Սեմինարիա
Դաս 39. Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 1. «Էմմա Սմիթ, Իմ դուստր»


«Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 1. «Էմմա Սմիթ, Իմ դուստր», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 39. Վարդապետություն և Ուխտեր 23–26

Վարդապետություն և Ուխտեր 25, Մաս 1

«Էմմա Սմիթ, Իմ դուստր»

Էմմա Սմիթ

Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում Փրկիչը խորհուրդ է տալիս Էմմա Սմիթին, թե նա ինչպես պետք է կատարի իր աստվածային առաքելությունը՝ դառնալ Իր նման: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են ավելի նմանվել Փրկչին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Դու մի ընտրյալ տիկին ես, որին ես կանչել եմ»

Կարող եք ցուցադրել Էմմա Սմիթի նկարը և ուսանողներին հարցնել, թե ինչ գիտեն նրա մասին:

Կարող եք կիսվել Էմմա Սմիթի կյանքի հետևյալ պահերով: Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե այս փորձառությունն ինչպիսին կարող էր լինել Էմմայի համար:

Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե Էմմա Սմիթի կյանքի այդ իրադարձությունները ձեզ հետ կատարվեին: (Այդ պատմությունները կարելի է գտնել Սրբեր, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018 թ․] գրքի 37–38, 46, 52, 94–96 բաժններում)։

  • Երբ Ջոզեֆը Մորոնիից ստանում էր վերջին ցուցումները և ոսկե թիթեղները, Էմման կառքով սպասում էր Կումորա բլրի ստորոտում։

  • Էմման Ջոզեֆի առաջին գրագիրն էր Մորմոնի Գրքի թարգմանության ժամանակ, բայց հետո ձեռագրի այդ էջերը կորսվեցին:

  • Էմմայի և Ջոզեֆի առաջին երեխան ապրեց ընդամենը մի քանի ժամ, իսկ Էմման այնպես հիվանդացավ, որ կարող էր մահանալ:

  • Էմման մտավ մկրտության ջրերը ամբոխի կողմից հաշվեհարդարի սպառնալիքի տակ։ Այդ երեկո Ջոզեֆին ձերբակալեցին կեղծ մեղադրանքներով, ինչը հետաձգեց Էմմայի հաստատումը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնի պատմական համատեքստը, կարող եք կիսվել հետևյալ պարբերությամբ։

Վարդապետություն և Ուխտեր 24 բաժնում Փրկիչը բացահայտեց, որ Ջոզեֆ Սմիթը պետք է «նվիրի ամեն ինչ [իր] ծառայությանը Սիոնում» (հատված 7)։ Այս հայտնությունը անորոշության զգացում ստեղծեց Էմմա Սմիթի կյանքում, քանի որ այն ենթադրում էր, որ Ջոզեֆը շատ ժամանակ չի ունենա գումար վաստակելու և նյութապես ապահովելու իրենց ընտանիքը (տես Սրբեր, 1․96)։ Իմանալով ուղղորդում ստանալու Էմմայի ցանկությունը՝ Տերը հայտնությամբ տվեց Վարդապետություն և Ուխտեր 25 բաժինը։ Փրկչի այս խորհուրդը կարող է կիրառվել բոլոր մարդկանց համար (տես Վարդապետություն և Ուխտեր 25․16

դասընթացի պատկերակ Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը. Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես խրախուսել ուսանողներին ինքնուրույն սովորել, տես «Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը (2022 թ․)» դասընթացը Ուսուցիչների զարգացման հմտություններ ուսուցողական նյութի մեջ։ Այս դասընթացը կօգնի ձեզ գործնական հմտություններ ձեռք բերել՝ կազմելու բաց, ուսումնասիրության մղող հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին ինքնուրույն բացահայտել ճշմարտությունները։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25․1–3 հատվածները և գտեք, թե Տերն ինչպես է վերաբերվում Էմմային:

  • Ի՞նչ իմացավ Էմման Տիրոջ հետ իր հարաբերությունների մասին:

  • Փրկչի խոսքերով, ի՞նչ է անհրաժեշտ՝ Իր արքայությունում որդի կամ դուստր լինելու համար:

    Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք ստանում ենք Փրկչի ավետարանը, մենք դառնում ենք որդիներ և դուստրեր Նրա արքայությունում և կանչվում ենք Նրա աշխատանքին: Ուխտեր կապելով՝ մենք դառնում ենք Փրկչի որդիներն ու դուստրերը Նրա արքայությունում: Եթե ուսանողների համար օգտակար կլինի հասկանալ այդ ճշմարտությունը, կարող եք կարդալ Մոսիա 5․7 հատվածը։

    Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ սկզբունքը, ընտրեք հետևյալ հարցերից մի քանիսը։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ այս խորհուրդը Էմմայի համար:

  • Ստանալով Փրկչի ավետարանը, ինչպե՞ս եք օգնել ձեզ մոտ զգալ Նրան որպես Նրա դուստր կամ որդի:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 25․4–9 հատվածը և գտեք, թե ինչ անելու համար է Տերը կանչում Էմմային։

Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին ցուցակ կազմել, թե ինչ անելու համար է Փրկիչը կանչել Էմմային: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ հատված 7-ի համատեքստում «ձեռնադրվել» նշանակում է կարգվել որևէ կոչման։ Կարող եք նաև հստակեցնել, որ «բացատրել» նշանակում է պարզաբանել կամ մեկնաբանել, իսկ «հորդորել» նշանակում է քաջալերել, ոգևորել կամ խորհուրդ տալ:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

  • Հավատքով մեծարելով իր կոչումները՝ Էմման ինչպե՞ս կարող էր ավելի նմանվել Փրկչին:

Կիրառեք Փրկչի խորհուրդը

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Էմմային տրված Տիրոջ ցուցումներն ինչպես են վերաբերում նաև իրենց, կարող եք դասարանը բաժանել փոքր ուսումնական խմբերի: Ստեղծեք երեք ուսումնական անկյուն, որոնք կարող են տեղադրվել սենյակում: Ուսումնասիրության յուրաքանչյուր բաժին ներառում է մի պատմություն Էմմա Սմիթի կյանքից, Հիսուս Քրիստոսի կյանքից սուրբգրային օրինակ գտնելու առաջարկ և հարցեր քննարկման համար կամ վարժություն:

Անհրաժեշտության դեպքում չորրորդ վարժությունը կարելի է գտնել Օժանդակ ուսումնական վարժություններ բաժնում:

Որպես այլընտրանք, դուք կարող եք օգտագործել «Սմիթ, Էմմա Հեյլ» վերնագրի ներքո ցանկավորված պատմությունները Սրբեր, 1․695-ում՝ Էմմայի կյանքից այլ պատմություններ ուսումնասիրելու համար: Առաջարկեք ուսանողներին տեսնել, թե ինչպես էր Էմման հնազանդվում իր ստացած խորհրդին Վարդապետություն և Ուխտեր 25 բաժնում։

«Մի տրտնջա» (Վարդապետություն և Ուխտեր 25․4)

Էմմա Սմիթի կյանքից

Ջոզեֆ Սմիթը տեսավ երկնային տեսիլքներ, հրեշտակային այցելուներ և Մորմոնի Գրքի, Աստվածաշնչի և այլ սրբազան տեքստերի թարգմանության գործընթացը: Էմմա Սմիթը շատ բան էր զոհաբերել Ջոզեֆի հետ իր կյանքի համար, սակայն կային բաներ, որ Ջոզեֆը տեսել էր, իսկ Էմման՝ ոչ։

Դրվագներ Փրկչի կյանքից

Կիսվեք Հիսուս Քրիստոսի կյանքից մի դրվագով, երբ Նա հրաժարվեց տրտնջալ (որոշ օրինակներ գտնելու համար տես Եսայիա 53․7, Մատթեոս 27․12 հատվածները)։

Տրտնջալուց զերծ մնալով՝ ինչպե՞ս կարող ենք նմանվել Հիսուս Քրիստոսին
  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչը պատվիրում մեզ չտրտնջալ այն բաների վերաբերյալ, որոնք մենք դեռ չենք հասկանում:

  • Մարդն ինչպե՞ս կարող է գործել հավատքով, երբ չի հասկանում Տիրոջ կամքն ու ժամանակը:

«Մխիթա[րիր] իմ ծառային» (Վարդապետություն և Ուխտեր 25․5)

Էմմա Սմիթի կյանքից

Թեև Էմմայի կյանքը Ջոզեֆի հետ հաճախ դժվար էր, նա սիրում և աջակցում էր նրան ցանկացած փորձության ժամանակ: 1835 թվականին կատաղած ամբոխը հարձակվեց այն տան վրա, որտեղ ապրում էին Ջոզեֆն ու Էմման։ Ապա Ջոզեֆին քարշ տալով տարան խավարի մեջ: Այդ գիշեր Ջոզեֆը վերադարձավ տուն։ Նա ողջ էր, բայց նրան դաժանաբար ծեծել էին, մարմնին ձյութ քսել և պատել փետուրներով։ Ամբողջ գիշեր Էմման մաքրում և քերում էր Ջոզեֆի մարմնին քսած ձյութը: Այդ սարսափելի գիշերվանից հետո Ջոզեֆի և Էմմայի մանկահասակ երկվորյակներից մեկը մահացավ հիվանդությունից (տես Սրբեր, 1․150–53

Դրվագներ Փրկչի կյանքից

Մտաբերեք մի դեպք, երբ Հիսուս Քրիստոսը մխիթարություն բերեց Իրեն շրջապատող մարդկանց (որոշ օրինակներ գտնելու համար տես Մատթեոս 9․20–22, Հովհաննես 14․18, 27, 3 Նեփի 17․5–7

Ինչպե՞ս կարող ենք մխիթարել ուրիշներին և նմանվել Հիսուս Քրիստոսին
  • Կիսվեք մի բանով, որ ինչ-որ մեկն արել է՝ դժվար պահին ձեզ մխիթարելու համար:

  • Խորհեք, թե ինչ կարող եք անել ընկերոջ կամ ընտանիքի անդամի համար, որպեսզի մխիթարեք նրան: Ինչպե՞ս կարող եք օգնել նրան զգալ Փրկչի սերը:

  • Գրեք մի երկտող կամ հաղորդագրություն, որը կարող է բարձրացնել ընտանիքի անդամի կամ ընկերոջ տրամադրությունը և օգնել նրան զգալ Փրկչի սերը:

«Բացատ[րիր] սուրբ գրությունները … հորդոր[իր] Եկեղեցուն» (Վարդապետություն և Ուխտեր 25․7)

Էմմա Սմիթի կյանքից

1842 թվականին Էմման հաստատվեց որպես Սփոփող միության առաջին նախագահ: Էմմայի ղեկավարությունը վճռորոշ նշանակություն ունեցավ կազմակերպության ձևավորման գործում: Ոգևորելով և ուսուցանելով Սրբերին՝ Էմման ցույց տվեց իր կարեկցանքն ու հոգևոր հասկացողության զգացումը։ Էմման Սփոփող միության կանանց հրավիրեց գթություն ցուցաբերել, սփոփել արտասովոր եղանակներով, զորացնել միմյանց, ապաշխարել և ներել (տես Սրբեր, 1․448–51

Դրվագներ Փրկչի կյանքից

Կիսվեք Փրկչի սուրբ գրություններից մի օրինակով, որը բացատրում է սուրբ գրությունը կամ ուսուցանում նրանց, ովքեր հետևում են Նրան (օրինակ՝ տես Մատթեոս 5․21–25, 3 Նեփի 23․1–3; Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․19

Փորձեք բացատրել սուրբ գրությունները
  • Ընտրեք սուրբ գրությունների մի հատված, որն օգնել է ձեզ ամրապնդել ձեր կապը Փրկչի հետ կամ ավելի նմանվել Նրան:

  • Կիսվեք, թե ինչ հատված եք ընտրել և պատմեք, թե ինչ է այն նշանակում ձեզ համար:

  • Քննարկեք, թե ինչպես կարող է սուրբ գրությունների ընկալումն ու ուսուցումը օգնել մեզ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը, կարող եք առաջարկել նրանց կիսվել դասարանի հետ, թե իրենց ուսումնասիրածից ինչն է հատկապես կարևոր իրենց համար։ Դասն ավարտելուվ՝ կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, որ յուրաքանչյուր ուսանող «ընտրված» դուստր կամ որդի է Փրկչի արքայությունում: Շեշտեք, որ նրանք շատ հնարավորություններ կունենան ծառայելու և օրհնելու ուրիշներին, ինչպես նաև նմանվելու Հիսուս Քրիստոսին: