Սեմինարիա
Դաս 134․ Նավուի հիմնադրումը. Գեղեցիկ քաղաքը


«Դաս 134․ Նավուի հիմնադրումը. Գեղեցիկ քաղաքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Նավուի հիմնադրումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 134․ Վարդապետություն և Ուխտեր 124

Նավուի հիմնադրումը

Գեղեցիկ քաղաքը

Նավուի նկարը

Երբ Սրբերին վտարեցին Միսսուրիից, նրանք Միսիսիպի գետի երկայնքով ձգվող ճահճային տարածքը վերածեցին ծաղկող քաղաքի։ 1839–1846 թվականներին Նավու քաղաքը (Իլինոյս) դարձավ գեղեցիկ վայր և ծառայեց որպես Եկեղեցու գլխավոր վարչություն։ Այս դասը կօգնի ուսանողներին համադրել իրենց կյանքը Եկեղեցու պատմության և սուրբ գրությունների պատմությունների հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Համադրեք մեզ հետ

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե որքան հաճախ են նրանք սովորում իրենց առնչվող ճշմարտություններ Վարդապետություն և Ուխտեր գրքից և Եկեղեցու պատմությունից:

Սենյակի մի կողմում ցուցադրեք Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրության օրինակը կամ Մարգարե Ջոզեֆ Սմիթի նկարը, որը ներկայացնում է վաղ շրջանի Սրբերի ժամանակները: Ուսանողներից մեկին առաջարկեք կանգնել սենյակի մյուս կողմում՝ ներկայացնելու մեր ժամանակաշրջանը: Նշեք Ջոզեֆ Սմիթի և մեր ժամանակաշրջանի միջև եղած հատվածը և տվեք հետևյալ հարցերը։

  • Մեզ համար ինչո՞ւ դժվար կլինի կապված լինել Ջոզեֆ Սմիթի և վաղ շրջանի Սրբերի հետ:

  • Վարդապետություն և Ուխտեր գիրքն ու Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելիս ի՞նչ եք անում, որպեսզի կապված լինեք Ջոզեֆ Սմիթի և վաղ շրջանի Սրբերի հետ կամ համադրեք ձեզ՝ ձեր ուսումնասիրածի հետ:

Գրատախտակին գրեք վերջին հարցի վերաբերյալ ուսանողների պատասխանները։ Եթե ուսանողները չնշեն այս չորս սկզբունքները, կարող եք դրանք ևս գրել գրատախտակին: Ուսանողները դրանք կօգտագործեն ամբողջ դասի ընթացքում:

  1. Գտեք կարևոր մանրամասներ:

  2. Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ:

  3. Բացահայտեք արժեքավոր դասեր:

  4. Որոշեք անձնական կիրառումը:

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե այս պահին իրենց կյանքում Տիրոջ ինչպիսի օգնության կարիքն ունեն ամենաշատը:

Խրախուսեք նրանց այս հարցում ուղղորդում և օգնություն խնդրել Աստծուց՝ Նավուի Սրբերի մասին ուսումնասիրելիս: Վկայեք, որ Աստված կարող է պատասխանել իրենց Սուրբ Հոգու միջոցով:

Հետևյալ նյութը նախատեսված է՝ ուղղորդելու ուսանողներին ձեռք բերել համադրելու հմտությունը և նախապատրաստելու նրանց դա անել ինքնուրույն:

Քայլ 1. Գտեք կարևոր մանրամասներ

Այս քայլը գործնականում կատարելու համար առաջարկեք ուսանողներին լսել կարևոր մանրամասները, երբ դուք կամ ուսանողը բարձրաձայն կարդում է հետևյալ տեղեկությունը.

Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում էր, հազարավոր Սրբեր վտարվեցին Միսսուրիի իրենց տներից: Ազատ արձակվելուց հետո Ջոզեֆը վերամիավորվեց իր ընտանիքի և Միսսուրիի գրեթե 5000 այլ փախստականների հետ, որոնց ընդունել էին Իլինոյս նահանգի Քուինսիի բարի մարդիկ:

Տերը պատվիրեց Սրբերին գնել Միսսուրի գետի մոտ գտնվող համեմատաբար էժան ճահճային տարածքը և հավաքվել այնտեղ։ Նրանք ապրում էին վրաններում և սայլերում, երբ սկսեցին կառուցել մի քաղաք, որը հետագայում անվանեցին Նավու: Մոծակները շատ Սրբերի վարակեցին մալարիայով, որն առաջացրեց ծանր տենդ և հանգեցրեց բազմաթիվ մահերի:

  • Այս պատմության ո՞ր մանրամասներն են կարևոր ձեզ համար:

Քայլ 2. Կատարեք համեմատություններ ձեր կյանքի հետ

Առաջարկեք ուսանողներին կատարել երկրորդ քայլը՝ պատասխանելով ստորև բերված հարցին՝ նկատի ունենալով 1-ին քայլի կարևոր մանրամասները:

  • Թեև մեր հանգամանքները կարող են տարբեր լինել, ինչպե՞ս կարող ենք կապել այն ժամանակ Սրբերի հետ տեղի ունեցածը մեր այսօրվա կյանքի հետ:

    Որոշ պատասխաններ կարող են ներառել այնպիսի մտքեր, որ կարծես մենք անցել ենք մի փորձության միջով՝ միայն մյուս փորձության միջով անցնելու համար, նոր վայր տեղափոխվելու կամ ամեն ինչ նորից սկսելու, դժվար պայմաններում ապրելու կամ լուրջ հիվանդանալու համար:

  • Ի՞նչ եք անում այսպիսի իրավիճակներում՝ Տիրոջ հանդեպ հավատք դրսևորելու համար:

Քայլ 3. Բացահայտեք արժեքավոր դասեր

Ուսանողներին առաջարկեք փնտրել արժեքավոր դասեր՝ անելով հետևյալը. դիտեք «Ջոզեֆ Սմիթ․ Վերականգնման մարգարե (2002 թ․ տարբերակ)» տեսանյութը 47:39-50:54, կամ բացատրեք, որ 1839 թ. հուլիսի 22-ին Ջոզեֆ Սմիթը և մյուսները գնում էին տնից տուն և վրանից վրան՝ բուժելով հիվանդներին: Այնուհետև բացատրեք, որ նրանց այցելած մարդկանցից մեկը Էլայջա Ֆորդհեմն էր: Նա այնքան հիվանդ էր, որ նրա կինը՝ Աննան, լաց էր լինում և պատրաստում թաղման հագուստը։ Ուսանողներից մեկին առաջարկեք կարդալ հետևյալը.

69:35

Joseph Smith: Prophet of the Restoration (2002 version)

Ջոզեֆը մոտեցավ Էլայջային և բռնեց նրա ձեռքը։ «Եղբայր Ֆորդհեմ,– հարցրեց նա,– դու չե՞ս հավատում, որ բժշկվելու ես»:

«Վախենամ, որ շատ ուշ է»,– ասաց նա:

«Չե՞ս հավատում, որ Հիսուսը Քրիստոսն է»։

«Հավատում եմ, եղբայր Ջոզեֆ»:

«Էլայջա»,– հայտարարեց մարգարեն, «Ես Նազովրեցի Հիսուսի անունով հրահանգում եմ քեզ՝ վեր կենալ և առողջանալ»:

Բառերը կարծես ցնցեցին տունը։ Էլայջան վեր կացավ անկողնուց, դեմքը շիկնած էր։ Նա հագնվեց, ուտելու բան խնդրեց և դուրս եկավ Ջոզեֆի հետևից, որպեսզի օգնի ծառայել ուրիշներին: (Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Եկեղեցու պատմությունը, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 402–3)

Կարդացեք հետևյալ հատվածներից առնվազն երկուսը՝ փնտրելով նմանություններ Փրկչի արածի կամ հայտնածի և վերը նշված պատմության միջև. Մատթեոս 4.23, 1 Նեփի 11.31, Վարդապետություն և Ուխտեր 42.44, 66․9, 84․68։

  • Ի՞նչ դասեր սովորեցիք այս սուրբ գրություններից և Նավուի Սրբերից:

Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին։ Օրինակ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի և Նրա քահանայության զորության միջոցով Աստված կարող է օրհնել և զորացնել մեզ։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, կարող եք տալ հետևյալ հարցերը՝ «Ի՞նչ է մեզ ուսուցանում այս ճշմարտությունը Տիրոջ մասին»: «Ի՞նչ փորձառություններ եք ունեցել ձեր կյանքում, որոնք հաստատում են այս սկզբունքը»: «Բացի մեզ բժշկելուց՝ Տերը ինչպե՞ս կարող է զորացնել և օրհնել մեզ»: Կարող եք հարցնել, թե արդյոք ուսանողները հարցեր ունեն այս սկզբունքի վերաբերյալ։ Եթե այո, ապա քննարկեք դրանք ամբողջ դասարանով:

Բացատրեք հետևյալը.

Չնայած այդ բժշկման օրվան, հիվանդությունը հաջորդ մի քանի ամիսների ընթացքում շարունակեց տարածվել Սրբերի մեջ։ Այնուամենայնիվ, նրանք շարունակեցին հոգ տանել միմյանց մասին և հավատք դրսևորել առ Տերը: Նրանք ջուրը ցամաքեցնելու համար առվակներ փորեցին ճահճուտներից դեպի գետը, որը հողն ավելի օգտավետ դարձրեց և մոծակների խնդիրը նվազեցրեց։ Նրանք կառուցեցին ծաղկուն համայնք և, ի վերջո, Նավուի տաճարը:

Քայլ 4. Որոշեք անձնական կիրառումը

Այս քայլի համար ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ եղանակներով կարող են կիրառել իրենց սովորած ճշմարտությունները: Նրանց պատասխանները կարող են ներառել եղանակներ, որոնցով նրանք կարող են հավատք դրսևորել առ Տերը՝ այդ թվում խնդրելով քահանայության օրհնություններ:

Լրացուցիչ դասեր

աշխատաթերթի պատկերակՈրպեսզի ուսանողները շարունակեն համադրել սուրբ գրությունները և Եկեղեցու պատմությունն իրենց հետ, կարող են կատարել «Համադրեք Եկեղեցու պատմությունը ձեր կյանքի հետ» աշխատաթերթի վարժությունները: Ուսանողները կարող են կատարել վարժություններն անհատապես կամ փոքր խմբերով: Ուսանողներին առաջարկեք գրել, թե ինչ են արել չորս քայլերից յուրաքանչյուրի համար:

Համադրեք Եկեղեցու պատմությունը ձեր կյանքի հետ

Վարժություն Ա

Քարոզեք Ավետարանը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել է. «Հալածանքը չի կանգնեցրել ճշմարտության առաջընթացը» (Եկեղեցու պատմություն, 4․540)։ Տերը նախկինում կանչել է Տասներկու Առաքյալների Քվորումի շատ անդամների՝ ծառայելու արտասահմանյան միսիաներում: Չնայած հիվանդությանն ու դժվարությանը, այս վճռական տրամադրված եղբայրները հնազանդորեն լքեցին Նավուն, որպեսզի ծառայեն: Արդյունքում հազարավոր մարդիկ, հիմնականում Անգլիայից, վկայություն ստացան Աստծուց, միացան Եկեղեցուն և մեկնեցին Նավու: Նրանք մեծ ուժ դարձան Եկեղեցու համար:

Կարդացեք 1 Նեփի 3.7 և Վարդապետություն և Ուխտեր 3.1 հատվածները և մտածեք, թե ինչպես կարող են այս հատվածներն առնչվել միսիոներական աշխատանքի այս օրինակին:

Վարժություն Բ

Սփոփող միության հիմնումը

Երբ Սրբերը կառուցում էին Նավուի տաճարը, մի քանի քույր նկատեցին, որ տաճարում աշխատող տղամարդկանցից շատերը չունեն համապատասխան կոշիկներ, տաբատներ և վերնաշապիկներ: Տիրոջ կողմից ոգեշնչված՝ նրանք կազմակերպեցին կանանց մի խումբ և սկսեցին միասին աշխատել, որպեսզի ապահովեն այդ հագուստները: Այդ ժամանակահատվածի նմանատիպ խմբերի նման նրանք էլ մշակեցին սահմանադրություն։ Նրանք փաստաթուղթը ներկայացրին Ջոզեֆ Սմիթին՝ հաստատման համար:

[Երբ] Ջոզեֆը [տեսավ դա,] ասաց, որ դա իր տեսակի մեջ լավագույն սահմանադրությունն է: «Սակայն սա այն չէ, ինչ դուք ուզում եք», - ասաց նա: «Ասեք քույրերին, որ նրանց զոհաբերությունն ընդունվում է Տիրոջ կողմից և նա ավելի լավ բան ունի նրանց համար։ … Ես կանանց կկազմակերպեմ քահանայության ներքո՝ քահանայության օրինակով»։ (Սրբեր, 1․448)

1842 թ. մարտի 17-ին Աստված ուղղորդեց Ջոզեֆ Սմիթին կազմակերպել Սփոփող Միությունը: Աստված այսօր շարունակում է ոգեշնչել Սփոփող Միության ղեկավարներին՝ ծառայելու և ամրացնելու Եկեղեցու անդամներին և շատ այլ մարդկանց:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 58.26–28 հատվածները՝ փնտրելով, թե այս հատվածներն ինչպես կարող են առնչվել ոգեշնչված կանանց, որոնց գործողությունները հանգեցրին Սփոփող Միության հիմնադրմանը:

Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես են իրենք համադրել իրենց կյանքի հետ այն, ինչ սովորել են։

Որոշ ճշմարտություններ, որ նրանք կարող են նշել, հետևյալն են. Տերը մեզ համար ճանապարհ է պատրաստում՝ կատարելու այն, ինչ Նա մեզ պատվիրում է: Աստծո գործը չի կարող խափանվել: Աստված պարգևատրում է նրանց, ովքեր ակտիվորեն ձգտում են արդար գործեր անել։

  • Ի՞նչ սովորեցիք այս փորձառությունից:

  • Ինչպե՞ս կարող է ձեզ ապագայում օգնել Եկեղեցու պատմության և սուրբ գրությունների պատմությունների համադրումը ձեր կյանքի հետ: