Սեմինարիա
Դաս 40. Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 2. «Ավելի լավ բաներ փնտրեք»


«Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 2․ «Ավելի լավ բաներ փնտրեք», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 40. Վարդապետություն և Ուխտեր 23–26

Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 2

Մենք պետք է փնտրենք ավելի լավ աշխարհի բաները:

աղոթք և մկրտություն

Այն, ինչ Տերն ասում է մեկ մարդու, հաճախ կարող է վերաբերել նաև ուրիշներին: Սա ճշմարիտ է այն խոսքերի վերաբերյալ, որոնք Տերն ասաց Էմմա Սմիթին և որոնք գրված են Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում (տես հատված 16-ը)։ Տերը հրավիրեց նրան փնտրել բաներ, որոնք կօգնեն նրան ստանալ «արդարության պսակը» (հատված 15)։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին փնտրել Տիրոջ օրհնությունները և մի կողմ թողնել աշխարհի բաները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ավելի լավ բան

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ուսանողներին պատկերացնել մեր կյանքում ամենակարևոր բաներին առաջնահերթություն տալու կարևորությունը: Դա անելու եղանակներից մեկը որևէ տարա դասարան բերելն է, օրինակ՝ տուփ: Նաև բերեք տարբեր առարկաներ, որոնք կարող են խորհրդանշել ուսանողների հետաքրքրությունները, օրինակ՝ ֆուտբոլի գնդակ, դպրոցական նոթատետր, փոքրիկ երաժշտական գործիք, սուրբ գրությունների հավաքածու և այլն: Բերեք ավելի շատ առարկաներ, քան կարող եք տեղավորել տարայի մեջ: Բացատրեք ուսանողներին, որ տարան խորհրդանշում է մեր կյանքը: Առաջարկեք ուսանողներին ընտրել այն բաները, որ նրանք անպայման ցանկանում են ներառել իրենց կյանքում: Երբ տարան լցված լինի, հարցրեք ուսանողներին, արդյոք կա որևէ բան, որը նրանք ցանկանում են փոխանակել տարայի մեջ չգտնվող առարկայի հետ: Այս վարժությունից հետո կարող եք խնդրել ուսանողներին մտածել իրենց կյանքի առաջնահերթությունների մասին: Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է:

Գրեք ձեր օրագրում, թե ձեր կարծիքով որոնք են ամենակարևոր առաջնահերթությունները ձեր կյանքում: Այս դասն ուսումնասիրելիս աղոթքով մտածեք, թե արդյոք ձեր Երկնային Հայրը կցանկանար, որ դուք ուղղումներ մտցնեիք ձեր առաջնահերթությունների մեջ:

Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում Տերը խոսեց Էմմա Սմիթի հետ և նրան խորհուրդ տվեց իր առաջնահերթությունների մասին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25․10 հատվածը և գտեք, թե Էմմա Սմիթին Տերը ինչ հորդորեց անել։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ավելի լավ բաներ փնտրել»։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հատվածից:

Աստծո բաները

Օգնեք ուսանողներին բացահայտել այն ճշմարտությունը, որ Տերը հորդորում է մեզ մի կողմ դնել այս աշխարհի բաները և փնտրել Աստծո բաները: Կարող եք խնդրել ուսանողներին Վարդապետություն և Ուխտեր 25․10 հատվածում նշել այն բառերը, որոնք օգնում են ուսուցանել այս ճշմարտությունը:

Օգնեք ուսանողներին հասկանալ Տիրոջ խորհուրդը՝ առաջարկելով նրանց փնտրել նմանատիպ արտահայտություններ հետևյալ սուրբ գրություններում։ Կարող եք խնդրել ուսանողներին ընտրել իրենց դուր եկած որևէ արտահայտություն և բացատրել, թե այն ինչ է օգնում իրենց հասկանալ: Կարող եք ուսանողներին ցույց տալ, թե ինչպես կարող են խաչաձև հղում կատարել կամ կապել այս հատվածները միմյանց հետ:

Համեմատեք Վարդապետություն և Ուխտեր 25․10 հատվածը Մատթեոս 6․19–21 և 2 Նեփի 9․51 հատվածների հետ։

  • Սուրբ գրությունների այս հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն են օգնում ձեզ հասկանալ Տիրոջ հրավերը:

    Հնարավոր է, որ ուսանողները օգնության կարիք ունենան՝ որոշակի բաներ պատկերացնելու համար, որոնք կարող են համարվել «այս աշխարհի բաները» (Վարդապետություն և Ուխտեր 25․10)։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին կազմել այն աշխարհիկ բաների ցուցակը, որոնք կարող են խանգարել մեզ կատարել Աստծո աշխատանքը: Այնուհետև կարող եք առաջարկել ուսանողներին խորհել, թե որքանով է իրենց հաջողվում մի կողմ դնել այդ բաները: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ կան բաներ, որոնք այդքան էլ արժանի չեն, որ մենք ժամանակ ծախսենք դրանց վրա, իսկ որոշ բաներ էլ ընդհանրապես արժանի չեն մեր ժամանակին և ուշադրությանը:

  • Փրկչի կյանքից ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Նա կենտրոնացած էր ոչ թե աշխարհի, այլ Աստծո բաների վրա:

    Եթե ուսանողները օգնության կարիք ունենան օրինակներ մտածելու հարցում, կարող եք առաջարկել նրանց ուսումնասիրել հետևյալ հղումները. Ղուկաս 2․42–49; Հովհաննես 2․13–16; Հովհաննես 6․38։

  • Ինչպե՞ս կարող է Փրկիչն օգնել մի պատանու, որը փորձում է մի կողմ թողնել այս աշխարհի բաները:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը [1928–2015] կիսվել է մի պատանու հետևյալ փորձառությամբ.

16:42
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի միսիայում երիտասարդներին առաջարկվեց, որ յուրաքանչյուրը ինդեքսավորի 2000 անունից բաղկացած ցանկ, ապա նշի առնվազն մեկ անուն իր ընտանիքից՝ տաճարի ծեսերի համար: Նրանք, ովքեր կհասնեին այդ նպատակին, հրավիրվում էին եկար ճամփորդություն կատարել դեպի Ուկրաինա՝ Կիևի նորակառույց տաճար: Մի երիտասարդ տղա կիսվել է այս փորձառությամբ. «Ես շատ ժամանակ էի վատնում համակարգչային խաղեր խաղալով: Երբ սկսեցի ինդեքսավորել, ժամանակ չունեի խաղեր խաղալու: Սկզբում ես մտածեցի. «Օ, ոչ: Չի կարող այսպես լինել»: Երբ այս ծրագիրն ավարտվեց, ես արդեն կորցրել էի խաղեր խաղալու հանդեպ հետաքրքրությունը: … Տոհմանաբանական աշխատանքը մի բան է, որ մենք կարող ենք անել այստեղ՝ երկրի վրա, և այն կմնա նաև երկնքում»: (Ռիչարդ Գ․ Սքոթ «Մահացածներին փրկագնելու ուրախությունը», Լիահոնա, նոյ․ 2012, 94)

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս երիտասարդի փորձառության մեջ։

    Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել որևէ անձնական փորձառություն, որը նրանք գուցե ունեցել են աշխարհի բաները մի կողմ դնելու հետ կապված, կարող եք նրանց ժամանակ տրամադրել՝ իրենց օրագրերում հետևյալ հարցին պատասխանելու համար։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ որոշել եք Աստծո բաները փնտրել ձեր կյանքում:

Օգնեք ավելի լավ բաներ փնտրել

Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնի վերջին վեց հատվածները պարունակում են խորհուրդներ Էմմայի կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25․11–16 հատվածները և փնտրեք, թե ինչպես կարող է Տիրոջ այս խորհուրդը օգնել մեզ ավելի լավ բաներ փնտրել:

  • Ի՞նչ գտաք, որը կարող է օգնել ձեզ «մի կողմ դնել այս աշխարհի բաները և ավելի լավ բաներ փնտրել» (հատված 10

Որպեսզի օգնեք ուսանողներին փնտրել և ստանալ անձնական հայտնություն այն մասին, թե ինչպես կարող են ավելի հստակ առաջնահերթություն տալ Աստծո բաներին, կարող եք նրանց առաջարկել ուսումնասիրել հետևյալ թեմաներից մեկը կամ մի քանիսը. երաժշտություն, ուխտեր, հեզություն և Տիրոջ պատվիրաններ: Ուսանողներին հնարավորություն տվեք ընտրելու՝ ուսումնասիրել դասարանով կամ աշխատել անհատապես և փոքր խմբերով: Եթե ուսանողները նախընտրում են ուսումնասիրել դասարանով, առաջարկեք նրանց ընտրել ուսումնասիրության թեմա բոլորի համար։ Եթե ուսանողները ցանկանում են աշխատել խմբերով, նրանց համար օգտակար կլինի, եթե խմբի անդամները ուսումնասիրեն տարբեր բաներ և խմբի հետ կիսվեն իրենց գտածով։ Մեկ այլ տարբերակ է մի քանի ուսանողի առաջարկել նախապատրաստվել դասից առաջ, իսկ հետո ուսուցանել դասարանին: Տրամադրեք առավել օգտակար նյութեր և աղբյուրներ:

Երաժշտություն

Վարդապետություն և Ուխտեր 25․11–12

Սաղմոս 100.2

Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 19.2 («Երաժշտությունը տանը»), 19.3 («Երաժշտությունը Եկեղեցու ժողովներում»)

«Քայլեք Աստծո լույսի մեջ»՝ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (2022), 18 (տես «Փնտրեք այն, ինչը ոգևորում, ոգեշնչում և հրավիրում է Հոգուն» բաժինը)

Կարող եք հրավիրել ուսանողներին ընտրել մի օրհներգ և տեսնել, թե ինչ է այն ուսուցանում Տիրոջ և այն օրհնությունների մասին, որոնք Նա պատրաստել է մեզ համար: Կարող եք նաև ուսանողներին ցույց տալ երաժշտության այլ օգտակար աղբյուրներ և երիտասարդների համար նախատեսված երաժշտությունը, որը հասանելի է Media Library հավելվածում։

Ուխտեր

Վարդապետություն և Ուխտեր 25․13

«Քայլեք Աստծո լույսի մեջ»՝ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (2022), 17 (տես «Հավերժական ճշմարտություններ» բաժինը)

Ավետարանական թեմաներ, «Ուխտ», topics.ChurchofJesusChrist.org

Կարող եք ուսանողներին ցույց տալ հետևյալ տեսանյութը, որը կօգնի նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում պահել մեր ուխտերը և ինչ օրհնություններ կարող ենք ստանալ դա անելու համար:

2:3

Հեզություն

Վարդապետություն և Ուխտեր 25․14

Մատթեոս 5․5, Մորոնի 8․26

Սուրբ գրությունների ուղեցույց, «Հեզ, հեզություն», scriptures.ChurchofJesusChrist.org

Ուլիսես Սոարես «Եղեք հեզ ու սրտով խոնարհ», Լիահոնա, նոյ. 2013 (տես 1–6 պարբերությունները)

Դեյվիդ Ա. Բեդնար «Հեզ և սրտով խոնարհ», Լիահոնա, մայիս 2018 թ․ (տես «Տերը՝ որպես հեզության օրինակ» բաժինը)

Պատվիրաններ

Վարդապետություն և Ուխտեր 25․15

Մատթեոս 22.36–40

Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո պատվիրանները», scriptures.ChurchofJesusChrist.org

«Սիրեք Աստծուն, սիրեք ձեր մերձավորին»՝ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (2022), 10

0:39

Խրախուսեք ուսանողներին կիսվել, թե ինչ են սովորել և դա ինչպես կարող է օգնել իրենց փնտրել Աստծո բաները: Կարող եք առաջարկել նրանց կիսվել մյուս ուսանողների հետ, որոնք ուսումնասիրել են նույն թեման, և գուցե նաև նրանց հետ, ովքեր այլ բան են ուսումնասիրել: Հորդորեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած հուշումների։

Եթե ուսանողները օգնության կարիք ունենան՝ մտածելու այն եղանակների մասին, որոնցով կարող են գործել համաձայն իրենց սովորածի, դուք կարող եք մատնանշել հրավերները, որոնք պարունակվում են Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույցի (2022) ցանկացած թեմայում։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրել, թե իրենք ինչ պետք է անեն Աստծո բաները փնտրելու համար, այնուհետև տեղադրել իրենց գրածն այնպիսի տեղում, որտեղ հաճախ կտեսնեն այն։ Նաև խրախուսեք նրանց փնտրել Տիրոջ օգնությունը, գուցե նաև ընտանիքի անդամների և ընկերների օգնությունը: