Երեխաների և երիտասարդների օգնություն
Ուղերձ Առաջին Նախագահությունից


«Ուղերձ Առաջին Նախագահությունից», Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երեխաները և երիտասարդները. Ներածական ուղեցույց ծնողների և ղեկավարների համար (2019)

Ուղերձ Առաջին Նախագահությունից

Ուղերձ Առաջին Նախագահությունից

Մեր սիրելի՛ եղբայրներ և քույրեր

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաները և երիտասարդները Աստծո սիրելի որդիներն ու դուստրերն են: Նրանք ունեն այն ներուժը, որով աշխարհի վրա մեծ ազդեցություն են գործում:

Այս նախաձեռնությամբ երեխաներին ու երիտասարդներին ուսուցանվող սկզբունքները ներկայացնում են ավելի բարձր, ավելի սուրբ մի ուղի` խրախուսելու աճող սերնդին՝ հետևել Հիսուս Քրիստոսին և կիրառել Նրա ավետարանը իրենց կյանքի բոլոր բնագավառներում: Այդ մեծ ջանքերը կընդգրկեն՝ ավետարանի ուսումնասիրությունը, ծառայության արտոնությունը, անձնական զարգացումը և հետաքրքիր միջոցառումները։ Այս ջանքերը սկսվում են տանը: Ծնողներն իրենց երեխաներին լույով ու ճշմարտությամբ ուսուցանելու սրբազան պարտականություն ունեն: Եկեղեցու ղեկավարները երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին առաջարկում են արժեքավոր աջակցություն և առաջնորդություն:

Մենք սիրո՛ւմ ենք ձեզ: Մենք վստահում ենք ձեզ: Մենք խոստանում ենք, որ մեր Երկնային Հայրը կշարունակի օրհնել և աջակցել ձեզ, երբ դուք հավատքով առաջնորդեք և ուղեկցեք Նրա զավակներին:

Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում

Նկար
Փրկիչը

Տպել