Միսիայից տուն վերադառնալիս մի խումբ երեցներ հանդիպեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Միասին աղոթելիս մարգարեն հայտնություն ստացավ։ Այդ հայտնությունը պատկերացումներ էր տալիս «աստվածայնության զորության» վերաբերյալ (Վարդապետություն և Ուխտեր 84.20), որը հասանելի է կանանց և տղամարդկանց՝ քահանայության արարողությունների միջոցով: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ աստվածայնության զորություն ստանալու կարևորությունը, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսն Իր քահանայության արարողությունների միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Քահանայության արարողությունները
Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ իմ ճամփորդությունների ընթացքում ես հանդիպում եմ երիտասարդների ամբողջ աշխարհում: Նրանցից շատերն իրականում մտահոգություններ են ունենում. «Արդյո՞ք Աստված կօգնի ինձ։ Արդյո՞ք Նա կառաջնորդի ինձ իմ կյանքում: Ինչպե՞ս կարող եմ ստանալ ինձ անհրաժեշտ օգնությունը, ուղղորդումն ու խաղաղությունը»: (Նիլ Լ․ Անդերսեն «Աստվածայնության զորությունը քահանայության արարողությունների և օրհնությունների միջոցով», Երիտասարդներին զորացնելու համար, օգոստոս, 2021 թ․, 10)
Հիշեք ձեր կյանքի այն պահերը, երբ դուք օգնության, ուղղորդման և խաղաղության կարիք ունեիք: Ի՞նչ եք արել կամ կարող եք անել՝ Աստծո օգնությունն ու առաջնորդությունը փնտրելու համար:
Կարդացեք երեց Նիլ Լ. Անդերսենի խոսքերի մնացած մասը և փնտրեք, թե ինչ է տվել Աստված՝ մեզ օգնելու համար:
Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, Աստված կօգնի ձեզ, և Նա պատրաստ է օրհնել ձեզ: Որպես մեր սիրող Հայր, Նա մեզ տվել է արարողություններ, որոնք օգնում են մեզ մեր կյանքում զգալ Նրա զորությունը՝ աստվածայնության զորությունը: (Նիլ Լ․ Անդերսեն «Աստվածայնության զորությունը քահանայության արարողությունների և օրհնությունների միջոցով», Երիտասարդներին զորացնելու համար, օգոստոս, 2021 թ․, 10)
Ինչպես կգնահատեք ձեր վստահությունը հետևյալ խոսքերի նկատմամբ՝ օգտագործելով 1–5 սանդղակը (1 = ցածր; 5 = բարձր).
Ես գիտեմ, թե ինչ են քահանայության արարողությունները:
Ես գիտակցում եմ, թե ինչպես է Աստված արդեն օրհնել իմ կյանքը՝ քահանայության արարողությունների միջոցով:
Ես գիտակցաբար պատրաստվում եմ ստանալ հաջորդ արարողությունն իմ կյանքում:
Տաճարը և քահանայությունը
1832 թվականի սեպտեմբերին Միացյալ Նահանգների արևելքում ավետարանը քարոզելուց հետո միսիոներները վերադարձան Կիրթլենդ, Օհայո: Նրանց վերամիավորման ընթացքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 84 բաժնում։ Այս հայտնության մեջ Տերն ընդլայնեց Սրբերի ընկալումը քահանայության վերաբերյալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84․1–5 հատվածները՝ փնտրելով Տիրոջ հրահանգն այն մասին, թե ինչին պետք է Սրբերն առաջնահերթություն տան՝ Նոր Երուսաղեմ քաղաքը կառուցելիս:
Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր, որ Տերը քահանայության վերաբերյալ հայտնությունը սկսել է տաճարների կարևորության մասին ուսուցանելով:
Աստվածայնության զորությունը բացահայտվում է արարողությունների միջոցով
«Մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը» հասկացությունը վերաբերում է Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությանը, որը սպասավորում է մեր փրկության և վեհացման համար անհրաժեշտ արարողությունները:
«Աստծո խորհուրդները» «հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո խորհուրդները», scriptures.ChurchofJesusChrist.org)։
«Աստվածայնության զորությունը» վերաբերում է այն զորությանը, որը գալիս է Աստծուց, որպեսզի օգնի մեզ այս կյանքում և նախապատրաստի մեզ հավերժական կյանքին:
Ինչպե՞ս կարող է մարդը պատրաստվել ընդունելու այս արարողությունը:
Ըստ ձեզ, ինչպե՞ս է քահանայության այս արարողությունն օգնում մեզ ստանալ աստվածայնության զորությունը, որը կօգնի մեզ այս կյանքում:
Այս արարողությունը ստանալը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Արարողությունների կարևորությունը
Ի՞նչ սովորեցիք աստվածայնության զորության և քահանայության արարողությունների մասին:
Այդ արարողություններին ուղղված աշխատանքն ու դրանց ստացումը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
Ե՞րբ եք զգացել Աստծո զորությունը ձեր ստացած քահանայության արարողությունների միջոցով: