Քահանայության ղեկավարների պարտականությունները
Ցցի նախագահություն (կամ Շրջանի Նախագահություն)
-
Սովորեք և ծխերի անդամներին ուսուցանեք ինքնապահովման վարդապետությունները և սկզբունքները (տես վերջին կազմերեսին)։ Եպիսկոպոսներին ու ցցի ինքնապահովման հանձնախմբի անդամներին հրահանգավորեք ինքնապահովման իրենց պարտականությունների վերաբերյալ։
-
Որոշեք ցցի ինքնապահովման նպատակները։
-
Կազմավորեք ցցի ինքնապահովման հանձնախումբ, որը կարող է մշակել, իրականացնել և վերահսկել ցցի ինքնապահովման գործողության ծրագիրը։
-
Առաջին հերթին հրավիրեք վերադարձող միսիոներներին և նորադարձներին (ըստ անհրաժեշտության) մասնակցելու ինքնապահովմանն ուղղված միջոցառումներին։
-
Ինքնապահովման հարցերն ընդգրկեք ցցի խորհրդի օրակարգում։
-
Կանչեք ցցի ինքնապահովման մասնագետ։
-
Անհրաժեշտության դեպքում կանչեք Եկեղեցու ծառայության միսիոներներին։
-
Ստուգեք և աշխատեք ցցի ինքնապահովման առաջընթացի և ՄԿՀ վարկային հաշվետվությունների վրա։
-
Ընտանեկան պատմության կենտրոնին ցուցումներ տվեք, որպեսզի նրանք, անհրաժեշտության դեպքում, կիսվեն ինքնապահովման նպատակներով։
Ցցի ինքնապահովման հանձնախումբ
Ցցի ինքնապահովման հանձնախումբը բաղկացած է հետևյալ մարդկանցից՝ ցցի նախագահության անդամից (նախագահող), ինքնապահովման համար պատասխանատու բարձրագույն խորհրդականից, ցցի Սփոփող Միության նախագահության անդամից, եպիսկոպոսների բարօրության խորհրդի նախագահից և ցցի ինքնապահովման մասնագետից։ Լրացուցիչ մասնակիցներ կարող են լինել՝ ցցի Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց նախագահությունների անդամները, ցցի լրացուցիչ մասնագետները, լիաժամկետ ծառայության մեջ գտնվող ավագ միսիոներները և Եկեղեցու ծառայություն իրականացնող միսիոներները։
-
Դիտեք «Աշխատել ինքնապահովման ուղղությամբ» տեսանյութը (մատչելի է srs.lds.org/videos կայքում)։
-
Մշակեք, գործի դրեք և վերահսկեք ցցի ինքնապահովման գործողության ծրագիրը։
-
Հաճախակի անցկացրեք հավաքներ Իմ ուղին դեպի ինքնապահովումը թեմայով (տես 4-րդ էջ)։
-
Կազմավորեք և ծառայողներով ապահովեք ցցի ինքնապահովման ռեսուրս-կենտրոնը։ Նշանակեք Եկեղեցական ծառայության միսիոներական մի զույգի կամ ինքնապահովման մի մասնագետի, որպեսզի առաջնորդի կենտրոնի գործունեությունը (տես էջ 2)։
-
Ծխերի խորհուրդներին ուսուցանեք ինքնապահովման իրենց պարտականությունները։
-
Օգտագործեք ինքնապահովման ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից մշակված ծառայությունները և ռեսուրսները։
-
Հրավիրեք վերադարձող միսիոներներին և նորադարձներին (ըստ անհրաժեշտության) մասնակցելու Իմ ուղին հավաքներին և ինքնապահովման խմբերին։
Ցցի ինքնապահովման մասնագետ
Մասնագետը կապակցող օղակ է Ինքնապահովման ծառայությունների բոլոր գործառույթների միջև (ցցի ինքնապահովման հանձնախմբի, ցցի ինքնապահովման ռեսուրս-կենտրոնի և ինքնապահովման ծառայությունների կառավարչի միջև)։
-
Պատրաստեք ցցի ինքնապահովման հանձնախմբի օրակարգը։
-
Ուսուցանեք Եկեղեցու ծառայության միսիոներներին և կամավորներին աշխատացնել ինքնապահովման ռեսուրս-կենտրոնը։
-
Ուսուցանեք և վերահսկեք ցցում ինքնապահովման այլ մասնագետների։
-
Ըստ անհրաժեշտության՝ պատվիրեք ինքնապահովման նյութեր։
-
Անհրաժեշտության դեպքում ուսուցանեք և աջակցեք եպիսկոպոսներին և ծխերի խորհուրդներին։
-
Օգնեք անդամներին գրանցվել srs.lds.org/register կայքում։
-
Կազմավորեք, վերահսկեք, աջակցեք և օժանդակեք ինքնապահովման խմբերին։ (Անհրաժեշտության դեպքում այլ անդամներ կարող են կանչվել որպես խմբերի վարողներ։)
-
Ուսումնասիրեք և հետևեք առցանց հասանելի srs.lds.org/facilitator-ի սկզբունքներին։
Եպիսկոպոսություն (կամ Ճյուղի նախագահություն)
-
Ծխերի անդամներին ուսուցանեք ինքնապահովման վարդապետությունները և սկզբունքները (տես վերջին կազմերեսին)։
-
Ծխի խորհրդի միջոցով ուղղորդեք ինքնապահովման ջանքերը.
-
Գտեք, հաշվառեք և հրավիրեք բոլոր կարիքավոր անդամներին դառնալ ինքնապահովող։ Չափահաս անդամի ինքնապահովման գործիքը leader.lds.org/self-reliance կայքում կարող է օգտակար լինել այս գործընթացում։.
-
Քվորումի և օժանդակ կազմակերպությունների ղեկավարների միջոցով կարիքի մեջ գտնվող մարդկանց աջակցություն, ուսուցիչներ և օգնություն ցուցաբերեք։
-
-
Կարիքի մեջ գտնվող մարդկանց հորդորեք լրացնել Իմ ուղին դեպի ինքնապահովումը գրքույկը և միանալ ինքնապահովման որևէ խմբի։
-
Անհրաժեշտության դեպքում կանչեք ծխի ինքնապահովման մասնագետներ՝ որպես խմբերի վարողներ։
-
Անցկացրեք ՄԿՀ վարկի համար անհրաժեշտ երաշխավորագրի հարցազրույցները (տես srs.lds.org/loans)։
-
Ստուգեք և աշխատեք ծխի ինքնապահովման առաջընթացի և ՄԿՀ վարկային հաշվետվությունների վրա։ Եպիսկոպոսները չպետք է հավաքեն ՄԿՀ վարկերի մարումները։
-
Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն ստացեք ցցի ինքնապահովման հանձնախմբից։