Սեմինարիա
Դաս 45. Վարդապետություն և Ուխտեր 29․9–29․ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը


«Վարդապետություն և Ուխտեր 29․9–29․ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 29․9–29», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 45․ Վարդապետություն և Ուխտեր 29

Վարդապետություն և Ուխտեր 29․9–29

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը մեծ և սարսափելի օր կլինի: Նրանք, ովքեր մերժում են Հիսուս Քրիստոսի սուրհանդակներին և ուսմունքները, կտառապեն իրենց ընտրության հետևանքների պատճառով: Նրանք, ովքեր ձգտում են հետևել Նրան, ցնծություն կապրեն՝ տեսնելով իրենց Քավիչի վերադարձը երկիր: Նա կփրկի նրանց ամբարշտությունից ու վշտից և հազար տարի կբնակվի նրանց հետ։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին ուրախություն զգալ՝ երկիր Հիսուս Քրիստոսի վերադարձին սպասելիս:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վախենալ, թե ուրախ լինել

Ցուցադրեք դասի սկզբում ցույց տրված Երկրորդ Գալուստի նկարը: Պատկերի կողքը ստեղծեք 1-ից 10 սանդղակ, որտեղ 1-ը նշանակում է «վախենալ», իսկ 10-ը՝ «ուրախ լինել»: Խնդրեք մի քանի ուսանողի սանդղակի վրա նշոըմ անել, որը ցույց կտա, թե իրենց կարծիքով ինչ են զգում դեռահասները Փրկչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ: Առաջարկեք նրանց մեկնաբանել իրենց դրած նշանը։

Կարող եք ուսանողներին առաջարկել լուռ պատասխանել հետևյալ հարցերին իրենց ուսումնասիրության օրագրում:

  • Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին: Ինչո՞ւ։

  • Երբ մտածում եք Երկրորդ Գալուստի մասին, ավելի շատ կենտրոնանում եք Փրկչի վրա, թե՞ այն դժվարությունների վրա, որոնք նախորդում են Նրա վերադարձին: Ինչպե՞ս է ձեր կենտրոնացումը ազդում ձեր զգացմունքների վրա:

Ժամանակ տրամադրեք, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ պարբերության բովանդակությունը:

Ճշմարիտ է, որ շատ փորձություններ և մեծ ամբարշտություններ կլինեն վերջին օրերին, և որ «դժբախտություն և ավերածություն» կուղարկվի ամբարիշտների վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 29․8)։ Կարևոր է նաև գիտակցել, որ Փրկչի վերադարձը չի առաջացնում փորձություններ և անբարշտություն: Նրա վերադարձը կազատի Իր աշակերտներին դրանցից: Երկրորդ Գալուստը Նրա հետևորդների համար շատ ավելի հրաշալի կլինի, քան մենք կարող ենք պատկերացնել: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք պատճառներ, թե ինչու հավատավորները կարող են ուրախություն և հույս զգալ՝ Հիսուս Քրիստոսի վերադարձի մասին մտածելիս։

Ցնծացեք Քրիստոսի գալուստով

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29․10–13 հատվածները՝ փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են ցնծության պատճառները։

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Վարդապետություն և Ուխտերի 29․10–11 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել սուրբ գրությունների սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:

Առաջարկեք ուսանողներին գրատախտակին կազմել իրենց գտած բառերի և արտահայտությունների ցուցակը: Հարցրեք մի քանի ուսանողների, թե ինչու է իրենց գտածն օգնում իրենց ուրախություն զգալ:

Երբ ուսանողները կիսվեն, կարող եք օգնել նրանց անհատականացնել այն, ինչ գտել են՝ տալով հետևյալ լրացուցիչ հարցերը.

  • Ինչպե՞ս է ձեզ մխիթարում այն բանի իմացությունը, որ երբ Հիսուսը հայտնվի, դա կլինի «զորությամբ ու մեծ փառքով» (հատված 11

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կփոխվի ձեր առօրյա կյանքը, երբ Քրիստոսը «մարդկանց հետ արդարության մեջ բնակվի» (հատված 11

  • Կյանքից հեռացած ձեր մերձավորներից ո՞ւմ առավել շատ կցանկանաք տեսնել, երբ Փրկիչը հարություն տա արդարներին Իր գալստյան ժամանակ (տես հատված 13

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար «լինել [Քրիստոսի] հետ, որ մեկ լինենք» (հատված 13)։ Ձեր կարծիքով ինչո՞ւ է Քրիստոսը ցանկանում մեկ լինել ձեզ հետ։

Կարող եք առաջարկել ուսանողներին նշել սուրբգրային հիմնական արտահայտությունը հատված 11-ում․ «Ես կհայտնվեմ երկնքից զորությամբ և մեծ փառքով… և մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա հազար տարի»:

Այս դասի մնացած մասը կենտրոնացած է այն հրաշալի պայմանների վրա, որոնցով Փրկիչը կօրհնի արդարներին Իր վերադարձի ընթացքում և հետո:

Շարունակելուց առաջ դուք կարող եք օգնել ուսանողներին հասկանալ հատված 11-ի վերջին արտահայտությունը՝ «ամբարիշտները կանգուն չեն մնա»: Ուսանողները կարող են կարդալ հատվածներ 9, 15, և 17-ը՝ տեսնելու այն հետևանքները, որոնցից կտառապեն նրանք, ովքեր մերժում են Քրիստոսին: Եթե ուսումնասիրում եք այս հատվածները դասարանում, հիշեցրեք այն ուսանողներին, որոնք մտահոգված են իրենց մերձավորների համար, որ Փրկչի ցանկությունն ու զորությունն է ներել և բժշկել բոլոր նրանց, ովքեր ապաշխարում են և գալիս են դեպի Իրեն:

(Նշում. Վարդապետություն և Ուխտեր 45-ի դասերը ավելի կոնկրետ կկենտրոնանան ժամանակների նշանների և Քրիստոսի Երկրորդ Գալուստի անձնական պատրաստվածության վրա:)

Քրիստոսը հազար տարի բնակվելու է մարդկանց հետ

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ գիտեն երկրի վրայի պայմանների մասին Հիսուս Քրիստոսի հազարամյա թագավորության ընթացքում և դրանից հետո: Կարող եք նաև առաջարկել նրանց կիսվել իրենց հարցերով այդ մասին:

Մի քանի րոպե տրամադրեք աստվածայնորեն սահմանված աղբյուրներում փնտրելու այն հարցերի պատասխանները, որոնք դուք ունեք Հազարամյակի և այն երջանիկ պայմանների վերաբերյալ, որոնք կլինեն Քրիստոսի հազարամյա թագավորության ընթացքում և դրանից հետո: Ձեր ուսումնասիրությանը կարող է օգնել հետևյալը․

Ուսանողներին կարող եք փոքր խմբերի բաժանել, որոնցից յուրաքանչյուրը կուսումնասիրի հետևյալ աղբյուրներից մեկը: Այնուհետև կամ յուրաքանչյուր խմբի առաջարկեք ներկայացնել դասարանին այն, ինչ սովորել են կամ առաջարկեք ուսանողներին ձևավորել նոր խմբեր այն ուսանողների հետ, որոնք ուսումնասիրել են այլ աղբյուրներ, և հերթով կիսվել իրենց սովորածով:

Սուրբ գրքերի ուղեցույց, «Հազարամյակ», scriptures.ChurchofJesusChrist.org

Ավետարանական թեմաներ, «Հազարամյակ», topics.ChurchofJesusChrist.org

Վարդապետություն և Ուխտեր 29․23–27

Եսայիա 65․19–25

Հայտնություն 20․1–3

1 Նեփի 22․24–28

Որպեսզի օգնեք ուսանողներին հստակ տեսնել Փրկչի վերադարձին հաջորդող պայմաններից ուրախություն զգալու պատճառները, կարող եք ավարտել դասի այս հատվածը՝ կիսվելով երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի ուղերձով, որը հասանելի է «Օժանդակ նյութեր» բաժնում:

Կենտրոնացեք Փրկիչի վրա

Որպեսզի օգնեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես է մեզ սիրող Փրկիչը երկնքից իջնում, կարող եք ցուցադրել «Հիսուս Քրիստոսը հայտնվում է Հին Ամերիկաներում» տեսանյութի 11։20-ից մինչև 16:31-ը հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Առաջարկեք նրանց նմանություններ փնտրել նեփիացիներին Փրկչի այցի միջոցով դրսևորված սիրո և այն բանի միջև, որ նեփիացիներն էին պատկերացնում, որ տեղի կունենա, երբ Նա վերադառնա:

16:44

Jesus Christ Appears in the Ancient Americas | 3 Nephi 8–11

Ominous destruction comes upon the people of Ancient America. Hope returns as survivors gather and witness the Resurrected Christ descend from Heaven.

Կարող եք փակել ձեր աչքերը և փորձել պատկերացնել Հիսուս Քրիստոսին երկնքից իջնելիս՝ փրկելու, պաշտպանելու և բժշկելու Իր հետևորդներին: Ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացած տպավորություններին՝ իմանալու համար, թե ինչ կցանկանար Երկնային Հայրը, որ դուք զգայիք Իր Որդու վերադարձի վերաբերյալ:

  • Ձեր պատկերացմամբ ի՞նչ արտահայտություն կլինի Նրա դեմքին, երբ Նա նայի մարդկանց, որոնք ձգտում են հետևել Իրեն:

  • Ձեր պատկերացմամբ ի՞նչ կասի Նա հավատացյալներին Իր իջնելուց հետո:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչ զգացմունքներ է ցանկանում, որ Իր աշակերտներն ունենան Իր՝ երկիր վերադարձի վերաբերյալ:

Կարող եք կիսվել ձեր զգացմունքներով, որոնք դուք ունեք Հիսուս Քրիստոսի՝ երկիր վերադարձին սպասելիս: Կարող եք ավարտել դասը եզրափակիչ մի օրհներգով, որը խոսում է Քրիստոսի գալստյան և Նրա հազարամյա թագավորության ուրախության մասին, օրինակ՝ «Աստծո Հոգին» (Հիմներ, հմր․ 28), «Եկեք ուրախանանք» (Հիմներ, հմր. 32) կամ «Joy to the World» (Հիմներ, հմր. 201)։

Անգիր սովորեք

Կարող եք նաև օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունը հետևյալն է․ «Ես կհայտնվեմ երկնքից զորությամբ ու մեծ փառքով … և մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, հազար տարի»: Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: