Սեմինարիա
Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Ակնարկ


«Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին. Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին

Պատրաստվել ապագա կրթությանը և աշխատանքին

Ակնարկ

Տերը պատվիրել է մեզ ուսում և կրթություն փնտրել։ Դա օգնում է մեզ ավելի նմանվել Նրան և պատրաստում է ապագա հնարավորություններին: Երբ մենք ձգտում ենք կրթություն ստանալ, Եկեղեցու կրթական համակարգի միջոցով Տերը տրամադրում է տարբերակներ, որոնք կարող են օգնել մեզ առաջնահերթություն տալ հոգևոր ուսմանը: Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք պատրաստվել և ծրագրեր կազմել կրթության և աշխատանքի համար:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Կրթության կարևորությունը

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասերը կարող եք ուսուցանել ուսումնական տարվա սկզբում: Այդպիսով կարող եք օգնել ուսանողներին հասկանալ իրենց կրթությանը լրջորեն վերաբերվելու կարևորության մասին: Եթե Վարդապետություն և Ուխտեր 88 բաժինն ուսուցանվում է ուսումնական տարվա սկզբում, կարող եք այս դասն ուսուցանել այդ շաբաթվա ընթացքում:

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ կրթության կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք չափահաս մարդու կամ ղեկավարի հետ քննարկել կրթության կարևորության թեման: Նրանք կարող են քննարկել, թե կրթական որ հնարավորություններն են իրենց համար եղել ամենաարժեքավորը և ինչու:

  • Աշխատաթերթ․ «Կրթության կարևորությունը»

Կրթություն ողջ հոգու համար

Ժամանակացույցի առաջարկ․ եթե ունեք ավագ դպրոցի կամ միջնակարգ դպրոցի վերջին կուրսում սովորող ուսանողներ, լավագույն տարբերակն է՝ այս դասն ուսուցանել նրանց քոլեջներ կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելուց առաջ: Օրինակ՝ ԲՅՀ-ում աշնանային կիսամյակի համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի սկիզբն է։ ԲՅՀ–Idaho-ի և ԲՅՀ–Hawaii-ի համար աշնանային կիսամյակի համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի սկիզբն է:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կազմել ծրագիր՝ շարունակելու իրենց կրոնական կրթությունը՝ միաժամանակ ստանալով աշխարհիկ կրթություն:

Բացահայտեք ձեր ուժեղ կողմերն ու կարողությունները

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը պետք է ուսուցանվի «Զարգացրեք հմտությունները և կարողությունները» վերանագրով դասից առաջ։ Եթե ձեր ուսուցման ժամանակացույցը կազմելու համար անհրաժեշտ է համակցել դասերը, ապա արդյունավետ կլինի այդ երկու դասն ուսուցանել միասին:

Դասի նպատակը. օգնել ուսանողներին պատրաստվել ապագա դերերին և աշխատանքի հնարավորություններին՝ բացահայտելով իրենց ներկայիս ուժեղ կողմերն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք բացահայտել իրենց ուժեղ կողմերն ու կարողությունները, որոնք կարող են պատրաստել իրենց ապագա դերերի և կարիերայի համար: Նրանք կարող են դա անել՝ կարդալով իրենց հայրապետական ​​օրհնությունը կամ խորհրդակցելով ընտանիքի անդամների հետ:

  • Աշխատաթերթ․ «Հմտությունների և կարողությունների ինքնագնահատում»

Զարգացրեք հմտությունները և կարողությունները

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը պետք է ուսուցանվի «Բացահայտեք ձեր ուժեղ կողմերն ու կարողությունները» վերանգրով դասից հետո։ Եթե ձեր ուսուցման ժամանակացույցը կազմելու համար անհրաժեշտ է համակցել դասերը, ապա արդյունավետ կլինի այդ երկու դասն ուսուցանել միասին:

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ծրագիր կազմել՝ զարգացնելու հմտություններ և կարողություններ, որոնք կպատրաստեն իրենց ապագա աշխատանքի և այլ դերերի համար:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց հմտությունների և կարողությունների մասին, որոնք պետք է զարգացնեն ապագա աշխատանքի կամ դերերի համար: Նրանք կարող են մտածել այն հմտությունների և կարողությունների մասին, որոնք բացահայտել են «Բացահայտեք ձեր ուժեղ կողմերն ու կարողությունները» դասի ընթացքում։ Առաջարկեք նրանց մտածել, թե իրենք ինչպես կարող են զարգացնել այդ հմտությունները կամ կարողություններն իրենց պատանեկության տարիների ընթացքում: