«8. Երեցների քվորում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«8. Երեցների քվորում» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
8.
Երեցների քվորում
8.1
Նպատակը և կազմավորումը
8.1.1
Նպատակը
18 տարեկան և ավելի մեծ արժանավոր տղամարդիկ կարող են ստանալ Մելքիսեդեկյան քահանայություն և կարգվել երեցի պաշտոնում: Այդ պաշտոնում կարգված մարդը սուրբ ուխտի մեջ է մտնում՝ օգնելու Աստծուն իրականացնել Իր աշխատանքը (տես Վարդապետություն և Ուխտեր 84.33–44):
8.1.2
Երեցների քվորումի անդամները
Յուրաքանչյուր ծուխ ունի երեցների քվորում: Այն ներառում է հետևյալ եղբայրներին․
-
Ծխի բոլոր երեցներին:
-
Ծխի բոլոր ապագա երեցներին (տես 8.4):
-
Ծխի բոլոր քահանայապետներին, բացառությամբ նրանց, ովքեր ներկայումս ծառայում են ցցի նախագահությունում, եպիսկոպոսությունում, բարձրագույն խորհրդում կամ հայրապետի կոչումներում:
Երիտասարդ տղամարդը կարող է հաճախել երեցների քվորումի ժողովներին, երբ լրանա նրա 18 տարին, նույնիսկ, եթե նա դեռ երեց չի կարգվել: 19 տարեկանում կամ տնից տեղափոխվելիս, օրինակ՝ համալսարան հաճախելու կամ միսիայում ծառայելու ժամանակ, նա պետք է կարգվի երեց, եթե արժանի է:
18 տարեկանից փոքր ամուսնացած տղամարդիկ ապագա երեցներ են և նույնպես երեցների քվորումի անդամներ են:
8.2
Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2Fca%2Fe4%2Fcae4ace5c8cce80f8c4e06fe281c42dbc6d1e9fc%2Fcae4ace5c8cce80f8c4e06fe281c42dbc6d1e9fc.jpeg/full/!250,/0/default)
8.2.1
Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով
8.2.1.2
Ավետարանի ուսուցում Քվորումի ժողովներում
Ժողովները տեղի են ունենում ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին։ Դրանք տևում են 50 րոպե։ Երեցների քվորումի նախագահությունը ծրագրում է այս ժողովները: Վարում է նախագահության անդամը։
Քվորումի ժողովները կենտրոնանում են ամենավերջին գերագույն համաժողովի մեկ կամ մի քանի ելույթների թեմաների վրա:
8.2.1.3
Միջոցառումներ
Երեցների քվորումի նախագահությունները կարող են միջոցառումներ ծրագրել։ Միջոցառումների մեծ մասը չպետք է անցկացվի կիրակի կամ երկուշաբթի երեկոյան:
8.2.2
Հոգ տանել կարիքավորների մասին
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F97%2F4e%2F974e9f17846aa514cea90aec8882cfa486d3363a%2F974e9f17846aa514cea90aec8882cfa486d3363a.jpeg/full/!250,/0/default)
8.2.2.1
Սպասավորություն
Երեցների քվորումի անդամները քվորումի նախագահությունից ստանում են սպասավորության հանձնարարություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես գլուխ 21։
8.2.2.2
Կարճաժամկետ կարիքներ
Սպասավորող եղբայրները ձգտում են հասկանալ և արձագանքել նրանց կարիքներին, ում ծառայում են։ Անդամները կարող են կարճաժամկետ օգնության կարիք ունենալ հիվանդության, երեխայի ծննդյան, մահվան, աշխատանքի կորստի և այլ հանգամանքների ժամանակ:
Երբ անհրաժեշտ է, սպասավորող եղբայրները օգնություն են խնդրում երեցների քվորումի նախագահությունից:
8.2.2.3
Երկարաժամկետ կարիքներ և ինքնապահովում
Եպիսկոպոսի համակարգմամբ՝ Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները օգնում են երկարաժամկետ կարիքներ և ինքնապահովման խնդիրներ ունեցող անդամներին:
Երեցների քվորումի նախագահը, Սփոփող միության նախագահը կամ մեկ այլ ղեկավար օգնում են անձին կամ ընտանիքին մշակել Ինքնապահովման ծրագիր: Սպասավորող եղբայրները կամ քույրերը նույնպես կարող են աջակցել այդ ծրագրին:
8.2.2.4
Երբ ծխի անդամը մահանում է
Երբ ծխի անդամը մահանում է, Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները մխիթարություն և օգնություն են առաջարկում: Եպիսկոպոսի առաջնորդությամբ նրանք կարող են օգնել հուղարկավորության ժամանակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 38.5․8։
8.2.3
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը
Երեցների քվորումի նախագահը նախագահության որևէ անդամի հանձնարարում է ղեկավարել անդամների միսիոներական աշխատանքը ծխում: Նա աշխատում է Սփոփող միության նախագահության որևէ նշանակված անդամի հետ՝ համակարգելու այդ ջանքերը:
8.2.4
Միավորել ընտանիքները հավերժության համար
Երեցների քվորումի նախագահը նախագահության որևէ անդամի հանձնարարում է ղեկավարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում: Նա աշխատում է Սփոփող միության նախագահության որևէ նշանակված անդամի հետ՝ համակարգելու այդ ջանքերը:
Sես 25.2.2։
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F88%2F69%2F886999708076dbf09ad533958c83f683c1dc7440%2F886999708076dbf09ad533958c83f683c1dc7440.jpeg/full/!250,/0/default)
8.3
Երեցների քվորումի ղեկավարներ
8.3.1
Ցցի նախագահություն և եպիսկոպոս
Երեցների քվորումի նախագահը անմիջապես հաշվետու է ցցի նախագահությանը: Նա պարբերաբար հանդիպում է նախագահության անդամի հետ՝ հրահանգներ ստանալու և իր պարտականությունների մասին զեկուցելու համար:
Երեցների քվորումի նախագահը նաև առաջնորդություն է ստանում եպիսկոպոսից, որը ծխի նախագահող պաշտոնյան է: Նրանք պարբերաբար հանդիպում են:
8.3.2
Բարձրագույն խորհրդական
Ցցի նախագահությունը հանձնարարում է բարձրագույն խորհրդականին, որ իրենց ներկայացնի յուրաքանչյուր երեցների քվորումում: Նրա պարտականությունները շարադրված են 6.5-ում:
8.3.3
Երեցների քվորումի նախագահություն
8.3.3.1
Ինչպես է կանչվում Երեցների քվորումի նախագահությունը
Եպիսկոպոսի հետ խորհրդակցելուց հետո ցցի նախագահը կանչում է որևէ երեցի կամ քահանայապետի՝ ծառայելու որպես երեցների քվորումի նախագահ:
Եթե միավորը բավականաչափ մեծ է, երեցների քվորումի նախագահը ցցի նախագահին առաջադրում է մեկ կամ երկու երեցների կամ քահանայապետների թեկնածություն, որպեսզի ծառայեն որպես իր խորհրդականներ:
8.3.3.2
Պարտականությունները
Երեցների քվորումի նախագահն ունի հետևյալ պարտականությունները։ Նրա խորհրդականներն օգնում են նրան։
-
Ծառայում է ծխի խորհրդում:
-
Առաջնորդում է քվորումի ջանքերը՝ մասնակցելու փրկության և վեհացման աշխատանքին (տես գլուխ 1):
-
Կազմակերպում և վերահսկում է սպասավորող եղբայրների ծառայությունը:
-
Եպիսկոպոսի առաջնորդության ներքո խորհրդակցում է ծխի չափահաս անդամների հետ:
-
Համակարգում է Երեցների քվորումի ջանքերը՝ ամրապնդելով չափահաս երիտասարդ եղբայրներին (ամուրի և ամուսնացած):
-
Անհատապես հանդիպում է քվորումի յուրաքանչյուր անդամի հետ առնվազն տարին մեկ անգամ:
-
Սովորեցնում է քվորումի անդամներին իրենց քահանայության պարտականությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 107․89)։ Նաև ուսուցանում է, թե ինչպես գործադրել իրենց քահանայությունը՝ արարողությունները կատարելիս և օրհնությունները տալիս:
-
Վերահսկում է քվորումի գրառումները, հաշվետվությունները և ֆինանսները (տես LCR.ChurchofJesusChrist.orgկայքը)։
8.3.3.3
Նախագահության ժողով
Երեցների քվորումի նախագահությունը և քարտուղարը պարբերաբար հանդիպում են: Նախագահը վարում է այդ հանդիպումները։ Քվորումին կցված բարձրագույն խորհրդականը պարբերաբար մասնակցում է այդ ժողովներին։
Օրակարգում կարող են ներառվել հետևյալ հարցերը.
-
Ծրագրել, թե ինչպես ամրացնել քվորումի անդամներին (այդ թվում՝ ապագա երեցներին) և նրանց ընտանիքներին:
-
Համակարգել միսիոներական աշխատանքը և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքը:
-
Պատասխանել ծխի խորհրդի ժողովների հանձնարարականներին:
-
Վերանայել սպասավորման հարցազրույցներից ստացված տեղեկությունները:
-
Քննարկել այն եղբայրներին, որոնք պետք է ծառայեն կոչումներում և հանձնարարություններում:
-
Ծրագրել քվորումի ժողովները և միջոցառումները։
8.3.4
Քարտուղար
Եպիսկոպոսի թույլտվությամբ երեցների քվորումի նախագահության անդամը կարող է քվորումի որևէ անդամի կանչել որպես քվորումի քարտուղար:
8.4
Օգնել ապագա երեցներին պատրաստվել ստանալու Մելքիսեդեկյան քահանայություն
Ապագա երեցը Եկեղեցու արական սեռի այն անդամն է, որը չի ստացել Մելքիսեդեկյան քահանայություն և 1) 19 տարեկան կամ ավելի մեծ է կամ 2) 19 տարեկանից փոքր է և ամուսնացած է:
Քվորումի նախագահության մեծագույն առաջնահերթություններից մեկն է օգնել, որ ապագա երեցները պատրաստվեն ստանալու Մելքիսեդեկյան քահանայությունը: