«Դաս 191. Կրթության կարևորությունը. Կրթությունը կենսականորեն կարևոր է մեր առաջընթացի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Կրթության կարևորությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 191. Նախապատրաստվեք ապագա կրթությանը և աշխատանքին
Կրթության կարևորությունը
Կրթությունը կենսականորեն կարևոր է մեր առաջընթացի համար
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք սովորենք և կրթություն ստանանք մեր ողջ կյանքում: Դա կենսականորեն կարևոր է մեր առաջընթացի համար երկրի վրա և ողջ հավերժության ընթացքում: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ կրթության կարևորությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչո՞ւ է կրթությունը կարևոր
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել կրթության կարևորության մասին, կիսվեք հետևյալ սցենարով.
Պատկերացրեք, որ կա Սառա անունով մի ուսանող, որին դուր չի գալիս դպրոցը: Նա կարծում է, որ դա ժամանակի վատնում է, և իրեն չափազանց մեծ սթրես է պատճառում։ Բացի այդ, նա սովորելու մեծ մղում չունի, քանի որ նա երբեք լավ չի սովորել դպրոցում: Նա նախընտրում է շփվել ընկերների հետ, հանգստանալ տանը կամ գնալ աշխատանքի:
Ուսանողներին առաջարկեք մտածել, թե արդյոք իրենք երբևէ ունեցել են այն մտահոգությունները, որոնք ունի Սառան: Բացատրեք, որ այս դասը կօգնի նրանց սովորել, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչու են ցանկանում, որ մենք կրթություն ստանանք:
Օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ կրթությունը կարող է ներառել ուսուցում, որը տեղի է ունենում պաշտոնական միջավայրում, օրինակ՝ դպրոցում: Կրթությունը կարող է ներառել նաև ուսուցում, որը տեղի է ունենում ոչ պաշտոնական միջավայրում, օրինակ՝ տանը կամ այլ առօրյա գործունեության ընթացքում:
Ձեր օրագրի էջի վերևի մասում գրեք «Ինչո՞ւ է կրթությունը կարևոր» վերնագիրը: Այսօր ուսումնասիրելիս Սուրբ Հոգու միջոցով հայտնություն խնդրեք Երկնային Հորից, որպեսզի տեսնեք կրթության արժեքը ձեր կյանքում: Ավելացրեք ձեր գաղափարներն ու հոգևոր տպավորությունները ձեր օրագրում արված գրառումներին:
Ուսումնասիրեք կրթության կարևորությունը
Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ ուսումնասիրելու սուրբ գրություններն ու Եկեղեցու ղեկավարների ուղերձները, որոնք ուսուցանում են սովորելու և կրթություն ստանալու կարևորության մասին: Ուսանողները կարող են ուսումնասիրել «Կրթության կարևորությունը» վերնագրով աշխատաթերթի մի քանի կամ բոլոր նյութերը: Խրախուսեք ուսանողներին իրենց օրագրերում գրել իրենց բացահայտած ցանկացած գաղափար:
Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և հանձնարարել խմբի յուրաքանչյուր անդամին ուսումանասիրել որևէ սուրբ գրություն և ուղերձ: Խնդրեք ուսանողներին իրենց խմբի մյուս անդամներին բացատրել, թե ինչ սովորեցին իրենց հանձնարարված նյութերը կարդալիս:
Եկեղեցու ղեկավարների հետևյալ ուղերձները և սուրբ գրությունները կարող են օգնել ձեզ ավելին հասկանալ ձեր կրթության վերաբերյալ Տիրոջ ակնկալիքների և ցանկությունների մասին: Ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ կրթության կարևորության մասին:
Սուրբ գրություններ ուսումնասիրության համար․
Վարդապետություն և Ուխտեր 88․77–80, 118 ; 130․18–19
Եկեղեցու ղեկավարների ուսմունքները․
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Կրթություն ստանալը ձեր ձեռքերում է: Ոչ ոք չի կարող անել դա ձեր փոխարեն: Որտեղ էլ լինեք, զարգացրեք սովորելու խոր ցանկությունը: Մեզ համար՝ որպես Վերջին Օրերի Սրբերի, կրթություն ստանալը պարզապես արտոնություն չէ, դա կրոնական պատասխանատվություն է: «Աստծո փառքը բանականությունն է» (տես Վարդապետություն և Ուխտեր 93․36 )։ Հիրավի, մեր կրթությունը հավերժության համար է: …
Նման երկարաժամկետ հեռանկարը կօգնի ձեզ ճիշտ ընտրություններ կատարել սովորելու հարցում:
Մի վախեցեք հասնել ձեր նպատակներին, նույնիսկ ձեր երազանքներին: Բայց իմացեք, որ դեպի գերազանց գիտելիքներ և իրազեկություն տանող կարճ ճանապարհ չկա: Կրթությունը՝ մարդկանց օգնելու ցանկության և նրանց օգնելու կարողության միջև տարբերությունն է։ (Ռասսել Մ. Նելսոն, «Դուք ի՞նչ կընտրեք » Ensign , հունվար 2015, 32)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.
Ես և դուք այստեղ՝ երկրի վրա ենք, որպեսզի պատրաստվենք հավերժության համար՝ սովորելու, թե ինչպես սովորել, սովորելու բաներ, որոնք կարևոր են աշխարհիկ կյանքում և հավերժության համար, նաև օգնելու ուրիշներին՝ սովորել իմաստություն և ճշմարտություն (տես Վարդապետություն և Ուխտեր 97.1 ): Հասկացողությունը, թե ով ենք մենք, որտեղից ենք եկել և ինչու ենք մենք երկրի վրա, մեզանից յուրաքանչյուրի վրա մեծ պատասխանատվություն է դնում՝ սովորելու, թե ինչպես սովորել և ինչպես սիրել սովորելը: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Սովորեք սիրել ուսումը », Ensign , փետրվար 2010, 27)
Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը կիսվել է.
Մենք պետք է հնարավորինս ստանանք ամբողջական կրթություն ու ուսուցում, որպեսզի պատրաստված լինենք: Պատրաստված լինենք՝ ծառայելու աշխարհիկ կյանքում և Եկեղեցում: Պատրաստված լինենք՝ լինելու իմաստուն խորհրդատուներ և կողակիցներ մեր ամուսինների համար: Պատրաստված լինենք՝ լինելու արդյունավետ ուսուցիչներ մեր երեխաների և այն երիտասարդների համար, որոնց վրա մենք ազդեցություն ունենք: Որքան շատ ենք սովորում, այնքան ավելի մեծ ազդեցություն կարող ենք ունենալ ի բարին»: (Քամիլ Ն. Ջոնսոն «Seek Learning by Study and by Faith » [BYU–Pathway Worldwide devotional, հոկտեմբեր 19, 2021], byupathway.org ):
Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույցից .
Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր դուստրերն ու որդիները միշտ սովորեն: Դուք ունեք և նյութական, և հոգևոր պատճառներ՝ ուսման ձգտելու և այն սիրելու համար: Կրթություն ստանում ենք ոչ միայն գումար վաստակելու համար: Այն ձեր հավերժական նպատակի մի մասն է՝ ավելի շատ նմանվել Երկնային Հորը: …
Փնտրեք հնարավորություններ՝ ընդլայնելու ձեր միտքն ու ձեր հմտությունները: Այդ հնարավորությունները կարող են ներառել միջնակարգ կրթություն դպրոցում կամ մասնագիտական ուսուցում, ինչպես նաև ոչ պաշտոնական ուսուցում այն աղբյուրներից, որոնց վստահում եք: Ներգրավեք Տիրոջը ձեր ջանքերում և Նա կառաջնորդի ձեզ: Երբ սովորեք ձեզ շրջապատող աշխարհի մասին, սովորեք նաև Փրկչի մասին, որը ստեղծել է աշխարհը: Ուսումնասիրեք Նրա կյանքն ու ուսմունքները: Սեմինարիան, ինստիտուտը և ավետարանի անհատական ուսումնասիրությունը դարձրեք ձեր ողջ կյանքի ուսումնառության մասը: (Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություններ կատարելու ուղեցույց [2022], 31 )
Եթե ուսանողներին բաժանել եք խմբերի, առաջարկեք նրանց կիսվել իրենց գտածով իրենց խմբի անդամների հետ: Երբ նրանք կիսվեն, բացատրեք, որ քննադատաբար մտածելու կարողությունը կարևոր հմտություն է, որը կօգնի նրանց ողջ կյանքում։ Քննադատական մտածողությունը գաղափարների միջև կապեր հաստատելու և դրանք գնահատելու կարողությունն է: Ցուցադրեք հետևյալ հրահանգները, որոնք կօգնեն ուսանողներին խմբային քննարկման ընթացքում կիրառել քննադատական մտածողությունը.
Ամփոփ ներկայացրեք, թե ինչ սովորեցիք՝ սուրբ գրությունը և ուղերձն ուսումնասիրելիս:
Երբ բոլոր ուսանողները ներկայացնեն իրենց ամփոփումները, քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ նմանություններ եք գտնում ձեր սովորած ուղերձների և սուրբ գրությունների միջև:
Ինչո՞վ են մեկը մյուսից տարբերվում ձեր ուսումնասիրած սուրբ գրությունները կամ ուղերձները:
Կա՞ որևէ բան մեկ մեջբերման կամ սուրբ գրության մեջ, որը ձեզ գաղափարներ է տալիս որևէ բանի վերաբերյալ մեկ այլ մեջբերման կամ սուրբ գրության մեջ:
Ճշմարտություններ կրթության կարևորության մասին
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց ուսումնասիրության և քննարկման ժամանակ գտած ճշմարտություններով։ Կարող եք գրատախտակին գրել դասի սկզբում տրված հարցը․ «Ինչո՞ւ է կրթությունը կարևոր», և առաջարկել ուսանողներին գրել այդ հարցի վերաբերյալ իրենց սովորած ճշմարտությունները: Ուսանողները կարող են կիսվել նմանատիպ ճշմարտություններով.
Քննարկեք ուսանողների գաղափարներն իրենց կողմից նշված ճշմարտությունների վերաբերյալ՝ տալով հետևյալ հարցերը.
Ձեր նշած ճշմարտություններից ո՞րն է առավել կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ։
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է կրթությունն ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Ինչպե՞ս եք տեսել կրթություն ստանալու օրհնությունները ձեր կամ ուրիշների կյանքում:
Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում ներկայացված՝ Սառայի վերաբերյալ սցենարի մասին։ Հետևյալ հրահանգները ներկայացնելուց հետո ուսանողներին ժամանակ տվեք՝ պատասխաններն իրենց օրագրերում գրելու համար:
Օգտագործելով ձեր այսօրվա սովորածը և զգացածը՝ գրեք պատասխան, որով կարող եք կիսվել Սառայի հետ՝ օգնելու նրան ավելի լավ հասկանալ կրթության կարևորությունը: Ձեր պատասխանում ներառեք Եկեղեցու ղեկավարի ուղերձի կամ սուրբ գրության առնվազն մեկ հղում: Կարող եք նաև ներառել ձեր վկայությունը կամ նկարագրել ձեր ունեցած փորձառությունները:
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց պատասխաններով գործընկերոջ հետ: Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ:
Ավարտեք դասը՝ առաջարկելով ուսանողներին կիսվել իրենց սովորածով և ասել, թե ինչ կցանկանային հիշել: Նրանք կարող են իրենց մտքերն ու գաղափարները գրել իրենց օրագրերում: Կարող եք կիսվել կրթության կարևորության վերաբերյալ ձեր վկայությամբ:
Դասի աշխատաթերթում և «Լրացուցիչ նյութեր» բաժնում ներառված երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձի մեջ նշվում է, թե ինչպես սովորել սիրել ուսումը: Եթե ուսանողներին օգտակար լինի ստանալ լրացուցիչ ուղեցույցներ, թե ինչպես սիրել ուսումը, քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչն է ձեզ դուր գալիս ուսման մեջ: Մենք ինչո՞ւ ենք երբեմն տեսադաշտից կորցնում այն:
Ձեզ շրջապատող մարդկանցից ո՞վ է սիրում սովորել: Ի՞նչ են անում նրանք, որը ցույց է տալիս ուսման հանդեպ իրենց սերը:
Ի՞նչը կարող է օգնել ձեզ մեծացնել ուսման հանդեպ սերը:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչպես են իրենք գնահատում կամ զարգացնում իրենց սերն ուսման և կրթություն ստանալու հնարավորությունների նկատմամբ: Կարող եք դրանք գրել գրատախտակին: Ուսանողներին օգնեք տեսնել, որ որքան շատ ենք գնահատում մեր ուսումն ու կրթությունը, այնքան ավելի շատ կարող ենք աշխատել՝ սովորելու, աճելու և կատարելագործվելու համար:
Ուսանողները կարող են հուսահատվել, երբ զգան, որ լավ չեն կարողանում սովորել: Որոշ մարդիկ կարող են դժվարություններ ունենալ պաշտոնական կամ ոչ պաշտոնական ուսումնական միջավայրում, սակայն Տերը կօգնի նրանց: Հետևյալ առաջարկները կարող են ուղղորդել ուսանողներին հասնել իրենց նպատակին՝ ստանալու էմոցիոնալ, մտավոր և հոգևոր ուսուցում:
Հավատք գործադրեք Եթե հավատում եք, որ Աստված կօգնի ձեզ հասնել վեհացման, ապա ձեզ համար ավելի հեշտ կլինի հավատալ, որ Նա կօգնի ձեզ սովորել մաթեմատիկա կամ որևէ այլ առարկա, որի հետ կապված դժվարություններ ունեք: Դիտարկեք հավերժության հեռանկարից։ Հավատք գործադրելն օգնում է ձեզ շնորհակալ լինել կարծիքների համար, նույնիսկ, եթե դա նշանակում է լրացուցիչ աշխատանք կատարել կամ նորից որևէ բան անել:
Նպատակասլաց եղեք սովորելու ձեր մղման մեջ: Այն ուսանողները, որոնք փորձում են կատարել դասընթացի պահանջները և ժամկետները հապճեպ, անփույթ կամ պարզապես «ստուգարք ստանալու համար», կարող են բաց թողնել սովորելու հնարավորությունները: Ի տարբերություն դրան՝ այն ուսանողները, որոնք փնտրում են կապեր, հնարավորություններ և ունեն նպատակ, կարող են փոխակերպվել կրթության շնորհիվ: Նրանք սովորում են, որպեսզի կարողանան փոխվել, կատարելագործվել և աճել:
Պատրաստակամ եղեք փոխվելու: Պատրաստակամ եղեք փոխվելու և բացահայտելու, թե ձեր ներկայիս մտածելակերպն ու գործողություններն ինչպես կարող են սահմանափակել սովորելու ձեր ունակությունը: Փնտրեք բարելավվելու եղանակներ, երբ թեստ կամ հանձնարարություն կատարելու ժամանակ ձեր առաջադիմությունը ցածր է ձեր ակնկալածից: Փոփոխությունը կարող է նոր արդյունքներ տալ:
Սովորելու և աճելու հնարավորություններ փնտրեք: Երբ դուք սովորելու և աճելու հնարավորություններ փնտրեք, ավելի կմոտենաք Հիսուս Քրիստոսին և կգտնեք էմոցիոնալ, մտավոր և հոգևոր ուժ, քանի որ կրթությունը կարևոր է Տիրոջ համար։