Ձեռնարկներ և կոչումներ
10. Ահարոնյան քահանայության քվորումներ


«10. Ահարոնյան քահանայության քվորումներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«10. Ահարոնյան քահանայության քվորումներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
երիտասարդ տղամարդիկ եկեղեցում

10.

Ահարոնյան քահանայության քվորումներ

10.1

Նպատակը և կազմավորումը

10.1.1

Նպատակը

Քվորումի նպատակն է օգնել քահանայություն կրողներին աշխատել միասին՝ իրականացնելու փրկության և վեհացման աշխատանքը:

10.1.2

Ահարոնյան քահանայության քվորումի թեման

«Ես Աստծո սիրելի որդին եմ, և Նա աշխատանք ունի ինձ համար։

Իմ ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ես կսիրեմ Աստծուն, կպահեմ իմ ուխտերը և կօգտագործեմ Նրա քահանայությունը ուրիշներին ծառայելու համար՝ սկսելով իմ հարազատ ընտանիքից։

Ամեն օր ծառայելու, հավատ գործադրելու, ապաշխարելու և կատարելագործվելու ձգտումը ինձ կորակավորի ստանալու տաճարային օրհնությունները և ավետարանի հարատև ուրախությունը:

Ես կպատրաստվեմ լինելու ջանասեր միսիոներ, հավատարիմ ամուսին և սիրող հայր՝ լինելով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը:

Ես կօգնեմ աշխարհին պատրաստվել Փրկչի վերադարձին՝ հրավիրելով բոլորին գալ դեպի Քրիստոսը և ստանալ Նրա Քավության օրհնությունները»:

10.1.3

Քվորումներ

10.1.3.1

Սարկավագների քվորում

Երիտասարդ տղամարդիկ միանում են սարկավագների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 12 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու սարկավագներ, եթե պատրաստված են և արժանավոր:

Սարկավագի պարտականությունները նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 20.57–59, 84․111։ Այլ պարտականություններից են՝ հաղորդության բաժանումը և եպիսկոպոսին «բոլոր նյութական գործերը սպասավորելու» հարցում օգնելը (Վարդապետություն և Ուխտեր 107․68):

10.1.3.2

Ուսուցիչների քվորում

Երիտասարդ տղամարդիկ միանում են ուսուցիչների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու ուսուցիչներ, եթե պատրաստված են և արժանավոր:

Ուսուցիչներն ունեն նույն պարտականությունները, ինչ սարկավագները: Նրանք նաև պատրաստում են հաղորդությունը և ծառայում որպես սպասավորող եղբայրներ: Լրացուցիչ պարտականությունները նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 20.53–59, 84․111 հատվածներում։

10.1.3.3

Քահանաների քվորում

Երիտասարդ տղամարդիկ միանում են քահանաների քվորումին այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 16 տարեկան։ Այդ ժամանակ նրանք իրավասու են նաև ձեռնադրվելու քահանաներ, եթե պատրաստված են և արժանավոր:

Քահանաներն ունեն նույն պարտականությունները, ինչ սարկավագները և ուսուցիչները: Լրացուցիչ պարտականությունները նկարագրված են Վարդապետություն և Ուխտեր 20.46-52, 73-79 հատվածներում։

10.1.4

Քահանայության բանալիները

Այդ բանալիների մասին լրացուցիչ տեղեկություն իմանալու համար, տես 3.4.1։

10.1.5

Քվորումները հարմարեցնել տեղական կարիքներին

Այն ծխում կամ ճյուղում, որտեղ քիչ երիտասարդ տղամարդիկ կան, Ահարոնյան քահանայության քվորումները կարող են հավաքվել միասին՝ ուսուցման և միջոցառումների համար:

10.2

Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին

10.2.1

Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

10.2.1.2

Ավետարանի ուսումնասիրություն

Քվորումների ժողովները տեղի են ունենում ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին։ Դրանք տևում են 50 րոպե։ Ժողովը վարում է քվորումի նախագահության անդամը (իսկ քահանաների քվորումում՝ եպիսկոպոսի օգնականներից մեկը): Նա առաջնորդում է քվորումը թեման արտասանելիս, և միասին խորհրդակցում են՝ հանձնարարությունների, պարտականությունների և այլ հարցերի շուրջ։

Այնուհետև քվորումի որևէ անդամ կամ չափահաս ղեկավարը վարում է ավետարանի ուսուցումը:

10.2.1.3

Ծառայություններ և միջոցառումներ

Ծառայությունները և միջոցառումները պետք է ամրապնդեն վկայությունները, ամրացնեն ընտանիքները, խթանեն քվորումի միասնությունը և հնարավորություններ ընձեռեն օրհնելու ուրիշներին:

Որոշ ծառայություններ և միջոցառումներ պետք է ներառեն՝ ինչպես երիտասարդ տղամարդկանց, այնպես էլ երիտասարդ կանանց, հատկապես ավագ տարիքի երիտասարդներին:

Ամենամյա միջոցառումներ Բացի երիտասարդների կանոնավոր միջոցառումներից, երիտասարդ տղամարդիկ ամեն տարի կարող են նաև մասնակցել հետևյալ միջոցառումներին.

10.2.1.4

Անձնական զարգացում

Փրկչին ավելի նմանվելու իրենց ջանքերում երիտասարդներին առաջարկվում է նպատակներ դնել՝ հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավոր առումով աճելու համար (տես Ղուկաս 2․52

Լրացուցիչ տեղեկությունների համար, տես ChildrenandYouth.ChurchofJesusChrist.orgկայքը։

10.2.2

Հոգ տանել կարիքավորների մասին

Ահարոնյան քահանայության կրողները օգնում են եպիսկոպոսին «բոլոր նյութական գործերը սպասավորելու» հարցում (Վարդապետություն և Ուխտեր 107․68): Նրանք պետք է հնարավորություն ունենան կանոնավորապես ծառայելու ուրիշներին՝ իրենց ընտանիքներում և նրանց հետ միասին, երիտասարդների միջոցառումների ժամանակ և ինքնուրույն:

10.2.2.1

Սպասավորություն

Ահարոնյան քահանայություն կրողները սպասավորման հանձնարարություններ են ստանում այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան։ Լրացուցիչ տեղեկությունների համար, տես գլուխ 21։

10.2.3

Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

Ահարոնյան քահանայության կրողների պարտականությունն է «բոլորին հրավիրեն գալ Քրիստոսի մոտ» (Վարդապետություն եվ Ուխտեր 20․59

Ծնողները և ղեկավարները երիտասարդ տղամարդկանց խրախուսում են պատրաստվել ծառայելու լիաժամկետ միսիայում և կիսվել ավետարանով իրենց ողջ կյանքի ընթացքում:

10.2.4

Միավորել ընտանիքները հավերժության համար

Ահարոնյան քահանայություն կրողները շատ առումներով կարող են օգնել հավերժական ընտանիքների միավորմանը:

  • Պատվեն իրենց ծնողներին և իրենց տանը Քրիստոսանման ապրելու օրինակ ծառայեն:

  • Պատրաստվեն ընդունելու տաճարային արարողությունները, ներառյալ հավերժական ամուսնությունը:

  • Բացահայտեն այն նախնիներին, ովքեր տաճարային արարողությունների կարիք ունեն (տես FamilySearch.orgկայքում)։

  • Մասնակցեն մահացածների մկրտություններին և հաստատմանը այնքան հաճախ, որքան թույլ են տալիս հանգամանքները:

10.3

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսի ամենակարևոր պարտականությունն է հոգ տանել իր ծխի երիտասարդ տղաների և երիտասարդ աղջիկների մասին։ Նա սովորում է նրանց անունները և իմանում է նրանց ընտանեկան հանգամանքների մասին: Նա պարբերաբար մասնակցում է նրանց միջոցառումներին և կիրակնօրյա ժողովներին։

Եպիսկոպոսը քահանաների քվորումի նախագահն է։

Եպիսկոպոսության առաջին խորհրդականը պատասխանատու է ուսուցիչների քվորումի համար։ Երկրորդ խորհրդականը պատասխանատու է սարկավագների քվորումի համար:

Եպիսկոպոսությունն ունի հետևյալ լրացուցիչ պարտականությունները Ահարոնյան քահանայության քվորումների համար.

  • Հանդիպում է յուրաքանչյուր երիտասարդի հետ տարին առնվազն երկու անգամ (տես 31.3.1):

  • Օգնում է երիտասարդ տղամարդկանց պատրաստվել ստանալու Մելքիսեդեկյան քահանայություն:

  • Վերահսկում է Ահարոնյան քահանայության քվորումների գրանցումները, հաշվետվությունները և ֆինանսները:

Քվորումի խորհրդատուները և մասնագետները ըստ պահանջի օգնում են այդ պարտականությունների կատարմանը։

10.4

Երիտասարդների քվորումի ղեկավարներ

10.4.1

Կանչել, հաստատել և ի սպաս դնել

Եպիսկոպոսը կանչում է մեկ կամ երկու քահանաների՝ լինելու իր օգնականները քահանաների քվորումը ղեկավարելիս:

Եպիսկոպոսության որևէ անդամ կանչում է սարկավագների և ուսուցիչների քվորումի նախագահներին: Երբ կան ծառայության պատրաստ Ահարոնյան քահանայության բավականաչափ կրողներ, այս երիտասարդները աղոթքով մտածում են, թե քվորումի անդամներից ում կանչեն խորհրդականներ և քարտուղար:

Այս կոչումները տալուց հետո եպիսկոպոսության անդամը նրանց ներկայացնում է երիտասարդների քվորումի ղեկավարներին, որպեսզի նրանք հաստատվեն իրենց քվորումի ժողովին: Եպիսկոպոսն ի սպաս է դնում իր օգնականներին, նաև սարկավագների և ուսուցիչների քվորումի նախագահներին: Նա քահանայության բանալիներ է շնորհում քվորումի նախագահներին: Նա կարող է հանձնարարել իր խորհրդականներին ի սպաս դնել նախագահության այլ անդամների և քարտուղարների:

10.4.2

Պարտականությունները

  • Առաջնորդում է քվորումի ջանքերը՝ մասնակցելու փրկության և վեհացման աշխատանքին (տես գլուխ 1):

  • Ծանոթանում և ծառայում է քվորումի յուրաքանչյուր անդամին, ներառյալ նրանց, ովքեր չեն հաճախում քվորումի ժողովներին:

  • Ծառայում է ծխի երիտասարդների խորհրդում (տես 10.4.4):

  • Սովորեցնում է քվորումի անդամներին իրենց քահանայության պարտականությունները (տես Վարդապետություն և Ուխտեր 107․85-88

  • Ծրագրում և անցկացնում է քվորումի ժողովները (տես 10.2.1.2):

  • Ծրագրում և իրագործում քվորումի ծառայությունները և միջոցառումները (տես 10.2.1.3):

10.4.3

Քվորումի նախագահության ժողով

Ահարոնյան քահանայության քվորումի նախագահությունները կանոնավոր կերպով հանդիպում են: Քվորումի նախագահը վարում է այդ հանդիպումները։ Մասնակցում են առնվազն երկու չափահաս՝ եպիսկոպոսության անդամը, խորհրդականներից կամ մասնագետներից մեկը:

10.4.4

Ծխի երիտասարդների խորհուրդ

Ծխի երիտասարդների խորհրդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես 29.2.6-ը:

10.8

Լրացուցիչ ուղեցույցներ և քաղաքականություն

10.8.1

Պաշտպանել երիտասարդներին

Երբ Եկեղեցու միջավայրում չափահասները շփվում են երիտասարդների հետ, ապա պատասխանատու չափահասներից առնվազն երկու հոգի պետք է ներկա լինեն։

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.orgկայք)։

Տպել