Ձեռնարկներ և կոչումներ
13․ Կիրակնօրյա դպրոց


«13. Կիրակնօրյա դպրոց», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«13. Կիրակնօրյա դպրոց» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
ընտանիքը սուրբ գրություններ է ուսումնասիրում

13.

Կիրակնօրյա դպրոց

13.1

Նպատակը

Կիրակնօրյա դպրոցի ղեկավարները, ուսուցիչները և դասարանները.

  • Ամրապնդում են հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ուսուցանելով «արքայության վարդապետությունը» (Վարդապետություն և Ուխտեր 88.77):

  • Աջակցում են տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ավետարանի ուսումնառությանը և ուսուցմանը:

  • Օգնում են անդամներին ուսուցանել Փրկչի ձևով:

13.2

Ծխերի կիրակնօրյա դպրոցի ղեկավարությունը

13.2.1

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսությունը վերահսկում է կիրակնօրյա դպրոցը: Սովորաբար եպիսկոպոսը հանձնարարում է իր խորհրդականներից մեկին կատարել այդ պարտականությունը իր ղեկավարության ներքո:

13.2.2

Կիրակնօրյա դպրոցի նախագահ

13.2.2.1

Կանչել Կիրակնօրյա դպրոցի նախագահ

Եպիսկոպոսը կանչում է և ի սպաս դնում Մելքիսեդեկյան քահանայություն կրողի՝ լինելու ծխի Կիրակնօրյա դպրոցի նախագահը: Եթե խորհրդականների կարիք կա, և եթե կան բավականաչափ տղամարդիկ այս պաշտոններում ծառայելու համար, Կիրակնօրյա դպրոցի նախագահը կարող է առաջարկել մեկ կամ երկու խորհրդականի անուն:

13.2.2.2

Պարտականությունները

  • Ծառայում է ծխի խորհրդում:

  • Վերահսկում է տանը և եկեղեցում ավետարանի ուսումնառությունն ու ուսուցումը բարելավելու ջանքերը:

  • Եպիսկոպոսությանն առաջարկում է չափահաս անդամների անուններ՝ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ կանչելու համար:

  • Աջակցում է, խրախուսում և հրահանգում կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներին:

  • Ղեկավարում է ուսուցիչների խորհրդի ժողովները՝ առաջնորդվելով եպիսկոպոսի կողմից (տես Ուսուցանել Փրկչի ձևով3):

13.2.3

Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ

Ուսուցմանը պատրաստվելու համար Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն օգտագործում են սուրբ գրությունները՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար և Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար:

13.3

Կիրակնօրյա դպրոցի դասերը

Կիրակնօրյա դպրոցը դասերը տեղի են ունենում ամսվա առաջին և երրորդ կիրակի օրերին:

Եպիսկոպոսության թույլտվությամբ Կիրակնօրյա դպրոցի նախագահը դասարաններ է կազմակերպում չափահասների և երիտասարդների համար:

Երիտասարդների բոլոր դասերին պետք է ներկա լինեն առնվազն երկու պատասխանատու ղեկավար:

Բոլոր չափահասները, որոնք աշխատում են երիտասարդների հետ, հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը (ProtectingChildren.ChurchofJesusChrist.orgկայք)։

13.4

Բարելավվել ուսումնառությունն ու ուսուցումը ծխում

Ծխի ղեկավարները պատասխանատու են իրենց կազմակերպություններում ուսումնառության և ուսուցման բարելավման համար: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են օգնություն խնդրել ծխի Կիրակնօրյա դպրոցի նախագահից:

13.5

Բարելավվել ուսումնառությունն ու ուսուցումը տանը

Ծնողները պատասխանատու են իրենց երեխաներին ավետարանը ուսուցանելու համար: Նրանք կարող են խնդրել, որ Կիրակնօրյա դպրոցի նախագահն օգնի իրենց կատարելագործվել որպես ուսուցիչներ:

Տպել