Ձեռնարկներ և կոչումներ
11․ Երիտասարդ կանայք


«11. Երիտասարդ կանայք», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«11. Երիտասարդ կանայք» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
երիտասարդ կանայք դրսում

11.

Երիտասարդ կանայք

11.1

Նպատակը և կազմավորումը

11.1.1

Նպատակը

Երիտասարդ կանանց կազմակերպությունն օգնում է երիտասարդ կանանց կապել և պահել սուրբ ուխտերը և խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:

11.1.2

Երիտասարդ Կանանց թեման

«Ես երկնային ծնողների սիրելի դուստրն եմ`աստվածային էությամբ և հավերժական ճակատագրով:

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես ձգտում եմ նմանվել Նրան: Ես ձգտում և գործում եմ ըստ անձնական հայտնության և սպասավորում եմ ուրիշներին Նրա սուրբ անունով:

Ես կկանգնեմ որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում:

Ձգտելով արժանանալ վեհացման, ես փայփայում եմ ապաշխարության պարգևը և ձգտում եմ կատարելագործվել ամեն օր: Ես հավատքով կամրացնեմ իմ տունը և ընտանիքը, կկապեմ ու կպահեմ սրբազան ուխտերը և կստանամ սուրբ տաճարի արարողությունները և օրհնությունները»:

11.1.3

Դասարաններ

Երիտասարդ կանայք դառնում են Երիտասարդ կանանց դասարանի անդամներ սկսած այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 12 տարեկան։

Եպիսկոպոսությունները և Երիտասարդ կանանց չափահաս ղեկավարները աղոթքով որոշում են, թե ինչպես կազմակերպել դասերը՝ ըստ տարիքի: Յուրաքանչյուր դասարան, անկախ մեծությունից, պետք է ունենա նախագահ և, հնարավորության դեպքում, մեկ կամ երկու խորհրդական և քարտուղար:

11.2

Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին

11.2.1

Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

11.2.1.2

Ավետարանի ուսումնասիրություն

Դասարանի ժողովները տեղի են ունենում ամսվա երկրորդ և չորրորդ կիրակի օրերին։ Դրանք տևում են 50 րոպե։ Վարում է դասարանի նախագահության անդամը։ Նա առաջնորդում է դասարանին թեման արտասանելիս և միասին խորհրդակցում է հանձնարարությունների, պարտականությունների և այլ հարցերի շուրջ։

Այնուհետև դասարանի որևէ անդամ կամ չափահաս ղեկավարը վարում է ավետարանի ուսուցումը:

11.2.1.3

Ծառայություններ և միջոցառումներ

Ծառայությունները և միջոցառումները պետք է ամրապնդեն վկայությունները, ամրացնեն ընտանիքները, խթանեն դասարանի միասնությունը և հնարավորություններ ընձեռեն օրհնելու ուրիշներին:

Որոշ ծառայություններ և միջոցառումներ պետք է ներառեն ինչպես երիտասարդ տղամարդկանց, այնպես էլ երիտասարդ կանանց, հատկապես ավագ տարիքի երիտասարդներին:

Ամենամյա միջոցառումներ։ Բացի երիտասարդների կանոնավոր միջոցառումներից, երիտասարդ կանայք ամեն տարի կարող են նաև մասնակցել հետևյալ միջոցառումներին.

11.2.1.4

Անձնական զարգացում

Փրկչին ավելի նմանվելու իրենց ջանքերում երիտասարդներին առաջարկվում է նպատակներ դնել՝ հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավոր առումով աճելու համար (տես Ղուկաս 2․52

Լրացուցիչ տեղեկությունների համար, տես ChildrenandYouth.ChurchofJesusChrist.orgկայքը։

11.2.2

Հոգ տանել կարիքավորների մասին

Երիտասարդ կանայք պետք է հնարավորություն ունենան կանոնավորապես ծառայելու ուրիշներին իրենց ընտանիքներում և նրանց հետ միասին, երիտասարդների միջոցառումների ժամանակ և ինքնուրույն:

11.2.2.1

Սպասավորություն

Երիտասարդ կանայք սպասավորման հանձնարարություններ են ստանում այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան։ Լրացուցիչ տեղեկությունների համար, տես գլուխ 21։

11.2.3

Հրավիրել բոլորին ընդունել ավետարանը

Երիտասարդ կանայք հրավիրում են բոլորին ընդունել ավետարանը, երբ նրանք «կանգնում են որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9

Ծնողները և ղեկավարները օգնում են երիտասարդ կանանց պատրաստվել կիսվելու ավետարանով իրենց ողջ կյանքի ընթացքում:

11.2.4

Միավորել ընտանիքները հավերժության համար

Երիտասարդ կանայք շատ առումներով կարող են օգնել հավերժական ընտանիքների միավորմանը:

  • Պատվեն իրենց ծնողներին և իրենց տանը Քրիստոսանման ապրելակերպի օրինակ ծառայեն:

  • Պատրաստվեն ընդունելու տաճարային արարողությունները, ներառյալ հավերժական ամուսնությունը:

  • Բացահայտեն այն նախնիներին, որոնք տաճարային արարողությունների կարիք ունեն (տես FamilySearch.orgկայքը)։

  • Մասնակցեն մահացածների մկրտություններին և հաստատմանը այնքան հաճախ, որքան թույլ են տալիս հանգամանքները:

11.3

Երիտասարդ կանանց ղեկավարությունը ծխերում և ճյուղերում

11.3.1

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսի ամենակարևոր պարտականությունն է հոգ տանել իր ծխի երիտասարդ աղջիկների և երիտասարդ տղաների մասին։ Նա և նրա խորհրդականները սովորում են երիտասարդների անունները և իմանում են նրանց ընտանեկան հանգամանքների մասին: Նրանք հանդիպում են յուրաքանչյուր երիտասարդ աղջկա հետ տարին առնվազն երկու անգամ (տես 31.3.1):

Եպիսկոպոսը պատասխանատվություն է կրում ծխի Երիտասարդ կանանց կազմակերպության համար: Նա պարբերաբար հանդիպում է Երիտասարդ կանանց նախագահի հետ:

Եպիսկոպոսը և նրա խորհրդականները կանոնավոր կերպով մասնակցում են Երիտասարդ կանանց ժողովներին, ծառայությանը և միջոցառումներին:

11.3.2

Չափահաս երիտասարդ կանանց նախագահություն

Եպիսկոպոսը կանչում է և ի սպաս դնում որևէ չափահաս կնոջ՝ ծառայելու որպես ծխի Երիտասարդ կանանց նախագահ: Եթե միավորը բավականաչափ մեծ է, Երիտասարդ կանանց նախագահը առաջարկում է մեկ կամ երկու չափահաս կնոջ կանչել որպես իր խորհրդականներ (տես գլուխ 30):

Փոքր միավորներում Երիտասարդ կանանց նախագահը կարող է լինել միակ կանչված չափահաս ղեկավարը Երիտասարդ կանանց կազմակերպությունում: Այս դեպքում նա աշխատում է ծնողների հետ՝ կազմակերպելու ուսուցում և միջոցառումներ երիտասարդ կանանց համար:

Եթե ճյուղում չկա Երիտասարդ կանանց նախագահ, Սփոփող միության նախագահը կարող է ուսուցում կազմակերպել երիտասարդ կանանց համար, քանի դեռ Երիտասարդ կանանց նախագահ չի կանչվել:

Երիտասարդ կանանց նախագահն ունի հետևյալ պարտականությունները։ Նրա խորհրդականներն օգնում են նրան։

  • Ծառայում է ծխի խորհրդում:

  • Ծառայում է որպես ծխի երիտասարդների խորհրդի անդամ (տես 29.2.6:

  • Սպասավորում է առանձին երիտասարդ կանանց։

  • Երիտասարդ կանանց մյուս ղեկավարներին և դասարանի նախագահություններին ուսուցանում է իրենց պարտականությունները:

  • Երիտասարդ կանանց հետ խորհրդակցում է այն մարտահրավերների մասին, որոնք չեն պահանջում եպիսկոպոսի մասնակցությունը կամ բռնություն չեն պարունակում (տես 32.3, 31.3.1, և 38.6.2

11.3.4

Դասարանի նախագահություն և քարտուղար

11.3.4.1

Կանչել, հաստատել և ի սպաս դնել

Երիտասարդ կանանց յուրաքանչյուր դասարան պետք է ունենա դասարանի նախագահություն:

Եպիսկոպոսության անդամը կանչում է որևէ երիտասարդ կնոջ՝ ծառայելու որպես դասարանի նախագահ: Երբ կան ծառայության պատրաստ բավականաչափ երիտասարդ կանայք, դասարանի նախագահը աղոթքով մտածում է, թե դասարանի անդամներից ում կանչի խորհրդականներ և քարտուղար:

Այս կոչումները տալուց հետո եպիսկոպոսության անդամը այդ երիտասարդ կանանց հաստատման համար ներկայացնում է դասարանին։ Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը ի սպաս է դնում երիտասարդ կանանց:

11.3.4.2

Պարտականությունները

Դասարանների նախագահները ծառայում են ծխի երիտասարդների խորհրդում (տես 11.3.4.4)։ Դասարանների նախագահությունները նաև ունեն հետևյալ պարտականությունները.

  • Առաջնորդում են դասարանի ջանքերը՝ մասնակցելու փրկության և վեհացման աշխատանքին (տես գլուխ 1):

  • Ծանոթանում և ծառայում են յուրաքանչյուր երիտասարդ կնոջ, ներառյալ նրանց, ովքեր չեն հաճախում դասարանների ժողովներին:

  • Ծրագրում և անցկացնում են դասարանների ժողովները (տես 11.2.1.2):

  • Ծրագրում և իրագործում են դասարանների ծառայությունները և միջոցառումները (տես 11.2.1.3):

11.3.4.3

Դասարանի նախագահության ժողով

Երիտասարդ կանանց դասարանների նախագահությունները պարբերաբար հանդիպում են: Դասարանի նախագահը վարում է այդ ժողովները։ Մասնակցում են նաև Երիտասարդ կանանց չափահաս ղեկավարները, որոնց հանձնարարված է աջակցել դասարանի նախագահությանը:

11.3.4.4

Ծխի երիտասարդների խորհուրդ

Ծխի երիտասարդների խորհրդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես 29.2.6-ը:

11.6

Լրացուցիչ ուղեցույցներ և քաղաքականություն

11.6.1

Պաշտպանել երիտասարդներին

Երբ Եկեղեցու միջավայրում չափահասները շփվում են երիտասարդների հետ, ապա պատասխանատու չափահաս անդամներից առնվազն երկու հոգի պետք է ներկա լինեն։ Դրա համար գուցե անհրաժեշտ լինի միավորել դասարանները:

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.orgկայքը)։

Տպել