Դաս 194․ Զարգացրեք հմտությունները և կարողությունները. Առաջ ընթացեք Տիրոջ օգնությամբ
«Դաս 194. Զարգացրեք հմտությունները և կարողությունները. Առաջ ընթացեք Տիրոջ օգնությամբ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Զարգացրեք հմտությունները և կարողությունները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 194. Նախապատրաստվեք ապագա կրթությանը և աշխատանքին
Զարգացրեք հմտությունները և կարողությունները
Առաջ ընթացեք Տիրոջ օգնությամբ
Երբ մենք կատարենք աշխատանքի մեր բաժինը, Փրկիչը կարող է օգնել մեզ զարգացնել այնպիսի հմտություններ և կարողություններ, որոնք կօգնեն մեզ նախապատրաստվել ապագա պարտականությունների կատարմանը և իրագործել մեր ներուժը՝ որպես Աստծո զավակներ: Այս դասը կօգնի ուսանողներին ծրագիր կազմել՝ զարգացնելու հմտություններ և կարողություններ, որոնք կնախապատրաստեն իրենց ապագա աշխատանքի և այլ դերերի համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կենտրոնացեք այն բանի վրա, թե ուր եք դուք գնում
Պատկերացրեք, որ ճանաչում եք երկու երիտասարդների, որոնք իրենց հմտություններով և կարողություններով շատ տարբեր են: Առաջին երիտասարդն ունի շատ ակնառու տաղանդներ, մինչդեռ երկրորդը երբեմն կարծում է, որ չունի այն տաղանդները, որոնք անհրաժեշտ են կյանքում հաջողակ լինելու համար:
Ի՞նչ խորհուրդ կտաք կամ ինչպե՞ս կնախազգուշացնեք այդ մարդկանց իրենց տաղանդների, հմտությունների կամ կարողությունների վերաբերյալ: Ինչո՞ւ։
Յոթանասունից երեց Քլարկ Գ. Գիլբերտն ուսուցանել է կյանքում տեղի ունեցող ընթացքի վրա կենտրոնանալու կարևորության մասին, այլ ոչ թե ելակետի.
Մեր ապագան կորոշվի ոչ թե մեր ելակետով, այլ մեր թեք գծով։ Հիսուս Քրիստոսը տեսնում է աստվածային ներուժը, անկախ նրանից, թե որտեղից ենք մենք սկսել։ … Քրիստոսը հաշվի է առնում, թե ինչ ենք անում այն ամենի հետ, ինչ մեզ տրված է: Մինչ աշխարհը կենտրոնանում է մեր ելակետի վրա, Աստված կենտրոնանում է մեր թեք գծի վրա: Ըստ Տիրոջ հաշվարկի, Նա կանի հնարավոր ամեն ինչ՝ օգնելու մեզ շրջել մեր թեք գծերը դեպի երկինք: (Քլարկ Գ․ Գիլբերտ, «Ավելին դառնալ Քրիստոսում`թեք գծի առակը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 20)
Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին երեց Գիլբերտի խոսքերից:
Ի՞նչ գտաք այս հայտարարության մեջ, որը կարող է ձեզ հուսադրել և խրախուսել, երբ խոսքը վերաբերում է տաղանդների, հմտությունների կամ կարողությունների զարգացմանը:
Զարգացրեք հմտությունները և կարողությունները
Կարդացեք հետևյալ հատվածները և փնտրեք ճշմարտություններ: Մտածեք, թե ինչպես կարող են այդ ճշմարտություններն օգնել ձեզ հմտություններ և կարողություններ զարգացնելու ձեր ջանքերում:
Ըստ ձեզ, այս ճշմարտություններն ինչպե՞ս են առնչվում տաղանդների, հմտությունների կամ կարողությունների զարգացմանը:
Ե՞րբ եք դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ կարողացել զարգացնել հմտություններ կամ կարողություններ՝ կիրառելով այս ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը:
Զարգացրեք և օգտագործեք ձեր տաղանդները
Դասի այս հատվածը նախատեսված է հնարավորություն տալ ուսանողներին աշխատելու իրենց բացահայտած տաղանդը, հմտությունը կամ կարողությունը զարգացնելու անձնական ծրագրի վրա, որը կարող է օգնել իրենց նախապատրաստվել ապագա դերերին կամ աշխատանքի հնարավորություններին: Խրախուսեք ուսանողներին զարգանալու և սովորելու համար ուղիներ փնտրելիս ապավինել Հոգուն: Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ տաղանդներ բնածին են, մինչդեռ մյուսները պահանջում են անհատական աշխատանք և ջանք:
Իրենց ծրագրի վրա աշխատելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց առաջ ցուցադրեք «Small and Simple» (3:31) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Կարող եք օգտագործել այդ տեսանյութը՝ օգնելու ուսանողներին տեսնել պարզ քայլերի օրինակները, որոնց կարող են հետևել՝ իրենց նպատակներին հասնելու համար:
3:31
Small and Simple
Բաժանեք «Զարգացրեք հմտությունները և կարողությունները» վերնագրով աշխատաթերթը: Աշխատելու համար ուսանողներին ժամանակ տրամադրելուց առաջ կարող եք աշխատաթերթի մեկ օրինակը լրացնել ամբողջ դասարանով: Ուսանողներին խնդրեք մտածել այն հմտության կամ կարողության մասին, որի վրա անհրաժեշտ է կենտրոնանալ, այնուհետև առաջարկեք նրանց քննարկել, թե ինչպես կարող են կատարել այդ հմտությունը կամ կարողությունը զարգացնելու քայլերից յուրաքանչյուրը:
Ծրագրի վրա ինքնուրույն աշխատելիս՝ օգտակար կլինի ուսանողներին հիշեցնել նրանց այն հմտության կամ կարողության մասին, որը կցանկանային զարգացնել «Բացահայտեք ձեր տաղանդներն ու կարողությունները» վերնագրով դասի ընթացքում։
Զարգացրեք հմտությունները և կարողությունները
Հմտությունների և կարողությունների զարգացման վերաբերյալ ծրագիր կազմելու համար օգտագործեք հետևյալ քայլերը, որոնք կնախապատրաստեն ձեզ ապագա դերերին և աշխատանքի հնարավորություններին.
Թվարկեք այն հմտությունները կամ կարողությունները, որոնք կցանկանայիք զարգացնել՝ օգնելու ձեզ նախապատրաստվել ապագա աշխատանքի կատարմանը կամ այլ դերերի, որոնք կունենաք ապագայում:
Այս հմտությունը կամ կարողությունն ինչպե՞ս կօգնի ձեզ ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Հատուկ նպատակ սահմանեք, որը կօգնի ձեզ զարգացնել այդ հմտությունը կամ կարողությունը: Նշեք երկու կամ երեք հստակ քայլ կամ գործողություն, որը կկատարեք՝ այդ նպատակին հասնելու համար:
Ո՞ր սովորությունից կամ սովորություններից կարող եք հրաժարվել՝ ձեր նպատակին հասնելու համար։ Սկսեք փոքր քայլերից: Թվարկեք մեկ կամ երկու սովորություն, որոնցից կարող եք հրաժարվել կամ որոնք կարող եք ձևավորել ամեն օր: Պարտադիր չէ, որ դրանք բարդ լինեն։
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք զույգերով կամ փոքր խմբերով կիսվել միմյանց հետ իրենց ծրագրերով: Ուսանողներին բաժանեք զույգերի և նրանց հնարավորություն տվեք կիսվել իրենց կարծիքներով: Կարող եք ցուցադրել նմանատիպ հուշումներ, որպեսզի ուղղորդեք ուսանողներին դեպի կարծիքների այն տեսակը, որոնցով իրենք կարող են կիսվել.
Ձեր ծրագրում ձեզ դուր է գալիս այն, որ …
Իմ նպատակներն իրականացնելիս ինձ օգնեց այն, որ …
Մեկ այլ գաղափար, որ կարող եք փորձել հաջողության հասնելու համար այն է, որ …
Խրախուսեք ուսանողներին գործել ըստ իրենց կազմած ծրագրի: Վկայեք Տիրոջ կարողության և պատրաստակամության մասին՝ օգնելու մարդկանց, երբ նրանք ձգտում են զարգացնել իրենց հմտություններն ու կարողությունները՝ նախապատրաստվելով ապագային: