Սեմինարիա
Դաս 47․ Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 1 «Հռչակեք Իմ ավետարանը»


«Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 1․ «Հռչակեք Իմ ավետարանը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 30–36», Մաս 1 Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 47. Վարդապետություն և Ուխտեր 30–36

Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 1

«Հռչակեք Իմ ավետարանը»

միսիոներները քարոզում են ավետարանը

Եկեղեցու պաշտոնապես կազմավորումից ընդամենը մի քանի ամիս հետո Փրկիչը ցուցում տվաց մի քանի նոր անդամների ծառայել միսիաներում։ Թեև նրանք նոր էին ընդունել վերականգնված ավետարանը և ավետարանի սահմանափակ ըմբռնում ուներն, սակայն Տերը կանչեց այդ մարդկանց՝ հռչակելու Իր ավետարանը «փողի ձայնով» (Վարդապետություն և Ուխտեր 30․9)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ այն պատճառները, թե ինչու է Փրկիչը պատվիրում մեզ քարոզել Իր ավետարանը։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սա առաջինն է երկու դասերից, որոնք նվիրված են Վարդապետություն և Ուխտերի 30–36 գլուխներին: Մաս 1-ը կկենտրոնանա այն պատճառների վրա, թե ինչու է Տերը ցանկանում, որ մենք կիսվենք Իր ավետարանով, իսկ Մաս 2-ը կկենտրոնանա այն օգնության վրա, որը Նա տալիս է մեզ, և այն բանի վրա, թե ինչպես մենք կարող ենք քարոզել ուրիշներին: Եթե դասի ժամանակը սահմանափակ է, և Վարդապետություն և Ուխտերի 30–36 գլուխների վերաբերյալ միայն մեկ դաս է հնարավոր անցկացնել, մտածեք, թե ինչպես կարող եք արդյունավետորեն համատեղել այդ երկու դասերը:

Ավետարանը քարոզելու մեր պարտականությունը:

Կարող եք դասը սկսել՝ ցուցադրելով վերջին միսիայի կանչը և բարձրաձայն կարդալով այն: Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց զգացմունքներով այն մասին, թե ինչն է ոգևորիչ, հետաքրքիր և գուցե մտահոգիչ իրենց համար, երբ իրենք մտածում են միսիայում ծառայելու մասին:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է լիաժամկետ միսիոներական ծառայության վերաբերյալ հետևյալ խորհուրդով.

5:34

Քարոզենք խաղաղության ավետարանը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ես այսօր վճռականորեն վերահաստատում եմ, որ Տերը խնդրել է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդի պատրաստվել և ծառայել միսիայում: Վերջին Օրերի Սրբերի երիտասարդների համար միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է: …

Երիտասարդ և ընդունակ քույրե՛ր, ձեզ համար միսիան նույնպես հզոր, բայց կամավոր հնարավորություն է: Մենք սիրում ենք քույր միսիոներներին և ամբողջ սրտով ողջունում ենք նրանց: Այն, ինչ դուք ներդնում եք այս աշխատանքում, փառահեղ է: Աղոթեք, որ իմանաք՝ արդյո՞ք Տերը ցանկանում է, որ դուք ծառայեք միսիայում, և Սուրբ Հոգին կպատասխանի ձեր սրտին և մտքին:

Սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, դուք բոլորդ շատ կարևոր եք Տիրոջ համար: Մինչ այս պահը Նա ձեզ պահել է պահեստազորում, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը: Միսիայում ծառայելու ձեր որոշումը, լինի դա քարոզիչ, թե ծառայողական միսիա, կօրհնի ձեզ և շատերին: …

Բոլոր միսիոներները ուսուցանում և վկայում են Փրկիչի մասին: Աշխարհում տիրող հոգևոր խավարը Հիսուս Քրիստոսի լույսի կարիքն ավելի է մեծացնում: Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին: Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու, թե որտեղ կարող է գտնել այն խաղաղությունը, որը «[վեր է] ամեն հասկացողությունից» [Փիլիպպեցիս 4․7]։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Քարոզեք խաղաղության ավետարանը», Լիահոնա, մայիս 2022, 6–7)

  • Ի՞նչ մտքեր կամ զգացողություններ ունեք նախագահ Նելսոնի խոսքերի վերաբերյալ:

  • Ի՞նչ ապացույց եք տեսնում, որ Հիսուս Քրիստոսի լույսն ավելի քան երբևէ անհրաժեշտ է աշխարհում:

Բացատրեք, որ Փրկչի ավետարանը քարոզելը ոչ միայն լիաժամկետ միսիոներների պարտականությունն է, այլև Եկեղեցու բոլոր անդամների ընդհանուր պարտականությունը: Հայտնեք ուսանողներին, որ այսօրվա դասը կկենտրոնանա Տիրոջ ուսմունքների վրա այն մասին, թե ինչու մենք պետք է կիսվենք Նրա ավետարանով: Կարող եք կիսվել հետևյալ հրավերներով՝ օգնելու ուսանողներին պատրաստվել ուսումնասիրելու այս դասը:

Խորհեք՝ ինչ դուք արդեն գիտեք այն մասին, թե ինչու է Տերն ակնկալում, որ Իր հետևորդները քարոզեն ավետարանը՝ թե՛ որպես լիաժամկետ միսիոներ, թե՛ առօրյա շփումներում: Կարող եք գրել այդ պատճառները ձեր ուսումնասիրության օրագրում: Այսօր ուսումնասիրելիս՝ փնտրեք ուսմունքներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչու է Տերն այդքան ցանկանում, որ Իր հետևորդները կիսվեն Իր ավետարանով:

«Քարոզել այս ժամանակից ի վեր»

Դասից առաջ ցուցադրեք հետևյալ անունները գրատախտակին կամ ամբողջ սենյակի պատերին. Պիտեր Ուիթմեր Կրտսեր, Ջոն Ուիթմեր, Թոմաս Բ. Մարշ, Փարլի Պ․ Պրատ, Զիբա Պետերսոն, Էզրա Թայեր, Նորթրոպ Սվիթ, Օրսոն Պրատ, Սիդնի Ռիգդոն և Էդվարդ Փարթրիջ: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք գիտեն այս անուններից որևէ մեկը: Բացատրեք, որ բոլոր այս մարդիկ Տիրոջ կողմից կանչվել են ծառայելու միսիաներում և քարոզելու ավետարանը Եկեղեցու կազմավորումից անմիջապես հետո: Նշեք, որ նրանցից ոմանք մկրտվել են կանչվելուց ընդամենը մեկ ամիս առաջ:

աշխատաթերթի պատկերակՀետևյալ ուսումնական վարժությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ որոշ պատճառներ, թե ինչու է Փրկիչը խնդրում մեզ քարոզել Իր ավետարանը: Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր ուսանողի տվեք ուղեկցող աշխատաթերթը։ Յուրաքանչյուր խմբի կարող եք հանձնարարել ուսումնասիրել սուրբ գրությունների հատվածներից մեկը:

Տիրոջ խորհուրդը միսիոներներին՝ Վարդապետություն և Ուխտեր 30–36 գլուխներում։

Ուսումնասիրեք Փրկչի խորհուրդը ստորև թվարկված մարդկանց և քննարկեք հաջորդող հարցերը:

Վարդապետություն և Ուխտեր 31․1–5 (Թոմաս Բ. Մարշ)

  • Այս հատվածներում որո՞նք են այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է Փրկիչը խնդրում մեզ կիսվել Իր ավետարանով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը անվանել Իր ավետարանը «մեծ ուրախության ավետիք» (հատված 3)։ Ինչո՞ւ է Փրկչի ավետարանը ձեզ ուրախություն պարգևում:

Վարդապետություն և Ուխտեր 33․1–7, 10–12 (Էզրա Թայեր և Նորթրոպ Սվիթ)

  • Այս հատվածներում որո՞նք են այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է Փրկիչը խնդրում մեզ կիսվել Իր ավետարանով:

  • Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ Իր ավետարանը հայտարարվի բարձր ձայնով՝ ինչպես «փողի ձայնը» (հատված 2

Վարդապետություն և Ուխտեր 34․1–7 (Օրսոն Պրատ)

  • Այս հատվածներում որո՞նք են այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է Փրկիչը խնդրում մեզ կիսվել Իր ավետարանով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ ենք մենք «ավելի օրհնված» (հատված 5), քանի որ կանչվել ենք Փրկչի ավետարանը քարոզելու, այլ ոչ միայն պարզապես ավետարանին հավատալու համար:

Վարդապետություն և Ուխտեր 35․1–3, 6–8, 12–13 (Սիդնի Ռիգդոն)

  • Այս հատվածներում որո՞նք են այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է Փրկիչը խնդրում մեզ կիսվել Իր ավետարանով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը կանչում «անուս» և անփորձ մարդկանց՝ հայտարարելու Իր ավետարանը երկրի «ազգերին» (հատված 13

Երբ ուսանողներն ուսումնասիրեն և քննարկեն այս հատվածները, խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Դա անելու եղանակներից մեկը կարող է լինել գրատախտակի կենտրոնում հետևյալ արտահայտությունը գրելը․ Պատճառներ, թե ինչու է Փրկիչը ցանկանում, որ մենք կիսվենք Իր ավետարանով։ Այնուհետև մի քանի ուսանող կարող են գալ գրատախտակի մոտ և գրել իրենց ուսումնասիրության ընթացքում իմացած գաղափարները։ Խրախուսեք ուսանողներին հնարավորինս շատ պատճառներ գրել: Ահա պատասխանների մի քանի օրինակներ, որոնցով նրանք կարող են կիսվել.

Երբ ուսանողները կիսվեն իրենց սովորած ճշմարտություններով, կարող եք նմանատիպ մի քանի հարց տալ․

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունների իմացությունը ոգեշնչել մեզ կիսվել Փրկչի ավետարանով ուրիշների հետ՝ թե որպես լիաժամկետ միսիոներներ, թե մեր առօրյա շփումների ժամանակ:

  • Որո՞նք են ձեզ համար Փրկչի ավետարանով կիսվելու ամենակարևոր պատճառները:

Բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը: Խրախուսեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած հուշումների։ Առաջարկեք նրանց աղոթքով մտածել, թե ինչպես կարձագանքեն նախագահ Նելսոնի խորհրդին լիաժամկետ միսիոներական ծառայության վերաբերյալ։