ինչպես վարվել նման իրավիճակներում:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) շիտակությունը սահմանել է հետևյալ կերպ.
Շիտակությունը նշանակում է անել այն, ինչը ճիշտ է և բարի՝ անկախ դրա անմիջական հետևանքներից: Դա նշանակում է լինել արդարակյաց մինչև մեր հոգու խորքը՝ ոչ միայն մեր գործերով, այլ որ ավելի կարևոր է՝ մեր մտքերով ու սրտով: Անձնական շիտակությունը ենթադրում է այնպիսի արժանահավատություն և անկաշառություն, որ մենք անընդունակ ենք ստել վստահությանը կամ ուխտին …
Աշխարհին անհրաժեշտ են շիտակ տղամարդիկ և կանայք: Գրեթե ամեն օր մենք լսում ենք խարդախության, միջոցների ոչ նպատակային օգտագործման, կեղծ գովազդի կամ այլ գործարքների մասին, որոնց նպատակը խաբեությամբ և խարդախությամբ շահույթ ստանալն է: Տիրոջ համար նման բաներն անընդունելի են: (Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Personal Integrity», Ensign, մայիս 1990, 30, 32)
Ինչպե՞ս եք նկատել, որ այսօրվա աշխարհը շիտակության անհրաժեշտություն ունի։
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք գործենք շիտակությամբ
Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք այդ հատվածներից ազնվության և շիտակության կարևորության մասին մեր կյանքում:
Ի՞նչը կարող է խանգարել մեզ ազնվությամբ և շիտակությամբ գործել մեր կրթության մեջ:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է, թե շիտակությունն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մեր հոգևոր աճի վրա.
Հավատարիմ և ազնիվ մնալը հսկայական հոգևոր ուժ է տալիս, երբ ձեր ազնվության հետևանքները կարող են թերություններ թվալ: Ձեզանից յուրաքանչյուրը կբախվի նման որոշումների հետ: Այդ որոշիչ պահերը կստուգեն ձեր շիտակությունը: Երբ դուք ընտրեք ազնվությունն ու ճշմարտությունը, անկախ նրանից, իրավիճակն աշխատում է ձեր օգտին, թե ոչ, դուք կգիտակցեք, որ այս կարևոր խաչմերուկները դառնում են ձեր հոգևոր աճի հիմնարար սյուները: (Նիլ Լ. Անդերսեն, «The Divine Standard of Honesty», Ensign, օգօստ. 2017, 40)
Որո՞նք են աշխատավայրում և դպրոցում ազնիվ և շիտակ լինելու օգուտներն ու օրհնությունները:
Կիրառեք ձեր սովորածը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Ձեր արժեքավոր ինքնությունն արժանի է ձեր արժեքավոր շիտակությանը: Պահպանեք այն որպես անգին մրցանակ: (Ռասսել Մ. Նելսոն, «Integrity of Heart» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, փետրվար 23, 1993], 7, speeches.byu.edu)
Ի՞նչ զգացիք այսօր կրթության մեջ շիտակության մասին, որը կցանկանայիք հիշել:
Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կօգնի ձեզ, երբ գայթակղվեք և գործեք անազնիվ:
Որո՞նք են այն մեկ կամ երկու գործողությունները, որոնք դուք կարող եք կատարել դպրոցում՝ ձեր ազնվությունն ու շիտակությունը մեծացնելու համար: