Ձեռնարկներ և կոչումներ
9․ Սփոփող միություն


«9. Սփոփող միություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«9. Սփոփող միություն» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
կանայք ուսումնասիրում են սուրբ գրությունները

9.

Սփոփող միություն

9.1

Նպատակը և կազմավորումը

9.1.1

Նպատակը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Սփոփող միության նպատակը հոգիներ փրկելն է և տառապանքը թեթևացնելը:

Սփոփող միության կարգախոսն է՝ «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթացիս 13.8):

9.1.2

Սփոփող միության անդամները

Երիտասարդ կինը կարող է հաճախել Սփոփող միություն, երբ լրանա նրա 18 տարին: 19 տարեկանում կամ տնից տեղափոխվելիս, օրինակ՝ համալսարան հաճախելու կամ միսիայում ծառայելու ժամանակ, նա պետք է հաճախի Սփոփող միություն։

18 տարեկանից փոքր ամուսնացած կանայք նույնպես Սփոփող միության անդամներ են:

9.2

Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին

9.2.1

Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

9.2.1.2

Ավետարանի ուսումնասիրություն Սփոփող միություն ժողովներում

Ժողովները տեղի են ունենում ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին։ Դրանք տևում են 50 րոպե։ Սփոփող միության նախագահությունը ծրագրում է այս ժողովները: Վարում է նախագահության անդամը։

Սփոփող միության ժողովները կենտրոնանում են վերջին գերագույն համաժողովի մեկ կամ մի քանի ելույթների թեմաների վրա:

9.2.1.3

Միջոցառումներ

Սփոփող միության նախագահությունները կարող են միջոցառումներ ծրագրել։ Միջոցառումների մեծ մասը չպետք է անցկացվի կիրակի կամ երկուշաբթի երեկոյան:

9.2.2

Հոգ տանել կարիքավորների մասին

9.2.2.1

Սպասավորություն

Քույրերը սպասավորության հանձնարարություններ են ստանում Սփոփող միության նախագահությունից: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես գլուխ 21։

9.2.2.2

Կարճաժամկետ կարիքներ

Սպասավորող քույրերը ձգտում են հասկանալ և արձագանքել նրանց կարիքներին, ում ծառայում են։ Անդամները կարող են կարճաժամկետ օգնության կարիք ունենալ՝ հիվանդության, երեխայի ծննդյան, մահվան, աշխատանքի կորստի և այլ հանգամանքների ժամանակ:

Երբ անհրաժեշտ է, սպասավորող քույրերը օգնություն են խնդրում Սփոփող միության նախագահությունից:

9.2.2.3

Երկարաժամկետ կարիքներ և ինքնապահովում

Եպիսկոպոսի համակարգմամբ՝ Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները օգնում են երկարաժամկետ կարիքներ և ինքնապահովման խնդիրներ ունեցող անդամներին:

Սփոփող միության նախագահը, Երեցների քվորումի նախագահը կամ մեկ այլ ղեկավար օգնում են անձին կամ ընտանիքին մշակել Ինքնապահովման ծրագիր:

9.2.2.4

Երբ ծխի անդամը մահանում է

Երբ ծխի անդամը մահանում է, Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները մխիթարություն և օգնություն են առաջարկում: Եպիսկոպոսի առաջնորդությամբ նրանք կարող են օգնել հուղարկավորության ժամանակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 38.5․8։

9.2.3

Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

Սփոփող միության նախագահը նախագահության որևէ անդամի հանձնարարում է ղեկավարել անդամների միսիոներական աշխատանքը ծխում: Նա աշխատում է Երեցների քվորումի նախագահության նշանակված անդամի հետ՝ համակարգելու այդ ջանքերը (տես 23.5.1):

9.2.4

Միավորել ընտանիքները հավերժության համար

Սփոփող միության նախագահը նախագահության որևէ անդամի հանձնարարում է ղեկավարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում: Նա աշխատում է Երեցների քվորումի նախագահության նշանակված անդամի հետ՝ համակարգելու այդ ջանքերը (տես 25.2.2):

9.3

Սփոփող միության ղեկավարները

9.3.1

Եպիսկոպոս

Եպիսկոպոսը սովորաբար ամեն ամիս հանդիպում է Սփոփող միության նախագահին: Նրանք քննարկում են փրկության և վեհացման աշխատանքը, ներառյալ սպասավորող քույրերի ծառայությունը:

9.3.2

Սփոփող միության նախագահություն

9.3.2.1

Ինչպես է կանչվում Սփոփող միության նախագահությունը

Եպիսկոպոսը կանչում է որևէ կնոջ՝ ծառայելու որպես ծխի Սփոփող միության նախագահ: Եթե միավորը բավականաչափ մեծ է, Սփոփող միության նախագահը առաջարկում է մեկ կամ երկու կանանց անուններ՝ ծառայելու որպես իր խորհրդականներ:

Որոշ փոքր միավորներ կարող են չունենալ Երիտասարդ կանանց կամ Երեխաների միության նախագահ: Այս միավորներում Սփոփող միության նախագահը կարող է օգնել ծնողներին պլանավորել ուսուցում երիտասարդների և երեխաների համար:

9.3.2.2

Պարտականությունները

Սփոփող միության նախագահն ունի հետևյալ պարտականությունները։ Նրա խորհրդականներն օգնում են նրան։

  • Ծառայում է ծխի խորհրդում:

  • Առաջնորդում է Սփոփող միության ջանքերը՝ մասնակցելու փրկության և վեհացման աշխատանքին (տես գլուխ 1):

  • Կազմակերպում և վերահսկում է սպասավորող քույրերի ծառայությունը:

  • Եպիսկոպոսի առաջնորդության ներքո խորհրդակցում է ծխի չափահաս անդամների հետ:

  • Համակարգում է Սփոփող միության ջանքերը՝ ամրապնդելով ծխի չափահաս երիտասարդ քույրերին (ամուրի և ամուսնացած):

  • Անհատապես հանդիպում է Սփոփող միության յուրաքանչյուր անդամի հետ առնվազն տարին մեկ անգամ:

  • Վերահսկում է Սփոփող միության գրառումները, հաշվետվությունները և ֆինանսները (տես LCR.ChurchofJesusChrist.orgկայքում)։

9.3.2.3

Նախագահության ժողով

Սփոփող միության նախագահությունը և քարտուղարը պարբերաբար հանդիպում են: Նախագահը վարում է այդ հանդիպումները։ Օրակարգում կարող են ներառվել հետևյալ հարցերը.

  • Ծրագրել, թե ինչպես ամրացնել քույրերին և նրանց ընտանիքները:

  • Համակարգել միսիոներական աշխատանքը և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքը:

  • Պատասխանել ծխի խորհրդի ժողովների հանձնարարականներին:

  • Վերանայել սպասավորման հարցազրույցներից ստացված տեղեկությունները:

  • Դիտարկել այն քույրերին, որոնք պետք է ծառայեն Սփոփող միության կոչումներում և հանձնարարություններում:

  • Ծրագրել Սփոփող միության ժողովները և միջոցառումները։

9.3.3

Քարտուղար

Սփոփող միության նախագահությունը կարող է առաջարկել, որ քույրերից մեկը ծառայի որպես Սփոփող միության քարտուղար:

9.4

Օգնել երիտասարդ կանանց պատրաստվել հաճախելու Սփոփող միության

Սփոփող միության նախագահությունն աշխատում է երիտասարդ կանանց, նրանց ծնողների և Երիտասարդ կանանց ղեկավարների հետ՝ օգնելու երիտասարդ կանանց պատրաստվել հաճախելու Սփոփող միություն:

Ղեկավարերը նաև շարունակական հնարավորություններ են տալիս երիտասարդ կանանց և Սփոփող միության քույրերին հարաբերություններ զարգացնելու համար: Որպես սպասավորող քույրեր միասին ծառայելը կապեր հաստատելու գնահատելի միջոցներից մեկն է:

9.6

Լրացուցիչ ուղեցույցներ և քաղաքականություն

9.6.2

Գրագիտություն

Ըստ անհրաժեշտության, Սփոփող միության նախագահությունն աշխատում է եպիսկոպոսի, Երեցների քվորումի նախագահության և ծխի խորհրդի հետ՝ օգնելով անդամներին սովորել կարդալ և գրել:

Տպել