Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 23–26․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 23–26․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 23–26», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 23–26

Վարդապետություն և Ուխտեր 23–26

Ակնարկ

Փրկչի Եկեղեցու կազմավորումից հետո օրերի և ամիսների ընթացքում Ջոզեֆ Սմիթի ընտանիքի անդամները և մյուսները ցանկանում էին իմանալ Աստծո կամքը իրենց վերաբերյալ: Ջոզեֆը հարցրեց Տիրոջը և նրանցից յուրաքանչյուրի համար հայտնություն ստացավ: Տերը նաև ցուցումներ տվեց Ջոզեֆին, թե na ինչպես կարող է առաջնորդել Եկեղեցին և միևնույն ժամանակ հոգալ իր ընտանիքի կարիքները: Տերը հայտնեց իր կամքը Էմմա Սմիթի վերաբերյալ: Նա կոչվեց ընտրյալ տիկին, որին հանձնարարված էր մխիթարել իր ամուսնուն, լինել գրագիր, բացատրել սուրբ գրությունները, քաջալերել եկեղեցին և կազմել սրբազան օրհներգերի ժողովածու:

[@src=177d04367fc011eca4f1eeeeac1e06c7608f45ee @img-type=Դասընթացի պaտկերակ] Սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունն ինքնուրույն. Այս վերջին օրերում շատ կարևոր է, որ ուսանողները ինքնուրույն սովորեն Հիսուս Քրիստոսի վարդապետությունը: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է․ կազմեք բաց, ուսումնասիրության մղող հարցեր, որոնք կօգնեն սովորողներին ինքնուրույն բացահայտել ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները և ուսանողներից չեն պահանջի հատուկ պատասխան: Այդ մասին ավելին իմանալու համար տես «Փրկիչն իմացավ վարդապետությունը» բաժինը «Ուսուցանել Փրկչի ձևով» ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 1։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 23–24

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում են իրենց և կուղղորդեն իրենց կյանքում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել արդար ցանկության մասին, որ իրենք կարող են ունենալ (ծառայել միսիայում, ծառայել իրենց համայնքին, ամուսնանալ տաճարում և այլն): Առաջարկեք նրանց խորհել, թե ինչպես կարող են փնտրել Տիրոջ խորհուրդն այդ ցանկության վերաբերյալ։

  • Նյութեր․ աշխատաթերթի օրինակներ «Վարդապետություն և Ուխտեր 23–24։ Խորհուրդ Տիրոջից»

  • Տեսանյութ․ «Երկնային Հայրը ճանաչում է ինձ» (3:18)

Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 1

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են ավելի նմանվել Փրկչին:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ հնարավորություններ են ունեցել ծառայելու Փրկչին՝ սպասավորելով ուրիշներին։ Ի՞նչն էր իրենց կարծիքով արժեքավոր այդ փորձառության մեջ:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Էմմա Սմիթի նկարը

Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 2

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին փնտրել Տիրոջ օրհնությունները և մի կողմ թողնել աշխարհի բաները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խոսել ծնողի կամ եկեղեցու ղեկավարի հետ այն մասին, թե ինչ աշխարհիկ բաներից են նրանք հրաժարվել՝ Տիրոջը հետևելու համար:

  • Նյութեր. Բավականաչափ մեծ տարա՝ տեղավորելու տարբեր առարկաներ, որոնք կարող են ներկայացնել ուսանողների հետաքրքրությունները, օրինակ՝ ֆուտբոլի գնդակ, դպրոցական նոթատետր, փոքրիկ երաժշտական գործիք, սուրբ գրություններ և այլն:

  • Տեսանյութեր․ «Մահացածներին փրկագնելու ուրախությունը» (16:36), 6:42-7:44-ը, «Ուխտեր» (14:19), 11:45-13:46-ը, «Ինչո՞ւ է Աստված մեզ պատվիրաններ տալիս»: (0:39)