Սեմինարիա
Դաս 48. Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 2. «Բացեք ձեր բերանները և դրանք կլցվեն»


«Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 2. «Բացեք ձեր բերանը և այն պիտի լցվի»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 48. Վարդապետություն և Ուխտեր 30–36

Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 2

«Բացեք ձեր բերանը և այն պիտի լցվի»

երիտասարդ տղան և աղջիկը կարդում են սուրբ գրությունները

Երբ Տերը Իր Եկեղեցու կազմավորումից անմիջապես հետո կանչեց միսիոներներին քարոզելու Իր ավետարանը, Նա խորհուրդ տվեց նրանց՝ զորացնելու և առաջնորդելու իրենց միսիոներական աշխատանքում: Այս դասը կարող է օգնել ուսանողներին՝ ավետարանով կիսվելու իրենց ջանքերում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ավետարանով կիսվելու հետ կապված մտահոգություններ

Կարող եք սկսել այս դասը՝ կիսվելով հետևյալ սցենարով և հարցերով։

Երբ հաղորդության ժողովի խոսնակը կիսվում էր միսիոներական աշխատանքի կարևորության մասին, Քոնորը զգում էր, որ դիմադրում է ավետարանի մասին այլ մարդկանց հետ խոսելու գաղափարին: Քոնորն իր բնույթով բավականին հանգիստ մարդ է։ Բացի այդ, նա իրականում երբեք ավետարանական զրույց չի ունեցել մեկի հետ, ով Եկեղեցու անդամ չէ: Նա անհանգստանում է, թե ինչպես կանցնի նման զրույցը: Իր հանգիստ բնույթի և փորձառության բացակայության պատճառով նա իրեն հարմարավետ չի զգում մեկ ուրիշի հետ ավետարանական զրույց սկսելու մասին մտածելիս:

  • Ձեր կարծիքով, Քոնորի համար ի՞նչ է օգտակար հասկանալ միսիոներական աշխատանքի մասին:

  • Փրկչի ավետարանով կիսվելու վերաբերյալ ուրիշ ի՞նչ մտահոգություններ են մարդիկ հաճախ ունենում:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասի ընթացքում նրանք իմացան բազմաթիվ մարդկանց մասին, որոնք կանչվել էին միսիոներական ծառայության Եկեղեցու կազմավորումից անմիջապես հետո։ Նախքան միսիայում ծառայելու կանչվելն այս մարդկանցից ոմանք ընդամենը մի կարճ ժամանակ գիտեին վերականգնված ավետարանի մասին։

Առաջարկեք ուսանողներին կիսվել որոշ մտահոգություններով, որոնք կարող էին ունենալ այդ նոր կանչված միսիոներները: Կարող եք նաև խնդրել ուսանողներին մտածել ուրիշների հետ ավետարանով կիսվելու իրենց մտահոգությունների մասին: Այնուհետև կիսվեք հետևյալով, որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել ուսումնասիրելու։

Այսօր դուք կուսումնասիրեք Տիրոջ ուսմունքները Վարդապետություն և Ուխտեր 30–36 գլուխներում, որոնք կօգնեն ձեզ ճանաչել Նրա ցանկությունը՝ օգնելու ձեզ կիսվել Իր ավետարանով: Այսօր ուսումնասիրելու ընթացքում փնտրեք այն ուսմունքները, որոնք կարող են օգնել մեծացնել Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ձեր պատրաստակամությունն ու կարողությունը:

Տերն օգտակար խորհուրդ է տալիս Իր միսիոներներին

Ուսանողներին ժամանակ տվեք ուսումնասիրելու Տիրոջ խորհուրդը հետևյալ հատվածներում: Դա անելու եղանակներից մեկը դասարանը հինգ խմբի բաժանելն է: Յուրաքանչյուր խմբի տվեք դատարկ թուղթ և առաջարկեք նրանց լրացնել էջը՝ նմանատիպ մի վերնագրի ներքո․ «Օգտակար միսիոներական խորհուրդ Տիրոջ կողմից»:

Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք հատվածների մեկական հավաքածու: Այնուհետև ուսանողները կարող են իրենց էջերում ավելացնել առնվազն երեք խորհուրդ, որոնք կգտնեն իրենց հատվածներում: Ցանկության դեպքում նրանք կարող են նկարազարդումներ ավելացնել իրենց էջերում: Այնուհետև ուսանողներին կարող եք առաջարկել դասարանի հետ կիսվել իրենց լրացված էջերով:

Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով այն խորհուրդը, որը տվել է Տերը և որը կարող է օգնել ձեզ մեծացնել ավետարանով կիսվելու ձեր պատրաստակամությունը և կարողությունը:

Վարդապետություն և Ուխտեր 30.5, 8–11 (Օգտակար կլինի իմանալ, որ Փիթեր Ուիթմերի «եղբայրը», որի մասին հիշատակվում է հատված 5-ում, Օլիվեր Քաուդերին էր, որը կանչվել էր քարոզելու ավելի վաղ տրված հայտնության մեջ [տես Վարդապետություն և Ուխտեր 28․14–16])։

Վարդապետություն և Ուխտեր 31․4–9, 11–13

Վարդապետություն և Ուխտեր 32․1–5

Վարդապետություն և Ուխտեր 33․8–12, 16–17

Վարդապետություն և Ուխտեր 35․13–15, 24

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրելը, հնարավորություն տվեք նրանց կիսվել իրենց սովորածով: Դա անելու եղանակներից մեկը կարող է լինել հետևյալը․ տարբեր ուսանողների առաջարկեք կիսվել իրենց հանձնարարված հատվածներից գտած խորհրդով, որն իրենց համար ամենանշանակալիցն էր և կիսվել այն ճշմարտությամբ, որը մենք կարող ենք սովորել այդ խորհրդից: Դուք կարող եք գրել այդ ճշմարտությունները գրատախտակին կամ առաջարկել ուսանողներին գրել դրանք:

Ուսանողների նշած ճշմարտությունների թվում կարող են լինել հետևյալ օրինակները. ուրիշներից վախենալու փոխարեն, մենք կարող ենք ապավինել Տիրոջը՝ Իր ավետարանով կիսվելիս մեզ օգնելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 30․11), Տերը կբացի այն մարդկանց սրտերը, որոնց մենք ուսուցանում ենք (տես Վարդապետություն և Ուխտեր 31․7), Տերը մեզ հետ կլինի, երբ մենք որոշենք կիսվել Իր ավետարանով (տես Վարդապետություն և Ուխտեր 32․3), երբ մենք բացենք մեր բերանը՝ կիսվելու ավետարանով, Տիրոջ օգնությամբ կիմանանք, թե ինչ ասել (տես Վարդապետություն և Ուխտեր 33․8–10), Տերը տալիս է Իր Հոգու զորությունը թույլերին, որոնք ծառայում են Իրեն (տես Վարդապետություն և Ուխտեր 35․13–14

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստված այդքան ցանկանում օգնել մեզ կիսվել ավետարանով։

  • Ինչպե՞ս կարող են Տիրոջ մասին այս ճշմարտությունները օգնել մեզ ավետարանը քարոզելու մեր ջանքերում:

Ավետարանով կիսվելու համար ձեր բերանը բացելու գաղափարներ

Որոշ ժամանակ տրամադրեք, որպեսզի ուսանողներին օգնեք սովորել և քննարկել կոնկրետ եղանակներ, որոնցով իրենք կարող են կատարել «[իրենց] բերանները բացելու» Տիրոջ պատվիրանը (Վարդապետություն և Ուխտեր 33.8–10, տես նաև 30.5, 11 հատվածները) և կիսվել ավետարանով: Դա անելու կոնկրետ և հասանելի եղանակներ տեսնելու հարցում ուսանողներին օգնելը կարող է ամրացնել նրանց վստահությունը՝ կիսվելու ավետարանով:

Դա անելու եղանակներից մեկը կարող է լինել հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը ցուցադրելը: Առաջարկեք ուսանողներին գտնել տարբեր եղանակներ, որոնցով մարդիկ բացել են իրենց բերանը և հրավիրել են Տիրոջ օրհնությունները: «Կիսվել Ավետարանով» բաժնի էջերից կարող եք նաև կիսվել այլ նյութերով, որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում։

Հետևյալ տեսանյութերը պարունակում են գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող եք «բացել ձեր բերանը» (Վարդապետություն և Ուխտեր 30.5) և բնական ու իմաստալից ձևով հրավիրել ուրիշներին ծանոթանալ Հիսուս Քրիստոսի ավետարանին:

1:17

Հրավիրել մյուսներին՝ գալ և տեսնել

1:3

Հրավիրել մյուսներին՝ գալ և օգնել

3:49

Sharing the Gospel

  • Ավետարանով կիսվելու ի՞նչ փորձառություններ եք ունեցել: Ձեր կարծիքով, ո՞րն էր ամենաօգտակար նախապատրաստությունն այդ փորձառությունների համար:

Ծրագիր կազմեք

Ուսանողներին ժամանակ տվեք գրելու մի պարզ ծրագիր այն մասին, թե ինչ են իրենք անելու՝ ուրիշների հետ ավետարանով կիսվելու համար։ Հետևյալ հարցերը կարող են նրանց գաղափարներ տալ, թե ինչ գրել:

  • Ձեր կարծիքով, ո՞ւմ հետ դուք կարող եք կիսվել ավետարանով:

  • Հիմնվելով այսօր սովորածի վրա՝ որո՞նք են այն բնական և իմաստալից եղանակները, որոնցով կարող եք օգնել այդ մարդուն ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ խոչընդոտներ կարող են խանգարել ձեզ գործել ձեր ծրագրի համաձայն:

  • Փրկչի մասին ի՞նչ ճշմարտություններ եք սովորել Վարդապետություն և Ուխտեր 30–36 գլուխներից, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել այդ խոչընդոտները:

Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել ուսանողներին գործել հավատքով՝ այն ամենի հիման վրա, ինչ նրանք այսօր զգացին: Առաջարկեք նրանց ժամանակ սահմանել՝ իրենց գրածն իրականացնելու համար։ Կիսվեք ձեր վստահությամբ Փրկչի կարողության հանդեպ՝ նրանց միջոցով դիպչելու ուրիշների սրտերին:

դասընթացի պատկերակ Ուսանողներին առաջարկեք ապրել ըստ իրենց սովորածի. Լրացուցիչ ուսուցման համար այն մասին, թե ինչպես հետևել իրենց սովորածով ապրելու ուսանողների ծրագրերի կատարմանը, տես «Սովորողներին առաջարկեք ապրել ըստ իրենց սովորածի» դասընթացը՝ Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։