Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը


«Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2022)

«Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում

Կինը ուսանում է

Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը

Գոյություն ունեն շատ արդյունավետ եղանակներ, որոնցով կարելի է նախապատրաստվել և ուսուցանել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Այս նախապատրաստությունը միշտ ներառում է՝ աղոթքով ուսումնասիրել Աստծո խոսքը և փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչպես լավագույնս օգնել նրանց, ում ուսուցանում եք, դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը: Դրա իրականացման համար անպայման ուսումնասիրեք սուրբ գրությունների հատվածը Եկ, հետևիր ինձ ձեռնարկում՝ ըստ ժամանակացույցի: Դա կօգնի ձեզ դասի նախապատրաստման հարցում, երբ վերանայեք ուսումնական ծրագիրը: Ուսումնական ծրագիրը կօգնի ձեզ սուրբ գրությունների հատվածում բացահայտել հիմնական սկզբունքներն ու վարդապետությունը, օգնել ուսանողներին ճանաչել, սիրել և հետևել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև հետևել արդյունավետ ուսուցման ոգեշնչված օրինակներին:

Դիտարկեք Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհուրդը սեմինարիայի դասերի պատրաստման ուսումնական ծրագրի օգտագործման վերաբերյալ.

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

«Նախ՝ մենք ընդունում ենք, ապա՝ հարմարեցնում: Եթե մենք խորապես ուսումնասիրում ենք տվյալ դասը, որը պետք է ուսուցանենք, ուրեմն կարող ենք հետևել Հոգուն՝ այն հարմարեցնելու համար: Երբ մենք խոսում ենք այսպիսի ճկունության մասին, երբեմն ցանկանում ենք սկսել հարմարեցնելուց, այլ ոչ թե ընդունելուց: Սա հավասարակշռություն է: Սա մշտական խնդիր է: Սակայն, սկզբում ընդունելու կամ յուրացնելու և ապա հարմարեցնելու մոտեցումը լավ եղանակ է՝ ամուր հիմքի վրա կանգնելու համար։

(“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչ է նշանակում ընդունել և հարմարեցնել ուսումնական ծրագիրը դաս պատրաստելիս:

ընդունումն ընդդեմ հարմարեցման. նկարագրություն

Նախագահ Հենրի Բ. Այրինգն օգնել է մեզ հասկանալ որոշ պատճառներ, որոնց կարիքը կարող ենք ունենալ՝ ուսումնական ծրագիրը հարմարեցնելիս.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Գոյություն ունեն ավելի շատ առաջարկներ՝ ուսուցման գաղափարների, դրանք ուսուցանելու եղանակների և կիրառման խաչաձև հղումների վերաբերյալ, քան մեզանից որևէ մեկը կարող է օգտագործել: … Բայց քանի որ մենք ցանկանում ենք, որ մեր ուսանողները հարցնեն Տիրոջը, որպեսզի լուսավորվեն և կրթվեն, մենք պետք է օրինակով օրհնենք նրանց: Դա անելու համար մենք կարող ենք կարդալ ուսումնական ծրագիրը՝ դրա յուրաքանչյուր բառը: Գուցե մենք ժամանակ չունենանք գտնելու և ուսումնասիրելու յուրաքանչյուր հղում, բայց Աստված գիտի մեր ուսանողներին:

… Տերը հիանալի գիտի, թե ինչ գիտեն [ուսանողները] և ինչի կարիք ունեն: Նա սիրում է նրանց և սիրում է մեզ: Եվ նրա օգնությամբ մենք … ընտրում ենք ոչ միայն ուսումնական ծրագրի այն մասերը, որոնք թույլ կտան մեզ լիարժեք օգտագործել ուսուցանելու մեր ուժերը, այլ նաև այն մասերը, որոնք կիջեցնեն երկնային զորությունները՝ այդ օրը մեր դասարանում գտնվող ուսանողների վրա:

(“The Lord Will Multiply the Harvest” [evening with a General Authority, Feb. 6, 1998], ChurchofJesusChrist.org)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր՝ նախ ընդունել այն, ինչ կա դասի նյութերում, նախքան դրանք հարմարեցնելը:

  • Ինչպե՞ս կարող են դասի նախապատրաստման եղանակները տարբեր թվալ ուսումնական ծրագիրն օգտագործող և չօգտագործող ուսուցիչներին:

Ինչ պետք է հաշվի առնել դասերը հարմարեցնելիս

Ահա մի քանի հարցեր, որոնք պետք է հաշվի առնել՝ դասի նյութերն ընդունելիս և հարմարեցնելիս.

  1. Ո՞րն է ընդհանուր դասի, ինչպես նաև դասի տարբեր մասերի նպատակը:

  2. Ո՞րն է ոգեշնչված հեղինակի նպատակը, և արդյո՞ք իմ դիտարկած հարմարեցումը ներդաշնակ է դրա հետ:

  3. Որո՞նք են դասը հարմարեցնելու իմ պատճառները: Արդյո՞ք դա պարզապես անձնական նախասիրության հարց է, թե՞ այդ փոփոխությունը ուսանողներին ավելի լավ սովորելու փորձ կապահովի:

  4. Արդյո՞ք իմ հարմարեցումը ներդաշնակ է Սուրբ Հոգու հուշումների հետ:

Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի հարմարեցնել դասը, որպեսզի

Իրավիճակի ուսումնասիրություն

Քույր Ռոդրիգես

Քույր Ռոդրիգեսը պատրաստվում է ուսուցանել «Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26–35» դասը: Նա գիտի, որ իր դասարանի ուսանողները կցանկանան իմանալ, թե ինչ են սովորեցնում սուրբ գրությունները Հիսուսի մոր՝ Մարիամի մասին: Նրանց քաղաքում կա Մարիամի մասին ուժեղ զգացմունքների և տարբեր համոզմունքների մշակույթ: Շատերը նույնիսկ երկրպագում են Մարիամին՝ Աստծո մոր դերի շնորհիվ: Երբ քույր Ռոդրիգեսը ուսումնասիրում է դասը ուսումնական ծրագրից, նա փնտրում է համապատասխան հատված՝ օգնելու ուսանողներին հասկանալ, թե սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարները ինչ են ուսուցանել Մարիամի մասին:

Դասի ուսումնասիրության վարժություններից մեկը հրավիրում է ուսանողներին փնտրել ուսմունքներ այն մասին, թե ովքեր են եղել Փրկչի ծնողները Ղուկաս 1.30–35, Մատթեոս 1.18–23 և Ալմա 7.10-ում:

Քույր Ռոդրիգեսը որոշում է հարմարեցնել դասը այն բանից հետո, երբ ուսանողները կարդում են Ալմա 7.10-ը՝ ավելացնելով հետևյալ երկու հարցերը ուսումնական ծրագրում ներառվածին:

«Ի՞նչ է Ալման օգնում մեզ հասկանալ Մարիամի մասին: Մինչ մենք հարգում ու սիրում ենք Մարիամին և սուրբ գրությունների մյուս հավատարիմ աշակերտներին, Ալմա 7.11–13-ը ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե մենք ինչու ենք երկրպագում միայն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին»:

Եղբայր Լի

Երբ եղբայր Լին պատրաստվում է ուսուցանել «Հովհաննես 1.1–16» դասը, նա տեսնում է հետևյալ առաջարկությունը և երկու հարց դասի սկզբում:

Եղբայր Լին շարունակում է կարդալ դասը, որպեսզի իմանա, թե որն է գնդակը դասարան բերելու նպատակը: Նա որոշում է, որ նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, որ որքան ավելի շատ մենք սովորենք, թե ով է եղել Հիսուս Քրիստոսը Իր մահկանացու կյանքից առաջ, այնքան ավելի կարող ենք գնահատել Նրա առաքելության արժեքը երկրի վրա:

Ցանկանալով իրականացնել այս նպատակը իր ուսանողների համար ամենաարդյունավետ ձևով, նա մի րոպե մտածում է, թե ինչ առարկա կարող է բերել դասին, որը մեծապես առնչվում է իր ուսանողներին: Նա որոշում է հարմարեցնել դասը՝ մի պարզ վզնոց բերելով դասարան։ Երբ ուսանողները կասեն, թե իրենց կարծիքով, ինչ արժե վզնոցը, նա կպատմի, թե ով է պատրաստել վզնոցը և դրա պատմության իմացությունն ինչու է այն շատ ավելի արժեքավոր դարձնում իր համար, քան այլապես կարող էր լինել:

Քույր Մարտին

Երբ քույր Մարտինը պատրաստվում է ուսուցանել «Գործք Առաքելոց 3» դասը, նկատում է մի առաջարկ՝ ցուցադրելու տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են Պետրոսն ու Հովհաննեսը Աստծո զորությամբ բժշկում կաղ մարդուն: Նա դիտում է տեսանյութը և տպավորված է, թե որքան արդյունավետ է այն։ Բայց նա նաև գիտի, որ ուսանողներն այս շաբաթ արդեն երեք անգամ տեսանյութ են դիտել իր դասարանում։ Նա որոշում է փնտրել տեսանյութի նպատակն իրականացնելու մեկ այլ եղանակլ։

Նա հասկանում է, որ տեսանյութը հիմնականում այս պատմության բառացի և տեսողական վերարտադրումն է: Նա եզրակացնում է, որ տեսանյութի նպատակն է թույլ տալ ուսանողներին պատկերացնել կատարվածը՝ կարդալու փոխարեն: Դասը հարմարեցնելու համար նա որոշում է հրավիրել ուսանողներին կարդալ, ապա դերախաղով ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել պատմության մեջ, այդպիսով թույլ տալով ուսանողներին լինել ակտիվ մասնակիցներ, և որոշ ժամանակ դադար տալ տեսանյութեր դիտելուց, այնուամենայնիվ, օգնելով նրանց պատկերացնել այս իրադարձությունը:

Եղբայր Դյուբ

Եղբայր Դյուբը ջանասիրաբար պատրաստվեց համաժողովին նախորդող ուրբաթ օրը՝ ուսուցանելու Հռոմեացիների գրքի դասը, ինչպես նշված է գալիք երկուշաբթի օրվա ուսումնական ծրագրում: Ի զարմանս իրեն, նա լսեց, որ համաժողովին մարգարեն հայտարարեց, որ մոտ ապագայում իրենց տարածքում կկառուցվի առաջին տաճարը: Նրա ուսանողներից շատ քչերն են անձամբ տաճար տեսել: Նա գիտի, որ ուսանողները գալու են դասարան և հուզված խոսելու են տաճարի մասին, և որ շատերը հարցեր կունենան դրա վերաբերյալ:

Աղոթելուց հետո նա զգում է, որ Սուրբ Հոգին հուշում է առաջ անցնել և ուսուցանել համատեքստային դասը «Ա Պետրոս 3.18–22, 4.1–6» և ուղեկցող վարդապետության սերտման դասը «Ա Պետրոս 4.6»՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Սա ճիշտ հարմարեցում էր, քանի որ համատեքստային դասն ունի նշված նպատակը. «Այս դասը կօգնի ուսանողներին գտնել ուղիներ, որոնցով կօգնեն Փրկչին՝ մահացածների փրկագնման Իր աշխատանքում»։ Նա զգում է, որ այս եզակի ժամանակը լավագույն հնարավորությունն է՝ օգնելու ուսանողներին ոգևորվել ապագա տաճարում իրենց նախնիներին փրկագնելու պատրաստությամբ:

Երբ եղբայր Դյուբը պատրաստում է երկուշաբթի օրվա դասը, նա նկատում է, որ ուսանողների սովորածը կիրառելու առաջարկներից մեկում ասվում է.

Եղբայր Դյուբը գիտի, որ իր ուսանողների մեծամասնությանը հասանելի չէ համացանցը կամ FamilySearch-ի Family Tree հավելվածը: Նա խելամտորեն հարմարեցնում է առաջարկը՝ կիրառելով այն, ինչ նրանք սովորել են, որպեսզի սկսեն թղթի վրա լրացնել ընտանեկան խմբի թերթիկները իրենց ընտանիքների հետ և խոսեն իրենց ծխի տաճարի և ընտանեկան պատմության խորհրդատուի հետ՝ իմանալով, թե ինչպես կարող են գտնել ընտանիքի այլ ադամների անուններ, որոնք կարող են նախապատրաստել գալիք տաճարային աշխատանքի համար:

Քույր Շմիդտ

Երկու մեծ պատվիրանների մասին «Մատթեոս 22.34–40» դասն ուսումնասիրելուց հետո քույր Շմիդտը հիշում է վերջին գերագույն համաժողովից մի արտահայտություն, որը կատարյալ կլիներ այս դասի համար: Նա նկատում է, որ դասի մեջ կա ավելի հին մի հայտարարություն, որը նպատակ ունի օգնելու ուսանողներին հասկանալ, որ երբ մենք սիրում ենք Աստծուն, Նա մեր սրտերը դարձնում դեպի ուրիշների բարօրությունը: Նա այն փոխարինում է հետևյալ հայտարարությամբ.

Քույր Շմիդտը կարծում է, որ վերջին գերագույն համաժողովի հայտարարությունը կիրականացնի նույն նպատակը, ինչը որ գտնվել է ուսումնական ծրագրի դասում: Բացի այդ, նա գիտի, որ դա կարող է նաև օգնել իր ուսանողներից մի քանիսին, որոնք մաքառումների մեջ են իրենց սիրելու խնդրի հետ, որպեսզի տեսնեն, որ Աստծուն սիրելը կարող է նաև օգնել իրենց՝ բարձրացնելու իրենց ինքնագնահատականը:

Եղբայր Ռեյես

«Հայտնություն 15–19» դասը ուսումնասիրելիս եղբայր Ռեյեսը գտավ մի վարժություն, որն առաջարկում է ուսանողներին ուսումնասիրել հետևյալ երեք տարբերակներից երկուսը.

  • Տարբերակ Ա. Հրեշտակներ և պատուհասներ

  • Տարբերակ Բ. Ամբարշտությունը և Փրկչի զորությունը

  • Տարբերակ Գ. Գառան ամուսնությունը

Յուրաքանչյուր տարբերակ ուներ տարբեր հարցեր, սուրբ գրությունների հղումներ և դրա հետ կապված վարժություններ: Եղբայր Ռեյեսը զգաց, որ վարժության նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ դասի համարձակ սկզբունքը. Հիսուս Քրիստոսը կարող է օգնել մեզ հաղթահարել վերջին օրերի ամբարշտությունը:

Թեև եղբայր Ռեյեսին դուր էին գալիս տարբերակները, նա գտավ հետևյալ գաղափարը, որն օգնեց իրականացնել նույն նպատակը դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում, և նա զգում է, որ իր ուսանողներին դա ավելի շատ է պետք.

Եղբայր Ռեյեսը պատրաստեց դասի 10 րոպեանոց հատված՝ հիմնվելով լրացուցիչ գաղափարի վրա: Դրա համար ժամանակ ստեղծելու նպատակով նա որոշեց ուսանողներին առաջարկել ուսումնասիրել դասի հիմնական մասում զետեղված երեք առաջարկվող տարբերակներից միայն մեկը: