Սեմինարիա
Դաս 96․ Վարդապետություն և Ուխտեր 84․49–102․ «Ողջ աշխարհին՝ ամեն մի արարածի»


«Դաս 96․ Վարդապետություն և Ուխտեր 84․49–102. «Ողջ աշխարհին՝ ամեն մի արարածի», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 84․49–102», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 96․ Վարդապետություն և Ուխտեր 84

Վարդապետություն և Ուխտեր 84․49–102

«Ողջ աշխարհին՝ ամեն մի արարածի»

աշխարհի բոլոր մարդիկ

1832 թվականի աշնանը միսիոներները, այդ թվում՝ Ջարեդ Քարթերը և Սթիվեն Բերնեթը վերադարձան Կիրթլենդ, Օհայո՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելուց հետո: Դա մի հիանալի ժամանակ էր, երբ երեցները պատմեցին Միացյալ Նահանգների արևելքում Տիրոջը ծառայելու մասին: Նրանցից շատերը պետք է շուտով կանչվեին՝ շարունակելու ծառայությունը: Մեր օրերում մենք նույնպես կարող ենք ծառայել Տիրոջը՝ կիսվելով Նրա ավետարանով: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ աշխարհում բոլորի հետ ավետարանով կիսվելու քրիստոսանման ցանկությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ամբողջ աշխարհը

աշխարհի քարտեզը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե քանի Աստծո զավակ կա երկրի վրա և Նրա ավետարանի կարիքն ունեն, կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով աշխարհի քարտեզը: Խնդրեք ուսանողներին մեկ րոպեում նշել հնարավորինս շատ երկրներ, կամ կարող եք առաջարկել նրանց քարտեզի վրա նշել մի քանի երկիր: Ուսանողները կարող են նաև ծանոթանալ ձեր երկրի կամ աշխարհի բնակչության թվին:

Խոսեք ամբողջ աշխարհում Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Աշխարհի ո՞ր երկրներում են միսիոներները ծառայում: Որտե՞ղ նրանք չկան:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների թիվն ամբողջ աշխարհում համեմատվում աշխարհի ընդհանուր բնակչության հետ: Ինչպե՞ս է ձեր տարածքում Եկեղեցու անդամների թիվը համեմատվում ձեր տարածքի ընդհանուր բնակչության թվի հետ:

Եկեղեցու վերաբերյալ վիճակագրական հարցերին պատասխանելու համար այցելեք «Փաստեր և վիճակագրություն» էջը newsroom.ChurchofJesusChrist.org կայքում։

Կարող եք խնդրել ուսանողներին խորհել այն բարի գործերի մասին, որ նրանք կարող են անել՝ ընտրելով ծառայությունը միսիայում: Կարդացեք հետևյալ խոսքերը և առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով կամ զգացմունքներով:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է հետևյալը.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին: Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու, թե որտեղ կարող է գտնել այն խաղաղությունը, որը «[վեր է] ամեն հասկացողությունից» [Փիլիպպեցիս 4․7]։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Քարոզեք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022 թ․, 7)

Խնդրեք ուսանողներին գրել մի քանի միտք՝ ի պատասխան հետևյալ հուշման.

Մի պահ խորհեք, թե ինչպես է Աստված վերաբերվում Իր բոլոր զավակներին ողջ աշխարհում: Ի՞նչ են կորցնում շատ մարդիկ՝ չիմանալով Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին: Ի՞նչ գիտեք և ի՞նչ օրհնություններ եք զգացել, որոնք կարող են փոխել մարդկանց կյանքը:

Աշխարհի վիճակը

1832 թվականի սեպտեմբերը մի հիանալի ժամանակ էր Կիրթլենդում, երբ միսիոներները վերադարձան միսիաներից և պատմեցին Ամերիկայի արևելյան նահանգներում իրենց փորձառությունների մասին: Այդ ընթացքում Ջոզեֆ Սմիթը ցուցումներ ստացավ Տիրոջից: Այդ ցուցումներից մի քանիսը վերաբերում էին աշխարհի վիճակին և կարիքներին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․49–53 հատվածները՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք Տերն օգտագործել է նկարագրելու համար, թե ինչ են զգում մարդիկ աշխարհում:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտած բառերով և արտահայտություններով և բացատրել, թե, ըստ իրենց, ինչ են դրանք նշանակում: Նրանք հավանաբար կնշեն մեղքի և ստրկության թեման։ Ուսանողները կարող են նաև տեսնել, որ մարդիկ խավարի մեջ էին և հառաչում էին այդ պատճառով: Դա նշանակում է, որ նրանք իրենց անօգնական, տխուր և հիվանդ էին զգում: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչպես են իրենք տեսել, որ մեղքը ցավ և վիշտ է պատճառում և տանում է դեպի ստրկություն: Ուսանողներին զգուշացրեք, որ չկիսվեն որևէ մեկի խիստ անձնական մանրամասներով:

Տերը մատնանշել է, որ նույնիսկ Իր Եկեղեցու անդամներն այդ ժամանակ ապրում էին խավարի մեջ և իրենց դատապարտության տակ էին զգում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.54–57 հատվածները, որպեսզի տեսնեք, թե ինչն էր խավարի և դատապարտության պատճառը Եկեղեցու անդամների համար:

  • Ի՞նչ գտաք:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից Մորմոնի Գրքի և Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության հայտնությունների կարևորության մասին:

Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ են զգում Հիսուս Քրիստոսը և Նրա աշակերտները, երբ տեսնում են, որ մարդիկ տառապում են մեղքի և խավարի մեջ: Նրանք կարող են ուսումնասիրել հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսն անհատապես կամ փոքր խմբերով։

  • Ո՞ր բառերն են օգնում ձեզ հասկանալ Փրկչի վերաբերմունքը մեղքի և խավարի մեջ գտնվողների հանդեպ: Մտածեք, թե ինչպիսին կարող է լինել պայքարը մեղքի և խավարի դեմ:

  • Ինչո՞ւ է օգտակար հասկանալ Տիրոջ վերաբերմունքը:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է Մորմոնի Գիրքն օգնել որևէ մեկին հաղթահարել հոգևոր խավարը:

Փրկչի ձայնը

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․60–62 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ուղղորդեց Հիսուս Քրիստոսն անել այս մարդկանց: Օգտակար կլինի իմանալ, որ «այս բաները» հատված 60-ում և «այդ բաները» հատված 61-ում վերաբերում են այն ամենին, ինչ Տերը հայտնել է բաժին 84-ում, որը ներառում է Մորմոնի Գիրքը հիշելը։

  • Ի՞նչ ուղղորդեց Հիսուսը նրանց անել։

  • Ի՞նչ օրհնություններ կստանան նրանք՝ հնազանդվելով Նրա ուղղորդմանը:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց սովորածով: Ճշմարտություններից մեկը, որը նրանք կարող են բացահայտել, այն է, որ Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մենք կիսվենք Մորմոնի Գրքով և մեր վկայություններով Աստծո բոլոր զավակների հետ ամբողջ աշխարհում։

Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու է Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք կիսվենք Իր ավետարանով բոլոր մարդկանց հետ: Կարող եք սկսել նրանից, որ օգնեք ուսանողներին բացահայտել այն օրհնությունները, որոնք Տերը ցանկանում է, որ բոլորն ունենան: Հետևյալ վարժությունը միմյանց հետ աշխատելու լավ տարբերակ կլինի ուսանողների համար՝ Վարդապետություն և Ուխտեր 84 բաժինն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար։

Ցուցադրեք հետևյալ ցուցումները և օգնեք ուսանողներին հետևել դրանց: 2-րդ փուլի համար կարող եք նախապես ընտրել հատուկ միսիաներ, որոնցից ուսանողները կարող են ընտրություն կատարել:

  1. Ընտրեք որևէ մեկին, ում հետ կաշխատեք որպես ձեր «միսիայի ընկերակից» դասի ընթացքում:

  2. Ընտրեք որևէ միսիա աշխարհի այն մասում, որտեղ կցանկանայիք ծառայել: (Եթե ձեր ընտրած միսիայում մարդիկ խոսում են այլ լեզվով, փորձեք արագ սովորել, թե ինչպես ողջունել ձեր ընկերակցին այդ լեզվով։)

  3. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.64–73 հատվածները և կազմեք այն օրհնությունների ցանկը, որոնք Հիսուս Քրիստոսը ցանկանում է տալ բոլոր նրանց, ովքեր ընդունում են Իրեն և Իր ավետարանը:

  4. Քննարկեք, թե ինչպես կարող է ձեր թվարկած օրհնություններից յուրաքանչյուրն օգնել մարդուն հաղթահարել խավարը և մեղքի ստրկությունը:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու այն մեծ օրհնություններով, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքում: Բացի հետևյալ հարցից՝ կարող եք ցուցադրել նաև «Սրտի փոփոխություն» տեսանյութը (4:39):

4:39

A Change of Heart

  • Եթե հնարավորություն ունենայիք Հիսուս Քրիստոսի մասին որևէ բանով կիսվելու մի մարդու հետ, որը չի ճանաչում կամ չի հետևում Նրան, ինչով կկիսվեիք:

Փրկչի ընկերները

Մի պահ խորհեք, թե ինչու են այդքան շատ երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ պատրաստակամորեն ընդունել ծառայող կամ քարոզող միսիոներ լինելու Տիրոջ կանչը:

Մինչ ուսանողները խորհում են, կարող եք խնդրել նրանց կիսվել, թե ում են ճանաչում, ով վերջերս է Տիրոջ կողմից կանչվել ծառայելու: Հնարավորության դեպքում կարող եք կիսվել սոցիալական ցանցերի գրառումով, որտեղ որևէ մեկը իր ընտանիքին և ընկերներին հայտնումէ իր միսիոներական կանչի մասին: Ուսանողներին օգնեք տեսնել այն ուրախությունը, որ ապրում են նրանք, ովքեր ցանկանում են ծառայել Տիրոջը:

  • Ինչը կարող է դժվար կամ վախեցնող թվալ՝ Տիրոջը որպես միսիոներ ծառայելիս:

Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ հետևյալ հատվածներն իրենց «միսիայի ընկերակցի» հետ։ Կարող եք առաջարկել նրանց ընտրել Փրկչի ուսմունքներից երկուսը կամ երեքը, որոնք վստահություն կտան այն մարդկանց, ովքեր ցանկանում են ավետարանով կիսվել ուրիշների հետ: Այնուհետև ընկերակիցները դասարանում կարող են կիսվել իրենց սովորածով ուսանողների այլ զույգերի հետ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.77–88 հատվածները՝ փնտրելով Տիրոջ քաջալերող խոսքերը նրանց համար, ովքեր գուցե տարակուսեն՝ ընդունել Նրան ծառայելու կանչը, թե ոչ:

Կարող եք նաև կիսվել Եկեղեցու ղեկավարների քաջալերող խոսքերով: (Տես «Լրացուցիչ նյութեր»։)

  • Տիրոջ խոսքերից ո՞րն է առանձնահատուկ ձեզ համար:

  • Հիմնվելով այսօրվա ձեր սովորածի վրա ինչո՞ւ եք կարծում, որ Հիսուս Քրիստոսն Իր ավետարանը քարոզողներին համարում է Իր ընկերները (տես հատված 77):

  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է Տերը վերաբերվում բոլոր մարդկանց ամբողջ աշխարհում: Ըստ ձեր սովորածի, ի՞նչ գործողություններ կարող է Սուրբ Հոգին խրախուսել ձեզ կատարել։