Սեմինարիա
Դաս 192․ Կրթություն ողջ հոգու համար. Ձգտեք հոգևոր և աշխարհիկ կրթության


«Դաս 192. Կրթություն ողջ հոգու համար. Ձգտեք հոգևոր և աշխարհիկ կրթության», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Կրթություն ողջ հոգու համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 192. Նախապատրաստվեք ապագա կրթությանը և աշխատանքին

Կրթություն ողջ հոգու համար

Ձգտեք հոգևոր և աշխարհիկ կրթության

երիտասարդությունն ավետարանական միջավայրում

Տերը հրավիրում է մեզ ստանալ հոգևոր և աշխարհիկ կրթություն, «որպեսզի [մենք] պատրաստ լինենք ամեն ինչին» (Վարդապետություն և Ուխտեր 88.80): Այս դասը կօգնի ուսանողներին կազմել ծրագիր՝ շարունակելու իրենց կրոնական կրթությունը՝ միաժամանակ ստանալով աշխարհիկ կրթություն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կրթություն ստանալու ընթացքում ժամանակ տրամադրեք Տիրոջ համար

Կարող եք սկսել դասը՝ ներկայացնելով հետևյալ սցենարը.

Պատկերացրեք, որ ասում եք ձեր ընկերներից մեկին, որ հաճախում եք սեմինարիա: Երբ բացատրում եք, թե ինչ է սեմինարիան, ձեր ընկերը հարցնում է ձեզ. «Ինչո՞ւ մարդ կարող է ցանկանալ ժամանակ տրամադրել նման դասերի համար»:

  • Ինչո՞վ կկիսվեիք ձեր ընկերոջ հետ:

    Կարող եք նմանատիպ լրացուցիչ հարցեր տալ՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե սեմինարիա հաճախելն ինչպես է օրհնել իրենց կյանքը:

  • Սեմինարիա հաճախելիս ինչպե՞ս եք օրհնվել ձեր կրթության մեջ, երբ ժամանակ եք տրամադրել Տիրոջը:

  • Սեմինարիա հաճախելն ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեր ակադեմիական ուսման վրա:

Բացատրեք, որ սեմինարիան ավարտելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան երիտասարդ տարիքում շարունակել իրենց կրոնական կրթությունը: Այս դասն ուսանողներին կներկայացնի այդ հնարավորությունները:

Խրախուսեք ուսանողներին ուշադրություն դարձնել Հոգու հուշումներին, որոնք կարող են օգնել իրենց գիտակցել իրենց ակադեմիական ուսման ընթացքում հոգևոր կրթություն ստանալու կարևորությունը: Կարող եք նաև ուսանողներին առաջարկել ուղղորդում խնդրել Երկնային Հորից այն մասին, թե կրոնական կրթության որ տարբերակներին հետևել ապագայում:

Հոգևոր կրթության կարևորությունը

Վարդապետություն և Ուխտերում Տերը ուսուցանում է, որ մենք պետք է ուսումնասիրենք գիտելիքի տարբեր ոլորտներ, որպեսզի պատրաստ լինենք ծառայելու ուրիշներին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88․78–80, 118 հատվածները՝ փնտրելով Տիրոջ խորհուրդը:

  • Ըստ այդ հատվածներից ձեր սովորածի, ի՞նչ է Տերը ցանկանում, որ մենք սովորենք, որպեսզի պատրաստ լինենք ծառայելու ուրիշներին:

    Ուսանողները կարող են նշել նմանատիպ մի ճշմարտություն. Տերը ցանկանում է, որ ուսման ընթացքում մենք կենտրոնանանք հոգևոր և աշխարհիկ գիտելիքի վրա: Օգտակար կլինի բացատրել, որ աշխարհիկ կրթությունն այն կրթությանն է, որն ուղղակիորեն կապված չէ ավետարանի ուսմունքների հետ:

  • Ի՞նչ կասեք այն մարդուն, որը ժամանակ չունի կրոնական կրթություն ստանալու համար, քանի որ չափազանց կենտրոնացած է իր աշխարհիկ կրթության վրա:

    Նախորդ հարցերի քննարկման ընթացքում օգտակար կլինի առաջարկել ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 29.34 հատվածը։ Նրանք կարող են փնտրել ուսմունքներ, որոնք կօգնեն իրենց ավելի լավ հասկանալ, թե ինչու է Տերը ցանկանում, որ մենք կենտրոնանանք կրոնական և աշխարհիկ կրթության վրա:

  • Ինչպե՞ս կարող է ձեր ակադեմիական կրթության հետ մեկտեղ կրոնական կրթության վրա կենտրոնանալն ամրապնդել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Երբ ուսանողները քննարկեն նախորդ հարցերը, ցուցադրեք և կիսվեք նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությամբ:

Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգը նկարագրել է այն օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ, երբ ձգտենք հավասարակշռել հոգևոր և աշխարհիկ ուսումը.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Մենք նախապատվությունը պետք է տանք հոգևոր կրթությանը: … Պարզ է, որ հոգևոր կրթությունն առաջին տեղում դիտարկելը չի ազատում մեզ աշխարհիկ բաներ սովորելուց: Հակառակը, այն նպատակ է հաղորդում մեր աշխարհիկ կրթությանը և մղում է մեզ ավելի ջանասիրաբար աշխատել դրա վրա:

Եթե մենք իր տեղում պահպանենք հոգևոր կրթությունը, ստիպված կլինենք մեր ժամանակը ճիշտ օգտագործելու հետ կապված որոշ դժվար ընտրություններ կատարել: Սակայն որպես օրինաչափություն մեր կյանքում՝ հոգևոր կրթությունը երկրորդական դարձնելու գիտակցված ընտրություն երբեք չի կարող լինել: Երբեք: Դա կհանգեցնի ողբերգության: Ողբերգությունն առաջին հայացքից ակնհայտ չի լինի, ոչ էլ երբևէ պարզ կլինի մահկանացու կյանքում: Բայց հիշեք, դուք հետաքրքրված եք կրթություն ստանալ ոչ միայն մահկանացու կյանքի, այլև՝ հավերժական կյանքի համար: Եթե հոգևոր տեսանկյունից հստակ տեսնեք այդ իրականությունը, դուք առաջնահերթությունը կտաք հոգևոր կրթությանը և միևնույն ժամանակ չեք անտեսի աշխարհիկ կրթությունը: Իրականում, երբ ունենաք հոգևոր տեսլական, ավելի ջանասիրաբար կաշխատեք ձեր աշխարհիկ կրթության ուղղությամբ։ (Հենրի Բ․ Այրինգ, «Education for Real Life», Ensign, հոկտեմբեր 2002, 17–18):

Կրոնական կրթության տարբերակները Եկեղեցու կրթական համակարգում

Երկնային Հայրը մեզ օրհնել է Եկեղեցու կողմից հովանավորվող կրթական հաստատություններով, որոնք կարող են օգնել մեզ առաջնահերթությունը տալ հոգևոր կրթությանը: Այս ոգեշնչված հաստատությունները ստեղծվել են Աստծո զավակներին օրհնելու համար:

Ուսանողներին օգնեք իրենց երիտասարդ տարիքում ծանոթանալ կրոնական կրթության տարբերակներին: Կարող եք դա անել՝ ցուցադրելով «The Growth and Momentum of the Church Educational System» տեսանյութը։

աշխատաթերթի պատկերակԿարող եք նաև բաժանել «Եկեղեցու կրթական համակարգ» վերնագրով աշխատաթերթը և ուսանողներին ժամանակ տրամադրել՝ կարդալու և սովորելու տարբերակները:

Ժամանակ տրամադրեք՝ ամբողջ դասարանով կարդալու և քննարկելու «Կրոնի ինստիտուտներ» բաժինը։ Ուսանողներին հնարավորություն տվեք հարցեր տալ ինստիտուտի վերաբերյալ: Օգտակար կլինի հրավիրել տեղական ինստիտուտի ուսուցչի կամ ուսանողի՝ խոսելու ինստիտուտի մասին և պատասխանելու հարցերին:

Ինստիտուտի վերաբերյալ քննարկումից հետո ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ կարդալու և սովորելու աշխատաթերթում ներկայացված այլ տարբերակները: Երբ ուսանողներն ուսումնասիրեն տարբերակները, նրանց առաջարկեք փնտրել Աստծո սիրո և մեր հանդեպ Նրա ցանկությունների վերաբերյալ վկայությունները: Թեև ամբողջ աշխարհում ուսանողները հաճախում են Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատությունններից յուրաքանչյուրը, օգտակար կլինի ուսանողներին ցուցադրել այն տարբերակները, որոնք առավելագույնս վերաբերում են ձեր տարածքին: Հետևյալ աղյուսակը կարող է օգնել․

Նպատակային աշխարհագրական տարածքներ

Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ

Նպատակային աշխարհագրական տարածքներ

Համաշխարհային

Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ

Կրոնի ինստիտուտ՝ ԲՅՀ–Pathway Worldwide

Նպատակային աշխարհագրական տարածքներ

Միացյալ Նահանգներ և Կանադա

Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ

Բրիգամ Յանգ Համալսարան՝ ԲՅՀ–Idaho

Նպատակային աշխարհագրական տարածքներ

Ասիա և Խաղաղօվկիանոսյան կղզիներ

Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ

ԲՅՀ–Hawaii (Հավայան կղզիների Բրիգամ Յանգի համալսարան)

Նպատակային աշխարհագրական տարածքներ

Յուտա և մոտակա նահանգներ

Եկեղեցու կրթական համակարգի (ԵԿՀ) հաստատություններ

Ensign քոլեջ

Նախքան ուսանողներին առաջարկելը՝ սովորել ԵԿՀ-ի այլ հաստատություններում, օգնեք նրանց գնահատել, թե այդ հաստատություններից որն է առավել համապատասխան իրենց:

Դա անելու համար կարող եք մի քանի որոշակի օրինակ ներկայացնել, որտեղ նկարագրված են մարդիկ, որոնք լավագույնս համապատասխանում են հաստատություններից յուրաքանչյուրին: աշխատաթերթի պատկերակՈրպես այլընտրանքային տարբերակ կարող եք ուսանողներին տրամադրել «ԵԿՀ-ի ո՞ր հաստատությունն է համապատասխանում ինձ» վերնագրով աշխատաթերթը: Երբ ուսանողները կարդան աշխատաթերթը և նշեն իրենց կարիքներն ու ցանկությունները, առաջարկեք նրանց փնտրել հաստատություններ, որոնք լավագույնս համապատսխանում են իրենց:

ԵԿՀ-ի ո՞ր հաստատությունն է համապատասխանում ինձ:

Նշեք այն արտահայտությունները, որոնք լավագույնս բնութագրում են ձեզ.

  1. Աշխատանքային կամ այլ պարտականություններից ելնելով, ինձ անհրաժեշտ է ճկուն ժամանակացույց։

  2. Նախկինում ես լավ գնահատականներ եմ ստացել:

  3. Ինձ համար օգտակար կլիներ ունենալ ակադեմիական ուսուցիչ:

  4. Ինձ համար դժվար կլինի ձեռք բերել քոլեջում սովորելու համար անհրաժեշտ գումարը:

  5. Ինձ համար դժվար կլինի համապատասխանել քոլեջների կամ համալսարանների մեծ մասի պահանջներին:

  6. Ես հետաքրքրված եմ ոչ հեշտ ճանապարհով ակադեմիական փորձառություն ձեռք բերելով:

  7. Ինձ հետաքրքրում են փոքրաթիվ դասարանները։

  8. Ես ծրագրում եմ հաճախել քոլեջ, սակայն ոչ Եկեղեցու քոլեջներից կամ համալսարաններից որևէ մեկը:

Եկեղեցու Կրթական Համակարգ

ԵԿՀ-ի միսիա․ Օգնեք զարգանալ Հիսուս Քրիստոսի աշակերտներին, որոնք պետք է առաջնորդներ դառնան իրենց տներում, Եկեղեցում և համայնքներում:

[Էջ 1]

Իսրայելի հավաքումը․

«Տերը օգտագործում է կրթությունն Իսրայելի մեծ հավաքման համար, որը տեղի է ունենում այսօր Եկեղեցում: Նա պատրաստում է աշխարհն Իր վերադարձին և Եկեղեցու կրթական համակարգն այն բազմաթիվ միջոցներից մեկն է, որը Նա կօգտագործի այդ ջանքերում: Յուրաքանչյուր հաստատություն անում է յուրահատուկ մի բան՝ օրհնելու համաշխարհային Եկեղեցին: Յուրաքանչյուր հաստատություն ունի իր նպատակը և իր հանձնառությունը Եկեղեցու ղեկավարությունից՝ տարբերվել աշխարհից և միմյանցից»:

— Երեց Քլարկ Գ. Գիլբերտ, Եկեղեցու կրթական համակարգի հանձնակատար

  • ԳՐԱՆՑՎԵՔ՝ յուրաքանչյուր հնարավորության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար․ cesinfo.byu.edu։

  • ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ այս տարբերակներից մեկին, անցեք apply.ChurchofJesusChrist.org կայք։

  • ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ հաստատություններից յուրաքանչյուրի մասին այս աշխատաթերթի հաջորդ էջում:

[Էջ 2]

Կրոնի Ինստիտուտներ

Ինստիտուտը մի միջավայր է չափահաս երիտասարդների համար՝ դպրոցում կամ դպրոցից դուրս, որտեղ նրանք հավաքվում են ընկերների հետ, որոնք կիսում են հավերժական ճշմարտություններով ապրելու իրենց ցանկությունը՝ բախվելով առօրյա կյանքի երկրային իրողություններին: Ինստիտուտի նպատակն է՝ օգնել երիտասարդներին բացահայտել և կիրառել Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու գործնական ուղիները:

Ուսանողները ներառվում են ինստիտուտում հավատքի իրենց ճանապարհի այն կետում, որտեղ գտնվում են։ Դա մի վայր է, որտեղ նրանք կզգան.

  • Քրիստոսակենտրոն ուսումնական ծրագիր՝ հիմնված սուրբ գրությունների և մարգարեական ուսմունքների վրա:

  • Հոգևոր և գործնական կյանքի իրավիճակներում կողմնորոշվելու վերաբերյալ փորձառական հետազոտություն:

  • Հարգանքի, փոխըմբռնման և ապահով վայր՝ շփվելու, հարցեր տալու և նոր հեռանկարներ ձեռք բերելու համար:

  • Առցանց և առկա ուսուցում, սեմինարներ և ինտերակտիվ քննարկումներ:

Իմացեք ավելին institute.ChurchofJesusChrist.org կայքում:

ԲՅՀ–Pathway Worldwide

ԲՅՀ–Pathway Worldwide կրոնի ինստիտիտուտը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ստանալ համալսարանական կրթություն:

Այն ուսանողները, որոնց անհրաժեշտ է առցանց կրթության ճկունությունը, որոնք ցանկանում են ամրացնել իրենց ակադեմիական վստահությունը կամ որոնց ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ պարզելու, թե ինչ անել ավագ կամ միջնակարգ դպրոցից հետո, կարող են օգտվել ԲՅՀ–Pathway Worldwide կրոնի ինստիտուտի առավելություններից:

  • ԲՅՀ–Pathway Worldwide կրոնի ինստիտուտը սպասարկում է ուսանողներին ավելի քան 180 երկրներում:

  • Դասընթացներն ամբողջությամբ առցանց են և ուսման գները զգալիորեն ցածր են, քան մյուս դպրոցներում:

  • Ուսանողները կարող են ձեռք բերել համապատասխան վկայականներ և ստանալ առցանց կրթության կրթական աստիճաններ ԲՅՀ–Idaho և Ensign քոլեջի միջոցով:

  • Յուրաքանչյուր առաջարկվող վկայական ստանալու համար անհրաժեշտ է մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ:

Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:

Բրիգամ Յանգ Համալսարան

Բրիգամ Յանգ Համալսարանի (ԲՅՀ) միսիան է՝ օգնել մարդկանց կատարելության և հավերժական կյանքի իրենց ձգտումներում: ԲՅՀ-ն տրամադրում է ինտենսիվ ուսուցում՝ խթանիչ միջավայրում, որտեղ ակնկալվում է գերազանցության ձգտում և մարդկային ներուժի լիարժեք իրացում: BYU-ը ձգտում է զարգացնել հավատք, բանականություն և բնավորություն ունեցող ուսանողներին, որոնք ունեն հմտություններ և ցանկություն՝ շարունակելու ուսումը և ծառայելու ուրիշներին իրենց ողջ կյանքում:

  • BYU-ն տալիս է ոգեշնչող ուսուցման հնարավորություններ, որոնցում համատեղված են հոգևոր ճշմարտությունները, հետազոտական փորձառությունը և գործնական ուսումնասիրությունը բոլոր ուսանողների համար:

  • Այն մեկնարկային հարթակ է ասպիրանտուրայի և ապագայում փայլուն գործունեություն ծավալելու համար:

  • Այն տրամադրում է NCAA սպորտի ավանդական համալսարանական փորձառություն, ինչպես նաև արվեստի և երաժշտության բնագավառում համաշխարհային մակարդակի փորձառություն:

Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:

ԲՅՀ–Idaho

ԲՅՀ–Idaho-ն ամրացնում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին վկայությունները և խթանում է դրա սկզբունքներն առողջ ակադեմիական, մշակութային և սոցիալական միջավայրում: Դասերի նպատակն է՝ առաջարկել իրական փորձառություն՝ նախապատրաստելու տարբեր հետաքրքրություններով և կարողություններով օժտված ուսանողներին ուսման և աշխատանքի համար: ԲՅՀ–Idaho-ն որքան հնարավոր է շատ ուսանողների ձգտում է տրամադրել բարձրորակ կրթություն՝ ցածր գնով:

  • Կրթական աստիճաններն առաջարկվում են ավելի քան 100 մասնագիտություններով:

  • Դասախոսները պրոֆեսիոնալներ են իրենց համապատասխան ոլորտներում և ուսանողներին կրթելն ու նրանց համար ուսուցիչ լինելը համարում են իրենց առաջնահերթությունը:

  • Դասարանում սովորող ուսանողների միջին թիվը 30 է:

Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:

ԲՅՀ–Hawaii (Հավայան կղզիների Բրիգամ Յանգի համալսարան)

Կենտրոնանալով Օվկիանիայից և Ասիական երկրներից եկած ուսանողների վրա՝ ԲՅՀ–Hawaii-ն ուսանողներին նախապատրաստում է դառնալ աշխարհում միջմշակութային խաղաղության և միասնության օրինակներ՝ Հիսուս Քրիստոսի ուսմունքներով ապրելու միջոցով: ԲՅՀ-Hawaii-ի շրջանավարտները պատրաստվում են ողջ կյանքի ընթացքում ծառայության համար: Նրանք դրսևորում են մտածողության հմտություններ և ծառայող-առաջնորդի բնավորություն։

  • Ուսանողները պլանավորում են իրենց ուրույն ակադեմիական ուղիները՝ ընտրելով մեկ հիմնական և երկու լրացուցիչ մասնագիտություն կամ վկայականներ ուսման տարբեր ոլորտներում:

Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:

Ensign քոլեջ

Կենտրոնանալով հիմնականում Յուտայի նահանգի ուսանողների վրա՝ Ensign քոլեջը կրթում և զարգացնում է Հիսուս Քրիստոսի ընդունակ և վստահելի աշակերտներ: Մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված ուսումնական ծրագիրը երաշխավորում է, որ ուսանողները ձեռք կբերեն փորձառություն, որը կնախապատրաստի իրենց մրցակցային աշխատավարձ ստանալ մեկից չորս տարվա ընթացքում: Հոգևոր առումով սնուցվող միջավայրը լրացնում է խորացված ուսումնասիրությունը դասարանում:

  • Բոլոր ցանկացողները կարող են դիմել։

  • Կարող են կիրառվել ավելի քան 25 տարբեր վկայականներ՝ կրտսեր մասնագետի կամ բակալավրի աստիճան շնորհելու համար:

  • Առցանց վկայականները և աստիճանները հնարավոր է ստանալ ԲՅՀ–Pathway Worldwide-ի միջոցով:

  • Ուսանողական կազմը բազմազան է:

Իմացեք ավելին cesinfo.byu.edu կայքում:

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան տարբերակները կարդալու և ուսումնասիրելու համար, նրանց ժամանակ տրամադրեք կիսվելու իրենց սովորածով՝ քննարկելով հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ գաղափարներ ձեռք բերեցիք՝ այս տարբերակներն ուսումնասիրելիս:

  • Ի՞նչ ապացույց գտաք Իր զավակների հանդեպ Աստծո սիրո և ցանկությունների վերաբերյալ:

  • Ի՞նչ հարցեր դեռևս ունեք:

Ծրագիր կազմեք

Կազմեք ծրագիր՝ հիմա և ապագայում ձեր հոգևոր կրթության առաջնահերթության վերաբերյալ:

  • Եթե դուք դեռ մի քանի տարի ունեք սեմինարիայում սովորելու համար, գրի առեք նպատակ՝ շարունակելու հոգևոր կրթությունը դարձնել առաջնահերթություն։

  • Եթե արդեն ավարտում եք սեմինարիան, գրեք, թե որն է լինելու ձեր հաջորդ քայլը:

  • Ինչպե՞ս ձեր ծրագիրը կօգնի ձեզ շարունակել ավելի մոտենալ Փրկչին:

Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք իրենց ծրագրով կիսվել դասարանի հետ: Խրախուսեք նրանց խոսել իրենց ծնողների, Եկեղեցու ղեկավարի կամ ուսուցչի հետ իրենց ապագա ծրագրերի և նպատակների մասին:

Կիսվեք հոգևոր ուսումն առաջնահերթություն դարձնելու կարևորության մասին ձեր վկայությամբ: