Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 124․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 124․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 124», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 124

Վարդապետություն և Ուխտեր 124

Ակնարկ

Երբ Սրբերին վտարեցին Միսսուրիից, Տերը ուղղորդեց նրանց հիմնել Նավու քաղաքը Իլինոյս նահանգում: Նրանք քրտնաջան աշխատեցին՝ ճահճացած տարածքը բարեկարգելու համար, հաղթահարեցին հիվանդությունը և նոր տաճար կառուցեցին։ Այդ ժամանակահատվածում Տերը բացահայտեց մի քանի տաճարային արարողություն, որոնք մենք կիրառում ենք այսօր, այդ թվում՝ օժտումը:

դասընթացի պատկերակ Օգնեք սովորողներին քննարկել ավետարանի համոզմունքները միմյանց հետ․ Հասկացողությունը մեծանում է, երբ ուսանողները միմյանց բացատրում են ավետարանը: Ստեղծեք միջավայր, որտեղ ուսանողները հարմարվետ կզգան՝ ուրիշների հետ ավետարանի ճշմարտությունների իրենց հասկացողությամբ կիսվելու համար: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչը խրախուսեց մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որոնք նրանք սովորում էին» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 124»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Նավուի հիմնադրումը

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին համադրել իրենց կյանքը Եկեղեցու պատմության և սուրբ գրությունների պատմությունների հետ:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես են համադրում սուրբ գրություններն իրենց կյանքի հետ՝ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության ժամանակ:

  • Առարկաներ ցուցադրման համար․ Վարդապետություն և Ուխտեր գրքի օրինակը կամ Ջոզեֆ Սմիթի նկարը

  • Տեսանյութ. «Joseph Smith: Prophet of the Restoration (2002 version)» (1:09:35, դիտեք 47:39-50:54)

  • Աշխատաթերթ․ «Համադրեք Եկեղեցու պատմությունը ձեր կյանքի հետ»

Վարդապետություն և Ուխտեր 124

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Տիրոջ տաճարի և այնտեղ կատարվող արարողությունների, այդ թվում՝ օժտման կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին այցելել temples.ChurchofJesusChrist.org կայք և փնտրել իրենց համար հետաքրքրի և կարևոր որևէ բան։

  • Առարկա ցուցադրման համար. լուսացույցի նկար

  • Աշխատաթերթ․ «Օժտում»