«Վարդապետություն և Ուխտեր 27.15–18․ «Ձեզ վրա վերցրեք Իմ ողջ սպառազինությունը»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ , (2025 թ․)
«Վարդապետություն և Ուխտեր 27.15–18», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Աստծո հրեշտակից Ջոզեֆի ստացած ուղերձում Ջոզեֆին ուսուցանվեց այն մասին, թե ինչպես Սրբերը կարող են ավելի մեծ պաշտպանություն ստանալ Հիսուս Քրիստոսից: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես Փրկիչը կարող է պաշտպանել մեզ այն ուղիներից, որոնցով Սատանան փորձում է գայթակղել և հուսահատեցնել մեզ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հակառակորդի հարձակումները
Ուսանողներից յուրաքանչյուրին տվեք թղթի մի փոքր թերթ։ Առաջարկեք ուսանողներին գրել թղթի վրա, թե ինչպես է հակառակորդը գայթակղում կամ փորձում հուսահատեցնել երիտասարդներին: Այնուհետև առաջարկեք նրանց ճմրթել թուղթը՝ դարձնելով գնդակ: Առաջարկեք որևէ ուսանողի կանգնել դասասենյակի առջևի մասում և փորձել խույս տալ կամ հետ մղել թղթե գնդակը, երբ մյուս ուսանողները նետեն այդ թղթե գնդակն իր վրա:
Առաջարկեք ուսանողներին գալ սենյակի առջևի մաս, հարթեցնել ճմրթած թղթերը և կիսվել դրանց վրա գրվածով: Դասարանին խնդրեք նշել, թե ինչպես են իրենք այսօր զգում այդ գայթակղությունները կամ հարձակումները:
Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ խորհում եք ձեզ հանդիպած գայթակղությունների և հուսահատությունների մասին: Խորհեք, թե ինչպես է Տերն օգնել ձեզ հաղթահարել դրանք: Ինչպե՞ս եք դուք դեռևս պայքարում և Փրկչի ինչպիսի՞ օգնության կարիք ունեք: Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 27 գլուխը, փնտրեք ճշմարտություններ և ոգեշնչում, որոնք կօգնեն ձեզ։
Աստծո ողջ սպառազինությունը
Հաղորդության մասին Ջոզեֆ Սմիթին ուղղված Իր խոսքերից հետո (տես Վարդապետություն և Ուխտեր 27․1–4 ), Փրկիչը խոստացավ, որ Նա կվերադառնա երկիր և կճաշակի հաղորդությունը Իր հետևորդների հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 27․5–14 )։ Այնուհետև Փրկիչն ուսուցանեց, թե ինչպես Սրբերը կարող են հոգևորապես պաշտպանված լինել Սատանայի զորությունից «մինչև ես գամ, և դուք վեր կհափշտակվեք, որ ուր որ ես եմ, դուք էլ լինեք» (Վարդապետություն և Ուխտեր 27.18 )։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27․15–18 հատվածները և փնտրեք, թե ինչպես կարող եք ստանալ Փրկչի պաշտպանությունը հակառակորդի դեմ:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց հասկանալ, որ եթե մենք մեզ վրա վերցնենք Փրկչի ողջ սպառազինությունը՝ կզորանանք դիմակայելու չարին։ Օգնեք ուսանողներին վերլուծել այս ճշմարտությունը: Դա կարող եք անել՝ ուսանողներին տալով հետևյալ հարցերից մի քանիսը։
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը համեմատում Իր օգնությունն ու պաշտպանությունը սպառազինության հետ:
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «կանգուն մնալ» (տես 15–16 հատվածները )։
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ընդգծում Իր «ողջ սպառազինությունը»:
Առաջարկեք ուսանողներին նշել «իմ ողջ սպառազինությունը» արտահայտությունը հատված 15-ում : Ուսանողները կարող են պատկերացնել, որ իրենք պետք է գնան պատերազմի, բայց չունեն սպառազինություն: Ինչ-որ մեկը, ով կռվել և հաջողության է հասել բազմաթիվ պատերազմներում, իրենց սպառազինություն է տվել՝ պաշտպանվելու համար և պատրաստ է կռվել իրենց հետ միասին:
Ի՞նչ կզգաք այս մարդու հանդեպ:
Ինչո՞վ է այս իրավիճակը նման նրան, ինչ Փրկիչն է անում մեզ համար:
Փրկչի պաշտպանությունն ու օգնությունը
Պողոս առաքյալը գրել է. «Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռովմեացիս 13.14 )։ Վարդապետություն և Ուխտեր 27 գլխում նշված զանազան զրահները (տես նաև Եփեսացիս 6.11–18 հատվածները) կարող են խորհրդանշել այն եղանակները, որոնցով Փրկիչը կարող է պաշտպանել մեզ խաբեությունից, ամբարշտությունից, խառնաշփոթից և կասկածից, որոնք շրջապատում են մեզ: Նա առաջարկում է մեզ այդ պաշտպանությունը, երբ մենք գալիս ենք դեպի Իրեն:
Ուսանողներին տվեք ուղեկցող աշխատաթերթը: Նրանք կարող են լրացնել այն անհատապես կամ փոքր խմբերով: Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել սպառազինության մի քանի մաս՝ դրանց վրա կենտրոնանալու համար: Եթե ուսանողները ցանկանան, նրանք կարող են նկարել որևէ բան, որը խորհրդանշում է սպառազինություն կամ պաշտպանություն, օրինակ՝ սաղավարտ, լանջապանակ կամ վահան և պիտակել այն «Հիսուս Քրիստոսի պաշտպանությունն ու օգնությունը»։ Այնուհետև նրանք կարող են գրել իրենց պատասխանները դրա շուրջ:
Ստորև բերված սպառազինության յուրաքանչյուր մասի վերաբերյալ կարդացեք սուրբգրային հատվածները՝ փնտրելով, թե ինչո՞ւ է Փրկիչը նման սպառազինության: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.
Ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում Փրկչի մասին՝ կատարելով այս համեմատությունը:
Ինչո՞ւ դա կարող է խթանել, որ դուք ցանկանաք գալ դեպի Նա՝ հենց հիմա ձեր կյանքում պաշտպանության ստանալու համար:
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Երբ ուսանողներն ավարտեն, խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով և փորձառություններով այն տարբեր եղանակների մասին, որոնցով Փրկիչը կարող է օգնել և պաշտպանել իրենց: Կարող եք կիսվել նաև ձեր սեփական մտքերով ու փորձառություններով:
Հագեք Իր ողջ սպառազինությունը
Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ այս հայտնությունը սկսվեց երկնային սուրհանդակի միջոցով, որը հայտնեց հաղորդության մասին Փրկչի ուսմունքները և երկիր վերադառնալու և Իր հետևորդների հետ հաղորդությունը ճաշակելու Փրկչի խոստումը (տես Վարդապետություն և Ուխտեր 27․1–14 )։ Սա հուշում է, որ Փրկչին հիշելը և հաղորդության միջոցով Նրա հետ ուխտեր կապելը կարող է լինել հզոր միջոց, որը Տերը պատրաստել է մեզ համար՝ հագնելու Իր ողջ սպառազինությունը և «հավատարիմ լինելու մինչև [Նա գա]» (Վարդապետություն և Ուխտեր 27.18 )։
Վերադարձեք դասի սկզբում ճմրթված ու նետված թղթերին։ Կարդացեք դրանցից մի քանիսը և առաջարկեք ուսանողներին կիսվել՝ ելնելով այն ամենից, ինչ նրանք այսօր սովորեցին, թե ինչպես Փրկիչը կարող է օգնել մեկին, ով բախվում է այդ գայթակղությանը կամ հուսահատությանը: Նրանք կարող են նաև պատմել, թե ինչպես որևէ մարդ կարող է դիմել Տիրոջը՝ ստանալու Նրա օգնությունն իր կյանքում:
Յոթանասունից երեց Ջ. Դևն Քորնիշը նշել է, թե ինչպես կարող է աղոթքն օգնել մեզ հագնել Աստծո սպառազինությունը.
Մեր աղոթքներում մենք կարող ենք սկսել Աստծո ողջ սպառազինությունը հագնելու պաշտպանական գործընթացը (տես Եփեսացիս 6․11 , Վև&Ու 27.15 )՝ սպասելով գալիք օրվան և օգնություն խնդրելով՝ պաշտպանվելու երբեմն վախեցնող բաներից, որոնց մենք կարող ենք բախվել: Իմ ընկերներ, խնդրում եմ, մի մոռացեք խնդրել Տիրոջը պաշտպանել ձեզ և լինել ձեզ հետ: (Ջ. Դևն Քորնիշ, «Աղոթքի արտոնությունը », Լիահոնա , նոյեմբեր 2011, 102)
Յոթանասունից երեց Լ. Ուիթնի Քլեյթոնը կիսվել է հետևյալ գաղափարներով․
Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք զարգացնելը քայլ առ քայլ, տող առ տող և ցուցում առ ցուցում գործընթաց է: Մենք խթանում ենք մեր հավատքի զորացման գործընթացը, երբ անում ենք այն, ինչ ճիշտ է. դրան միշտ հաջորդում է հավատքի մեծացումը: Եթե մենք ամեն օր գործադրում ենք մեր հավատքը՝ աղոթքով, ուսումնասիրությամբ և հնազանդությամբ, Փրկիչն օգնում է հաղթահարել մեր անհավատությունը, և մեր հավատքը դառնում է վահան՝ «հանգցնելու ամբարիշտների բոլոր կրակոտ նետերը» [Վարդապետություն և Ուխտեր 27.17 ]։ Ալման ուսուցանել է, որ մենք կարող ենք «դիմակայել սատանայի բոլոր գայթակղություններին՝ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ [մեր] հավատքի միջոցով» [Ալմա 37.33 ]։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող անտեսել կամ մերժել հավատքի հիմնական բաղադրիչները և ապա ակնկալել, որ առատ բերք կհավաքենք: (Լ. Ուիթնի Քլեյթոն «Օգնիր հաղթահարել իմ անհավատությունը », նոյեմբեր 2001 թ․, 29)
Դիտեք «Այո, մենք կարող ենք և կհաղթենք » տեսանյութի 6:56-ից մինչև 7:52-ը հատվածը և տեսեք՝ ինչպես է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը բացատրում, թե ինչպես կարող է վկայությունը լինել Փրկչի սպառազինությունը հագնելու միջոց:
11:59
Ցույց տվեք ջրային մարտի, բռնցքամարտի և պատերազմի նկարներ: Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչպես իրենք տարբեր կերպ կարող են պատրաստվել այս մարտերից յուրաքանչյուրին՝ և ինչու այդ կերպ: Ի՞նչ դժվարություններ նրանք կարող ենք ունենալ այս մարտերից յուրաքանչյուրի դեպքում։ Ի՞նչ մտահոգություններ կարող ենք ունենալ նրանք։
Այնուհետև առաջարկեք նրանց դիտարկել պատերազմի հետ հոգևոր զուգահեռները:
Ի՞նչ պատերազմի մեջ ենք մենք բոլորս ներգրավված: Ի՞նչ դժվարությունների են ուսանողները բախվում: Ի՞նչ մտահոգություններ ունեն նրանք: Տեղեկացրեք նրանց, որ այս դասում Փրկչի խոսքերը կուսուցանեն, թե ինչպես դիմակայել չարի դեմ մարտերում: Փնտրեք ճշմարտություններ և խորհուրդներ, որոնք կարող են օգնել ձեզ Սատանայի դեմ ձեր հոգևոր մարտերում:
Հասկանալու համար, թե ինչպես հագնել Փրկչի ողջ սպառազինությունը, ուսանողները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 27.15–18 հատվածները և նկարել ու պիտակել սպառազինության յուրաքանչյուր մասը: Ուսանողները կարող են խորհել, թե ինչ է խորհրդանշում զրահի յուրաքանչյուր մասը: Օրինակ, սաղավարտը կարող է խորհրդանշել մեր մտքերի պաշտպանությունը: Այնուհետև ուսանողները կարող են ընտրել սպառազինության մասերից մեկը կամ երկուսը և օգտագործել տրված սուրբ գրությունները՝ Փրկչի սպառազինության այդ մասը հագնելու եղանակներ գտնելու համար:
Փրկության սաղավարտը․ մեր մտքերը—Փիլիպպեցիս 4․8 , 2 Նեփի 9․39 , Մոսիա 4․30 , Վարդապետություն և Ուխտեր 6․36
Արդարության լանջապանակը․ մեր սիրտը—Մատթեոս 22․37–39 , 2 Նեփի 31․13 , Ալմա 5․14
Ոտնամանները․ մեր նպատակները կամ կյանքի ուղղությունը—Աբրահամ 3․25 , 2 Նեփի 31․20 , 3 Նեփի 27․27 , Մորոնի 7․47–48 , Վարդապետություն և Ուխտեր 11․20
Մեջքը ճշմարտությամբ գոտևորած․ առաքինություն—Ա Կորնթացիս 6․18–20 , Ալմա 39․9 , Վարդապետություն և Ուխտեր 63․16 , Հավատո Հանգանակ 1․13
Հավատքի վահանը—2 Նեփի 9․23 , Եթեր 12․6 , Մորոնի 7․26
Հոգու սուրը․ Աստծո խոսքը—2 Նեփի 31․20 , 32․3 , Ալմա 32․28–29 , Վարդապետություն և Ուխտեր 84․44–45
Իրենց ուսումնասիրությունից հետո ուսանողները կարող են կիսվել, թե իրենց հայտնաբերած գործողություններն ինչպես են օգնել կամ կարող են օգնել իրենց մոտ մնալ Փրկչին և հագնել Նրա սպառազինությունը:
Որպեսզի ուսանողները տեսնեն, թե ինչպես կիրառել Աստծո սպառազինության մասին իրենց բացահայտած ճշմարտությունները, առաջարկեք նրանց դիտարկել հետևյալ սցենարները (կամ այլ սցենարներ, որտեղ երիտասարդները կարող են բախվել գայթակղությունների): Առաջարկեք ուսանողներին քննարկել կոնկրետ եղանակներ, թե այս երիտասարդներից յուրաքանչյուրն ինչպես կարող է հագնել Փրկչի ողջ սպառազինությունը: Ինչպե՞ս կարող է դա օգնել նրանց զորանալ Հիսուս Քրիստոսով:
Սամանթան հաճախ է ճնշման ենթարկվում իր հասակակիցների կողմից, որպեսզի թմրանյութեր և ալկոհոլ օգտագործի:
Ֆրանկլինին հաճախ ծաղրում են այն բանի համար, որ նա պահպանում է մաքրաբարոյության օրենքը: Նա երբեմն մտածում է, արդյո՞ք արժե շարունակել հավատարիմ մնալ:
Նատալիայի դպրոցական հանձնարարությունները պահանջում են, որ նա շատ ժամանակ անցկացնի համակարգչի առաջ: Նա հաճախ ժամանակ է վատնում սոցիալական ցանցերում, խաղեր է խաղում և իր սարքով պոռնոգրաֆիա է դիտում: