Սեմինարիա
Դաս 46․ Վարդապետություն և Ուխտեր 29․36–50․ Գործակալներ իրենց անձերի համար


«Վարդապետություն և Ուխտեր 29․36–50․ Գործակալներ իրենց անձերի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 29․36–50», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 46․ Վարդապետություն և Ուխտեր 29

Վարդապետություն և Ուխտեր 29․36–50

Գործակալներ իրենց անձերի համար

ճիշտ ընտրություն անելը

Տերը ուսուցանում էր Ջոզեֆ Սմիթին Ադամի և Եվայի անկման և կամքի ազատության մասին՝ Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության նրա աշխատանքի ժամանակ: Վարդապետություն և Ուխտեր 29 գլխում Տերն ուսուցանեց Ադամի և Եվայի անկումից փրկագնման մասին՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Աստծո կողմից տրված մեր կամքի ազատությունը և Հիսուս Քրիստոսի կողմից առաջարկված փրկագնումը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կատարեք ընտրություններ

Առաջարկեք ուսանողներին վերհիշել անցած 24 ժամվա ընթացքում իրենց կատարած ընտրությունները, երբ նրանք կարդան նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ խոսքերը:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Օրվա մեջ հիմնականում ամեն ժամի մենք տարբեր տեսակի ընտրություններ ենք կատարում: Դրանց մի մասը սովորական առօրյա ընտրություններ են, մի մասն էլ՝ ավելի հեռահար հետևանքներ ունեցող: Դրանց մի մասը հավերժության տեսանկյունից ոչինչ չեն փոխում, մյուսները շատ մեծ տարբերություն են ստեղծում: (Թոմաս Ս. Մոնսոն, «Ընտրության երեք դասերը», Լիահոնա, նոյ. 2010, 67)

Կարող եք գրատախտակին գրել սովորական առօրյա և հեռահար հետևանքներ ունեցող արտահայտությունները։ Առաջարկեք ուսանողներին յուրաքանչյուր վերնագրի տակ թվարկել մարդկանց կատարած սովորական ընտրությունները: Այնուհետև առաջարկեք նրանց քննարկել, թե որ ընտրություններն է ամենից կարևոր դիտարկել հավերժության տեսանկյունից՝ նախքան դրանք կատարելը:

  • Ի՞նչ հեռահար հետևանքներ ունեցող որոշումներ եք կայացրել կամ կայացնելու, որոնք կարող են էապես ազդել Երկնային Հոր հետ ձեր հարաբերությունների վրա:

Մեր կամքի ազատությունը

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.36–38 հատվածները՝ փնտրելով հեռահար հետևանքներ ունեցող որոշում, որը Աստծո բոլոր զավակները պետք է կայացնեին այս կյանքից առաջ:

  • Ինչպիսի՞ ընտրություն է մեզ բոլորիս տրվել այս կյանքից առաջ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) բացատրել է մեր կատարած նախաերկրային ընտրության հեռահար հետևանքները:

16:23

Agency: Essential to the Plan of Life

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Լյուցիֆերի ապստամբության պատճառով հոգևոր մեծ հակասություն առաջացավ: Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրն ունեցավ հնարավորություն կիրառելու Երկնային Հոր կողմից իրեն տրված կամքի ազատությունը։ Մենք ընտրեցինք հավատք ունենալ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ, գալ դեպի Նա, հետևել Նրան և ընդունել մեր օգտի համար Երկնային Հոր ներկայացրած ծրագիրը: Բայց Երկնային Հոր զավակների մեկ երրորդը չունեին հավատք, չհետևեցին Փրկչին և փոխարենը ընտրեցին հետևել Լյուցիֆերին կամ Սատանային:

Եվ Աստված ասաց. «Ուստի, քանի որ Սատանան ապստամբեց իմ դեմ, և փնտրեց կոծանել մարդու կամքի ազատությունը, որը ես՝ Տեր Աստվածս տվել էի նրան, … Ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր» [Մովսես 4․3]։ (Ռոբերտ Դ. Հեյլս «Կամքի ազատություն՝ կարևորագույնը կյանքի ծրագրում» Լիահոնա, նոյ. 2010, 24)

Նշեք կամքի ազատություն արտահայտությունը հատված 36-ում։

  • Ինչպե՞ս կնկարագրեք, թե ինչ է նշանակում կամքի ազատություն արտահայտությունը։

Եթե ուսանողները օգնության կարիք ունենան կամքի ազատությունը սահմանելու հարցում, կարող եք առաջարկել նրանց օգնության համար նայել Սուրբ գրությունների ուղեցույցը:

Ճշմարտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել այս հատվածներից, հետևյալն է․ քանի որ Աստված մեզ ազատության իրավունք է տվել, մենք կարող ենք ընտրել՝ հետևել կամ մերժել Նրան։

  • Ինչպե՞ս է Աստված ցույց տալիս Իր սերը մեր հանդեպ՝ մեզ ընտրելու հնարավորություն տալով։

Անկումը և մեր կամքի ազատությունը

աշխատաթերթի պատկերակԱռաջարկեք դասարանին կազմել փոքր խմբեր և յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ աշխատաթերթի մի բաժինը։ Առաջարկեք նրանց կարդալ առաջարկված հատվածները և միասին քննարկել հարցերը: Տեղեկացրեք նրանց, որ որոշ հատվածներ ուղղակիորեն խոսում են Ադամի ու Եվայի անկման մասին, սակայն Հոգին կարող է օգնել նրանց տեսնել, թե ինչպես են Ադամի ու Եվայի փորձառությունները կիրառելի մեր այսօրվա կյանքի համար:

Կամքի ազատությունը և փրկագնումը Հիսուս Քրիստոսի միջոցով

Դևի գայթակղությունները

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29․39 և 2 Նեփի 2․16–18 հատվածները և քննարկեք հետևյալ հարցերը․

  • Իմանալով, որ մենք ընտրել ենք հետևել Երկնային Հոր ծրագրին այս կյանքից առաջ՝ ի՞նչն է դժվարացնում այն, որ միշտ ընտրենք Նրան հետևել այստեղ՝ երկրի վրա:

  • Որո՞նք են Սատանայի ամենաարդյունավետ մարտավարությունները՝ ստիպելու մարդկանց չհետևել Աստծո խորհրդին երկրի վրա:

  • Ի՞նչ օրհնություններ է մեզ տվել Աստված՝ օգնելու համար հաղթահարել Սատանայի գայթակղությունները:

Ընտրությունների հետևանքները

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29․40–41 և Ալմա 41․10–11, 42․9, 14 հատվածները և քննարկեք հետևյալ հարցերը․

  • Ինչո՞ւ ենք մենք ենթարկվում սատանայի կամքին, երբ ընտրում ենք ապստամբել Աստծո դեմ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է «հոգևոր մահ» եզրույթը Երկնային Հորից հեռանալու լավ նկարագրություն հանդիսանում:

  • Ինչպե՞ս կնակարագրեք այն զգացմունքները, որոնք մենք ունենում ենք այն բանից հետո, երբ օգտագործում ենք մեր կամքի ազատությունը՝ Երկնային Հոր կամքին դեմ գնալու համար։

Փրկագնում՝ Աստծո Միածին Որդու միջոցով

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29․42–43 և 2 Նեփի 2․6–9 հատվածները և քննարկեք հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսը, որպեսզի փրկագնումը հնարավոր դարձնի՝ նույնիսկ երբ մենք վատ ընտրություններ ենք կատարում:

  • Ի՞նչ կպատմեիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է հույս տալ մեկին, ով զգում է, որ ինքը շատ է հեռացել Նրանցից:

  • Ի՞նչ օրինակներով կարող եք կիսվել՝ ցույց տալու համար Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի քավիչ, ներող էությունը:

Հարցերը իրենց խմբերում քննարկելու համար ուսանողներին բավարար ժամանակ տալուց հետո առաջարկեք նրանց նոր խմբեր ձևավորել այն ուսանողների հետ, որոնք ուսումնասիրել են աշխատաթերթի մյուս բաժինները, և հերթով կիսվել իրենց սովորածով:

Երբ ուսանողներն ավարտեն կիսվելը, կարող եք դասարանով կարդալ 2 Նեփի 2.26–29 հատվածները: Առաջարկեք ուսանողներին փնտրել և կիսվել արտահայտություններով, որոնք հաստատում կամ լրացնում են այն, ինչ նրանք սովորել են նախորդ վարժության ընթացքում:

Ընտրեք փրկագնումը Հիսուս Քրիստոսի միջոցով

Որոշ ուսանողներ կարող են կարծել, որ իրենց ընտրությունն արդեն մշտապես հեռացրել է իրենց Աստծուց: Ուսանողներին Քրիստոսի փրկագնման վրա կենտրոնանալու հնարավորություն տալու համար կարող եք ցուցադրել ստորև ներկայացվածի նման մի սցենար: Առաջարկեք ուսանողներին սցենարին ավելացնել մանրամասներ, որոնք, իրենց կարծիքով, այսօր իրատեսական են դեռահասների համար:

Մարի անունով մի երիտասարդ աղջիկ մի քանի ընտրություն է կատարել, որոնց վերաբերյալ գիտի, որ դրանք սխալ են: Նա ափսոսում է դրանց համար, հեռանում Աստծուց և մտածում, թե արդյո՞ք իր համար հույս կա:

Օգտագործելով այն, ինչ սովորեցիք այսօր կամքի ազատության և Քրիստոսի միջոցով փրկագնման մասին՝ գրեք պատասխան, որով կարող եք կիսվել Մարիի հետ և որը կխրախուսի նրան գործել հույսով և հավատով՝ չնայած անցյալում նրա կատարած վատ ընտրություններին:

Խնդրեք մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով: Երբ ուսանողները լսեն իրենց դասընկերների պատասխանները, խրախուսեք նրանց պատկերացնել, թե ինչ կարող էր զգալ Մարին, եթե լսի նրանց:

Կարդացեք նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի (1927–2018) հետևյալ խոսքերը՝ փնտրելով այն ընտրությունը, որը կարող եք խորհուրդ տալ Մարիին անել:

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

Երբ մտածենք ամեն օր կայացրած որոշումների մասին, թե ո՞ր ընտրությանը հետևենք, եթե ընտրենք Քրիստոսին, մենք ճիշտ ընտրություն կկայացնենք։ (Թոմաս Ս․ Մոնսոն «Choices», Լիահոնա, ապրիլ 2016, 86)

Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին գրել իրենց պատասխանը հետևյալ հուշումին՝ իրենց ուսումնասիրության օրագրում կամ որևէ այլ տեղ, որտեղ իրենք բազմիցս կտեսնեն այն ամբողջ շաբաթվա ընթացքում:

դասընթացի պետկերակԱռաջարկեք ուսանողներին կիսվել. ստորև բերված է հուշումն օգտագործելու մի օրինակ, որն օգնում է ուսանողներին կիսվել իրենց մտքերով: Ավելի շատ եղանակներ իմանալու համար, թե ինչպես ստեղծել հուշումներ, որոնք օգնում են ուսանողներին կիսվել իրենց մտքերով, տես «Ստեղծել հուշումներ, որոնք օգնում են ուսանողներին բանավոր արտահայտել իրենց զգացմունքները, փորձառությունները և վկայությունը» դասընթացը։ Այդ դասընթացը կարող եք գտնել Ուսուցչի կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։

Այս շաբաթ ես կօգտագործեմ իմ կամքի ազատությունը՝ ընտրելու Քրիստոսին …