«14. Ամուրի անդամները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«14. Ամուրի անդամները» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
14.
Ամուրի անդամները
14.0
Նախաբան
Դեռ չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի տղամարդիկ և կանայք Եկեղեցու անդամության զգալի մասն են կազմում: Բոլորի համար կարևոր է հույս գտնել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես Եթեր 12.4): Հետևյալ հավերժական ճշմարտությունները կարող են օգնել զարգացնել այդպիսի հույսը.
-
Սուրբ գրություններն ու վերջին օրերի մարգարեները հաստատում են, որ յուրաքանչյուր ոք, ով հավատարիմ է ավետարանական ուխտերը պահելու գործում, վեհացման հնարավորություն կունենա:
-
Վեհացման օրհնությունների ստացման ստույգ ժամանակը և եղանակը հայտնի չեն։ Սակայն դրանք երաշխավորված են (տես Մոսիա 2․41)։
-
Տիրոջը սպասելը ենթադրում է շարունակական հնազանդություն և հոգևոր առաջընթաց դեպի Նա (տես Եսայիա 64․4)։
-
Աստված Իր բոլոր զավակներին առաջարկում է հավերժական կյանք: Բոլոր նրանք, ովքեր արժանի են Փրկչի ներման ողորմած պարգևին և ապրում են Նրա պատվիրաններով, կստանան հավերժական կյանք: (Տես Մոսիա 26.30, Մորոնի 6.8:)
-
Այս հավաստիացումների հանդեպ վստահությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի վրա: Նրա շնորհով մահկանացու կյանքին վերաբերող բոլոր բաները ճիշտ են դարձվում (տես Ալմա 7.11–13):
Տերը կարիք ունի, որ բոլոր անդամները իրենց ծխերում և ցցերում օգնեն փրկության աշխատանքում (տես Ա Կորնթացիս 12.12–27): Առաջնորդվելով Հոգուց՝ ամուրի անդամները ղեկավարման և ուսուցման կոչումներ են ստանում:
Այս գլխում.
-
«Ամուրի անդամները» վերաբերում է Եկեղեցու բոլոր չափահաս անդամներին, որոնք ներկայումս ամուսնացած չեն:
-
«Երիտասարդ ամուրիները» վերաբերում է 18-30 տարեկաններին:
-
«Չափահաս ամուրիները» վերաբերում է 31 և բարձր տարիքի մարդկանց։
14.1
Միայնակ անդամներ աշխարհագրական միավորներում
14.1.1
Ցցի ղեկավարություն
14.1.1.2
Ցցի երիտասարդ ամուրիների և չափահաս ամուրիների հանձնախմբեր
Ցցի նախագահությունը ստեղծում է երիտասարդ ամուրիների հանձնախումբ:
Ցցի նախագահությունը կարող է նաև ստեղծել չափահաս ամուրիների հանձնախումբ:
Հանձնախմբերը ձգտում են աջակցել անդամներին ընկերությամբ և փրկության ու վեհացման աշխատանքին մասնակցելու հնարավորությունների միջոցով (տես 14.2):
14.1.2
Ծխի ղեկավարություն
14.1.2.1
Եպիսկոպոսություն
Եպիսկոպոսությունը առանցքայի դեր է կատարում ամուրի անդամներին փրկության և վեհացման աշխատանքում ներգրավելու գործում: Նրանք աշխատում են ծխի խորհրդի հետ՝ գտնելու պիտանի կոչումներ և հանձնարարություններ ամուրի անդամների համար: Նրանք ծանոթանում և ձգտում են բավարարել ամուրի ծնողների կարիքները:
-
Եպիսկոպոսության անդամը հանդիպում է բոլոր երիտասարդ ամուրիների հետ առնվազն տարին մեկ անգամ:
-
Եպիսկոպոսությունը կարող է կազմակերպել ծխի երիտասարդ ամուրիների հանձնախումբ:
14.1.2.2
Երիտասարդ ամուրիներին կցված Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահության անդամները
Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահներից յուրաքանչյուրը կարող է նշանակել իրենց նախագահության անդամներից որևէ մեկին՝ աջակցելու երիտասարդ ամուրիներին։ Նախագահության այս անդամները իմանում են երիտասարդ ամուրիների ուժեղ կողմերը և օգնում են բավարարել նրանց կարիքները:
Երեցների քվորումի նախագահը և Սփոփող միության նախագահը կարող են այս ջանքերի մասին զեկուցել ծխի խորհրդի ժողովում:
14.1.2.3
Երիտասարդ ամուրիների ղեկավարները
Շատ երիտասարդ ամուրիներ ունեցող ծխում եպիսկոպոսությունը կարող է երիտասարդ ամուրի տղամարդու և կնոջ կանչել որպես երիտասարդ ամուրիների ղեկավարներ: Նրանց պարտականություններն են.
-
Օգնել երիտասարդ ամուրիներին մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին (տես 1․2)։
-
Ծառայել ցցի երիտասարդ ամուրիների հանձնախմբում։
-
Ղեկավարել ծխի երիտասարդ ամուրիների հանձնախմբերը, եթե այդպիսիք ստեղծվեն:
-
Պարբերաբար հանդիպել երեցների քվորումի նախագահության և Սփոփող միության նախագահության հետ: Այս ժողովներում նրանք քննարկում են երիտասարդ ամուրիների ուժեղ կողմերը և թե ինչպես բավարարել նրանց կարիքները: Նրանք նաև կենտրոնանում են երիտասարդ ամուրիներին սպասավորելու վրա:
14.2
Մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին
14.2.1
Ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով
14.2.1.1
Ընտանեկան երեկո և ավետարանի ուսումնասիրություն
Այն ղեկավարները կամ անդամները, որոնք ցանկանում են մասնակցել, կարող են կազմակերպել ընտանեկան երեկոների մեկ կամ մի քանի խմբեր՝ չափահաս ամուրիների և երիտասարդ ամուրիների այլ խմբերի համար:
14.2.1.3
Միջոցառումներ
Ծխի կամ ցցի ղեկավարների ղեկավարության ներքո երիտասարդ ամուրիները կարող են պլանավորել և մասնակցել հատուկ իրենց համար նախատեսված միջոցառումներին: Օրինակները կարող են ներառել.
-
Տաճարային այցելություններ։
-
Ընտանեկան պատմության աշխատանք։
-
Կիսվել ավետարանով։
-
Համայնքային ծառայություն։
-
Երաժշտական և մշակութային միջոցառումներ։
-
Սպորտ։
Ցցի ղեկավարների ղեկավարության ներքո չափահաս ամուրիները կարող են պլանավորել նմանատիպ միջոցառումներ ցցի մակարդակում: