Ինքնապահովում
Նյութեր


Նյութեր

Ինքնապահովման ռեսուրս-կենտրոններ

Ցցերին խրախուսվում է ինքնապահովման ռեսուրս-կենտրոն հիմնել Եկեղեցու շինություններում, հաճախ կիսելով վայրը ընտանեկան պատմության կենտրոնի հետ։ Ինքնապահովման ռեսուրս-կենտրոններում ծառայում են միսիոներներ և կամավորներ և կենտրոնը ինտերնետային հասանելիություն, խորհրդատվություն և այլ օգտակար միջոցներ է տրամադրում աշխատանք փնտրողներին, ինքնազբաղված մարդկանց և ապագա ուսանողներին։

Ինքնապահովման խմբեր

Ինքնապահովման խմբի ժողովի ժամանակ կիրառվում է խորհրդի օրինակը և այն տարբերվում է Եկեղեցու դասարանների, դասերի և սեմինարների մեծ մասից։ Այնտեղ չկան ուսուցիչներ կամ հրահանգիչներ։ Փոխարենը՝ խմբի անդամները խորհրդակցում են իրար հետ, սովորում են միասին, ուսուցանում միմյանց, հանձն առնում գործել ըստ իրենց իմացածի և պահում միմյանց ստանձնած պարտավորությունները։ Խմբի այդ ուղղորդման և խորհրդակցման գործընթացը՝ աշխատանքային գրքերի և տեսանյութերի հետ միասին, ստեղծում է ուսումնական աշխույժ մթնոլորտ, որն ամրապնդում է անդամին ինքնապահովման կյանքին ուղված իր առաջընթացում։

Ցցերի և ծխերի ղեկավարներն ինքնապահովման խմբերի կազմավորման և ուղղորդման համար կանչում են ինքնապահովման մասնագետների։ Խմբերի վարողները ուսուցիչներ չեն․ նրանք օգնում են խմբին հետևել ինքնապահովման ընթացքին, ինչպես սահմանված է ձեռնարկներում։ Խմբի վարողներին պետք է, երբեմն, խմբերի ժողովների ժամանակ համացանցի մուտք և տեսանյութեր ցուցադրելու միջոցներ տրամադրել։ Ղեկավարները կարող են կազմավորել այնքան խմբեր և կանչել այնքան մասնագետներ, որքան անհրաժեշտ է։ Խմբի անդամներին երբեմն կխնդրեն վարել: Յուրաքանչյուր խումբն առնվազն 12 անգամ հավաքվում է միասին երկու ժամով և բաղկացած է 8–14 անդամներից։ Խմբերը կարող են հավաքվել ցցի ինքնապահովման ռեսուրս-կենտրոնում, Եկեղեցու շինությունում կամ այլ պատշաճ վայրերում, որոնք հարմար են անդամների համար։

Տեղական ղեկավարները որոշում են, թե հետևյալ խմբերից որոնք են անհրաժեշտ իրենց միավորներում։

  1. Ինչպես սկսել և մեծացնել իմ գործը խումբն օգնում է մարդկանց սկսել կամ բարելավել սեփական գործը։ Այդ խմբերը փոխարինում են Ինքնազբաղվածության սեմինարներին։

  2. Աշխատանքի իմ որոնումը խումբն օգնում է մարդկանց գտնելու նոր կամ ավելի լավ աշխատանք։ Այդ խմբերը փոխարինում են Կարիերայի սեմինարներին։

  3. Կրթություն հանուն ավելի լավ աշխատանքի խումբն օգնում է մարդկանց բացահայտել կրթական այնպիսի ուղի, որի միջոցով իրենց եկամուտը կբարձրանա։ Այդ խմբերը փոխարինում են «Պլանավորում հանուն հաջողության» սեմինարներին։

Որպես յուրաքանչյուր խմբի բաղկացուցիչ մաս, անդամները նաև ուսումնասիրում են ինքնապահովմանը վերաբերող 12 վարդապետական թեմաներ` Իմ հիմքը. սկզբունքներ, հմտություններ և սովորություններ գրքույկից։

Եկեղեցու զբաղվածության օգնության և նախընտրելի ռեսուրսների ցանկեր

Յուրաքանչյուր տարածքում Եկեղեցին հաստիքային աշխատողներ է վարձում ինքնապահովման գործին աջակցելու համար։ Այդ աշխատակիցների թվում են ինքնապահովման տարածքային կառավարիչը (ԻՏԿ), ինքնապահովման գործերի կառավարիչը և ինքնապահովման ծառայությունների կառավարիչը։ Այդ աշխատողներն օգնում են համակարգելու ցցերի ինքնապահովման ռեսուրս-կենտրոնների կարիքները և ցցերին տրամադրում են միջոցներ և ուսուցում։ Այդ միջոցները կարող են ներառել դասվարներին, նախընտրելի ծրագրերի և ուսումնական հաստատությունների ցուցակները, տեղական աշխատատեղերի հնարավորությունները և գործ սկսելու համար գումար տրամադրող ֆինանսական կազմակերպությունների անունները։

Ինքնապահովման վեբ կայք

Ղեկավարներն ու անդամները կարող են իմանալ ավելին, այցելելով՝ srs.lds.org։

Ղեկավարի և գործավարի ռեսուրսներ

Չափահաս անդամի ինքնապահովման գործիքը կարող է օգնել եպիսկոպոսներին, երբ նրանք գտնում են և կենտրոնանում այն անդամների վրա, ովքեր կյանքի կարիքները չեն կարողանում բավարարել։ Այս ռեսուրսը կարելի է գտնել leader.lds.org/self-reliance կայքում։

Իմ ուղին դեպի ինքնապահովումը թեմայով հավաքներ

Ցցերը և ծխերը կանոնավոր կերպով անց են կացնում Իմ ուղին դեպի ինքնապահովումը թեմայով հավաքներ։ Այդ հավաքներն անդամներին դնում են ինքնապահովման ուղու վրա՝ օգնելով նրանց հասկանալ ինքնապահովման վարդապետության կարևորությունը, գնահատում են նրանց ինքնապահովման ներկայիս մակարդակը, որոշում են այն հմտությունները և եկամուտը, որոնք անհրաժեշտ են նյութապես ինքնապահով դառնալու համար և ընտրում են ինքնապահովման այն խումբը, որը կօգնի նրանց հասնելու այդ նպատակին։ Իմ ուղին դեպի ինքնապահովումը գրքույկն ուղղորդում է այդ գործընթացը։ Գնահատումը կարող է նաև արվել անհատապես՝ քահանայության ղեկավարի հետ, ինքնապահովման մասնագետի հետ ինքնապահովման ռեսուրս-կենտրոնում կամ այլ վայրերում։ Դիտեք «Ինչպես օգտագործել Իմ Ուղին»՝ srs.lds.org/videos կայքում։

Ուսուցողական տեսանյութեր

Առցանց դիտեք հետևյալ տեսանյութերը srs.lds.org/videos։

Լսարան

Տեսանյութի վերնագիր

Ղեկավարները

Ես կապահովեմ Իմ Սրբերին

2:3

Ցցի ինքնապահովման հանձնախումբը

2:3

Ցցի ինքնապահովման հանձնախմբի ժողովը

2:3

Ցցի ինքնապահովման մասնագետները

2:3

Օգնել ծխի խորհուրդներին

2:3

Ինչպես կազմավորել ինքնապահովման խմբեր

2:3

Աշխատել դեպի ինքնապահովում

6:17

Իմ հիմքը տեսանյութեր (12)

2:3

Վարողներ

Իմ նպատակը

2:3

Ինչպես վարել խումբը

2:3

Ինչպես. Նախապատրաստել

2:3

Ինչպես վարել․ Իմ հիմքը

2:3

Ինչպես վարել․ Հաշվետվություն

NaN:NaN

Ինչպես վարել․ Սովորել

2:3

Ինչպես վարել․ Խորհել

2:3

Ինչպես վարել․ Պարտավորվել

2:3

Ինչպես․ ղեկավարել ժողովները

NaN:NaN

«Գնա՛ և գործի՛ր» ուսուցում

NaN:NaN

Դիտողությունները խրախուսվում է

Խնդրում ենք ուղարկել ձեր մտքերը, դիտողությունները, առաջարկները և փորձառությունները SRSfeedback@ldschurch.org կամ srs.lds.org/feedback։

Խմբի նյութեր

Նյութերը, տեսանյութերը և ուսուցումը հասանելի է Gospel Library (ավետարանի գրադարան) բջջային հավելվածում և առցանց՝ srs.lds.org կայքում։ Նյութերը կարելի է նաև պատվիրել Եկեղեցու բաշխման կենտրոններից։

Իմ ուղին դեպի ինքնապահովումը

My Path to Self-Reliance cover

Բոլոր մասնակիցները սկսում են այս գրքույկով, որպեսզի որոշեն ինքնապահովման իրենց ներկայիս մակարդակը և որոշեն, թե որ խմբի օգնությամբ նրանք կդառնան ինքնապահով։ Խմբերի ուղղվածությունն են ինքնազբաղվածությունը, աշխատանքի որոնումը և կրթությունը։

Իմ հիմքը․ Սկզբունքներ, հմտություններ, սովորություններ

My Foundation cover

Բոլոր երեք խմբերի անդամներն օգտվում են այս գրքույկից ամեն ժողովին, երբ քննարկում և կիրառում են ինքնապահովման հիմնական հոգևոր սկզբունքները։

Ինչպես սկսել և մեծացնել իմ գործը

Starting and Growing My Business cover

Նրանց համար, ովքեր ունեն իրենց գործը կամ ցանկանում են սկսել։ Խմբի անդամները սովորում են հաշվառում, շուկայավարություն և կանխիկի կառավարում։ Նրանք նաև փորձարկում են իրենց եկամուտը մեծացնելու եղանակները փոքր գործարարական փորձարկումների միջոցով։

Աշխատանքի իմ որոնումը

My Job Search cover

Նրանց համար, ովքեր ունեն լավ աշխատանք գտնելու հմտություններ։ Խմբի անդամները գտնում են աշխատանք, փնտրելով հնարավորություններ, սովորում են ծանոթների միջոցով աշխատանք փնտրելու, զորեղ կերպով իրենց ներկայացնել և պատրաստվել հարցազրույցներին։ Այս խմբում մասնակցելու արդյունքը աշխատանք գտնելն է։

Կրթություն՝ ավելի լավ աշխատանքի համար

Education for Better Work cover

Նրանց համար, ովքեր ունեն կրթության կամ վերապատրաստման կարիք լավ աշխատանք գտնելու կամ իրենց գործը սկսելու համար։ Խմբի անդամները առանձնացնում են այն աշխատանքը, որը կօգն իրնեց դառնալ ինքնապահովող, ապա գտնում են ուսումնասկան հաստատությունը կամ ծրագիրը (ներառյալ` Ուղին), որը տանում է դեպի այդ աշխատանքը։ Այս խմբում մասնակցելու արդյունքը ուսումնական ծրագիրն է և ՄԿՀ վարկը (եթե անհրաժեշտ է)։

Խմբի այն անդամներին, ովքեր կատարում են Իմ հիմքը և Ինչպես սկսել և մեծացնել իմ գործը սեմինարների պահանջները, հնարավոր է ՎՕՍ Բիզնես Քոլեջի հավաստագրեր տրվեն։