Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 84․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 84․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 84», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 84

Վարդապետություն և Ուխտեր 84

Ակնարկ

Իրենց միսիաներից տուն վերադառնալուց հետո մի խումբ երեցներ հանդիպեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ: Միասին աղոթելիս Մարգարեն հայտնություն ստացավ․ այն պատկերացումներ տվեց աստվածայնության զորության մասին, որը հասանելի է կանանց և տղամարդկանց՝ քահանայության արարողությունների միջոցով: Փրկիչը նաև բացատրեց երդումն ու ուխտը, որոնք վերաբերում են Իր քահանայության զորությանը և պատվիրեց Իր աշակերտներին վկայել Իր ավետարանի մասին ողջ աշխարհին:

դասընթացի պատկերակ Տվեք հարցեր, որոնք հանգեցնում են ինքնաճանաչման․ անձնական ինքնաճանաչումը և ինքնագնահատումը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնելու յուրաքանչյուր ուսանողի տեսնել իրերն «այնպես, ինչպես դրանք իրականում են և … իրականում լինելու են» (Հակոբ 4․13): Արդյունավետ ինքնագնահատումներն օգնում են ուսանողներին մտածել իրենց ներկայիս հասկացողության, ավետարանի ճշմարտությունների արդիականության մասին, նաև, թե ինչպես ապրել այդ ճշմարտություններով: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչը Սուրբ Հոգով ուսուցանվելու հնարավորություններ է տվել մարդկանց» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 84․1–32»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 84․1–32

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ աստվածայնության զորությունը ստանալու կարևորությունը, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսը Իր քահանայության արարողությունների միջոցով:

Ուսանողի նախապատրաստություն. առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչ գիտեն քահանայության արարողությունների մասին և ինչու են դրանք կարևոր անձամբ իրենց կյանքում՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

Վարդապետություն և Ուխտեր 84․33–44

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը քահանայության երդման և ուխտի վերաբերյալ:

  • Ուսանողի նախապատրաստություն․ առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե իրենք ինչպես են օրհնվել՝ Աստծո հետ ուխտեր կապելով և պահելով: Խնդրեք նրանց պատրաստվել կիսվելու, թե իրենց ուխտերը պահելու ձգտումն ինչպես է մեծացրել Աստծո զորությունն իրենց կյանքում:

  • Աշխատաթերթ․ «Խորացրեք քահանայության երդման և ուխտի ձեր հասկացողությունը (Մաս 1 և Մաս 2

Վարդապետություն և Ուխտեր 84․49–102

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ քրիստոսանման ցանկություն՝ կիսվելու ավետարանով աշխարհում բոլորի հետ:

  • Ուսանողի նախապատրաստություն․ առաջարկեք ուսանողներին հարցնել որևէ մեկին Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա վերականգնված ավետարանն ընդունելու օրհնությունների մասին: Եթե հնարավոր է, առաջարկեք նրանց հարցնել այնպիսի մարդու, որը մկրտվել է՝ միսիոներների կողմից ուսուցանվելուց հետո:

  • Նկար ցուցադրման համար․ աշխարհի քարտեզը

  • Տեսանյութեր․ «Սրտի փոփոխություն» (4։39)

Վարդապետության սերտման գործնական պարապմունք 6

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և սովորել ու կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստություն․ առաջարկեք ուսանողներին հարցնել իրենց ընտանիքի տարեց անդամին կամ Եկեղեցու ղեկավարին, թե ինչու են նրանք ընտրում մնալ Եկեղեցու ակտիվ անդամ և հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսի ավետարանին: