Սեմինարիա
Դաս 202. Մորմոնի Գիրքը դարձի բերող գործիք է. Օգտագործեք Մորմոնի Գիրքը, որպեսզի պատրաստվեք կիսվելու ավետարանով


«Դաս 202. Մորմոնի Գիրքը դարձի բերող գործիք է. Օգտագործեք Մորմոնի Գիրքը, որպեսզի պատրաստվեք կիսվելու ավետարանով», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Մորմոնի Գիրքը դարձի բերող գործիք է», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 202. Միսիոներական նախապատրաստություն

Մորմոնի Գիրքը դարձի բերող գործիք է

Օգտագործեք Մորմոնի Գիրքը, որպեսզի պատրաստվեք կիսվելու ավետարանով

ընկերները կարդում են սուրբ գրությունները

Մորմոնի Գիրքը պարգև է, որն Աստված տվել է մեզ՝ վերջին օրերի Իսրայելը Հիսուս Քրիստոսի մոտ հավաքելու համար: Որպեսզի ուսանողներն օգտագործեն այդ պարգևը՝ ուրիշներին Հիսուսի մոտ հավաքելու համար, կարևոր է, որ նրանք ստանան Աստծուց իրենց վկայությունը, որ դա ճշմարիտ է: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությունն ամրացնելու կարևորությունը՝ Փրկչի ավետարանով կիսվելուն պատրաստվելիս:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Իսրայելը հավաքելու գործիք

Գրատախտակին գրեք կամ ցուցադրեք ձեր ուսանողներին ծանոթ մի քանի գործիք: Օրինակ՝ մուրճ, պտուտակահան, ատամի խոզանակ, կեռ և այլն: Ուսանողներին առաջարկեք խոսել գործիքների գործառույթների մասին՝ օգտագործելով հետևյալ հարցերը:

գործիքներ
  • Ե՞րբ եք վերջին անգամ օգտագործել այդ գործիքներից որևէ մեկը: Ինչպե՞ս եք օգտագործել այն:

  • Ինչպե՞ս կարող են այլ գործիքներ կատարել նույն գործառույթը:

    Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ որոշ գործիքներ ավելի լավ են կատարում որոշակի գործողություններ, ուսանողին խնդրեք կատարել հետևյալ առաջադրանքը՝ թղթերն իրար ամրացնել պտուտակահանի կամ ատամի խոզանակի միջոցով:

    Օգնեք ուսանողներին հասկանալ, որ այդ գործիքները կատարում են որոշակի գործողություններ: Նույն կերպ, Աստված գործիքներ է տրամադրել՝ Իր աշխատանքի որոշակի մասերը կատարելու համար, որոնցից մեկը մարդկանց Հիսուս Քրիստոսի մոտ հավաքելն է:

  • Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ի՞նչ գործիքներ են տրամադրել՝ մարդկանց Իրենց մոտ հավաքելու համար:

Ուսանողները կարող են կարդալ հետևյալ խոսքերը՝ նախորդ հարցի իրենց պատասխանները հաստատելու կամ լրացուցիչ պատասխաններ տեսնելու համար:

Յոթանասունից երեց Շեյն Մ. Բոուենն ուսուցանել է․

երեց Շեյն Մ. Բոուեն

Մենք վերջին անգամ ենք հավաքում Իսրայելը և անում ենք դա Մորմոնի Գրքի միջոցով՝ գիրք, որը Տիրոջ Հոգու հետ միասին, դարձի բերող ամենահզոր գործիքն է: (Շեյն Մ. Բոուեն, «Մորմոնի Գրքի դերը դարձի գալու գործում», Լիահոնա, նոյ. 2018, 83)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Մորմոնի Գիրքը կարող է այդքան հզոր գործիք լինել՝ մարդկանց դեպի Հիսուս Քրիստոսը դարձի բերելու և Նրա մոտ հավաքելու համար:

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները և անհրաժեշտության դեպքում առաջարկեք նրանց կիսվել, թե ինչու են իրենք այդպես կարծում:

Եթե ​ուսանողների համար օգտակար կլինի տեսնել օրինակը, թե Մորմոնի Գիրքն ինչպես էր գործիք դարձել՝ մարդուն Աստծուն մոտեցնելու համար, ցուցադրեք «A Book of Mormon Story» (5:15) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

5:15

A Book of Mormon Story

Առաջարկեք ուսանողներին կարդալ Մորոնի 10.3–5 հատվածները և հետևյալ ուղերձը: Խնդրեք նրանց փնտրել կարևոր եղանակներից մեկը, որով մենք կարող ենք պատրաստվել Մորմոնի Գրքով ուրիշների հետ կիսվելուն:

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Որպեսզի մենք իմանանք Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին, մենք պետք է կարդանք այն և կատարենք Մորոնիում գտնված ընտրությունը, այսինքն աղոթենք՝ իմանալու համար, թե արդյոք այն ճշմարիտ է: Երբ դա անենք, մենք, ելնելով մեր անձնական փորձից, կարող ենք վկայել մեր ընկերներին, որ նրանք կարող են կատարել այդ ընտրությունը և իմանալ նույն ճշմարտությունը: (Հենրի Բ. Այրինգ, «A Voice of Warning», Ensign, նոյ. 1998, 34)

  • Ի՞նչ սովորեցիք Նախագահ Այրինգի ուղերձից և Մորոնի 10.3–5 հատվածներից։

Երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, նրանք կարող են նշել հետևյալ ճշմարտությունը. Ձեռք բերելով Մորմոնի Գրքի մասին մեր անձնական վկայությունը՝ մենք հնարավորություն կունենանք օգնել ուրիշներին իմանալ դրա ճշմարտացիության մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այդ ճշմարտության հետ կապված իրենց անձնական փորձառությունների շուրջ, առաջարկեք նրանց մտքում գնահատել հետևյալ պնդումների վերաբերյալ իրենց արձագանքները:

Գնահատեք հետևյալ պնդումները՝ օգտագործելով մեկից հինգ սանդղակը, որտեղ մեկը՝ «ճշմարիտ չէ ինձ համար», իսկ հինգը՝ «շատ ճիշտ է ինձ համար».

  • Ես կարող եմ ընկերոջս բացատրել, թե ինչ է Մորմոնի Գիրքը, և այն ինչպես կարող է մարդկանց բերել Քրիստոսի մոտ:

  • Ես ուսումնասիրում եմ Մորմոնի Գիրքն այնպես, որ խորացնեմ դեպի Հիսուս Քրիստոս իմ անձնական դարձը:

  • Ես ունեցել եմ փորձառություններ, որոնք թույլ են տալիս ինձ վկայել ուրիշներին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Ուսանողներին առաջարկեք ոգեշնչում փնտրել, թե ինչպես հրավիրել Աստծո զորությունն իրենց և ուրիշների կյանք՝ Մորմոնի Գրքի միջոցով:

Գնահատեք Աստծո պարգևը՝ Մորմոնի Գիրքը

Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերն ընդգծել է Մորմոնի Գրքի կարևորությունը՝ կիսվելով, թե ինչ է նա զգում, երբ մարդիկ լուրջ չեն վերաբերվում դրան:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.54–57 հատվածները և մտածեք, թե այդ հատվածներն ինչպես կարող են կիրառելի լինել Տիրոջ Եկեղեցու անդամների համար, որոնք պատրաստվում են կիսվել Նրա ավետարանով:

  • Ի՞նչ գտաք, որը կարող է վերաբերվել նրանց, ովքեր ցանկանում են կիսվել Փրկչի ավետարանով:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, թե որքան կարևոր է Մորմոնի Գիրքը մեր կյանքում:

Անձնական գիտելիքներ և վկայություն Մորմոնի Գրքի մասին

Հետևյալ սցենարը կամ ձեր ստեղծած մեկ այլ սցենար կարող է օգնել ուսանողներին արտահայտել այն, ինչ սովորել և զգացել են դասի ընթացքում: Կարող եք սցենարը կարդալ ամբողջ դասարանով և ուսանողներին ժամանակ տրամադրել մտածելու, թե ինչով կարող են կիսվել Էննիի հետ:

Էննին հենց նոր մասնակցեց միսիոներական պատրաստության դասընթացին: Նա վերջերս վերադարձած միսիոներ ուսուցիչներից առաջարկություններ խնդրեց՝ ավետարանով կիսվելուն պատրաստվելու համար: Երկու ուսուցիչներն էլ խորհուրդ տվեցին նրան ամրացնել Մորմոնի Գրքի մասին իր գիտելիքներն ու վկայությունը: Բոլոր հնարավոր պատասխաններից Էննին ամենաքիչն էր ակնկալում Մորմոնի Գրքի ուսումնասիրության վերաբերյալ առաջարկը:

Ուսանողներին առաջարկեք շրջել սենյակով և պատմել առնվազն երկու այլ ուսանողի, թե ինչով կարող են նրանք կիսվել Էննիի հետ:

Մտածեք, թե Սուրբ Հոգու համար ինչպես հնարավորություն ստեղծել՝ վկայելու ուսանողներին Մորմոնի Գրքի մասին: Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել Մորմոնի Գրքի իրենց սիրելի հատվածներով կամ Մորմոնի Գրքի մասին վկայություն ձեռք բերելու իրենց փորձառություններով: Կարող եք կիսվել Մորմոնի Գրքի այն հատվածով, որն օգնել է ձեզ ավելի լավ ճանաչել Փրկչին: Ուսանողներին ժամանակ տրամադրեք, որպեսզի պատրաստվեն կիսվելու։ Եթե ​ուսանողներից շատերը ցանկանան կիսվել, առաջարկեք նրանց դա անել փոքր խմբերով, որպեսզի բոլորը կիսվելու հնարավորություն ունենան:

Կիրառում

Առաջարկեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի խորացնեք ձեր հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ Մորմոնի Գրքի միջոցով:

    Կարող եք առաջարկել մի քանի տարբերակ, օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում ամբողջությամբ կարդալ Մորմոնի Գիրքը, փնտրել հատվածներ՝ ուրիշների հետ կիսվելու համար կամ խնդրել Երկնային Հորը Սուրբ Հոգու միջոցով վկայել, որ գիրքը ճշմարիտ է:

    Կարող եք նաև ցուցադրել «The Book of Mormon» (2:10) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Այդ տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից երեցներ Ջեֆրի Ռ. Հոլլանդը և Քվենթին Լ. Քուքը կիսվում են, թե իրենց միսիայի նախագահն ինչպես է առաջարկել իրենց սովորել Քրիստոսի մասին Մորմոնի Գրքի միջոցով: Ուսանողները կարող են որոշել հետևել նույն առաջարկին:

    2:10

    The Book of Mormon

  • Եթե անեք այնպես, ինչպես գրել եք ձեր օրագրերում, դա ինչպե՞ս կարող է պատրաստել ձեզ կիսվելու Մորմոնի Գրքով առօրյա կյանքում կամ որպես լիաժամկետ միսիոներ:

Օգտակար կլինի կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: