Ձեռնարկներ և կոչումներ
14․ Ամուրի անդամները


«14. Ամուրի անդամները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«14. Ամուրի անդամները» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
մարդիկ զրուցում են

14.

Ամուրի անդամները

14.0

Նախաբան

Դեռ չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի տղամարդիկ և կանայք Եկեղեցու անդամության զգալի մասն են կազմում: Բոլորի համար կարևոր է հույս գտնել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես Եթեր 12.4): Հետևյալ հավերժական ճշմարտությունները կարող են օգնել զարգացնել այդպիսի հույսը.

  • Սուրբ գրություններն ու վերջին օրերի մարգարեները հաստատում են, որ յուրաքանչյուր ոք, ով հավատարիմ է ավետարանական ուխտերը պահելու գործում, վեհացման հնարավորություն կունենա:

  • Վեհացման օրհնությունների ստացման ստույգ ժամանակը և եղանակը հայտնի չեն։ Սակայն դրանք երաշխավորված են (տես Մոսիա 2․41

  • Տիրոջը սպասելը ենթադրում է շարունակական հնազանդություն և հոգևոր առաջընթաց դեպի Նա (տես Եսայիա 64․4

  • Աստված Իր բոլոր զավակներին առաջարկում է հավերժական կյանք: Բոլոր նրանք, ովքեր արժանի են Փրկչի ներման ողորմած պարգևին և ապրում են Նրա պատվիրաններով, կստանան հավերժական կյանք: (Տես Մոսիա 26.30, Մորոնի 6.8:)

  • Այս հավաստիացումների հանդեպ վստահությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի վրա: Նրա շնորհով մահկանացու կյանքին վերաբերող բոլոր բաները ճիշտ են դարձվում (տես Ալմա 7.11–13):

Տերը կարիք ունի, որ բոլոր անդամները իրենց ծխերում և ցցերում օգնեն փրկության աշխատանքում (տես Ա Կորնթացիս 12.12–27): Առաջնորդվելով Հոգուց՝ ամուրի անդամները ղեկավարման և ուսուցման կոչումներ են ստանում:

Այս գլխում.

  • «Ամուրի անդամները» վերաբերում է Եկեղեցու բոլոր չափահաս անդամներին, որոնք ներկայումս ամուսնացած չեն:

  • «Երիտասարդ ամուրիները» վերաբերում է 18-30 տարեկաններին:

  • «Չափահաս ամուրիները» վերաբերում է 31 և բարձր տարիքի մարդկանց։

14.1

Միայնակ անդամներ աշխարհագրական միավորներում

14.1.1

Ցցի ղեկավարություն

14.1.1.2

Ցցի երիտասարդ ամուրիների և չափահաս ամուրիների հանձնախմբեր

Ցցի նախագահությունը ստեղծում է երիտասարդ ամուրիների հանձնախումբ:

Ցցի նախագահությունը կարող է նաև ստեղծել չափահաս ամուրիների հանձնախումբ:

Հանձնախմբերը ձգտում են աջակցել անդամներին ընկերությամբ և փրկության ու վեհացման աշխատանքին մասնակցելու հնարավորությունների միջոցով (տես 14.2):

14.1.2

Ծխի ղեկավարություն

14.1.2.1

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսությունը առանցքայի դեր է կատարում ամուրի անդամներին փրկության և վեհացման աշխատանքում ներգրավելու գործում: Նրանք աշխատում են ծխի խորհրդի հետ՝ գտնելու պիտանի կոչումներ և հանձնարարություններ ամուրի անդամների համար: Նրանք ծանոթանում և ձգտում են բավարարել ամուրի ծնողների կարիքները:

  • Եպիսկոպոսության անդամը հանդիպում է բոլոր երիտասարդ ամուրիների հետ առնվազն տարին մեկ անգամ:

  • Եպիսկոպոսությունը կարող է կազմակերպել ծխի երիտասարդ ամուրիների հանձնախումբ:

14.1.2.2

Երիտասարդ ամուրիներին կցված Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահության անդամները

Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահներից յուրաքանչյուրը կարող է նշանակել իրենց նախագահության անդամներից որևէ մեկին՝ աջակցելու երիտասարդ ամուրիներին։ Նախագահության այս անդամները իմանում են երիտասարդ ամուրիների ուժեղ կողմերը և օգնում են բավարարել նրանց կարիքները:

Երեցների քվորումի նախագահը և Սփոփող միության նախագահը կարող են այս ջանքերի մասին զեկուցել ծխի խորհրդի ժողովում:

14.1.2.3

Երիտասարդ ամուրիների ղեկավարները

Շատ երիտասարդ ամուրիներ ունեցող ծխում եպիսկոպոսությունը կարող է երիտասարդ ամուրի տղամարդու և կնոջ կանչել որպես երիտասարդ ամուրիների ղեկավարներ: Նրանց պարտականություններն են.

  • Օգնել երիտասարդ ամուրիներին մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին (տես 1․2

  • Ծառայել ցցի երիտասարդ ամուրիների հանձնախմբում։

  • Ղեկավարել ծխի երիտասարդ ամուրիների հանձնախմբերը, եթե այդպիսիք ստեղծվեն:

  • Պարբերաբար հանդիպել երեցների քվորումի նախագահության և Սփոփող միության նախագահության հետ: Այս ժողովներում նրանք քննարկում են երիտասարդ ամուրիների ուժեղ կողմերը և թե ինչպես բավարարել նրանց կարիքները: Նրանք նաև կենտրոնանում են երիտասարդ ամուրիներին սպասավորելու վրա:

14.2

Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին

14.2.1

Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով

14.2.1.1

Ընտանեկան երեկո և ավետարանի ուսումնասիրություն

Այն ղեկավարները կամ անդամները, որոնք ցանկանում են մասնակցել, կարող են կազմակերպել ընտանեկան երեկոների մեկ կամ մի քանի խմբեր՝ չափահաս ամուրիների և երիտասարդ ամուրիների այլ խմբերի համար:

14.2.1.3

Միջոցառումներ

Ծխի կամ ցցի ղեկավարների ղեկավարության ներքո երիտասարդ ամուրիները կարող են պլանավորել և մասնակցել հատուկ իրենց համար նախատեսված միջոցառումներին: Օրինակները կարող են ներառել.

  • Տաճարային այցելություններ։

  • Ընտանեկան պատմության աշխատանք։

  • Կիսվել ավետարանով։

  • Համայնքային ծառայություն։

  • Երաժշտական և մշակութային միջոցառումներ։

  • Սպորտ։

Ցցի ղեկավարների ղեկավարության ներքո չափահաս ամուրիները կարող են պլանավորել նմանատիպ միջոցառումներ ցցի մակարդակում:

Տպել