«Վարդապետություն և Ուխտեր 30–36․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 30–36», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 30–36
Վարդապետություն և Ուխտեր 30–36
Ակնարկ
Եկեղեցու կազմակերպումից կարճ ժամանակ անց Տերը բազմաթիվ մարդկանց կանչեց միսիոներական ծառայության: Նա ուսուցանեց այս նոր կանչված երեցներին շատ կարևոր ճշմարտություններ այն մասին, թե ինչու է Նա ցանկանում, որ նրանք քարոզեն Իր ավետարանը: Նա նաև նրանց հավաստիացում տվեց Իր օգնության վերաբերյալ և խորհուրդ տվեց, թե ինչպես կարող են արդյունավետորեն քարոզել:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ այն պատճառները, թե ինչու է Փրկիչը պատվիրում մեզ քարոզել Իր ավետարանը։
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին դասին գալ պատրաստված՝ պատասխանելու հետևյալ հարցին. ինչո՞ւ են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներն այդքան կենտրոնանում միսիոներական աշխատանքի վրա:
-
Տեսանյութ. «Քարոզեք խաղաղության ավետարանը» (5:22, դիտել 2:52-ից մինչև 5:00)
-
Բովանդակություն ցուցադրման համար. Նրանց անունները, որոնք կանչվել են քարոզելու ավետարանը Վարդապետություն և Ուխտեր 30–36-ում (դասում թվարկված են «Քարոզել այս ժամանակից ի վեր» վերնագրի ներքո)
-
Աշխատաթերթ․ «Տիրոջ խորհուրդը միսիոներներին Վարդապետություն և Ուխտերում 30–36-ում»
Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին՝ ավետարանով կիսվելու իրենց ջանքերում:
-
Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին հրավիրել այցելելու «Կիսվեք Ավետարանով» վեբ էջ և գտնել գաղափարներ՝ ավետարանով ուրիշների հետ բնական և սովորական եղանակներով կիսվելու համար:
-
Տեսանյութ․ «Եկեք և տեսեք» (1:17), «Եկեք և օգնեք» (1:03), «Կիսվեք ավետարանով» (3:49)
Վարդապետություն և Ուխտեր 35
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին երախտագիտություն զգալ այն ամենի համար, ինչ Տերը հայտնել է Աստվածաշնչի՝ Ջոզեֆ Սմիթի թարգմանության միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին տրամադրեք հետևյալ խոսքերը. «1830 թվականին՝ Մորմոնի Գրքի հրատարակումից քիչ ժամանակ անց Տերը Ջոզեֆ Սմիթին հանձնարարեց սկսել Աստվածաշնչի թարգմանությունը»: Առաջարկեք նրանց որոշել՝ արդյոք այս խոսքերը ճշմարիտ են, թե կեղծ, և թեմայի վերաբերյալ գտնել որևէ լրացուցիչ տեղեկություն, որն իրենց կարող է հետաքրքիր լինել։ Առաջարկեք նրանց խորհել, թե ինչու դա կարող է կարևոր լինել իրենց համար և գալ դասի՝ դրան առնչվող ցանկացած հարցով:
-
Աշխատաթերթ․ «Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը»
Վարդապետության սերտման վարժություն 3
Դասի նպատակը. ուսանողներին վարժվելու հնարավորություններ տալ՝ յուրացնելու համար վարդապետության սերտման հատվածները և այն վարդապետությունը, որը իրենք ուսուցանում են: Դասը նաև կօգնի նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին անգիր սովորել սուրբ գրության հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման մի քանի հատվածների համար, որոնք իրենք ուսումնասիրել են: