Ձեռնարկներ և կոչումներ
34. Ֆինանսներ և աուդիտ


«34. Ֆինանսներ և աուդիտ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)

«34. ֆինանսներ և աուդիտ», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
երեխան ձեռքում պահում է մի ծրար

34.

Ֆինանսներ և աուդիտ

34.0

Նախաբան

Տասանորդները և նվիրատվությունները թույլ են տալիս Եկեղեցուն իրականացնել Տիրոջ փրկության և վեհացման աշխատանքը (տես 1.2): Այս գումարները սուրբ են։ Նրանք ներկայացնում են Եկեղեցու անդամների զոհաբերությունն ու հավատքը (տես Մարկոս 12.41–44):

34.2

Ծխի ֆինանսական ղեկավարները

34.2.1

Եպիսկոպոսություն

Ծխի ֆինանսների մասով եպիսկոպոսն ունի հետևյալ պարտականությունները։ Նա այս աշխատանքի մի մասը պատվիրակում է իր խորհրդականներին և գործավարներին:

Եպիսկոպոսը․

  • Սովորեցնում և ոգեշնչում է անդամներին վճարել լրիվ տասանորդը և առատաձեռն նվիրատվություններ տալ (տես 34.3):

  • Հավաստիանում է, որ ծխի ֆոնդերը պատշաճ և հաշվետու կերպով են տնօրինվում (տես 34.5

  • Ամեն ամիս վերանայում է ֆինանսական հաշվետվությունը և հավաստիանում, որ բոլոր խնդիրները անհապաղ լուծում ստանան։

  • Հավաստիանում է, որ կազմակերպության ղեկավարներն ու գործավարները սովորեն Եկեղեցու սուրբ ֆոնդերի մասին իրենց պարտականությունները:

  • Պատրաստում և ղեկավարում է ծխի տարեկան բյուջեն (տես 34.6):

  • Ամեն տարի հանդիպում է ծխի անդամների հետ՝ ստանալու նրանց տասանորդի հայտարարագիրը:

34.2.2

Ծխերի գործավարները

Եպիսկոպոսը ծխի գործավարին կամ ծխի գործավարի օգնականին հանձնարարում է օգնել ծխի ֆինանսական գրանցումների պահպանման հարցում: Գործավարները ուշադիր հետևում են ընթացիկ քաղաքականությանը՝ Եկեղեցու ֆինանսական միջոցները պաշտպանելու և Եկեղեցու գրանցումների ճշգրիտ լինելու համար:

Գործավարն ունի հետևյալ պարտականությունները.

  • Գրանցում և կանխիկ մուտքագրում է բոլոր այն գումարները, որոնք ստացել է եպիսկոպոսության անդամը։

  • Ամեն ամիս վերանայում է ֆինանսական հաշվետվությունը և հավաստիանում, որ բոլոր խնդիրները անհապաղ լուծում ստանան։

  • Օգնում է եպիսկոպոսությանը պատրաստել ծխի տարեկան բյուջեն (տես 34.6.1 և 34.6.2

  • Հավաստիանում է, որ անդամները կարողանան տեսնել իրենց նվիրատվությունների քաղվածքները և աջակցում է ըստ անհրաժեշտության:

Գործավարները պետք է կրեն Մելքիսեդեկյան քահանայություն և ունենան գործող տաճարային երաշխավորագիր:

34.3

Նվիրատվություններ

34.3.1

Տասանորդ

Տասանորդը անդամի եկամտի մեկ տասներորդի նվիրատվությունն է Աստծո Եկեղեցուն (տես Վարդապետություն և Ուխտեր 119․3–4, եկամուտը այստեղ նշանակում է շահույթ)։ Բոլոր անդամները, որոնք եկամուտ են ստանում, պետք է վճարեն տասանորդ:

34.3.1.2

Տասանորդի հայտարարագրում

Եպիսկոպոսը հանդիպում է յուրաքանչյուր անդամի հետ յուրաքանչյուր տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ ստանալու այդ մարդու տասանորդի հայտարարագիրը:

Բոլոր անդամները հրավիրվում են հանդիպելու եպիսկոպոսի հետ, որպեսզի

  • եպիսկոպոսին հայտարարեն տասանորդ վճարողի իրենց կարգավիճակը:

  • հավաստիանան, որ իրենց նվիրատվությունները պատշաճ կերպով են գրանցվել։

հնարավորության դեպքում ընտանիքի բոլոր անդամները պետք է միասին հաճախեն, այդ թվում՝ երեխաները։

34.3.2

Ծոմի նվիրատվություններ

Եկեղեցու ղեկավարները քաջալերում են անդամներին պահել ծոմապահության օրենքը: Սա ներառում է ծոմի առատաձեռն նվիրատվություն մատուցումը (տես 22.2.2

Ծոմի նվիրատվության ֆոնդերի օգտագործման ուղեցույցները ներկայացված են 22.5.2-ում:

34.3.3

Միսիոներական ֆոնդեր

Ծխի միսիոներական ֆոնդին կատարված նվիրատվություններն օգտագործվում են ծխի լիաժամկետ միսիոներների պարտավորությունների կատարման համար։

Ընդհանուր միսիոներական Ֆոնդին կատարված նվիրատվությունները Եկեղեցին օգտագործում է իր ընդհանուր միսիոներական ջանքերում։

34.3.7

Նվիրաբերություները չեն կարող վերադարձվել

Երբ տասանորդները և այլ նվիրատվությունները տրվում են Եկեղեցուն, նրանք պատկանում են Տիրոջը։ Դրանք նվիրագործվում են Նրան։

Ցցերի նախագահները և եպիսկոպոսները տեղեկացնում են տասանորդներ և նվիրատվություններ կատարող մարդկանց, որ իրենց ներդրումները չեն կարող փոխհատուցվել:

34.4

Տասանորդի և այլ նվիրատվությունների գաղտնիությունը

Նվիրատուի կողմից վճարվող տասանորդի և այլ նվիրատվությունների գումարը գաղտնի է: Միայն եպիսկոպոսին և նրանց, ովքեր լիազորված են տեսնելու և ուղղորդելու այս նվիրաբերությունները, պետք է հասանելի լինի այս տեղեկատվությանը:

34.5

Եկեղեցու ֆինանսական միջոցների տնօրինում

Ցցի նախագահը և եպիսկոպոսը հետևում են, որ Եկեղեցու բոլոր ֆինանսական միջոցները պատշաճ տնօրինվեն: Եպիսկոպոսություններին և գործավարներին խրախուսվում է վերանայել «Սուրբ ֆոնդեր, սուրբ պարտականություններ» տեսանյութը առնվազն տարին մեկ անգամ:

34.5.1

Զուգընկերության սկզբունքը

Զուգընկերության սկզբունքը պահանջում է, որ երկու անձ՝ եպիսկոպոսության անդամը և գործավարը, կամ եպիսկոպոսության երկու անդամները ակտիվորեն ներգրավված լինեն Եկեղեցու ֆինանսական միջոցների գրանցման և հատկացման գործում:

Ղեկավարները պետք է պաշտպանեն և երբեք չկիսվեն իրենց գաղտնաբառերով (տես 33.9.1.1):

34.5.2

Ստանալ տասանորդը և այլ նվիրատվությունները

Տերը եպիսկոպոսների վրա է դրել սրբերի տասանորդներն ու մյուս նվիրատվությունները ստանալու և հաշվառելու սրբազան վստահությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 42․30-33, 119)։ Միայն եպիսկոպոսը և նրա խորհրդականները կարող են ստանալ տասանորդները և այլ նվիրատվությունները։ Նրանց կանայք, նրանց ընտանիքի այլ անդամները, գործավարները կամ ծխի այլ անդամները ոչ մի դեպքում չպիտի վերցնեն այդ նվիրատվությունները։

34.5.3

Տասանորդի և այլ նվիրատվությունների ստուգում և գրանցում

Նվիրատվությունները պետք է ստուգվեն և գրանցվեն այն կիրակի օրը, երբ դրանք ստացվում են: Եպիսկոպոսության անդամը և գործավարը կամ եպիսկոպոսության երկու անդամները միասին են բացում յուրաքանչյուր ծրարը: Նրանք համոզվում են, որ ներառված գումարները համապատասխանում են Տասանորդի և այլ նվիրատվությունների ձևաթղթում գրված գումարին: Նրանք պատշաճ կերպով գրանցում են յուրաքանչյուր նվիրատվությունը: Եթե դրամական միջոցների և գրված գումարի չափը տարբերվում են, նրանք հնարավորինս շուտ կապվում են նվիրատուի հետ՝ անհամապատասխանությունը շտկելու համար:

34.5.4

Տասանորդի և այլ նվիրատվությունների կանխիկի մուտքագրում

Կանխիկը պետք է պատրաստվի այն բանից հետո, երբ համոզվեք, որ գրանցված գումարները համապատասխանում են ստացված միջոցներին:

24-ժամյա բանկային մուտքի հնարավորության դեպքում եպիսկոպոսության անդամը Մելքիսեդեկյան քահանայության մեկ այլ կրողի հետ միասին գումարները բանկ են մուտքագրում՝ դրանց ստացման և ստուգման նույն օրը։

24-ժամյա բանկային մուտքագրման հնարավորության բացակայության և կիրակի օրերին բանկի փակ լինելու դեպքում, եպիսկոպոսը Մելքիսեդեկյան քահանայություն կրողին հանձնարարում է գումարները մուտքագրել հաջորդ աշխատանքային օրը։ Նա պետք է․

  • Համոզվի, որ գումարները նախքան մուտքագրումը պահվում են ապահով վայրում։

  • Ձեռք բերի գումարների մուտքագրման ստացական, որը ցույց է տալիս մուտքագրման ամսաթիվը և գումարի չափը։

34.5.5

Եկեղեցու ֆինանսական միջոցների պաշտպանում

Անդամները, որոնք պատասխանատու են Եկեղեցու ֆինանսական միջոցների համար, երբեք չպետք է դրանք թողնեն ժողովատանը գիշերվա ընթացքում կամ թողնեն առանց հսկողության ցանկացած ժամանակ, օրինակ՝ ժողովների և միջոցառումների ժամանակ:

34.5.7

Ցցերի և ծխերի վճարումների կառավարում

Ցցի կամ ծխի ոչ մի ծախս չի կարող կատարվել կամ վճարվել առանց նախագահող պաշտոնյայի լիազորության:

Յուրաքանչյուր վճարում հաստատվում է երկու լիազորված ղեկավարների կողմից: Նրանցից մեկը պետք է լինի ցցի նախագահության կամ եպիսկոպոսության անդամ: Թեև խորհրդականները կարող են լիազորված լինել հաստատելու վճարումները, ցցի նախագահը կամ եպիսկոպոսը պետք է ստուգեն յուրաքանչյուր վճարում: Ղեկավարները չպետք է հաստատեն իրենց կատարած վճարումները:

Անհրաժեշտ է ցցի նախագահի գրավոր հաստատումը՝ նախքան եպիսկոպոսը կկարողանա օգտագործել ծոմի նվիրատվությունները կամ հաստատել եպիսկոպոսի կարգագիրը իր կամ իր ընտանիքի համար: Անհրաժեշտ է Տարածաշրջանի նախագահության գրավոր հաստատումը՝ նախքան եպիսկոպոսը կկարողանա օգտագործել ծոմի նվիրատվությունները կամ հաստատել եպիսկոպոսի կարգագիրը ցցի նախագահի կամ նրա ընտանիքի համար: Ցուցումների համար տես 22.5.1.2։

Փոխհատուցում պահանջող անդամը պետք է տրամադրի բոլոր անդորրագրերի կամ հաշիվ-ապրանքագրերի թղթային կամ էլեկտրոնային պատճենները: Նա պետք է նաև նշի գնման նպատակը, գումարը և ամսաթիվը:

Եթե դրամական միջոցները կանխավճար են, անդամը ներկայացնում է վճարման հարցման ձևաթուղթը՝ նշելով նպատակը, գումարը և ամսաթիվը: Ծախսերը վճարելուց հետո անդամն այնուհետև 1) տրամադրում է ծախսված միջոցների անդորրագրերը կամ հաշիվ-ապրանքագրերը և 2) վերադարձնում է բոլոր չծախսված գումարները: Վերադարձված գումարները պետք է վերստին մուտքագրվեն բանկ:

34.5.9

Ֆինանսական գրանցումների պահպանում

Յուրաքանչյուր ցից կամ ծուխ պետք է թարմացված և ճշգրիտ պահի ֆինանսական գրանցումները:

Գրանցումների և հաշվետվությունների օգտագործման և պահպանման մասին տեղեկության համար գործավարները պետք է դիմեն Եկեղեցու գլխավոր վարչություն տարածաշրջանային գրասենյակ: Ֆինանսական գրանցումները պետք է պահվեն առնվազն երեք տարի, գումարած ընթացիկ տարին:

34.6

Բյուջե և ծախսեր

Բյուջեի հատկացումների ծրագիրը թույլ է տալիս Եկեղեցու ընդհանուր ֆինանսական միջոցներից վճարել ցցերի և ծխերի միջոցառումների և ծրագրերի համար։

Միջոցառումների մեծ մասը պետք է լինեն պարզ և ոչ ծախսատար:

34.6.1

Ցցերի և ծխերի բյուջեները

Յուրաքանչյուր ցից և ծուխ պատրաստում է տարեկան բյուջե և գործում է համաձայն բյուջեի։ Ցցի նախագահը կառավարում է ցցի բյուջեն, իսկ եպիսկոպոսը՝ ծխի բյուջեն:

Ուղեցույցները թվարկված են ստորև.

  • Վերանայել նախորդ տարվա ծախսերը, որպեսզի կրկնվող ծախսերը հաշվի առնվեն:

  • Խնդրել կազմակերպություններին մանրակրկիտ գնահատել իրենց բյուջեի կարիքները:

  • Կազմել բյուջեն՝ օգտագործելով բյուջետավորման հաստատված ընթացակարգերը:

34.6.2

Բյուջեի հատկացում

34.6.2.1

Բյուջեի բաշխում

Բյուջեի ֆոնդերը բաշխվում են եռամսյակային կտրվածքով՝ ելնելով հետևյալ անվանակարգերի հաճախելիությունից.

  • Հաղորդության ժողով

  • Երիտասարդ տղամարդիկ

  • Երիտասարդ կանայք

  • Երեխաների միություն․ 7-10 տարեկան

  • Երիտասարդ ամուրիներ

Կարևոր է ճշգրիտ և ժամանակին զեկուցել հաճախումների մասին (տես 33.5.1.1):

34.6.2.2

Բյուջեի պատշաճ օգտագործումը

Ցցերի նախագահները և եպիսկոպոսները հետևում են, որպեսզի բյուջեի հատկացումները իմաստուն ձևով ծախսվեն:

Ցցերի և ծխերի բյուջեների ֆոնդերը պետք է օգտագործվեն բոլոր միջոցառումների, ծրագրերի, ձեռնարկների և պարագաների համար վճարելու նպատակով:

34.6.2.3

Բյուջեի ավելորդ գումարներ

Բյուջեի հատկացումների ավելորդ գումարները, որոնք անհրաժեշտ չեն, չպետք է ծախսվեն։ Ծխի ավելորդ ֆոնդերը պետք է վերադարձնել ցցին։

34.7

Աուդիտ

34.7.1

Ցցի աուդիտորական հանձնախումբ

Ցցի նախագահը նշանակում է ցցի աուդիտորական հանձնախումբ: Այս հանձնախումբը հավաստիանում է, որ ցցի և ծխի ֆինանսները ծախսվում են Եկեղեցու քաղաքականության համաձայն:

34.7.3

Ֆինանսական աուդիտ

Ցցի աուդիտորները տարեկան երկու անգամ ստուգում են ցցի, ծխերի և ընտանեկան պատմության կենտրոնների ֆինանսական գրանցումները:

Միավորի նախագահողը և ֆինանսների համար նշանակված գործավարը պետք է ներկա լինեն աուդիտի ժամանակ՝ հարցերին պատասխանելու համար:

34.7.5

Եկեղեցու ֆինանսական միջոցների կորուստ, հափշտակություն, յուրացում կամ ապօրինի օգտագործում

Ցցի նախագահը կամ ցցի աուդիտի հանձնախմբի նախագահը պետք է անհապաղ տեղեկացվեն, եթե.

  • Տեղի է ունեցել Եկեղեցու ֆինանսական միջոցների կորուստ կամ գողություն։

  • Ղեկավարը յուրացրել է կամ ապօրինի օգտագործել է Եկեղեցու ֆինանսական միջոցները։

Տպել