Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 27–28․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 27–28․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 27–28», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 27–28

Վարդապետություն և Ուխտեր 27–28

Ակնարկ

Երկնային սուրհանդակի միջոցով Փրկիչը բացահայտեց հաղորդության մասին ճշմարտությունները: Տերը նաև ուսուցանեց Իր զրահը հագնելու մասին և բացահայտեց այն կարգն ու կազմակերպությունը, որ Նա օգտագործում է՝ Իր կամքը Իր Եկեղեցում բացահայտելու համար:

դասընթացի պետկերակ Օգնեք սովորողներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը․ Երբ դուք օգնեք ուսանողներին ճանաչել Տիրոջ «գորովագութ ողորմությունները» (1 Նեփի 1.20)՝ ինչպես սուրբ գրություններում, այնպես էլ իրենց անձնական փորձառություններում, նրանք կզգան և կիմանան, որ Տերն իրենց հետ է և սիրով կկանգնի իրենց կողքին (տես Վարդապետություն և Ուխտեր 68.6)։ Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմածությունը իրենց կյանքում» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև «Վարդապետություն և Ուխտեր 27․1–14» դասում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 27․1–14

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ պատրաստվել ընդունելու հաղորդությունը՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել և պատրաստվել կիսվելու այն մասին, թե հաղորդության ժամանակ ինչպես իրենք կարող են կենտրոնանալ Փրկչի վրա:

  • Տեսանյութ․ «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» (13:33, դիտեք 07:15-ից մինչև 09:13-ը)

Վարդապետություն և Ուխտեր 27․15–18

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե Փրկիչը ինչպես կարող է պաշտպանել մեզ այն ուղիներից, որոնցով Սատանան փորձում է գայթակղել և հուսահատեցնել մեզ:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին դասին գալ պատրաստ՝ կիսվելու, թե ինչպես է Սատանան հարձակվում կամ գայթակղում իրենց տարիքի երիտասարդներին, և թե ինչ միջոցներ է տրամադրել Փրկիչը՝ պաշտպանվելու այդ հարձակումներից կամ գայթակղություններից:

  • Նյութեր. թղթի փոքր թերթիկներ յուրաքանչյուր ուսանողի համար

  • Աշխատաթերթ․ ««Ձեր վրա վերցրեք իմ ողջ սպառազինությունը» (Վարդապետություն և Ուխտեր 27․15

Վարդապետություն և Ուխտեր 28

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ կարգը և կազմակերպությունը, որն օգտագործում է Փրկիչը՝ Իր Եկեղեցում Իր կամքը հայտնելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին տրամադրել այս դասի «Օրինակներ» բաժնի իրավիճակները և առաջարկել նրանց խորհել, թե ինչպես իրենք կարող են տարբերել սատանայի նմանակումները իրական հայտնությունից:

  • Նախապատրաստման նյութեր. իսկական կամ նմանակող իրերի հավաքածու (իսկական կամ խաղալիք հեռախոս, իսկական կամ խաղալիք փող, իսկական կամ պլաստիկից միրգ, իսկական էլ- նամակ բանկից կամ այդպիսի նամակի կեղծ կրկնօրինակում)։

  • Տեսանյութ. «Անձնական հայտնության շրջանակը» (12:29, դիտել 4:14-ից մինչև 5:07-ը)