Սեմինարիա
Հաջողության հասնել դպրոցում. Ակնարկ


«Հաջողության հասնել դպրոցում. Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Հաջողության հասնել դպրոցում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հաջողության հասնել դպրոցում

Հաջողության հասնել դպրոցում

Ակնարկ

Եթե մենք ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ, Նա կարող է օգնել մեզ հաջողության հասնել կրթության մեջ: Կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ազնվությամբ գործելով մեր դպրոցական աշխատանքում: Հիշելով Տիրոջը և այն, թե Նա ինչ կարող է անել մեզ համար, մեզ վստահություն է տալիս՝ հաղթահարելու կրթության դժվարությունները:

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասերից մի քանիսը կամ բոլորը դասավանդեք ուսումնական տարվա սկզբում: Դա կօգնի ուսանողներին սովորել արժեքավոր հմտություններ, որոնք կօգնեն նրանց հաջողության հասնել իրենց գիտական ուսումնասիրություններում ողջ տարվա ընթացքում:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ներգրավեք Տիրոջը ձեր ուսումնառության մեջ

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ներգրավել Տիրոջը իրենց ուսումնառության բոլոր ոլորտներում՝ ուսումնասիրությամբ և հավատքով ուսում փնտրելիս:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք հիշել որոշակի դեպք, երբ իրենք որևէ նոր կամ դժվար բան են սովորել: Նրանց առաջարկեք պատրաստվել կիսվելու, թե ինչպես են ներգրավել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին իրենց ուսումնառության մեջ:

  • Բովանդակություն ցուցադրման համար. չորս ինքնագնահատման դրույթներ դասի սկզբում

  • Տեսանյութ. «Ավելին դառնալ Քրիստոսում`թեք գծի առակը» (10:01, դիտել 0:00-1:05)

Շիտակ լինենք մեր կրթության մեջ

Դասի նպատակը. օգնել ուսանողներին գործել ավելի ազնիվ և շիտակ իրենց կրթության մեջ:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք իրենց դպրոցական աշխատանքների ժամանակ մտածել անցյալ իրավիճակների մասին, երբ իրենք կանգնած են եղել ընտրության առաջ՝ խաբել կամ անազնիվ վարվել, սակայն որոշել են լինել ազնիվ: Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու արժեր այդպես անել և ինչն էր իրենց ուժ տվել՝ կատարելու այդ ընտրությունը:

  • Տեսանյութ․ «Honesty: You Better Believe It!» (4:46)

Նախապատրաստվել ստուգարքներին և դժվար նախագծերին

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ ստուգարքներին և դժվար նախագծերին հաջողությամբ պատրաստվելու եղանակները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք հիշել մի դեպք, երբ իրենք զգացել են, որ Փրկիչն օգնել է իրենց մարտահրավերների, դժվար քննության կամ դպրոցական նախագծի ժամանակ: Խրախուսեք նրանց խորհել և պատրաստվել կիսվելու, թե ինչպես են իրենք զգացել Նրա օգնությունը:

  • Բովանդակություն ցուցադրման համար. հարցեր ուսանողների համար «Խորհուրդ տվեք» վերնագրի ներքո

Աճի մտածելակերպ

Դասի նպատակը. օգնել ուսանողներին զարգացնել աճի մտածելակերպ՝ ուսումնառության խոչընդոտները հաղթահարելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել կրթության կամ ուսումնառության ընթացքում իրենց հանդիպած խոչընդոտների մասին: Խրախուսեք նրանց մտածել, թե ինչպես են իրենք արձագանքել՝ այդ խոչընդոտներին բախվելիս:

  • Բովանդակություն ցուցադրման համար. աճի մտածելակերպ և ֆիքսված մտածելակերպի սահմանումները, աղյուսակ, որը ցույց է տալիս ֆիքսված մտածելակերպի և աճի մտածելակերպի պնդումները