«20. Միջոցառումներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«20. Միջոցառումներ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
20.
Միջոցառումներ
20.1
Նպատակները
Եկեղեցու միջոցառումները անդամներին և մյուս մարդկանց միավորում են որպես «սրբերի համաքաղաքացիներ» (Եփեսացիս 2.19)։ Միջոցառումների նպատակները կարող են ներառել հետևյալը.
-
Կառուցել հավատ առ Հիսուս Քրիստոսը:
-
Ուրախացնել և խթանել միասնությունը:
-
Ապահովել անձնական աճի հնարավորություններ:
-
Ամրապնդել անհատներին և ընտանիքներին:
-
Օգնել անդամներին մասնակցել փրկության և վեհացման աշխատանքին (տես 1․2)։
20.2
Միջոցառումների պլանավորում
Նախքան միջոցառման պլանավորումը, ղեկավարները հաշվի են առնում անդամների հոգևոր և նյութական կարիքները: Ղեկավարները փնտրում են Հոգու առաջնորդությունը, երբ որոշում են, թե ինչպիսի միջոցառումը կօգնի բավարարել այդ կարիքները:
20.2.1
Միջոցառումների պլանավորման պատասխանատվությունը
Ծխի միջոցառումները կարող են պլանավորվել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ ելնելով տեղական կարիքներից․
-
Ծխի խորհուրդը կարող է վերահսկել պլանավորումը:
-
Ծխի խորհուրդը կարող է հանձնարարել, որ կազմակերպություններից որևէ մեկն օգնի պլանավորել մեկ կամ մի քանի միջոցառում:
-
Անհրաժեշտության դեպքում և որտեղ կան բավարար թվով անդամներ, եպիսկոպոսությունը կարող է կազմակերպել ծխի միջոցառումների հանձնաժողով։
Ծխի երիտասարդների միջոցառումների պլանավորման մասին տեղեկությունների համար տես 10.2.1.3 և 11.2.1.3:
20.2.2
Հրավիրել բոլոր մարդկանց մասնակցել
Նրանք, ովքեր պլանավորում են միջոցառումները, պետք է տեղեկացնեն բոլորին, հատկապես նոր անդամներին, քիչ ակտիվ անդամներին, երիտասարդներին, չափահաս ամուրիներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց և այլ հավատքների մարդկանց:
Միջոցառումները չպետք է ավելորդ բեռ դառնան ղեկավարների և անդամների համար:
20.2.3
Չափանիշները
Եկեղեցու միջոցառումները պետք է ոգեշնչող լինեն և ընդգծեն այն, ինչն «առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի» (Հավատո Հանգանակ 1․13)։ Միջոցառումները չեն կարող ներառել որևէ բան, որը հակասում է Եկեղեցու ուսմունքներին:
20.2.6
Միջոցառումների ֆինանսավորում
Միջոցառումների մեծ մասը պետք է լինեն պարզ և ոչ ծախսատար: Ցանկացած ծախս պետք է նախապես հաստատվի եպիսկոպոսության կամ ցցի նախագահության կողմից:
Անդամները սովորաբար չպետք է վճարեն միջոցառումներին մասնակցելու համար: Միջոցառումների ֆինանսավորման քաղաքականության և ուղեցույցների համար տես 20.6.3։
20.4
Երիտասարդների համաժողով
Սկսած այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան, երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք հրավիրվում են միասին մասնակցելու երիտասարդների համաժողովին: Երիտասարդների համաժողովները սովորաբար անցկացվում են տարին մեկ անգամ ծխի կամ ցցի մակարդակով: Դրանք կարող են նաև անցկացվել բազմաթիվ ցցերի կամ տարածաշրջանի մակարդակով: Այն տարում, երբ երիտասարդները նշանակված են մասնակցելու ԵԶՀ-ի համաժողովին, ցցերն ու ծխերը չպետք է անցկացնեն երիտասարդների համաժողովներ:
Ծխի երիտասարդների համաժողովները պլանավորվում և իրականացվում են ծխի երիտասարդների խորհրդի կողմից՝ եպիսկոպոսության ղեկավարության ներքո (տես 29.2.6): Եպիսկոպոսությունը ստանում է ցցի նախագահության հաստատումը ծխի երիտասարդների համաժողովի ծրագրերի վերաբերյալ:
Երբ ղեկավարները և երիտասարդները ծրագրեն երիտասարդների համաժողով, նրանք պետք է հետևեն այս գլխի քաղաքականությանը և հետևյալ ուղեցույցներին.
-
Եկեղեցու երիտասարդների ամենամյա թեման կարող է օգտագործվել որպես համաժողովի թեմա:
-
Պլանավորել միջոցառումներ, որոնք համահունչ են թեմային:
-
Ստանալ եպիսկոպոսության կամ ցցի նախագահության հաստատումը բոլոր խոսնակների և միջոցառումների համար:
-
Մշտապես ապահովել չափահասների համապատասխան վերահսկողությունը (տես 20.7.1):
20.5
Միջոցառումների ընտրության և պլանավորման քաղաքականություն և ուղեցույց
20.5.1
Առևտրային կամ քաղաքական միջոցառումներ
Չի թույլատրվում անցկացնել առևտրային կամ քաղաքական նպատակներով իրականացվող միջոցառումներ (տես 35.5.2):
20.5.2
Պար և երաժշտություն
Բոլոր պարերի ժամանակ հագուստը, հարդարանքը, լուսավորությունը, պարային ոճերը, բառերը և երաժշտությունը պետք է նպաստեն այնպիսի մթնոլորտի, որտեղ Տիրոջ Հոգին կարող է ներկա լինել:
20.5.3
Երկուշաբթի երեկոներ
Անդամներին խրախուսվում է ընտանեկան միջոցառումներ անցկացնել երկուշաբթի օրը կամ այլ ժամանակ: Երկուշաբթի օրերին ժամը 18:00-ից հետո Եկեղեցու ոչ մի միջոցառում, ժողով կամ մկրտության արարողություն չպետք է անցկացվի։
20.5.5
Գիշերակացով միջոցառումներ
Երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց միավորված խմբերի համար եկեղեցու գիշերակացով միջոցառումները պետք է հաստատվեն եպիսկոպոսի և ցցի նախագահի կողմից: Նույնը վերաբերում է արական և իգական ամուրի անդամների միջոցառումներին:
Եկեղեցու հավաքատներում կամ հավաքատների տարածքներում գիշերակացով միջոցառումները չեն թույլատրվում:
20.5.8
Սուրբ պահել Հանգստության օրը
Կիրակի օրը Եկեղեցու ճամբարներ, սպորտային միջոցառումներ կամ ժամանցային միջոցառումներ չեն նախատեսվում: Երիտասարդների խմբերը և մյուսները նույնպես չպետք է ճամբարներ կամ երիտասարդների համաժողովներ գնան կամ վերադառնան կիրակի օրը:
20.5.10
Տաճարային այցելություններ
Տաճարային այցելությունները կցված տաճարային շրջանում կազմակերպվում են ծխի կամ ցցի մակարդակով։
20.6
Միջոցառումների ֆինանսավորման քաղաքականություն և ուղեցույց
20.6.1
Միջոցառումներ, որոնք վճարվում են ծխի կամ ցցի բյուջեից
Ծխերի կամ ցցերի բյուջեի միջոցները պետք է օգտագործվեն բոլոր միջոցառումները վճարելու համար, բացառությամբ 20.6.2-ում թվարկված հնարավոր բացառությունների:
20.6.2
Երիտասարդների ճամբարների ֆինանսավորում
Եթե ծխի կամ ցցի բյուջեն բավարար միջոցներ չունի ստորև թվարկված միջոցառումների համար, ղեկավարները կարող են մասնակիցներին խնդրել վճարել դրանց մի մասի կամ բոլորի համար.
-
Ահարոնյան քահանայության տարեկան մեկ երկարակյաց ճամբար կամ նմանատիպ միջոցառում:
-
Տարեկան մեկ երկարակյաց ճամբար երիտասարդ կանանց համար կամ նմանատիպ միջոցառում:
-
Տարեկան մեկօրյա ճամբար կամ նմանատիպ միջոցառում Երեխաների խմբի 8-11 տարեկան երեխաների համար:
Տարեկան ճամբարի ծախսերը կամ տրասպորտային վճարները չպետք է լինեն չափազանց մեծ: Անձնական միջոցների բացակայությունը չպետք է խանգարի անդամի մասնակցությանը։
20.6.3
Ֆինանսավորում ԵԶՀ համաժողովների համար
Երիտասարդներին կարող են խնդրել մասնակցության վճարում անել՝ Երիտասարդներին զորացնելու համար (FSY) համաժողովներին մասնակցելու համար: Եթե գումարի պատճառով երիտասարդները չկարողանան մասնակցել, եպիսկոպոսը կարող է օգտագործել ծխի բյուջեի միջոցները՝ վճարելու այդ մասնակցության վճարը ամբողջությամբ կամ դրա մի մասը: Տես FSY.ChurchofJesusChrist.orgկայքը։
20.6.5
Դրամահավաքի միջոցառումներ
Ցցի և ծխի միջոցառումների ծախսերը սովորաբար վճարվում են բյուջեի միջոցներով: Այնուամենայնիվ, ցցի նախագահը կամ եպիսկոպոսը կարող է տարին մեկ անգամ թույլատրել դրամահավաքի մեկ միջոցառում անցկացնել միայն հետևյալ նպատակների համար.
-
Օգնել վճարել 20.6.2-ում նշված միջոցառումների համար:
-
Օգնելու գնել սարքավորում, որի կարիքը միավորն ունի տարեկան ճամբարների համար:
20.7
Միջոցառումների անվտանգության քաղաքականություն և ուղեցույց
20.7.1
Չափահասների հսկողություն
Առնվազն երկու չափահաս պետք է ներկա լինի Եկեղեցու բոլոր միջոցառումներին, որոնց մասնակցում են երեխաներն ու երիտասարդները: Լրացուցիչ չափահասներ կարող են անհրաժեշտ լինել՝ կախված խմբի չափից, միջոցառման համար պահանջվող հմտություններից կամ այլ գործոններից: Ծնողներին խրախուսվում է օգնել:
Բոլոր նրանք, ովքեր աշխատում են երեխաների և երիտասարդների հետ, պետք է ավարտեն երեխաների և երիտասարդների պաշտպանության ուսուցումը։ Տես ProtectingChildren.ChurchofJesusChrist.orgկայքը։
20.7.2
Երիտասարդների միջոցառումներին մասնակցելու տարիքային պահանջներ
Իրենց ծնողների համաձայնության դեպքում երիտասարդները կարող են մասնակցել գիշերակացով ճամբարներին՝ սկսած այն տարվա հունվարից, երբ նրանք կդառնան 12 տարեկան: Նրանք կարող են մասնակցել պարային միջոցառումներին, երիտասարդների համաժողովներին և ԵԶՀ համաժողովներին, սկսած այն տարվա հունվարին, երբ նրանք կդառնան 14 տարեկան:
20.7.4
Ծնողների թույլտվություն
Երեխաները և երիտասարդները չեն կարող մասնակցել Եկեղեցու միջոցառումներին առանց իրենց ծնողների կամ խնամակալների թույլտվության: Եկեղեցու այն միջոցառումների համար, որոնք ներառում են գիշերակաց, երկար ճանապարհ կամ սովորականից բարձր ռիսկեր, անհրաժեշտ է գրավոր համաձայնություն:
Ծնողները և խնամակալները տալիս են այս համաձայնությունը՝ ստորագրելով Թույլտվության և բժշկական եզրակացության ձևը:
20.7.5
Բռնությունների մասին հաղորդումներ
Քաղաքացիական իշխանություններին պետք է հաղորդում ներկայացվի ցանկացած բռնության մասին, որը տեղի է ունենում Եկեղեցու միջոցառման ընթացքում: Պետք է անհապաղ կապ հաստատել եպիսկոպոսի հետ: Անդամների հրահանգները տրված են 38.6.2.7-ում են: Եպիսկոպոսների հրահանգները տրված են 38.6.2.1-ում:
20.7.6
Անվտանգության նախազգուշական միջոցներ, դժբախտ պատահարի արձագանքում և դժբախտ պատահարի մասին հաղորդում
20.7.6.1
Անվտանգության նախազգուշական միջոցներ
Ղեկավարները և մասնակիցները մանրակրկիտ գնահատում են միջոցառումները՝ վնասվածքների կամ հիվանդության նվազագույն ռիսկեր ապահովելու համար: Միջոցառումները պետք է նաև ներառեն գույքին հասցված վնասի նվազագույն ռիսկ: Միջոցառումների ընթացքում ղեկավարները ամեն ջանք պետք է գործադրեն անվտանգության ապահովման համար։
20.7.6.2
Դժբախտ պատահարի արձագանքում
Եթե դժբախտ պատահար է տեղի ունենում կամ Եկեղեցու գույքը վնաս է կրում Եկեղեցու միջոցառման ժամանակ, ղեկավարները հետևում են հետևյալ ուղեցույցներին, եթե կիրառելի է.
-
Առաջին օգնություն ցուցաբերեք։ Եթե անձը լրացուցիչ բժշկական օգնության կարիք ունի, դիմեք շտապ բժշկական օգնության ծառայություններին: Նաև կապվեք ծնողի, խնամակալի կամ մերձավոր ազգականների և եպիսկոպոսի կամ ցցի նախագահի հետ:
-
Եթե ինչ-որ մեկը կորում է կամ մահանում, անհապաղ տեղեկացրեք տեղական իրավապահ մարմիններին:
-
Ցուցաբերեք էմոցիոնալ աջակցություն:
-
Մի խրախուսեք կամ մի մերժեք դատական հայցը: Եկեղեցու անունից պարտավորություններ մի վերցրեք:
-
Հավաքեք և պահեք վկաների անունները, նրանց կոնտակտային տվյալները, տեղի ունեցածի պատմությունը և լուսանկարները:
-
Հաղորդեք դժբախտ պատահարի մասին (տես 20.7.6.3):
20.7.6.3
Դժբախտ պատահարի մասին հաղորդում
Հետևյալ իրավիճակները պետք է հաղորդվեն առցանց՝ incidents.ChurchofJesusChrist.orgկայքում։
-
Դժբախտ պատահար է տեղի ունենում կամ Եկեղեցու գույքը վնասվում է Եկեղեցու միջոցառման ժամանակ։
-
Անձը, որը մասնակցում էր Եկեղեցու միջոցառմանը, կորում է:
-
Մասնավոր, հանրային կամ Եկեղեցու գույքը վնասվում է Եկեղեցու միջոցառման ժամանակ։
-
Դատական հայցը վտանգի տակ է կամ ակնկալվում է է։
Եթե իրադարձությունը հանգեցնում է լուրջ վնասվածքի, մահվան կամ անձը անհայտ կորում է, ցցի նախագահը, եպիսկոպոսը կամ անդամը, որին նա նշանակում է, անմիջապես տեղեկացնում է տարածաշրջանային գրասենյակին։
20.7.6.4
Ապահովագրություն և հարցեր
Եթե վնասվածք է տեղի ունենում Եկեղեցու միջոցառման ժամանակ, ղեկավարները որոշում են, թե արդյոք Եկեղեցու միջոցառումների բժշկական օգնության ծրագիրը կիրառելի է:
Որոշ դեպքերում ցցի նախագահը կամ եպիսկոպոսը կարող են հարցեր ունենալ անվտանգության խնդիրների կամ Եկեղեցու դեմ հայցերի վերաբերյալ: Ցցի նախագահը (կամ նրա ղեկավարության տակ գտնվող եպիսկոպոսը) նման հարցերը ուղղում է Ռիսկերի կառավարման բաժին կամ տարածաշրջանային գրասենյակ։
20.7.7
Ճամփորդություն
Եկեղեցու միջոցառումների համար ճամփորդությունը պետք է հաստատվի եպիսկոպոսի կամ ցցի նախագահի կողմից: Այս ճամփորդությունը չպետք է ավելորդ բեռ դառնա անդամների համար: Միջոցառումների համար հեռավոր ճամփորդությունները չեն խրախուսվում:
Երբ դա հնարավոր է, Եկեղեցու խմբերը պետք է օգտագործեն առևտրային տրանսպորտ հեռավոր ճամփորդությունների համար: Այն պետք է լիցենզավորված լինի և պաշտպանված լինի պատասխանատվության ապահովագրությամբ:
Երբ Եկեղեցու խմբերը ճամփորդում են անձնական մարդատար մեքենաներով, բոլոր մեքենաները պետք է լինեն անվտանգ աշխատանքային վիճակում: Յուրաքանչյուր ուղևոր պետք է օգտագործի ամրագոտի: Յուրաքանչյուր վարորդ պետք է ունենա վարորդական իրավունք և լինի պատասխանատու չափահաս: