«Ստեղծեք ժամանակացույցի ուղեցույց. Ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2022)
«Ստեղծեք ժամանակացույցի ուղեցույց. Ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում
Ստեղծեք ժամանակացույցի ուղեցույց. Ուսուցում
Նախաբան
Սեմինարիայում մենք հետևում ենք Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ժամանակացույցին: Դրանով սեմինարիան աջակցում է այն ամենին, ինչ ուսանողները սովորում են տանը: Չնայած այս մոտեցումը հեշտացրել է այն ամենը, ինչ սովորում են սեմինարիայի ուսանողները, այն պահանջում է որոշակի ճշգրտումներ այն հարցում, թե տեղական տարածքները և ծրագրերը ինչպես կօգտագործեն սեմինարիայի ուսումնական ծրագիրը: Շատ դեպքերում այս ճշգրտումների բարդության պատճառով խելամիտ կլինի, որ տարածքի ղեկավարները, համակարգողներն ու ծրագրի ղեկավարները իրենք ստեղծեն ժամանակացույցի ուղեցույցը, որպեսզի ուսուցիչները ստիպված չլինեն անել դա: Ուսուցիչների համար այս ուղեցույցների ստեղծումը կօգնի նրանց ժամանակ խնայել: Այնուամենայնիվ, որոշ ուսուցիչներ դեռ պետք է հարմարեցնեն ձեր տրամադրած ժամանակացույցի ուղեցույցը:
Ուղենիշներ սեմինարիայի ուսումնական ծրագրի ժամանակացույցի ուղեցույց ստեղծելու համար
Առաջնահերթություն տվեք Վարդապետության սերտմանը
Ժամանակացույցի ուղեցույցը ստեղծելիս դուք պետք է ուշադրություն դարձնեք, թե երբ եք ծրագրելու վարդապետության սերտման դասերը: Նշվածները կարևոր ուղենիշներ են վարդապետության սերտման ուսումնական վարժությունների ծրագրման համար.
Որոշեք, թե երբ ուսուցանել Ձեռք բերել հոգևոր գիտելիք, Մաս 1, 2 և 3-ը: Այս դասերը ուսանողներին ծանոթացնում են հոգևոր գիտելիքների ձեռքբերման սկզբունքներին: Դրանք լավագույնս ուսուցանվում են ուսումնական տարվա սկզբում՝ նախքան վարդապետության սերտման հատվածի դասերի ուսուցումը:
Համոզվեք, որ վարդապետության սերտման հատվածի 24 դասերը և դրանց առնչվող համատեքստային դասերը ներառված են ժամանակացույցի ուղեցույցում, որպեսզի դրանք ուսուցանվեն, մինչ անցկացվում են սեմինարիայի դասերը: Վարդապետության սերտման հատվածների դասերի մեծ մասը, բնականաբար, կուսուցանվեն տարվա ընթացքում, մինչ անցկացվում են սեմինարիայի դասերը: Լավագույն տարբերակն այն է, որ այս դասերը հնարավորինս մոտ լինեն այն ժամանակին, երբ կուսումնասիրվեն Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ժամանակացույցին համապատասխան սուրբ գրությունների հատվածը: Որոշեք, թե վարդապետության սերտման հատվածների որ դասերը բաց կթողնեն ուսանողները, երբ սեմինարիայի դասեր չկան: Այդ դասերը տեղափոխեք մեկ այլ շաբաթ, որն ունի վարդապետության սերտման կրկնություն, և ուսուցանեք այդ կրկնության փոխարեն: Բացի այս դասը տեղափոխելուց, անպայման տեղափոխեք նաև համապատասխան համատեքստային դասը, որում առաջին անգամ ներկայացվում է հատվածը: Համատեքստային դասերը գտնվում են սեմինարիայի ուսուցչի ձեռնարկում՝ վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի դասից անմիջապես առաջ: Այս երկու դասերի տեղափոխումը նշանակում է, որ վարդապետության սերտման վերանայումը և մեկ այլ դաս այդ շաբաթվա ընթացքում պետք է փոխարինվեն:
Ծրագրեք վարդապետության սերտման գնահատման կրկնությունները և վարդապետության սերտման գնահատումները Կիսամյակի ավարտին անցկացվող այս կրկնություններն ու գնահատումները ուսուցիչները կատարում են իրենց դասարաններում, որպեսզի օգնեն ուսանողներին գնահատել, թե որքան լավ են իրենք սովորել դասընթացի համապատասխան հատվածները: Ժամանակացույցի ուղեցույցը կարող է ներառել «Վարդապետության սերտում. Գնահատում 1. Կրկնություն»-ը այն բանից հետո, երբ ուսանողները անցել են վարդապետության սերտման բոլոր հատվածների դասերը, որոնք համապատասխանում են վարդապետության սերտման գնահատման հատվածներին: «Վարդապետության սերտում. Գնահատում 1»-ը կարող է ծրագրվել կրկնությունից մոտ մեկ շաբաթ անց: Ժամանակացույցի ուղեցույցը նույնպես կարող է հարմարեցվել՝ ներառելով «Վարդապետության սերտում. Գնահատում 2. Կրկնություն» և «Վարդապետության սերտում. Գնահատում 2» այն բանից հետո, երբ ուսանողներն ուսումնասիրեն վարդապետության սերտման հատվածի դասերը, որոնք համապատասխանում են վարդապետության սերտման գնահատման հատվածներին:
Համոզվեք, որ ուսանողներն ունենան վարդապետության սերտման շաբաթական փորձառություն Այն շաբաթների ընթացքում, որոնք չունեն հոգևոր գիտելիք ձեռք բերելու դաս, վարդապետության սերտման հատվածի դաս, վարդապետության սերտման գնահատման կրկնության դաս կամ վարդապետության սերտման գնահատում, նշանակեք վարդապետության սերտման կրկնություն: Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկում արդեն ներառված են վարդապետության սերտման կրկնության դասեր յուրաքանչյուր շաբաթ, երբ չկա վարդապետության սերտման հատված կամ հոգևոր գիտելիք ձեռք բերելու դաս:
Հետևեք Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ժամանակացույցին
Մեծ մասամբ հետևեք «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկի ժամանակացույցին, երբ ստեղծում եք ձեր ժամանակացույցի ուղեցույցը: Եկ, հետևիր ինձ ծրագրի շաբաթական ժամանակացույցում կան որոշ սուրբգրային հատվածներ, որոնք հագեցած են հատկապես հարուստ բովանդակությամբ և ներառում են վարդապետության սերտման բազմաթիվ հատվածներ: Որպեսզի վարդապետության սերտումը որպես շաբաթական փորձառություն հավասարակշռեք այն շաբաթների հետ, որոնք հատկապես հարուստ են սուրբ գրությունների հատվածներով, դուք կարող եք ժամանակացույցի ուղեցույցում դասեր կազմակերպել, որպեսզի ուսանողները սկսեն ուսումնասիրել սուրբ գրությունների հատվածը սեմինարիայում մեկ շաբաթ առաջ՝ նախքան այն կհայտնվի Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ժամանակացույցում կամ շարունակեն ուսումնասիրել այն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Այս դեպքերը, սակայն, պետք է հազվադեպ լինեն: Ուսանողները սովորաբար պետք է սեմինարիայում ուսումնասիրեն սուրբ գրությունների նույն հատվածը, որը նրանք ուսումնասիրում են տանը՝ Եկ, հետևիր ինձ ձեռնարկով:
Անդրադարձեք տեղական դպրոցի ժամանակացույցին և հոգացեք տեղական կարիքները
Ժամանակացույցի ուղեցույցում հնարավորինս ներառեք տեղական դպրոցական արձակուրդները և դպրոցի ժամանակացույցի այլ արձակուրդներ: Երբ սեմինարիայի մեկ շաբաթը կրճատվում է տեղի դպրոցի ժամանակացույցի պատճառով, անպայման առաջնահերթություն տվեք վարդապետության սերտմանը: Այդ շաբաթների ընթացքում դուք պետք է ընտրողաբար այլ դասեր ներառեք ժամանակացույցի ուղեցույցում: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի շաբաթական կրկնությամբ վերանայել տարբեր դասերի նպատակների դրույթները կամ նույնիսկ վերանայել այդ դասերը՝ որոշելու համար, թե որ ուսումնական փորձառությունը լավագույնը կլինի ուսանողների համար:
Ժամանակացույցի ուղեցույց ստեղծելիս անպայման ուշադրություն դարձրեք ձեր տարածքի կամ ծրագրի ուսանողների կարիքներին: Սեմինարիայի ուսուցիչների ձեռնարկի առաջին մասում ներառված են ներածական դասեր, որոնք ուսումնական տարվա ընթացքում կարող են ընդգրկվել ժամանակացույցի ուղեցույցում: Բացի այդ, ուսանողները կարող են օգտվել այլ տեսակի ուսուցման փորձառություններից, որոնք պարտադիր կերպով ներառված չեն ուսուցչի ձեռնարկում: Այս փորձառությունները կարող են ներառել դասեր, որոնք օգնում են ուսանողներին նախապատրաստվել կամ խորհել վերջին գերագույն համաժողովի և երիտասարդների հոգևոր հավաքի շուրջ: Այս տեսակի վարժությունները կարող են ընդգրկվել ժամանակացույցի ուղեցույցում:
Իրավիճակների ուսումնասիրություն
Ստորև բերված են իրավիճակների ուսումնասիրության երկու օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կիրառել այն ուղենիշները, որոնք հենց նոր քննարկվել են ժամանակացույցի ուղեցույց կազմելիս: