«9. Սփոփող միություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«9. Սփոփող միություն» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
9.
Սփոփող միություն
9.1
Նպատակը և կազմավորումը
9.1.1
Նպատակը
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Սփոփող միության նպատակը հոգիներ փրկելն է և տառապանքը թեթևացնելը:
Սփոփող միության կարգախոսն է՝ «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթացիս 13.8):
9.1.2
Սփոփող միության անդամները
Երիտասարդ կինը կարող է հաճախել Սփոփող միություն, երբ լրանա նրա 18 տարին: 19 տարեկանում կամ տնից տեղափոխվելիս, օրինակ՝ համալսարան հաճախելու կամ միսիայում ծառայելու ժամանակ, նա պետք է հաճախի Սփոփող միություն։
18 տարեկանից փոքր ամուսնացած կանայք նույնպես Սփոփող միության անդամներ են:
9.2
Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2Fca%2Fe4%2Fcae4ace5c8cce80f8c4e06fe281c42dbc6d1e9fc%2Fcae4ace5c8cce80f8c4e06fe281c42dbc6d1e9fc.jpeg/full/!250,/0/default)
9.2.1
Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով
9.2.1.2
Ավետարանի ուսումնասիրություն Սփոփող միություն ժողովներում
Ժողովները տեղի են ունենում ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին։ Դրանք տևում են 50 րոպե։ Սփոփող միության նախագահությունը ծրագրում է այս ժողովները: Վարում է նախագահության անդամը։
Սփոփող միության ժողովները կենտրոնանում են վերջին գերագույն համաժողովի մեկ կամ մի քանի ելույթների թեմաների վրա:
9.2.1.3
Միջոցառումներ
Սփոփող միության նախագահությունները կարող են միջոցառումներ ծրագրել։ Միջոցառումների մեծ մասը չպետք է անցկացվի կիրակի կամ երկուշաբթի երեկոյան:
9.2.2
Հոգ տանել կարիքավորների մասին
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F97%2F4e%2F974e9f17846aa514cea90aec8882cfa486d3363a%2F974e9f17846aa514cea90aec8882cfa486d3363a.jpeg/full/!250,/0/default)
9.2.2.1
Սպասավորություն
Քույրերը սպասավորության հանձնարարություններ են ստանում Սփոփող միության նախագահությունից: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես գլուխ 21։
9.2.2.2
Կարճաժամկետ կարիքներ
Սպասավորող քույրերը ձգտում են հասկանալ և արձագանքել նրանց կարիքներին, ում ծառայում են։ Անդամները կարող են կարճաժամկետ օգնության կարիք ունենալ՝ հիվանդության, երեխայի ծննդյան, մահվան, աշխատանքի կորստի և այլ հանգամանքների ժամանակ:
Երբ անհրաժեշտ է, սպասավորող քույրերը օգնություն են խնդրում Սփոփող միության նախագահությունից:
9.2.2.3
Երկարաժամկետ կարիքներ և ինքնապահովում
Եպիսկոպոսի համակարգմամբ՝ Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները օգնում են երկարաժամկետ կարիքներ և ինքնապահովման խնդիրներ ունեցող անդամներին:
Սփոփող միության նախագահը, Երեցների քվորումի նախագահը կամ մեկ այլ ղեկավար օգնում են անձին կամ ընտանիքին մշակել Ինքնապահովման ծրագիր:
9.2.2.4
Երբ ծխի անդամը մահանում է
Երբ ծխի անդամը մահանում է, Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները մխիթարություն և օգնություն են առաջարկում: Եպիսկոպոսի առաջնորդությամբ նրանք կարող են օգնել հուղարկավորության ժամանակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 38.5․8։
9.2.3
Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը
Սփոփող միության նախագահը նախագահության որևէ անդամի հանձնարարում է ղեկավարել անդամների միսիոներական աշխատանքը ծխում: Նա աշխատում է Երեցների քվորումի նախագահության նշանակված անդամի հետ՝ համակարգելու այդ ջանքերը (տես 23.5.1):
9.2.4
Միավորել ընտանիքները հավերժության համար
Սփոփող միության նախագահը նախագահության որևէ անդամի հանձնարարում է ղեկավարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում: Նա աշխատում է Երեցների քվորումի նախագահության նշանակված անդամի հետ՝ համակարգելու այդ ջանքերը (տես 25.2.2):
![](https://www.churchofjesuschrist.org/imgs/https%3A%2F%2Fassets.churchofjesuschrist.org%2F88%2F69%2F886999708076dbf09ad533958c83f683c1dc7440%2F886999708076dbf09ad533958c83f683c1dc7440.jpeg/full/!250,/0/default)
9.3
Սփոփող միության ղեկավարները
9.3.1
Եպիսկոպոս
Եպիսկոպոսը սովորաբար ամեն ամիս հանդիպում է Սփոփող միության նախագահին: Նրանք քննարկում են փրկության և վեհացման աշխատանքը, ներառյալ սպասավորող քույրերի ծառայությունը:
9.3.2
Սփոփող միության նախագահություն
9.3.2.1
Ինչպես է կանչվում Սփոփող միության նախագահությունը
Եպիսկոպոսը կանչում է որևէ կնոջ՝ ծառայելու որպես ծխի Սփոփող միության նախագահ: Եթե միավորը բավականաչափ մեծ է, Սփոփող միության նախագահը առաջարկում է մեկ կամ երկու կանանց անուններ՝ ծառայելու որպես իր խորհրդականներ:
Որոշ փոքր միավորներ կարող են չունենալ Երիտասարդ կանանց կամ Երեխաների միության նախագահ: Այս միավորներում Սփոփող միության նախագահը կարող է օգնել ծնողներին պլանավորել ուսուցում երիտասարդների և երեխաների համար:
9.3.2.2
Պարտականությունները
Սփոփող միության նախագահն ունի հետևյալ պարտականությունները։ Նրա խորհրդականներն օգնում են նրան։
-
Ծառայում է ծխի խորհրդում:
-
Առաջնորդում է Սփոփող միության ջանքերը՝ մասնակցելու փրկության և վեհացման աշխատանքին (տես գլուխ 1):
-
Կազմակերպում և վերահսկում է սպասավորող քույրերի ծառայությունը:
-
Եպիսկոպոսի առաջնորդության ներքո խորհրդակցում է ծխի չափահաս անդամների հետ:
-
Համակարգում է Սփոփող միության ջանքերը՝ ամրապնդելով ծխի չափահաս երիտասարդ քույրերին (ամուրի և ամուսնացած):
-
Անհատապես հանդիպում է Սփոփող միության յուրաքանչյուր անդամի հետ առնվազն տարին մեկ անգամ:
-
Վերահսկում է Սփոփող միության գրառումները, հաշվետվությունները և ֆինանսները (տես LCR.ChurchofJesusChrist.orgկայքում)։
9.3.2.3
Նախագահության ժողով
Սփոփող միության նախագահությունը և քարտուղարը պարբերաբար հանդիպում են: Նախագահը վարում է այդ հանդիպումները։ Օրակարգում կարող են ներառվել հետևյալ հարցերը.
-
Ծրագրել, թե ինչպես ամրացնել քույրերին և նրանց ընտանիքները:
-
Համակարգել միսիոներական աշխատանքը և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքը:
-
Պատասխանել ծխի խորհրդի ժողովների հանձնարարականներին:
-
Վերանայել սպասավորման հարցազրույցներից ստացված տեղեկությունները:
-
Դիտարկել այն քույրերին, որոնք պետք է ծառայեն Սփոփող միության կոչումներում և հանձնարարություններում:
-
Ծրագրել Սփոփող միության ժողովները և միջոցառումները։
9.3.3
Քարտուղար
Սփոփող միության նախագահությունը կարող է առաջարկել, որ քույրերից մեկը ծառայի որպես Սփոփող միության քարտուղար:
9.4
Օգնել երիտասարդ կանանց պատրաստվել հաճախելու Սփոփող միության
Սփոփող միության նախագահությունն աշխատում է երիտասարդ կանանց, նրանց ծնողների և Երիտասարդ կանանց ղեկավարների հետ՝ օգնելու երիտասարդ կանանց պատրաստվել հաճախելու Սփոփող միություն:
Ղեկավարերը նաև շարունակական հնարավորություններ են տալիս երիտասարդ կանանց և Սփոփող միության քույրերին հարաբերություններ զարգացնելու համար: Որպես սպասավորող քույրեր միասին ծառայելը կապեր հաստատելու գնահատելի միջոցներից մեկն է:
9.6
Լրացուցիչ ուղեցույցներ և քաղաքականություն
9.6.2
Գրագիտություն
Ըստ անհրաժեշտության, Սփոփող միության նախագահությունն աշխատում է եպիսկոպոսի, Երեցների քվորումի նախագահության և ծխի խորհրդի հետ՝ օգնելով անդամներին սովորել կարդալ և գրել: