«Արագ մեկնարկի ուղեցույց», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2022)
«Արագ մեկնարկի ուղեցույց», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում
Արագ մեկնարկի ուղեցույց
Ինչպես օգտագործել սեմինարիայի ուսուցչի ձեռնարկը
Նախքան ուսուցումը սկսելը
-
Ուսումնասիրեք ընթացիկ տարվա սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի ներածությունը, որպեսզի ծանոթանաք ձեռնարկում ներառված որոշ գործիքներին, որոնք կօգնեն ձեզ:
-
Ձեր տեղական սեմինարիայի դասացուցակի համար ձեռք բերեք դասերի ժամանակացույցի ուղեցույցը ձեր Ս&Ի համակարգողից կամ ծրագրի ղեկավարից:
-
Օգտագործեք այդ ժամանակացույցի ուղեցույցը և բացահայտեք հաջորդ դասը, որը դուք կուսուցանեք:
Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկի ակնարկ
-
Այս ձեռնարկը նախատեսված է յուրաքանչյուր շաբաթվա Եկ, հետևիր ինձ ուսումնական նյութի հետ համաձայնեցնելու համար և ներառում է հինգ դաս յուրաքանչյուր շաբաթվա համար:
-
Հինգ դասերի յուրաքանչյուր խումբ առանձնացված է փաստաթղթով, որը ներկայացնում է յուրաքանչյուր դասի համառոտ ակնարկը: Այդ ակնարկը ընդգրկում է՝
-
դասի նպատակները
-
ուսանողի նախապատրաստման գաղափարներ
-
առարկայական դասերի ցանկ, թերթիկներ, պատկերներ, տեսանյութեր կամ այլ նյութեր, որոնք պետք է նախօրոք պատրաստվեն, և
-
տեսակապով առցանց ուսուցման առաջարկներ:
-
-
Ամեն շաբաթը ներառում է վարդապետության սերտման առնվազն մեկ ուսուցման փորձառություն:
-
Պարբերաբար ներառվում է «Գնահատեք ձեր գիտելիքները» դասը, որն օգնում է ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ են սովորում, և ինչպես են աճում գիտելիքների, վերաբերմունքի և վարքագծի առումով, որոնք խորացնում են դարձը և օգնում նրանց ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Լրացուցիչ ուսուցում
Սեմինարիայի ուսուցիչների ձեռնարկի ներածության հետ մեկտեղ լրացուցիչ ուսուցման համար հասանելի են հետևյալ նյութերը.
-
Ուսուցողական հանդիպումներ ձեր համակարգողի կամ ծրագրի ղեկավարի հետ՝ ձեր ունեցած հարցերին անդրադառնալու և դասավանդման հմտությունները կիրառելու համար
-
Ուսուցիչների կատարելագործման հմտություններ. Ուսուցում
-
Ընդունեք, ապա հարմարեցրեք սեմինարիայի ուսումնական ծրագիրը. Ուսուցում
-
Վարդապետության սերտում. ուսուցում
-
Գնահատումներ. Ուսուցում