Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են օգնել մեզ մեր կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ սովորելու և միջնակարգ կրթություն ստանալու մեր ջանքերը: Այս դասը կօգնի ուսանողներին ներգրավել Տիրոջը իրենց ուսումնառության բոլոր ոլորտներում՝ ուսումնասիրությամբ և հավատքով ուսում փնտրելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դժվարին իրավիճակներ
Պատկերացրեք ձեզ հետևյալ իրավիճակներից մեկում կամ մի քանիսում.
Դպրոցում դասի ժամանակ դուք ձեզ հուսալքված եք զգում և պատրաստ եք հանձնվել:
Դուք հարցեր ունեք՝ երիտասարդ չափահաս տարիքում ձեր ուսումնառությունը շարունակելու վերաբերյալ: Դուք չգիտեք, թե որտեղ պետք է շարունակեք հաճախել դպրոց կամ պետք է դա արդյոք:
Սա ձեր առաջին աշխատանքային շաբաթն է նոր աշխատավայրում և դուք անհամապատասխանություն եք զգում աշխատանքի կամ առաջադրանքների վերաբերյալ:
Ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք այդ իրավիճակներից մեկում: Ո՞ւմ կդիմեք օգնության համար:
Ժամանակ տրամադրեք խորհելու հետևյալ պնդումների շուրջ՝ օգտագործելով 1-ից (երբեք) 5-ը (շատ հաճախ) սանդղակը.
Ես աղոթում եմ Երկնային Հորը իմ ուսումնասիրությունից կամ դպրոցական նախագիծ սկսելուց առաջ, որպեսզի Նա օգնի ինձ:
Իմ անձնական աղոթքներում ես ցանկություն եմ հայտնում իմ Երկնային Հորը, որպեսզի Հոգին լինի ինձ հետ դպրոցում՝ սովորելու ժամանակ:
Ես պարբերաբար փորձում եմ կատարելագործվել Հիսուս Քրիստոսի օգնությամբ սովորելու իմ ջանքերում:
Ես ապավինում և ընդունում եմ Հոգու օգնությունն իմ ուսումնառության և կրթության մեջ:
Սովորեք սուրբ գրությունների սովորող մարդկանց օրինակից
Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները, որտեղ նկարագրված են այն մարդիկ, որոնք հայտնվել են դժվար և անորոշ իրավիճակներում: Փնտրեք օրինակներ, թե ինչպես են այդ մարդիկ ներգրավում Տիրոջը՝ հասկացողություն փնտրելիս:
Ինչպե՞ս են այդ մարդիկ ներգրավել Տիրոջը իրենց ուսումնառության մեջ:
Տերը ինչպե՞ս օգնեց նրանց:
Հիմնվելով ձեր սովորածի վրա՝ ինչպե՞ս կավարտեք հետևյալ արտահայտությունը: Երբ մենք ներգրավենք Տիրոջը մեր ուսումնառության մեջ, Նա կարող է …
Ի՞նչ գիտեք Տիրոջ մասին, որը ձեզ վստահություն է տալիս, որ Նա կօգնի ձեզ կրթություն ստանալու ընթացքում:
Տիրոջը ձեր ուսումնառության մեջ ներգրավելու եղանակներ
Ե՞րբ է օգտակար ներգրավել Տիրոջը, երբ խոսքը վերաբերում է ձեր դպրոցական աշխատանքներին:
Ձեր օրագրի էջերից որևէ մեկի վրա գրեք Ես կարող եմ Տիրոջը ներգրավել իմ ուսումնառության մեջ … արտահայտությունը: Գրեք հնարավորինս շատ գաղափարներ, թե ինչպես ներգրավել Տիրոջը դպրոցին վերաբերող այն աշխատանքներում, որոնք նշել եք:
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել՝ Տիրոջը ձեր կրթության մեջ ներգրավելու շնորհիվ:
Խորհեք և գործեք ըստ ճշմարտությունների
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Տիրոջ մասին, որը ձեզ մոտ ցանկություն է առաջացնում ներգրավել Նրան ձեր ուսումնառության մեջ:
Որո՞նք են այն մեկ կամ երկու գործողությունները, որոնք կարող եք անել՝ Տիրոջը ձեր ուսումնառության մեջ ներգրավելու համար: