Վարդապետություն և Ուխտեր 84.20 հատվածում Փրկիչը հայտնել է, որ «[քահանայության] արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»: Քահանայության այս զորությունը հասանելի է Եկեղեցու բոլոր անդամներին, որոնք կապում և պահում են մկրտության և տաճարային ուխտերը: Վարդապետություն և Ուխտեր 84.33–44 հատվածներում Փրկիչն ուսուցանել է այն երդումը և ուխտը, որոնցով կարգավորվում է Նրա քահանայության զորության օգտագործումը։ Այս դասը կօգնի ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը քահանայության երդման և ուխտի վերաբերյալ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երկնային Հայրն Իր զորությամբ օրհնում է ուխտը պահողներին
Ի՞նչ է մեզ խոստանում Երկնային Հայրը, երբ մենք ձգտում ենք հնազանդվել այս ուխտին:
Ուսումնասիրեք Նախագահ Ռասել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը՝ փնտրելով օրհնություն, որը Երկնային Հայրը տալիս է նրանց, ովքեր Իր հետ ուխտեր են կապում և պահում:
Ամեն ոք, ով ուխտ է կապում մկրտության ավազանում և տաճարում ու պահում է այդ ուխտը, ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը: Խնդրում եմ, խորհեք այդ հիանալի ճշմարտության շուրջ:
Աստծո հետ ուխտեր պահելու պարգևը երկնային զորություն է, մի զորություն, որն ուժ է տալիս մեզ՝ ավելի լավ դիմակայելու մեր փորձություններին, գայթակղություններին ու ցավերին: Այդ ուժը հեշտացնում է մեր ճանապարհը: Նրանք, ովքեր ապրում են Հիսուս Քրիստոսի բարձրագույն օրենքներով, կարող են ստանալ Նրա բարձրագույն զորությունը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», Լիահոնա, նոյ. 2022 թ․, 96)
Ինչո՞ւ են Նախագահ Նելսոնի նկարագրած ուխտի օրհնություններն անհրաժեշտ՝ դեպի Երկնային Հայրը վերադառնալու մեր ճանապարհին:
Քահանայության երդումը և ուխտը
Վարդապետություն և Ուխտեր 84 բաժնում Հիսուս Քրիստոսը Ջոզեֆ Սմիթին «հայտնություն է տվել քահանայության մասին» (տես բաժնի վերնագիրը): Այս հայտնության մեջ Նա նկարագրել է քահանայության «երդումը և ուխտը» (հատվածներ 39–40): (Երդումը հանդիսավոր խոստում է):
Ձեր օրագրում՝ էջի վերևում գրեք «Քահանայության երդումը և ուխտը»: Այս վերնագրի տակ երկու սյունակ կազմեք: Մի սյունակը վերնագրեք «Երկնային Հոր խոստումները», իսկ մյուսը՝ «Մեր խոստումները»:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․33–44 հատվածները: Կարող եք մի ձևով նշել այն խոստումները, որոնք Երկնային Հայրը հրավիրում մեզ տալ․ իսկ մեկ այլ ձևով նշել այն օրհնությունը, որը Նա առաջարկում է նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը: Ձեր օրագրի համապատասխան սյունակներում գրեք ձեր գտածը։
Այս օրհնությունն ինչո՞ւ է կարևոր ձեզ համար այսօր:
Ի՞նչ է այս օրհնությունն ուսուցանում ձեզ Երկնային Հոր մասին:
Կիսվեք օրինակով (սուրբ գրություններից կամ ձեր կյանքից) այն մասին, թե ձեզ ծանոթ որևէ մեկն ինչպես է պահում ձեր ընտրած խոստումը: