Սեմինարիա
Դաս 197. Նախապատրաստվել ստուգարքներին և դժվար նախագծերին. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»


«Դաս 197. Նախապատրաստվել ստուգարքներին և դժվար նախագծերին. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Նախապատրաստվել ստուգարքներին և դժվար նախագծերին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 197. Հաջողության հասնել դպրոցում

Նախապատրաստվել ստուգարքներին և դժվար նախագծերին

«Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»

ուսանողները ստուգարք են հանձնում

Կրթություն ստանալու մեր ջանքերում մեզ հաճախ հանձնարարում են դժվար առաջադրանքներ կատարել: Եթե երիտասարդները նայեն դեպի Հիսուս Քրիստոս և ակտիվ պատրաստվեն դպրոցի դասերին ու ջանասիրաբար սովորեն, Փրկիչը կարող է օգնել նրանց հաղթահարել իրենց ուսումնական առաջադրանքները: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ ստուգարքներին և դժվար նախագծերին հաջողությամբ նախապատրաստվելու եղանակները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դժվարություններ՝ կապված ստուգարքների կամ դպրոցական նախագծերի հետ

Կարող եք սկսել դասը՝ կիսվելով հետևյալ սցենարներով։ Ամբողջական սցենարներով կիսվելու փոխարեն, կարող եք կիսվել յուրաքանչյուր սցենարի առաջին նախադասությամբ, այնուհետև խնդրել ուսանողներին ներկայացնել պատճառները, թե ինչու Սեմն ու Էմման կարող են նման զգացում ունենալ:

Սեմը չի սիրում դպրոցում ստուգարքներ հանձնել, քանի որ նա սովորաբար դժվարանում է դրանք հաղթահարել: Նա հաճախ է անհանգստանում ստուգարք հանձնելիս և կարծես թե մոռանում է իր սովորածի մեծ մասը:

Էմման դժվարանում է, երբ իրեն դպրոցական մեծ նախագծեր կամ հոդվածներ են հանձնարարում: Նա իրեն ծանրաբեռնված է զգում այն աշխատանքի քանակից, որը պետք է անի և սկսում է աշխատել դրանց վրա նախագիծը կամ հոդվածը ներկայացնելուց մեկ կամ երկու օր առաջ: Արդյունքում, աշխատանքը, որը նա կատարում է, հաճախ կիսատ կամ վատ է ստացվում։

Ուսանողներին առաջարկեք մտածել այն դեպքերի մասին, երբ իրենց զգացել են այնպես, ինչպես Սեմը կամ Էմման: Բացատրեք, որ ուսանողները հաճախ են իրենց անվստահ զգում դպրոցում՝ հատկապես ստուգարքների և դժվար նախագծերի ժամանակ: Օգտակար կլինի հիշեցնել, որ ուսումնառությունն ամբողջ կյանքի գործընթաց է: Մենք այս երկրի վրա ենք սովորելու և առաջադիմելու համար:

Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել հոգևոր ճշմարտությունների և տպավորությունների վրա, որոնք կարող են օգնել իրենց հաջողության հասնել դպրոցական ստուգարքներում կամ նախագծերում:

Սովորեք սուրբ գրություններից

Բացատրեք, որ սուրբ գրությունները հստակ չեն ուսուցանում, թե ինչպես նախապատրաստվել ստուգարքներին կամ դպրոցական նախագծերին: Սակայն, սուրբ գրությունները մեզ նմանեցնելով (տես 1 Նեփի 19.23), մենք կարող ենք գտնել ճշմարտություններ, որոնք տարբեր եղանակներով կօգնեն մեզ, ներառյալ, երբ մենք բախվենք դժվարությունների մեր կրթության մեջ:

Դասարանը բաժանեք խմբերի՝ հետևյալ ուսումնական վարժությունը կատարելու համար։

Սուրբ գրություններում փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ստուգարքների ժամանակ և դպրոցական նախագծերում հաջողության հասնելու ձեր ջանքերում: Կարող եք ինքնուրույն գտնել սուրբ գրությունների հատվածներ կամ ուսումնասիրել հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը.

  • Ի՞նչ ճշմարտություններ գտաք, որոնք կարող են օգնել ձեզ հասնել հաջողության ստուգարքների ժամանակ կամ դպրոցական նախագծերում:

    Որպեսզի օգնեք ուսանողներին ուսուցանել միմյանց, առաջարկեք նրանց գրատախտակին գրել իրենց գտած ճշմարտությունները:

    Ուսանողները պետք է կարողանան բացահայտել հնարավորինս շատ ճշմարտություններ իրենց ուսումնասիրած սուրբ գրություններից: Օրինակ՝ Սուրբ Հոգին կարող է լուսավորել իմ միտքը (տես Վարդապետություն և Ուխտեր 6.15), եթե ես պատրաստ եմ, ես վախենալու կարիք չունեմ (տես Վարդապետություն և Ուխտեր 38.9, 30), եթե ես միշտ աղոթեմ, Աստված կնվիրագործի իմ կատարումը իմ հոգու բարօրության համար (տես 2 Նեփի 32.8–9), Ես կարող եմ ամեն ինչ անել Հիսուս Քրիստոսի միջոցով (տես Փիլիպպեցիներին 4.13

    Ուսանողներից մի քանիսին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցերից առաջինին: Կարող եք ցույց տալ գրատախտակին գրված ճշմարտություններից մի քանիսը և առաջարկել ուսանողներին, որոնք գրել են դրանք, պատասխանել հարցին՝ հիշելով այդ ճշմարտությունը:

  • Ըստ ձեզ, ձեր գտած ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ դպրոցական ստուգարքների կամ նախագծերի ժամանակ:

  • Տերը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ձեր դպրոցական աշխատանքներում, եթե դուք կիրառեք այս ճշմարտությունները ձեր ուսումնասիրությունների ժամանակ:

Նախորդ հարցերի քննարկման ընթացքում ուսանողներից մի քանիսին խնդրեք կիսվել օրինակներով, թե ինչպես են ստացել Տիրոջ օգնությունն իրենց դպրոցական աշխատանքում: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես են այդ փորձառություններն ազդել Փրկչի հանդեպ իրենց զգացմունքների վրա:

Խորհուրդ տվեք

Դասի այս հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես կարող են նախապատրաստվել՝ դժվար ստուգարքների կամ նախագծերի ժամանակ հաջողության հասնելու համար: Ցուցադրեք հետևյալ հրահանգները և ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ զուգընկերոջ կամ փոքր խմբերով պատասխան պատրաստելու համար:

Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք խորհուրդներ տալ Սեմի կամ Էմմայի նման մարդկանց, թե ինչպես հաջողության հասնել ստուգարքների կամ դպրոցական դժվար նախագծերի ժամանակ: Գրեք, թե ինչ խորհուրդ կտաք նրանց։ Ձեր խորհուրդներում ներառեք արտահայտություններ սուրբ գրություններից, որոնք, ըստ ձեզ, կարող են օգտակար լինել: Հետևյալ հարցերը կարող են օգնել ձեզ՝ պատասխան ներկայացնելու համար․

  • Ի՞նչը կարող է օգնել ձեզ հիշել և օգտագործել ձեր սովորածը:

  • Ինչպե՞ս կարող եք չշեղվել ուսումնասիրության ընթացքում:

  • Ի՞նչը կարող է օգնել ձեզ չհետաձգել աշխատանքը:

  • Ի՞նչը կարող է օգնել ձեզ զարգացնել հստակ մտածելու ունակությունը:

  • Ի՞նչ կարող եք անել՝ Տիրոջը ձեր նախապատրաստման մեջ ներգրավելու համար:

Ուսանողներին իրենց պատասխանների համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց կիսվել դրանցով դասարանի հետ: Կարող եք գրատախտակին գրել այն գաղափարները, որոնցով կիսվել են ուսանողները և խրախուսել նրանց գրել իրենց օրագրերում այն խորհուրդները, որոնց շուրջ դեռ չեն խորհել: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կիսվել օրինակներով, թե ինչպես են այդ խորհուրդներն օգնել իրենց:

Եթե գաղափարներ մտածելու հարցում ուսանողներն օգնության կարիք ունենան, նրանց ներկայացրեք հետևյալ առաջարկներից մի քանիսը.

  • Գրառումներ արեք այն մասին, ինչ սովորում եք դասարանում և հաճախ վերանայեք դրանք: Ձեր դասընկերոջը, ընտանիքի անդամներին կամ ընկերոջը բացատրեք, թե ինչ եք սովորում:

  • Ուսումնասիրելիս մի կողմ դրեք ձեր հեռախոսը և արգելափակեք ձեր մուտքը դեպի համացանցում առկա շեղող կայքեր:

  • Ձեր ուսումնասիրությունները բաշխեք մի քանի օրվա կամ շաբաթվա վրա: Կազմեք ժամանակացույց և հետամուտ եղեք դրան: Եթե ​​հետ եք մնում ժամանակացույցից, մի սպասեք դրա ավարտին՝ բացթողումները լրացնելու համար:

  • Հանգիստ տեղ գտեք ուսումնասիրության համար և ուսումնասիրեք օրվա այն ժամերին, երբ շատ հոգնած չեք: Հոգ տարեք ձեր մարմնի մասին՝ ուտելով առողջ սնունդ, շատ քնելով և կանոնավոր մարզվելով:

  • Ժամանակ հատկացրեք՝ սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով ձեր ոգին կրթելու և նախապատրաստելու համար: Աղոթեք և երբեմն ծոմ պահեք՝ օգնության և առաջնորդության համար:

Այլ գաղափարներ, որոնք կօգնեն հանձնել դպրոցական քննությունները կարելի է գտնել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում:

Խորհեք ձեր սովորածի շուրջ

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք ինչ սովորեցին և զգացին դասի ժամանակ, որն իրենց կարող է օգնել իրենց կյանքի ընթացքում: Դրա համար ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը ցանկանում եք հիշել:

  • Այսօր ձեր սովորած ռազմավարություններից որոնք եք ցանկանում ներառել ձեր ուսումնասիրության մեջ:

Ուսանողներին հիշեցրեք, որ հաջողակ ուսանող դառնալու համար անհրաժեշտ է ժամանակ, նախապատրաստություն, համբերություն և կիրառում: Խրախուսեք նրանց շարունակել ապավինել Փրկչին՝ օգնության և առաջնորդության համար: