Նախաբան
Մեր մեջ կան շատ կարիքավորներ։ Շատ անդամներ ինքնապահովող են և հնարավորություն չունեն «հոգալու իրենց և իրենց ընտանիքի հոգևոր և նյութական կարիքները»։1 Մարդկանց ինքնապահովման բերելը փրկության աշխատանքը է։ Նախագահ Թոմաս Ս Մոնսոնն ուսուցանել է․ «[Ինքնապահովումը] մեր հոգևոր և նյութական բարօրության հիմնական տարրն է: ․․․ Եկեք լինենք ինքնապահով և անկախ: Փրկությունը կարող է ձեռք բերվել միայն այդ սկզբունքով»։ 2
Ինքնապահով դառնալու համար օգնության կարիք ունեցող մարդիկ կարող են լինել ծոմի նվիրատվությունից օգտվողները, վերադարձող միսիոներները, նորադարձները, քիչ ակտիվ անդամները և տեղի քահանայության այն ղեկավարները, ովքեր աշխատանքը բարելավելու կարիք ունեն։ Իր Եկեղեցու միջոցով Տերը զորեղ նոր գործիքներ, ռեսուրսներ և գործարկություններ է տրամադրում, որոնք նկարագրվում են այս ուղեցույցում օգնելու անդամներին ինքնապահովման իրենց ուղու վրա։3
Լինելով քահանայության ղեկավար դուք նրանց շարքում եք, ում Տերն ասել է․ «… Բանալիները ես ձեզ տվել եմ … ծառայության գործի և իմ սրբերի կատարելության համար» (ՎևՈւ 124․143) և «ում տրված են այս բանալիները, դժվար չէ գիտելիք ձեռք բերել այն փաստերի մասին, որոնք վերաբերում են մարդկանց զավակների փրկությանը» (ՎևՈւ 128․11)։ Կարդացեք «Ավտոբուսի վարորդի առակը» աջում։ Խնդրում ենք խորհեք ձեր դերի մասին այս կարևոր նախաձեռնությունը առաջ տանելու գործում։
Ղեկավարի այս ուղեցույցը մշակվել է օգնելու ձեզ գործածել ձեր բանալիները, օգտագործել այս նոր գործիքները և օգնել անդամներին, որ օգնեն իրենք իրենց հասնելու ինքնապահովման։ Այդ գործում Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ և Տերն այնպես կանի, որ դուք գործիք կդառնաք, բարձրացնելու աղքատներին ու կարիքավորներին և արագացնելու փրկության Նրա աշխատանքը։
Հրատարակվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից
Սոլթ Լեյք Սիթի, Յուտա
© 2014, 2015 by Intellectual Reserve, Inc.
Բոլոր իրավունքները վերապահված են:
Անգլերենի հաստատումը. 6/15
Թարգմանության հաստատումը. 6/15
Leader Guide-ի թարգմանությունը
Armenian
12373 201