«Նախաբան», Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երեխաները և երիտասարդները. Ներածական ուղեցույց ծնողների և ղեկավարների համար (2019)
Նախաբան
Նախաբան
Միասին աշխատելով՝ ծնողներն ու ղեկավարներն օգնում են երեխաներին ու երիտասարդներին խորացնել նրանց դարձը, դառնալ Տեր Հիսուս Քրիստոսի արժանավոր աշակերտներ և դառնալ ազնվաբարո տղամարդիկ ու կանայք.
-
Ավետարանը սովորելու միջոցով, որը ոգեշնչում է անձնական պարտավորվածություն:
-
Ծառայության և գործունեության միջոցով, որը զորացնում է մարմինը և ոգին:
-
Անձնական զարգացման միջոցով, որն առաջացնում է լիարժեք աճ:
Այս գրքույկում ընդգծված առաջնորդող սկզբունքներն ու գլխավոր դերերը հարմարեցվող են: Չկա սոսկ մեկ ճիշտ ուղի դրանք կիրառելու համար: Որոշ գաղափարներ և օրինակներ մատչելի են առցանց՝ ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org: Ոգեշնչում որոնեք, որպեսզի հասկանաք, թե որն է լավագույնը յուրաքանչյուր անհատի համար (տես «Կարգավորեք և հարմարեցրեք»):
Աճող սերունդը
Մարգարեներն ասել են, որ երեխաների և երիտասարդների այս սերունդը լավագույնների շարքում է, որ Տերն ուղարկել է երկիր (տես Ռասսել Մ. Նելսոն, «Իսրայելի հույսը», երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018, 16): Նրանք ունեն այն ներուժը, որով մեծ ազդեցություն են գործում աշխարհի վրա: Նրանք հրավիրված են` օգնելու հավաքել վարագույրի երկու կողմերում գտնվող Իսրայելը: Նրանց մասին հոգ տանելու և նրանց սպասավորելու համար ավելի բարձր, ավելի սուրբ մոտեցում է անհրաժեշտ: Այդ մոտեցումը կօգնի երեխաներին և երիտասարդներին.
-
Ճանաչել իրենց հավերժական ինքնությունը և նպատակը:
-
Խորացնել իրենց դարձն առ Հիսուս Քրիստոս, ընդունելով Նրա ավետարանն իրենց սրտերում և ոգեշնչելով նրանց հետևել Նրան:
-
Կատարել Ահարոնյան Քահանայության պարտականությունները:
-
Միասին մասնակցել փրկության աշխատանքին:
-
Անհրաժեշտության դեպքում, անհատապես զարգանալ ծնողական աջակցությամբ և ղեկավարների օգնությամբ:
-
Արժանի եղեք տաճար հաճախելուն և ուխտի արահետում հարատև ուրախություն ունենալուն:
Երբ երեխաները և երիտասարդները հայտնություն ստանան իրենց կյանքի համար, կառուցեն ավետարանակենտրոն հարաբերություններ, և ազատ կամք գործադրեն մեծանալիս, նրանք հաջողակ կլինեն իրենց նպատակներն իրականացնելիս:
Ձգտեք հետևել Փրկիչին:
Իր պատանեկության տարիներին Հիսուսը կարիք ուներ սովորելու Իր աստվածային ինքնության և առաքելության մասին, ճիշտ, ինչպես Աստծո ամեն զավակ պետք է անի: Նա «զարգանում էր իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ» (Ղուկաս 2.52): Նա մեծացավ ներդաշնակության մեջ, և այդպես կարող են մեծանալ բոլոր երեխաները և երիտասարդները:
Օգնեք երեխաներին և երիտասարդներին Փրկիչին ներգրավել իրենց կյանքի բոլոր ոլորտներում՝ ոչ միայն Հանգստության օրը: Երբ նրանք ձգտեն Հիսուս Քրիստոսին դարձնել իրենց կյանքի կենտրոնը, Նա խոստանում է ուղարկել Սուրբ Հոգին, լինել նրանց մխիթարիչն ու ուղեկցողը:
Փրկիչին հետևելը հիմնականում սկսվում է տնից: Եկեղեցու առաջնորդները կարող են կարևոր աջակցություն ցույց տալ անհատներին և ընտանիքներին:
Տնակենտրոն
Ծնողները ընտանեկան փորձառություններ և զրույցներ են պլանավորում` ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ավետարանը և բավարարելու յուրաքանչյուր երեխայի յուրահատուկ կարիքները: Սա տեղի է ունենում, երբ ընտանիքները միասին աշխատում են և խաղում այնպիսի ձևերով, որոնք ուսուցանում են կարևոր հմտություններ, ուժեղացնում են բնավորությունը և ապահովում աճելու հնարավորություններ:
Խրախուսեք աճ
-
Աղոթեք առաջնորդության համար Երկնային Հայրը ճանաչում է ձեր երեխաներին և կօգնի ձեզ ուսուցանել նրանց:
-
Օգնեք ձեր երեխաներին ձգտել և ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը։
-
Արտահայտեք սեր և հաճախ հաճոյախոսեք ձեր երեխաներին լավ բաներ անելու իրենց ջանքերում և Քրիստոսանման հատկանիշների համար, որոնք դուք տեսնում եք նրանց մեջ:
-
Հնարավորություններ փնտրեք ձեր ընտանիքով ծառայել ուրիշներին:
Ապահովեք առաջնորդություն
-
Օգնեք ձեր երեխաներին տեսնել, թե իրենք ինչպես կարող են կիրառել ավետարանը իրենց կյանքի բոլոր բնագավառներում:
-
Առաջնորդեք ձեր երեխաներին և խրախուսեք նրանց դնել իրենց անձնական նպատակներն ու ծրագրերը:
-
Օգնեք նրանց մոտենալ խնդիրներին իրենց իսկ լուծումներով:
-
Այդ ընթացքում առաջարկեք աջակցություն, օգնություն և խրախուսանք:
Խոսեք ղեկավարների հետ
Հաղորդակցվեք ուսուցիչների և ղեկավարների հետ, որոշելով, թե նրանք ինչպես կարող են լավագույնս աջակցել ձեր երեխաներին: Զգույշ եղեք, որ չկորցնեք ձեր երեխաների վստահությունը կամ չնեղացնեք նրանց:
Եկեղեցու կողմից աջակցվող
Եկեղեցու դերը ներառում է՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսուցանումը և տնային աջակցությունը: Ղեկավարները և ուսուցիչները աջակցում են ծնողներին` հաստատելով ուժեղ, դաստիարակչական հարաբերություններ երեխաների և երիտասարդների հետ, ում նրանք ծառայում են:
Խոսեք ծնողների հետ
-
Հաղորդակցվեք ծնողների հետ ոչ պաշտոնական ձևով` պարզելով, թե ինչպես աջակցել նրանց երեխաներին: Կիսվեք ուժեղ կողմերով, որոնք նկատում եք:
-
Հարցրեք, թե ըստ նրանց, իրենց երեխաներն ինչ կզգան և կսովորեն Ահարոնյան Քահանայության քվորումների, Երիտասարդ կանանց դասերի և միջոցառումների ժամանակ:
Երբ ծնողներն ակտիվ չեն Եկեղեցում.
-
Բացատրեք ծնողներին` ինչպես աջակցեն երեխաներին և երիտասարդներին այս ջանքերում, և հարցրեք, թե ինչպե՞ս, և արդյո՞ք կկամենային, որ իրենց երեխաները ներգրավվեին:
-
Հարցրեք երեխաներին կամ երիտասարդներին, թե իրենք ինչպիսի՞ աջակցություն կկամենային ունենալ:
-
Խոսեք ծխի խորհրդի հետ այն մասին, թե ինչպե՞ս հնարավորինս շատ ներգրավել ծնողներին:
Աջակցեք երեխաներին ու երիտասարդներին
-
Օգնեք երեխաներին ու երիտասարդներին ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը։
-
Հարցրեք նրանց, թե ինչ են կամենում սովորել և զգալ դասարանում և միջոցառումների ժամանակ:
-
Խրախուսեք նրանց վերցնել նախաձեռնությունը միջոցառումները պլանավորելիս և վարելիս:
-
Աջակցեք Ահարոնյան Քահանայություն կրողներին պարտականությունները կատարելիս:
Ավետարանի ուսումնասիրում
Տանը
Սուրբ գրությունների անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը կօգնի երեխաներին և երիտասարդներին զգալ և ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը և սովորել սիրել Փրկիչին: Անհատներին ու ընտանիքներին խրախուսվում է օգտագործել Եկ, հետևիր ինձ անհատների և ընտանիքների համար ձեռնարկը և ապրող մարգարեների խոսքերը` Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելու համար:
Եկեղեցում
Երեխաները և երիտասարդները հանդիպում են միմյանց հետ` Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելու համար։ Երեխաները սովորում են ավետարանը դասարանի հրահանգավորման և Երեխաների Միության երգեցողության ժամին: Երիտասարդները վարդապետություն են սովորում դասարաններում և քվորումներում: երեխաները և երիտասարդները հրավիրվում են կիսվել նրանով, ինչ իրենք սովորում են տանը, և կիրառել ավետարանն իրենց կյանքում:
Ծառայություն և միջոցառումներ
Տանը
Ծառայությունը և միջոցառումները հաստատում են արդարակյաց ամենօրյա սովորույթներ, կառուցում են ընտանեկան փոխհարաբերությունները, սովորեցնում կյանքի հմտություններ, զարգացնում Քրիստոսանման հատկանիշներ և օգնում աճել երեխաներին ու երիտասարդներին: Ընտանեկան ծառայությունը և միջոցառումները կարող են կենտրոնանալ անհատական և ընտանեկան կարիքների վրա և ապահովել հնարավորություններ՝ կիրառելու ավետարանական սկզբունքները ամենօրյա փորձառություններում:
Եկեղեցում
Կանոնավոր ծառայությունն ու միջոցառումները հնարավորություններ են ընձեռում հավաքվելու, սովորելու նոր հմտություններ, իրականացնելու դժվարին առաջադրանքներ և կառուցելու ավետարանակենտրոն փոխհարաբերություններ հասակակիցների և ղեկավարների հետ: Այդ միջոցառումները պետք է օգնեն երեխաներին ու երիտասարդներին աճել հոգեպես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավորապես և իմաստալից ծառայություն մատուցել ուրիշներին: Ուղղակիծառայիր-ը (JustServe.org-ը) արժեքավոր նյութ է հասարակական ծառայության հնարավորությունների համար:
Բազմօրյա միջոցառումները երիտասարդների համար ներառում են՝ (ԵԶՀ) համաժողովներ, ճամբարներ և այլ հավաքույթներ: Այդ միջոցառումները կարող են օգնել երիտասարդներին խորացնել Փրկիչին հետևելու իրենց ցանկությունը՝ դուրս բերելով նրանց իրենց կանոնավոր ընթացակարգերից, և օգնել նրանց տեսնել, որ նրանք մի ավելի մեծ խմբի մաս են կազմում, ովքեր մասնակցում են արդարակյաց նպատակների:
Անձնական զարգացում
Տանը
երեխաները և երիտասարդները ընտրում են, թե իրենք ինչ կարող են անել` աճելու և Փրկիչին հետևել սովորելու համար: Ծնողները կարող են օգնել նրանց ճանաչել, թե նրանք ինչպես են արդեն աճել, և որտեղ հավանաբար կարիք ունեն բարելավվելու: Բոլոր միջոցառումները, ներառյալ` եկեղեցին, դպրոցը, ընկերությունը, սպորտը, արվեստը, աշխատանքը և այլ անձնական հետաքրքրություններ, կարող են օգնել երեխաներին ու երիտասարդներին հետևել Հիսուս Քրիստոսին:
Եկեղեցում
Ղեկավարները սիրում ու ծառայում են յուրաքանչյուր երեխայի ու երիտասարդի և տեղյակ են լինում նրանց կարիքներին և հետաքրքրություններին: Սրտակից փոխհարաբերությունների միջոցով ղեկավարները կարող են ապահովել առանձնահատուկ և հզոր ազդեցություն` աջակցելով և խրախուսելով երեխաներին ու երիտասարդներին նրանց անձնական աճի ընթացքում:
Կարգավորեք և հարմարվեք
Յուրաքանչյուր անհատ, ընտանիք և համայնք առանձնահատուկ է: Ինչը լավագույն ձևով աշխատում է մեկի համար, կարող է չաշխատել մեկ ուրիշի համար: Արեք այն, ինչն աշխատում է ձեր ընտանիքի, դասարանի, քվորումի, կամ ծխի համար: Խոսեք ձեր հնարավորությունների և մտահոգությունների մասին և փնտրեք հայտնություն, թե ինչպես հարմարեցնեք այս նախաձեռնությունը, որպեսզի օգնեք առանձին երեխաների ու երիտասարդների հասնել իրենց աստվածային ներուժին:
Օրինակ, երեխաները և երիտասարդները կտարբերվեն նրանով, թե իրենք ինչպես են մոտենում անձնական աճին` նպատակակետերի ձևին, թվին և հաճախականությանը, ինչպես նաև, թե իրենք ինչ աջակցության կարիք ունեն. դա պետք է որոշվի անհատապես: Դասարաններն ու քվորումները նույնպես հարմարեցվում են` կարիքները բավարարելու համար: Բացի այդ, տեղական հանգամանքների համաձայն, միջոցառումների ձևը և հաճախականությունը կարող է տարբեր լինել:
Դրդապատճառ և ճանաչում
Դրդապատճառ
երեխաները և երիտասարդները բնականաբար դրդապատճառ կունենան, երբ զգան սիրված, աճեն, բարեփոխվեն և զգան Սուրբ Հոգին իրենց կյանքում: Երբ փոխվելն ու աճը դժվար է դառնում նրանց համար, խրախուսեք նրանց փնտրել ուղիներ` հաղթահարելու մարտահրավերները, կամ հարմարեցնել իրենց պլանները: Ուժեղ և վստահելի փոխհարաբերությունները ծնողների, ղեկավարների և հասակակիցների հետ կարող է ուժ տալ նրանց՝ շարունակել փորձել:
Ճանաչում
Երբ երեխաները և երիտասարդները առաջադիմում են, գովեք նրանց ջանքերը և խրախուսեք նրանց: Նրանց հնարավորություններ տվեք` կիսվել իրենց սովորածով և նշել իրենց աճը: Բացի այդ, բոլոր երեխաները և երիտասարդները կարող են ստանալ առարկաներ, ինչպես օրինակ` մատանի կամ մեդալիոն, որը կհիշեցնի նրանց, որ իրենք մասն են համաշխարհային մի խմբի, որը ձգտում է հետևել Հիսուս Քրիստոսին: Երբ երեխաները և երիտասարդները իրագործում են հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր նպատակներ, նրանք կարող են ստանալ լրացուցիչ խորհրդանիշներ: