Ձեռնարկներ և կոչումներ
4. Ղեկավարումը և խորհուրդները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում


«4. Ղեկավարումը և խորհուրդները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«4. Ղեկավարումը և խորհուրդները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
ծխի խորհրդի ժողով

4.

Ղեկավարումը և խորհուրդները Հիսուս Քրիստոսի Եկեղեցում

4.0

Նախաբան

Որպես Եկեղեցու ղեկավար, ոգեշնչման միջոցով դուք կանչվել եք Փրկչի լիազորված ծառաների կողմից։ Դուք արտոնություն ունեք աջակցել Երկնային Հորը՝ «իրականացն[ելու] մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39

4.2

Ղեկավարման սկզբունքները Եկեղեցում

Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչը ղեկավարի օրինակ ծառայեց Իր Եկեղեցու համար։ Նրա հիմնական նպատակը Երկնային Հոր կամքը կատարելն էր և օգնելն էր, որ մյուսները հասկանան և ապրեն ըստ Իր ավետարանի (տես Հովհաննես 5․30, Մոսիա 15․7

Փնտրեք Տիրոջ առաջնորդությունը, որը կօգնի ձեզ սովորել և կատարել ձեր կոչման պարտականությունները:

4.2.1

Պատրաստվեք հոգևորապես

Հիսուսը հոգևորապես պատրաստվեց Իր երկրային առաքելության համար (տես Ղուկաս 4.1–2): Դուք նույնպես պատրաստվում եք հոգևորապես, երբ մոտենում եք Երկնային Հորը՝ աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով:

Փնտրեք հայտնություն, որպեսզի հասկանաք նրանց կարիքները, ում ղեկավարում եք, և թե ինչպես կատարել այն աշխատանքը, որին Աստված կանչել է ձեզ:

Տերը նաև խոստացել է հոգևոր պարգևներ շնորհել նրանց, ովքեր փնտրում են դրանք (տես Վարդապետություն և Ուխտեր 46․8

4.2.2

Սպասավորեք Աստծո բոլոր զավակներին

Սիրեք այն մարդկանց, ում ծառայում եք, ինչպես Հիսուսն արեց։ Աղոթեք «սրտի ողջ կորովով», որ լցվեք Նրա սիրով (Մորոնի 7․48

Օգնեք անհատներին ամրապնդել իրենց դարձը և ամրապնդել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Օգնեք, որ նրանք պատրաստվեն ուխտեր կապել իրենց հաջորդ արարողության ժամանակ: Խրախուսեք նրանց պահել իրենց կապած ուխտերը և ճաշակել ապաշխարության օրհնությունները:

4.2.3

Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի Ավետարանը

Բոլոր ղեկավարներն ուսուցիչներ են։ Ձգտեք հետևել ուսուցիչ լինելու Փրկիչի օրինակին (տես գլուխ 17, Ուսուցանել Փրկչի ձևով)։ Ձեր խոսքերի և գործողությունների միջոցով ուսուցանեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը և Նրա ավետարանի սկզբունքները (տես 3 Նեփի 11․32–33, Վարդապետություն և Ուխտեր 42․12–14

Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից (տես Վարդապետություն և Ուխտեր 52․9

Եթե դուք կանչված եք կամ նշանակված եք նախագահելու Եկեղեցու ժողովի կամ միջոցառման ժամանակ, համոզվեք, որ ուսուցումը վեհացնող է և վարդապետական առումով ճիշտ (տես Վարդապետություն և Ուխտեր 50.21–23):

4.2.4

Նախագահեք արդարությամբ

Յուրաքանչյուր նախագահող պաշտոնյա ծառայում է քահանայության բանալիներ կրող անձի ղեկավարության ներքո (տես 3.4.1)։ Այս կառուցվածքը ապահովում է կարգ և հստակեցնում է պատասխանատվության և հաշվետվողականության սահմանները՝ Տիրոջ աշխատանքը կատարելիս:

Նախագահող պաշտոնյան կարող է մեկ այլ անձի նախագահելու ժամանակավոր հանձնարարություն պատվիրակել:

Ղեկավարը, որը նախագահում է Եկեղեցու որևէ կազմակերպությունում, ժողովի կամ միջոցառման ժամանակ, պիտի համոզվի, որ Տիրոջ նպատակները իրագործվում են: Դա անելիս ղեկավարը հետևում է ավետարանի սկզբունքներին, Եկեղեցու քաղաքականությանը և Սուրբ Հոգու ցուցումներին:

Նախագահելու կոչումը կամ հանձնարարությունը այդ մարդուն մյուսներից ավելի կարևոր կամ գնահատված չի դարձնում (տես Վարդապետություն 84․109–10

Պատշաչ չէ ձգտել նախագահելու Տիրոջ Եկեղեցու որևէ կազմակերպությունում (տես Վարդապետություն և Ուխտեր 121․34-37

4.2.5

Պատվիրակեք պատասխանատվությունը և ապահովեք հաշվետվողականությունը

Փրկիչն Իր աշակերտներին կարևոր հանձնարարություններ և պարտականություններ տվեց (տես Ղուկաս 10․1): Նա նաև հնարավորություն տվեց, որ նրանք հաշվետու լինեն իրենց տրված աշխատանքի համար (տես Ղուկաս 9.10):

Որպես ղեկավար, դուք կարող եք օգնել ուրիշներին աճել՝ նրանց հանձնարարություններ պատվիրակելով: Ձգտեք բոլոր անդամներին ընդգրկել Աստծո աշխատանքը կատարելու գործում:

Պատվիրակելով դուք նաև ձեր ծառայությունն ավելի արդյունավետ կդարձնեք։ Փնտրեք Հոգու առաջնորդությունն այն մասին, թե ինչ պատվիրակեք, որպեսզի կարողանաք կենտրոնանալ ձեր կարևոր առաջնահերթությունների վրա:

4.2.6

Պատրաստեք ուրիշներին լինել ղեկավարներ և ուսուցիչներ

Աղոթեք, երբ մտածում եք, թե ով կարող է ծառայել Եկեղեցու կոչումներում կամ հանձնարարություններում: Հիշեք, որ Տերը կորակավորի նրանց, ում Ինքը կկանչի: Ամենակարևորն այն է, որ նրանք պատրաստ լինեն ծառայելու, խոնարհաբար փնտրեն Տիրոջ օգնությունը և ձգտեն արժանի լինել:

4.2.7

Ծրագրեք ժողովներ, դասեր և միջոցառումներ՝ ունենալով հստակ նպատակներ

Հստակ նպատակներ ունեցող ժողովներ, դասեր և միջոցառումներ ծրագրելիս փնտրեք Հոգու առաջնորդությունը: Այս նպատակները պետք է ամրապնդեն անհատներին և ընտանիքներին, մոտեցնեն նրանց Քրիստոսին և օգնեն իրականացնել Աստծո փրկության և վեհացման աշխատանքը (տես գլուխներ 1 և 2

4.2.8

Գնահատեք ձեր ջանքերը

Պարբերաբար վերանայեք ղեկավարի ձեր պարտականությունները և հոգևոր աճը: Հաշվի առեք նաև այն մարդկանց աճը, որոնց դուք ղեկավարում եք։

Որպես առաջնորդ, ձեր հաջողությունը հիմնականում չափվում է ձեր նվիրվածությամբ առ այն, թե ինչպես եք օգնում Աստծո զավակներին դառնալ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ: Դուք կարող եք իմանալ, որ Տերը գոհ է ձեր ջանքերից, երբ զգաք, որ Հոգին աշխատում է ձեր միջոցով:

4.3

Խորհուրդները Եկեղեցում

Տերը հրահանգել է Իր Եկեղեցու ղեկավարներին միասին խորհրդակցել՝ Իր աշխատանքը կատարելիս (տես Վարդապետություն և Ուխտեր 41․2-3)։ Խորհուրդները հնարավորություն են տալիս խորհրդի անդամներին ստանալ հայտնություն, երբ նրանք ձգտում են հասկանալ Աստծո զավակների կարիքները և ծրագրել, թե ինչպես օգնել նրանց բավարարել այդ կարիքները։

4.4

Արդյունավետ խորհուրդների սկզբունքները

4.4.1

Խորհուրդների նպատակները

Խորհուրդները հատկապես կենտրոնանում են և օգնում անդամներին ստանալ արարողություններ և պահել դրանց հետ կապված ուխտերը։

4.4.2

Ինչպես պատրաստվել խորհրդի ժողովներին

Ակնկալվում է, որ նախագահությունները և խորհուրդները կանցկացնեն կանոնավոր ժողովներ: Այս ղեկավարները փնտրում են Տիրոջ առաջնորդությունը խորհրդի ժողովները պլանավորելիս: Նրանք նաև հարցնում են խորհրդի անդամների կարծիքը, որպեսզի որոշեն, թե ինչ քննարկել։

Ղեկավարները խորհրդի անդամներին նախապես տեղեկացնում են քննարկման ենթակա հարցերի մասին: Խորհրդի անդամները պատրաստվում են կիսվել այս հարցերի վերաբերյալ իրենց մտքերով:

4.4.3

Ինչպես քննարկում անցկացնել և որոշումներ կայացնել

Խորհրդի ժողովների ժամանակ ղեկավարը (կամ որևէ մեկը, ում ղեկավարը հանձնարարում է) բացատրում է քննարկվող հարցը: Այնուհետև ղեկավարը խրախուսում է, որ խորհրդի անդամները քննարկումներ անցկացնեն՝ հարցեր տալով և գաղափարներ փնտրելով:

Անդամները կիսվում են առաջարկներով և հարգանքով լսում են միմյանց: Երբ նրանք ձգտեն իմանալ Տիրոջ կամքը, ոգեշնչման և միասնության ոգին կարող է գերիշխել:

Այն խորհրդում, որտեղ ներկա են կանայք և տղամարդիկ, ղեկավարը մտքեր և գաղափարներ է փնտրում այդ երկուսից: Կանայք և տղամարդիկ հաճախ տարբեր տեսակետներ են ունենում, որոնք լրացնում են իրար:

Ղեկավարը վարում է խորհրդի քննարկումները: Այնուամենայնիվ, նա պետք է ավելի շատ լսի, քան խոսի:

Քննարկումից հետո ղեկավարը կարող է որոշում կայացնել գործողությունների ընթացքի մասին, կամ հետաձգել որոշումը՝ փնտրելով լրացուցիչ տեղեկատվություն և առաջնորդություն:

4.4.4

Միասնություն

Խորհրդի անդամները ձգտում են իրենց ցանկությամբ և նպատակներով մեկ լինել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Նրանք միասնության են ձգտում իրենց քննարկումներում և որոշումներում։

4.4.5

Գործողություն և հաշվետվողականություն

Խորհրդի անդամներն իրենց աշխատանքի մեծ մասն անում են խորհրդի ժողովներից առաջ և հետո։ Ժողովների ժամանակ նրանք փնտրում են ոգեշնչում և որոշումներն իրագործելու համար ծրագրեր են մշակում։ Խորհրդի ղեկավարը հրավիրում է անդամներին կատարել այդ ծրագրերին առնչվող հանձնարարությունները:

Խորհրդի անդամները զեկուցում են իրենց կատարած հանձնարարությունների մասին: Սովորաբար առաջընթացը ապահովելու համար պահանջվում է հետևողական ուշադրություն և հանձնարարությունների կատարման վերահսկում:

4.4.6

Գաղտնիություն

Ղեկավարները զգուշություն են ցուցաբերում, երբ անձնական տվյալներով կիսվում են խորհրդի հետ։ Սովորաբար նրանք ձգտում են ստանալ անդամի թույլտվությունը՝ այս տեղեկատվությունով կիսվելու համար:

Խորհրդի անդամները չպիտի անձնական տվյալներով կիսվեն խորհրդից դուրս, եթե դա չի պահանջում կատարել խորհրդի ղեկավարի հանձնարարությունը:

Կան չափազանց զգայուն հարցեր, որոնք չպետք է ներկայացնել ամբողջ խորհրդի առջև:

Տպել