«15. Սեմինարիաներ և Կրոնի ինստիտուտներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«15. Սեմինարիաներ և Կրոնի ինստիտուտներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
15.
Սեմինարիաներ և Կրոնի ինստիտուտներ
15.0
Նախաբան
Սեմինարիաները և Կրոնի ինստիտուտները (S&I) օգնում են ծնողներին և Եկեղեցու ղեկավարներին մեծացնել երիտասարդների և չափահաս երիտասարդների հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը:
Յուրաքանչյուր ցցի համար նշանակվում է Ս&Ի ներկայացուցիչ՝ օգնելու առաջնորդներին կառավարել Ս&Ի ծրագրերը:
15.1
Սեմինարիա
Սեմինարիան քառամյա ծրագիր է, որի ընթացքում երիտասարդներն ուսումնասիրում են Հիսուս Քրիստոսի ավետարանը, ինչպես գրված է սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների ուսմունքներում: Սեմինարիայի ուսանողները հիմնականում 14-18 տարեկան են:
Եպիսկոպոսությունը, երիտասարդների ղեկավարները և քվորումի ու դասարանների նախագահությունները խրախուսում են յուրաքանչյուր երիտասարդի լիարժեք մասնակցել սեմինարիային:
15.1.1
Ուսուցիչները
Սեմինարիայի ուսուցիչները պետք է լինեն Եկեղեցու անդամներ, որոնք ունեն հավատք առ Տեր Հիսուս Քրիստոսը և վկայություն` Նրա վերականգնված ավետարանի մասին: Նրանք պետք է ապրեն իրենց ուսուցանած սկզբունքներով և լավ աշխատեն երիտասարդների հետ: Հնարավորության դեպքում ուսուցիչները պետք է ունենան գործող տաճարային երաշխավորագիր:
Ցցի նախագահության անդամը կամ նշանակված բարձրագույն խորհրդականը կանչում է, ի սպաս դնում և ազատում ցցի սեմինարիայի ուսուցիչներին և ցցի ՍԻ ղեկավարներին:
Ուսուցիչներին և ուսանողներին պաշտպանելու համար երկու չափահասներ պետք է ներկա լինեն շենքում կամ տանը, որտեղ ուսուցանվում է սեմինարիայի դասը:
15.1.2
Սեմինարիայի տարբերակները
Սեմինարիան առավել օգտակար է, երբ ուսանողները կարող են ամեն աշխատանքային օր հանդիպել ուսուցչի հետ: Այնուամենայնիվ, դա կարող է անհնարին լինել անվտանգության խնդիրների, ճանապարհի հեռավորության և այլ գործոնների պատճառով:
Եկեղեցու ղեկավարները խորհրդակցում են իրենց Ս&Ի ներկայացուցչի հետ՝ որոշելով, թե որ տարբերակը.
-
Լավագույնս կօգնի ուսանողներին սովորելու ավետարանը և աճելու հոգևորապես:
-
Կպաշտպանի ուսանողներին:
-
Անտեղի չի ծանրաբեռնի ընտանիքներին:
Դասերը չպետք է անցկացվեն կիրակի օրը։
15.1.3
Շենքեր, սարքավորումներ և նյութեր
Ցցերի և ծխերի ղեկավարները հավաստիանում են, որ այնպիսի վայրերը, ինչպիսիք են ժողովատները կամ անդամների տները, հասանելի լինեն սեմինարիայի դասերի համար:
Ս&Ի ներկայացուցիչը յուրաքանչյուր դասարանի համար նյութեր է տրամադրում ուսուցիչներին և ուսանողներին: Ուսանողները պետք է բերեն իրենց տպագիր կամ թվային սուրբ գրությունները։
15.1.5
Միավոր և ավարտական
Սեմինարիայի ուսանողները կարող են ավելի արդյունավետ սովորել և խորացնել իրենց դարձը, եթե նրանք կանոնավոր հաճախեն դասին, մասնակցեն և ուսումնասիրեն սուրբ գրությունները դասից դուրս: Կատարելով այս քայլերը՝ նրանք ամեն տարի կվաստակեն նաև սեմինարիայի միավոր և կկարողանան ավարտել սեմինարիան:
Սեմինարիան ավարտելու համար ուսանողը պետք է չորս տարվա միավոր վաստակի և եպիսկոպոսության անդամից արժանավորության հաստատում ստանա:
15.2
Ինստիտուտ
Ինստիտուտը տրամադրում է ավետարանի ուսումնասիրության դասեր, որոնք ամրացնում են հավատքն ու վկայությունն առ Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը: 18-30 տարեկան բոլոր երիտասարդ ամուրիներին պետք է քաջալերել հաճախել ինստիտուտի դասերին, անկախ նրանից նրանք հաճախում են համալսարան, թե ոչ:
15.3
Եկեղեցու ուսումնական հաստատությունները և Եկեղեցու կրթական համակարգը
Եկեղեցու հիմնական և միջնակարգ ուսումնական հաստատությունների, BYU – Pathway Worldwide ծրագրի և բարձրագույն կրթության հաստատությունների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տես CES.ChurchofJesusChrist.orgկայքը։ Արժանավորության հաստատումները լրացնելու մասին տեղեկությունները, որոնք ուսանողներին անհրաժեշտ են այդ ուսումնական հաստատություններ հաճախելու համար, նույնպես տրված են այդ կայքում:
Բացի այդ, CES Ecclesiastical Clearance Office-ի (ԵկՀ արժանավորության հաստատման գրասենյակ) միջոցով աշխատողների արժանավորության հաստատումների մասին տեղեկությունները կարելի է գտնել help.ChurchofJesusChrist.orgկայքում։