Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 29․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 29․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 29», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 29

Վարդապետություն և Ուխտեր 29

Ակնարկ

1830 թվականի սեպտեմբերին Տերն ուսուցանեց Ջոզեֆ Սմիթին Իր փառավոր Երկրորդ Գալուստի մասին, օրհնությունների մասին, որոնք Նա պատրաստել է արդարների համար և կործանման մասին, որը սպասում է ամբարիշտներին: Նա սիրով ուսուցանեց Ադամի և Եվայի անկումից, ինչպես նաև մեր մեղքերից և սխալներից փրկագնման մասին։

դասընթացի պատկերակԱռաջարկեք ուսանողներին կիսվել. դասի ընթացքում գտեք պահեր, երբ դուք կարող եք առաջարկել ուսանողներին խորհել իրենց զգացմունքների մասին: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են զգում կամ գրել իրենց զգացմունքները, ապա կիսվել: Ուսանողներին մտքերն ու զգացողությունները բարձրաձայնելու հնարավորություն տալը կարող է օգնել նրանց վստահ արտահայտել վկայությունը: Ավելին իմանալու համար, թե ինչպես Փրկիչը դա արեց, տես «Փրկիչը Սուրբ Հոգով ուսուցանվելու հնարավորություններ է տվել մարդկանց» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև «Վարդապետություն և Ուխտեր 29․36–50» դասում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 29․1–8

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկություններն իրենց վերաբերյալ:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ. «Ի՞նչ է Աստված ցանկանում ինձ համար այս կյանքում և այս կյանքից հետո»: Նրանք կարող են նաև խորհել, թե ինչպես են իրենց կյանքում բացահայտել Աստծո ցանկություններն իրենց վերաբերյալ:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Ուսումնական վարժության ցուցումների ցանկ

Վարդապետություն և Ուխտեր 29․9–29

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ուրախություն զգալ՝ երկիր Հիսուս Քրիստոսի վերադարձին սպասելիս:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին ChurchofJesusChrist.org կայքում որոնել Երկրորդ Գալուստը պատկերող տարբեր նկարներ և խորհել, թե յուրաքանչյուր նկարոց ինչ են իրենք իմանում Հիսուսի մասին։

  • Բովանդակություն ցուցադրման համար. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը պատկերող նկար

  • Տեսանյութ. «Հիսուս Քրիտոսը հայտնվում է հնագույն Ամերիկաներում» (16:43, դիտել 11:19–16:31 հատվածը)

Վարդապետություն և Ուխտեր 29․36–50

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Աստծո կողմից տրված մեր կամքի ազատությունը և Հիսուս Քրիստոսի կողմից առաջարկված փրկագնումը:

  • Ուսանողի նախապատրաստում․ խնդրեք ուսանողներին վերհիշել անցած 24 ժամվա ընթացքում իրենց կատարած ընտրությունները: Առաջարկեք գրի առնել դրանք որպես «անհետևանք ընտրություններ» կամ «ընտրություններ, որոնք ազդում են Աստծո հետ իմ հարաբերությունների վրա»։

  • Աշխատաթերթ․ «Կամքի ազատությունը և փրկագնումը Հիսուս Քրիստոսի միջոցով»