1830 թվականին Հայրամ Փեյջը պնդում էր, որ հայտնություն է ստանում Եկեղեցու համար՝ հատուկ քարի միջոցով։ Եկեղեցու որոշ անդամներ, այդ թվում՝ Օլիվեր Քաուդերին հավատացին նրան: Ի պատասխան այս իրավիճակի՝ Տերը ճշմարտություններ բացահայտեց Եկեղեցում հայտնության կարգի մասին: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչ կարգով և կազմակերպությամբ է Փրկիչն Իր կամքը հայտնում Իր Եկեղեցում։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Սատանայի նմանակումները
Ինչպե՞ս կարող եք տարբերակել նմանակումը իսկականից։
Ինչո՞ւ է վնասակար նմանակումը կամ կրկնօրինակը իրականի հետ խառնելը:
Ինչպե՞ս դա կարող է վերաբերել մեկին, ով փորձում է հետևել Փրկչին իր կյանքում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28 գլխի ներածությունը և փնտրեք մի իրավիճակ, երբ նոր կազմավորված Եկեղեցու անդամները փորձում էին հասկանալ, թե որն է իրական և որը՝ նմանակում։
Օգտակար կլինի իմանալ, որ Հայրամ Փեյջը մի մարդ էր, որը ընդունել էր ավետարանը և մկրտվել էր Եկեղեցու կազմավորման նույն ամսին: Նա նաև ընտրվել էր որպես Մորմոնի Գրքի Ութ Վկաներից մեկը և միշտ հավատարիմ էր իր վկայությանը:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ նույնիսկ լավ մարդիկ, ինչպիսիք էին Հայրամ Փեյջը և Օլիվեր Քաուդերին, կարող են խաբվել սատանայի նմանակումներին:
Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալի մասին.
Սատանան ինչպե՞ս կարող է փորձել խաբել ձեզ և ձեր ծանոթներին:
Ի՞նչ ուղղորդում և օգնություն է տալիս մեզ Տերը, որպեսզի մենք չխաբվենք։
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ձեր հարցերի պատասխանները։
Տիրոջ պատասխանը
Մտահոգված լինելով, թե ինչ անել այս իրավիճակում, Ջոզեֆ Սմիթը մի ամբողջ գիշեր աղոթեց՝ Տիրոջից պատասխան ստանալու համար։ Նրա ստացած հայտնությունը գրի առնվեց Վարդապետություն և Ուխտեր 28 գլխում և ուղղված էր Օլիվեր Քաուդերիին։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 28.1–8, 11–13 հատվածները՝ փնտրելով այն ճշմարտությունները, որոնք Տերն ուսուցանեց Օլիվերին հայտնության մասին: (Նկատի ունեցեք, որ հատվածի 8-ի հայտնությունները վերաբերում են Օլիվերին կոչմանը՝ քարոզելու լամանացիներին։ Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Լամանացիների մեջ կատարած միսիան», Հայտնությունները համատեքստում՝ Gospel Library հավելվածի «Եկեղեցու պատմություն» բաժնում)։
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը միշտ հայտնություն տալիս այս սկզբունքների համաձայն:
Այս ճշմարտություններն իմանալն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ այլևս չխաբվենք։
Իր «Անձնական հայտնության շրջանակը» ելույթում Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը կիսվել է մի քանի գաղափարով հայտնություն ստանալու գործընթացի վերաբերյալ։
«Մենք անձնական հայտնություն ենք ստանում միայն մեր իրավասության շրջանակում [կամ ազդեցության շրջանակում], այլ ոչ ուրիշների իրավասության [իրավունքի կամ արտոնության] շրջանակում: …»
Եկեղեցու համար վարդապետություն, պատվիրաններ և հայտնություն ստանալը ապրող մարգարեի իրավասությունն է։ Նա ստանում է դրանք Տեր Հիուս Քրիստոսի կողմից [տես Վարդապետություն և Ուխտեր 21․4–5]։ …»
Անձնական հայտնությունը ներդաշնակ է լինում Աստծո պատվիրաններին և ուխտերին, որոնք մենք կապել ենք Նրա հետ։ …
Երբ մենք հայտնություն ենք խնդրում մի բանի մասին, որի համար Աստված արդեն հստակ ուղղություն է տվել, մենք պայմաններ ենք ստեղծում, որ մեր զգացմունքները սխալ մեկնաբանվեն, և մենք լսենք այն, ինչ ուզում ենք լսել» (Լիահոնա, նոյեմբեր 2022, 16–17)։
Օրինակներ
Կարդացեք հետևյալ իրավիճակները և գտեք մի հատված կամ արտահայտություն Տիրոջ խոսքերից, որը դուք ուսումնասիրել եք Վարդապետություն և Ուխտեր 28 գլխում և որում ուսուցանվում է, թե արդյոք այս իրավիճակները կարող են լինել ճշմարիտ հայտնություններ:
Մարգարեն խրախուսում է ամբողջ Եկեղեցուն այցելել տաճար:
Անդամների մի մտահոգված խումբ համարձակորեն ուսուցանում է, որ Աստված ցանկանում է, որ Եկեղեցին փոփոխություններ կատարի վարդապետության մեջ կամ փոխի քաղաքականությունը բարդ խնդիրների վերաբերյալ:
Անդամներից մեկը հավատում է, որ Տերը հայտնել է իրեն, թե ինչ պետք է անի եպիսկոպոսը իրենց ծխում:
Երիտասարդ աղջկա մայրն ասում է նրան, որ իրեն դուր չի գալիս որոշակի մի ընտրություն, որը կատարում է աղջիկը։
Քոլեջում ծանոթության ժամանակ մի երիտասարդ տղա ասում է, որ հայտնություն է ստացել, որ կոնկրետ մի աղջիկ պետք է ամուսնանա իր հետ:
Վերը նշված ոչ ճիշտ իրավիճակներում Սատանայի նմանակումներին հավատալն ինչո՞ւ մեզ կարող է հեռացնել Փրկիչից:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ կողմից՝ Իր եղանակով և Իր կարգով տրված հայտնության կարևորությունը, առաջարկեք նրանց պատասխանել հետևյալ հարցերից առնվազն երկուսին իրենց ուսումնասիրության օրագրերում.
Ինչո՞ւ ձեզ համար կարող է օրհնություն լինել այն կարգի ըմբռնումը, որը Տերն օգտագործում է Իր հայտնությունների համար:
Ե՞րբ է Տերն օրհնել ձեզ կամ ձեր ծանոթներց մեկին՝ մարգարեի, ցցի կամ ծխի ղեկավարի կամ ծնողի հայտնության միջոցով:
Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը հայտնություն ստացել Տիրոջից՝ օրհնելու նրանց, ում դուք կանչվել եք սպասավորելու կամ ծառայելու:
Ե՞րբ եք օրհնվել Տիրոջ հայտնությամբ, որը տրվել էր հատուկ ձեզ համար:
Խնդրեք ուսանողներին ընտրել այն պատասխանը, որով կիսվելը հարմար է իրենց համար։ Ուսանողները կարող են կիսվել դասարանի հետ կամ, որպես տարբերակ, կարող են գտնել ուսանողներից մեկին, ում հետ վերջերս չեն կիսվել, և նրա հետ կիսվել իրենց օրինակով: Ում ընտրեն՝ նա նույնպես կարող է կիսվել։ Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու այլ ուսանողների հետ: Այնուհետև առաջարկեք մի քանի ուսանողի կիսվել ուրիշներից լսածով, որը կարևոր էր իրենց համար: Երբ նրանք դա անեն, փնտրեք եղանակներ՝ ընդգծելու Տիրոջ բարությունն ու ողորմածությունը ճշմարտությունները մեզ բացահայտելու հարցում: Կարող եք նաև ընդգծել Նրա պատրաստակամությունը՝ օգնելու մեզ հասկանալու կարգն ու կազմակերպումը, որը Նա կիրառում է:
Օլիվեր Քաուդերին ընդունեց հայտնությունը, և երկար համոզելուց հետո Հայրամ Փեյջը և մյուսները հրաժարվեցին սխալ հայտնություններից: