«Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցման ծրագիր», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2022)
«Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցման ծրագիր», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում
Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցման ծրագիր
Այս ուսուցման ծրագիրը առաջարկներ է տրամադրում է համակարգողներին և ծրագրերի ղեկավարներին, որպեսզի օգնեն սեմինարիայի նոր ուսուցիչներին ավարտին հասցնել ուսումնական ծրագրի ուսուցումը: Այն նախատեսված է օգնելու ուսուցիչներին աստիճանաբար սովորել, որը կօգնի նրանց ծանրաբեռնվածություն չզգալ:
Յուրաքանչյուր ուսուցչի հետ ստեղծեք անհատական ծրագիր, որը կօգնի նրանց ավարտել ուսուցումը, երբ նրանք պատրաստ լինեն: Ճիշտ կլինի խրախուսել ուսուցիչներին ուշադիր հետևել ուսումնական ծրագրին դրա մեկնարկին: Երբ նրանք լրացուցիչ ուսուցում անցնեն և ավելի լավ ծանոթանան ուսումնական ծրագրի նյութերին, ուսումնական ծրագիրը հարմարեցնելու նրանց ունակությունը կաճի, որը կօգնի նրանց հոգալ իրենց ուսանողների կարիքները:
Նախքան նրանք կսկսեն ուսուցանել.
-
Հրավիրեք ուսուցիչներին կարդալ և հետևել Արագ մեկնարկի ուղեցույցի հրահանգներին:
-
Հրավիրեք նրանց կարդալ ընթացիկ տարվա ուսուցչի ձեռնարկի ներածությունը:
1-2 շաբաթ անց.
-
Առաջարկեք նրանց լրացնել Ընդունեք և հարմարեցրեք. Ուսուցում:
-
Ժամանակ նշանակեք՝ քննարկելու ցանկացած հարց, որը նրանք կարող են ունենալ այն մասին, թե ինչպես ընդունել և պատշաճ կերպով հարմարեցնել սեմինարիայի ուսումնական ծրագիրը:
2-4 շաբաթ անց.
-
Առաջարկեք նրանց լրացնել Վարդապետության սերտում. Ուսուցում:
-
Ժամանակ նշանակեք՝ քննարկելու ցանկացած հարց, որը նրանք կարող են ունենալ այն մասին, թե ինչպես օգնել ուսանողներին հասնել վարդապետության սերտմանը:
3-6 շաբաթ անց.
-
Առաջարկեք նրանց լրացնել Գնահատումներ. Ուսուցում:
-
Ժամանակ նշանակեք քննարկելու ցանկացած հարց, որը նրանք կարող են ունենալ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասերի կամ վարդապետության սերտման գնահատումների վերաբերյալ: